Tag Archive: գիշերային աշխատանք

Nov 10 2017

Արդյո՞ք պահակներին պետք է կրկնակի վճարել

V.Sargsyan.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ինձ անհրաժեշտ են մի քանի տիպային (օրինակելի) ձևեր, եթե կարող եք կխնդրեմ ձևը ուղարկել svk_vahagn շնիկ mail.ru հասցեին.
1. Պահակի աշխատանքային պայմանագիր
2. Հերթափոխի ժամանակացույց

Եվս 1 հարց. արդյո՞ք պահակներին պետք է կրկնակի վճարել տոնական և հիշատակի օրերին աշխատելու դեպքում, երբ նրանք ասշխատում են միայն գիշերային ժամերի օրը մեկ ռեժիմով, այսինքն 15 օր աշխատում են, 15 հանգիստ 23.00-ից 08.00, 8 ժամ և 1 ժամ ընդմիջում:

Aug 01 2017

Ինչպե՞ս է հաշվարկվում բժիշկների աշխատավարձը

arcax1988.

Հարգելի հաշվապահներ, որպես սկսնակ կուզենայի իմանալ Ձեր կարծիքը մի երկու հարցի վերաբերյալ. 1. Բուժհաստատության, որը աշխատում է 5 օրյա աշխատանքային գրաֆիկով, միջին և կրտսեր անձնակազմի աշխատանքի վարձատրությունը ինչպե՞ս է իրականացվում գիշերային և շաբաթ-կիրակի օրերի համար, եթե նրանց աշխատանքային ժամը սկսվում է 09:00-ից մինչև հաջորդ օրվա 09:00 և ժամի տարիֆային արժեքը 435 դրամ է:
2. Ընկերության հիմնական Բժիշկների վարձատրությունը, որոնք ժ.17:00-ից հետո մինչև առավոտվա 09:00 հերթապահում են, գիշերային ժամերի և շաբաթ-կիրակի օրերի համար, որոնց ժամի տարիֆային արժեքը 450 դրամ է:
3. Եվ այն բժիշկների գիշերային ժամերի և շաբաթ-կիրակի օրերի վարձատրությունը, որոնք հրամանով ընդունված են որպես հերթապահող բժիշկներ և աշխատանքային ժամը սկսվում է 17:00-ից մինչև 09:00 աշխատանքային օրերին և շաբաթ-կիրակի օրերին 09:00–ից մինչև հաջորդ օրվա 09:00 ( որոնց ժամի տարիֆային արժեքը նույնպես 450 դրամ է):

Nov 16 2016

Արդյո՞ք պետք է հաշվարկել արտաժամյա աշխատանքի համար հավելավճար

Աստղիկ.

Հարգելի մասնագետներ, խնդրում եմ ինձ օգնել մի շատ կարևոր հարցում: Ընկերության պահակները երեքն են և աշխատելու են 24-ժամյա գրաֆիկով` ամսական աշխատելով 240-ից 264 ժամ: Խնդրում եմ ասել` բացի գիշերային 30 տոկոս հավելավճարից նրանց քանի՞ ժամ արտաժամյա վճար է հասնում կամ հասնու՞մ է արդյոք: Կանխավ շնորհակալություն:

Sep 09 2016

Արդյո՞ք պետք է կատարվի վերջնահաշվարկ

MarH.

Բարև ձեզ: Աշխատակիցը աշխատել է որպես գիշերային պահակ և ստացել հավելավճար մինչև 01.08.2016թ, սակայն հրամանով տեղափոխվել է այլ աշխատանքի 13.06.2016 առանց հավելավճարի: Արդյո՞ք պետք է կատարվի վերջնահաշվարկ և հետ պահվի հավելավճարը և ի՞նչ կարգով:

Jul 30 2015

Արդյո՞ք պետք է հաշվարկել և վճարել հավելավճար

ՏԻԳՐԱՆ.

Հարգելի մասնագետներ, խնդրում եմ օգնել մի հարցում:
Պահակային ծառայություն իրականացնողին, որը աշխատում է 24 ռեժիմով, արդյո՞ք աշխատավարձը հաշվարկելիս պետք է հաշվարկել նաև հավելյալ գիշերային ժամերի համար: Հարցս առաջացել է` կապված այն հանգամանքի հետ, որ Կառավարության որոշման համաձայն պահակային ծառայությունը համարվում է առանձին կատեգորիա, որին թույլատրվում է աշխատել 24 ժամ, արդյո՞ք կարելի ենթադրել, որ առանձին կատեգորիայի աշխատողներին լրացուցիչ գիշերային ժամերի համար չի վճարվում:
Կանխավ շնորհակալ եմ:

Sep 17 2014

Պահակի աշխատավարձի հաշվարկ

Silva.

Խնդրում եմ պատասխանել` պահակի աշխատավարձը համաձայն 737-Ն որոշման նվազագույնի նկատմամբ 1.10 գործակցով է հաշվարկվում, և անձը 1974թ. ծնված է, կատարում է գիշերային աշխատանք 120 ժամ: Եթե հնարավոր է, խնդրում եմ հաշվարկը կատարեք մանրամասն:

Jun 12 2013

Ո՞րն է համարվում գիշերային աշխատաժամանակ

Մարինե.

Ո՞րն է համարվում գիշերային աշխատաժամանակ, ե՞րբ է սկսվում և ավարտվում այն: Խնդրում եմ օգնել հաշվարկել 90 000 դրամ ստացող և հերթափոխով աշխատող երեք աշխատակիցների ամսական աշխատավարձը:

Sep 11 2012

Արդյո՞ք կա խախտում

Քրիստինա.

Խնդրում եմ պատասխանել` անհատը աշխատում է հերթափոխով` աշխատելով 24 ժամ, հանգստանալով 3 օր: Արդյո՞ք դա չի հակասում աշխատանքային օրենսգրքին:

Jun 27 2012

Գիշերային աշխատանքի վարձատրությունը

Irina.

Բարև Ձեզ, ես կցանկանայի ինձ օգնեք գիշերային աշխատաժամանակի հետ կապված հաշվարկի հարցում: Ինչպե՞ս են հաշվարկում գիշերային աշխատողի ժամերը, արդյո՞ք հնարավոր է մեկ աշխատողն աշխատի ամեն օր միայն գիշեր, իսկ շաբաթ և կիրակի օրերին աշխատողների ժամերը ինչպես են հաշվարկում և գիշեր, և ցերեկ: Կանխավ անչափ շնորհակալ եմ:

May 27 2012

Արդյո՞ք չի առաջանա հակասություն աշխատանքային օրենսգրքի հոդվածների միջև

Նունե.

Աշխատանքային օրենսգրքի 184 հոդվածի համաձայն`
– Արտաժամյա աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար, ժամային դրույքաչափից բացի, վճարվում է հավելում` ժամային դրույքաչափի 50 տոկոսից ոչ պակաս չափով, իսկ գիշերային աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար` ոչ պակաս, քան ժամային դրույքաչափի 30 տոկոսի չափով:

Իսկ 185 հոդվածի համաձայն`
– Հանգստյան և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերին կատարված աշխատանքը, եթե այն նախատեսված չէ աշխատանքի ժամանակացույցով, կողմերի համաձայնությամբ վարձատրվում է ժամային (oրական) դրույքաչափի կամ գործավարձի առնվազն կրկնակի չափով, կամ աշխատողին մեկ ամսվա ընթացքում տրամադրվում է վճարովի այլ հանգստյան օր, կամ այդ օրը ավելացվում է ամենամյա արձակուրդին:

Հարցս հետևյալն է. եթե կազմակերպությունը աշխատում է 5-օրյա աշխատանքային շաբաթով, և անհրաժեշտություն է առաջացել ամսվա մեջ 1 շաբաթ օր հավելյալ աշխատել, այս դեպքում աշխատավարձը այդ օրվա համար հաշվարկվում է կրկնակի՞, թե՞ 2.5 անգամ ավել:

Ես որքանով տեղյակ եմ օրենքի միայն մեկ հոդվածը կարող է կիրառվել, արդյո՞ք չի առաջանա հակասություն:

May 08 2012

Գիշերային աշխատանքի վարձատրություն

Sirarpi.

Բարև ձեզ, սիրելի հաշվապահներ: Խնդրում եմ պատասխանեք իմ հարցին: Ես աշխատում եմ քոլեջում, ունեմ 2 գիշերային պահակ 1,5 դրույքով (48 750 դր.): Կարո՞ղ եք ինձ գրել միայն գիշերային աշխատավարձի հաշվարկման կարգը նոր օրենքներով: Նախապես շնորհակալություն:

Mar 30 2012

Գիշերային աշխատանքի վարձատրություն

Գայանե.

Գիշերային աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար վճարվում է ոչ պակաս, քան ժամային դրույքաչափի 30 տոկոսի չափով, իսկ ինչքա՞ն է առավելագույն տոկոսի չափը, կա՞ արդյոք այն սահմանված որևէ իրավական ակտով:

Mar 08 2012

Աշխատաժամանակի տեղեկագրի լրացում

Կարինե.

Հարգելիներս, երեք անվտանգության աշխատակիցներ աշխատում են 24 ժամ հերթափոխով երկու օրը մեկ: Ամսվա վերջում ստացվում է, որ նրանցից մեկի մոտ ամսվա ընթացքում աշխատած օրերի քանակը ստացվում է 11 օր, ըստ այդմ 264 ժամ, գիշերային 96: Մյուսների մոտ ստացվում է 10 օր, 260 ժամ, գիշ. 80 ժամ: Ըստ օրենսգրքի 139 հոդվածի առավելագույն ժամանակը շաբաթվա ընթացքում չպետք է գերազանցի 48 ժամը: Ամսվա կտրվածքով ստացվում է առավելագույնը 192 ժամ: Խնդրում եմ օգնեք ինչ որ կերպով ճիշտ լրացնել աշխատաժամանակի տեղեկագիրը: Կանխավ շնորհակալություն:

Jul 01 2011

Գիշերային հերթափոխով աշխատող պահակ

Սյուզի.

Խնդրում եմ ասեք, գիշերային հերթափոխով աշխատող պահակին ընդմիջում տրամադրվու՞մ է, թե՞ ոչ: Նախապես շնորհակալություն:

Jun 16 2011

Աշխատանք հերթափոխով

Mari.

Ունեմ 3 պահակ, աշխատում են հերթափոխով և միայն գիշերները 8 ժամ: Յուրաքանչյուրը աշխատում է 1 օր, հանգստանում է 2 օր, այսինքն յուրաքանչյուր 3-րդ օրը: Խնդրում եմ օգնեք, արդյո՞ք ճիշտ է նման գրաֆիկը:

Շնորհակալություն:

Apr 28 2011

Որքա՞ն կկազմի աշխատավարձը

Անիտա.

Իմ հարցը կարող է շատերին տարօրինակ թվալ առաջին հայացքից, սակայն ես երեկ կարդացել եմ Աշխատանքի տեսչության կողմից հրապարակված աշխատանքային օրենսգրքի փոփոխությունները իրենց իսկ մեկնաբանմամբ, և մի քանի հարց առաջացավ ինձ մոտ: Ամենակարևորը` եթե պահակը աշխատում է հերթափոխով, և նրա հաստիքային աշխատավարձը 60 000 դրամ է, որքա՞ն կկազմի նրա ընդհանուր աշխատավարձը: Ես մինչև այժմ հաշվարկում էի 60000+6000 (գիշերային աշխատանքի համար):

Apr 13 2011

Աշխատաժամանակի տեղեկագրի լրացման հետ կապված

Մանե.

Հարգելի հաշվապահներ, ես մանկապարտեզի հաշվապահ եմ: Խնդրում եմ օգնեք ինձ մի հարցում. աշխատողների տաբելում գիշերային պահակին ներկա դնեմ ամբո՞ղջ ամիսը, թե՞ ոչ աշխատանքային օրերը հանեմ, թե՞…..Այն դեպքում, երբ ինքը վարձատրվում է նվազագույն աշխատավարձով 32500, առանց հավելավճարների:

Mar 04 2011

Աշխատանք գիշերային ժամերին

Զաբել.

Խնդրում եմ պատասխանել` ինչպես է հաշվարկվում աշխատանքի վարձատրությունը, եթե աշխատաժամանակի մի մասը ընկնում է գիշերային: Օրինակ` բանվորի աշխատանքային ժամը սկսվում է առավոտյան 5-ին և ավարտվում է 14.00-ին: Դրանից ինչքա՞նը պետք է վճարվի որպես գիշերային և ինչքա՞նը որպես ցերեկային աշխատանք: ՀՀ աշխատանքային օրենսգրքի ո՞ր հոդվածի համաձայն: Ընդհանրապես, ո՞ր ժամից որ ժամն է համարվում գիշերային ժամ: Խնդրում եմ մանրամասն տեղեկացնել` ինչպես պետք է հաշվարկվի տվյալ աշխատանքի վարձատրությունը, որ խախտում չհամարվի: Շնորհակալություն:

Feb 04 2011

Ինչպե՞ս հաշվարկել աշխատավարձը

Արամ.

Հարգելի հաշվապահներ, ինչպե՞ս հաշվարկել աշխատողի աշխատավարձը, եթե հաստիքը 40000 դրամ է, ընդամենը աշխատել է 192 ժամ, որից 88 ժամը գիշերային է, 12 ժամը արտաժամյա, 2 օր տոնական է, և աշխատում է առողջության համար վնասակար պայմաններում:

Sep 23 2010

Աշխատանք գիշերային ժամանակ

Հայկուհի.

Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին, եթե աշխատողը համարվում է գիշերային ժամանակով աշխատող` գրաֆիկով սահմանված կարգով, և նրա աշխատաժամանակը շաբաթական կազմում է 24 կամ 32 ժամ, արդյո՞ք մենք նրան 30% հավելում պետք է տանք, իսկ եթե այն համընկնում է տոն օրվա հետ, այդ դեպքում վճարումը կրկնակի է թե՞ ոչ:
Կանխավ շնորհակալություն:

Sep 22 2010

Վարձատրումը տոնական և հիշատակի օրերին

Արթուր.

Բարև Ձեզ:
Ասացեք խնդրեմ, Աշխ.Օրենսգրքի Հ.185, 2-րդ մասի փոփոխության համաձայն վարձատրումը տոնական և հիշատակի օրերին, եթե այն նախատեսված է աշխատանքի ժամանակացույցով, պետք է կատարել ժամավճարի կրկնակի չափով: Այսինքն, եթե օրինակ պահակները աշխատում են այնպիսի ռեժիմով, որ մի աշխատանքային օր համընկնում է տոնական օրվա հետ, ապա այդ օրվա 1 ժամվա վճարը կազմում է սահմանված ժամավճարի կրկնակի՞ չափը: Եվ եթե, այդ օրը նրա հերթափոխը գիշերն է, ապա նաև գիշերվա համար հավելո՞ւմ պիտի տրվի:
Նախապես շնորհակալություն:

Sep 06 2010

Աշխատանք գիշերային ժամանակ

Լիլիթ.

Խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում.
Աշխատակիցը աշխատում է ամսվա մեջ 20օր(160 ժամ),որից 10 օրը(80 ժամ) գիշերը: Ինչպե՞ս հաշվարկել գիշերային ժամանակի համար վարձատրության չափը,եթե դրույքաչափը 35000 դրամ է:
Կանխավ շնորհակալություն:

Aug 14 2010

Արտաժամյա և գիշերային աշխատանքի հաշվարկ

Արթուր.

Ինչպե՞ս հաշվարկել արտաժամյա և գիշերային աշխատանքը: