Tag Archive: գույքահարկ

Sep 05 2018

Որքա՞ն կլինի բնակարանի կադաստրային արժեքը

Մարիաննա Ս.

Բարև ձեզ, խնդրում եմ ինձ ասեք` որքա՞ն կլինի բնակարանի կադաստրային արժեքը, եթե նրա գույքահարկը կազմում է 26 000 ՀՀ դրամ:

Aug 27 2018

Մեքենայի մաքսազերծում և գույքահարկ

Համլետ Ղ.

Բարև ձեզ, ուզում եմ մեքենա ներկրել արտերկրից, գալու է մինչև Երևան կոնտեյներով, ի՞նչ ժամանակահատվածում պետք է արվի այդ մեքենայի մաքսազերծումը և ե՞րբ է այդ դեպքում մուծվում մեքենայի շահագործման գույքահարկը, հնարավո՞ր է արդյոք դա հետո մուծել։ Կանխավ շնորհակալություն։

Jul 17 2018

Որքա՞ն է կազմում 120քմ բնակելի տան գույքահարկը

Հասմիկ.

Որքա՞ն է կազմում 120քմ բնակելի տան գույքահարկը տարեկան:

May 04 2017

Ընկերությունը գործունեություն չի ծավալում, սակայն գույքահարկով հարկվող օբյեկտ ունի

ROYAL.

Ընկերությունը գործունեություն չի ծավալում, սակայն գույքահարկով հարկվող օբյեկտ ունի, ինչի պատճառով ժամանակավոր դադարեցման դիմում չի կարող տալ և եռամսյակային հաշվետվություններ պարտաճանաչ տրվում է, և գույքահարկի կիսամյակային հաշվետվություններն էլ են նույնպես տրվում:

Հարց – Այս դեպքում պարտադի՞ր է տնօրենի հետ պայմանագիր ունենալ և աշխատավարձ սահմանել, թե՞ միայն զուտ պետ. ռեգիստրի ներդիրի հիման վրա տնօրեն լինելը բավական է: Եթե այո, ապա եթե ընկերությունը չի գործում և գործունեություն չի ծավալում, ինչու՞ պետք է տանը նստած ամբողջ օրը հեռուստասերիալ դիտող տնօրենին աշխատավարձ տալ: Ցանկացած պատասխանի դեպքում խնդրում եմ աղբյուրի հղումն էլ լինի:

Շնորհակալություն:

Jan 19 2017

Ավտոտրանսպորտային միջոցի գույքահարկ

Աննա Պլուզյան.

Բարև Ձեզ: Ես իմ սեփական փոխադրամիջոցի 2016 թ-ի տարեկան գույքահարկը վճարել եմ ամբողջությամբ և վերցրել զրոյական տեղեկանք: Տարեվերջին բանկերում տեխզննման կտրոն չլինելու պատճառով ավտոմեքենան տեխզզնում չի անցել: 2017 թ-ին ինձնից պահանջում են տվյալ տարվա ամբողջ գումարը զրոյական տեղեկանք տրամադրելու համար: Արդյո՞ք ես կարող եմ վճարել միայն հունվար ամսվա գումարը, և ինձ տրամադրեն տեղեկանք, որ ես հունվարի 30-ի դրությամբ գույքահարկի պարտք չունեմ: Եթե այո, ապա ո՞ր օրենքով:

Sep 14 2016

Գույքահարկի հաշվարկ

Vova.

Բարև ձեզ: Որքա՞ն կկազմի 150 ձիաուժ 1993թ. արտադրության մարդատար ավտոմեքենայի գույքահարկը: Շնորհակալություն:

Jun 22 2016

Գույքահարկի հաշվարկ

Հասմիկ.

Ինչպե՞ս կարելի է հաշվարկել 1998 թվականի արտադրության մեքենայի գույքահարկը: Մեքենան Ֆորդ էքսպեդիցիոն մակնիշի է, շարժիչի հզորություը 160/218 ԿՎՏ/Ձ.ՈՒ: հաշվարկում եմ տարեկան գույքահարկը ըստ մեքենայի տեսակի.

(218*300)+ (218-150*1000)*0.5 = 133 400 դրամ: Խնդրում եմ պատասխանել՝ ճի՞շտ եմ հաշվարկել:

Aug 15 2015

Որքա՞ն կկազմի գույքահարկը

Անդրանիկ.

Որքա՞ն գույքահարկ պետք է մուծեմ 272 ձիաուժ 2007թ. մերսեդես մեքենայի համար:

Apr 15 2014

Ինչպե՞ս հաշվարկել մեքենայի գույքահարկը

merc.

Ինչպե՞ս կարելի է հաշվարկել 2000 թվականի արտադրության մեքենայի գույքահարկը: Մեքենան Mercedes E320 մակնիշի է, տիպարտ 3.199, շարժի հզորություը 224 Ձ.ՈՒ:

Dec 15 2013

Էքսկավատորների համար պե՞տք է հաշվարկել գույքահարկ

Գրիգոր.

Էքսկավատորների համար պե՞տք է հաշվարկել գույքահարկ: Եթե այո, ապա բեռնատա՞ր մեքենա է, թե՞ մարդատար (p.s. տեխ. վկայագրում ձիաուժ նշված չէ): Եթե ոչ, ապա քանի՞ տարով պետք է մաշեցնել:

Jul 19 2013

Գույքահարկի հաշվարկ

Sasun.

Բարև ձեզ: Ինչպե՞ս հաշվարկեմ 2006թ, 1999թ. 110 ու 100 ձիաուժ ունեցող մարդատար գազելների գույքահարկը 2013թ-ի 1-ին կիսամյակի համար: Կանխավ հայտնում եմ շնորհակալությունս:

Jul 16 2013

Մեքենայի գույքահարկի հաշվարկ

Ռաֆաել.

Բարև ձեզ, կխնդրեի հաշվարկել մեքենայի գույքահարկը: Թողարկման տարի 2007, մարդատար, 175 ձ/ու, և խնդրում եմ ասել` եթե մեքենան և ես գրանցված ենք Գյումրիում, իսկ ես բնակվում եմ Երևանում, կարո՞ղ եմ արդյոք վճարել գույքահարկը Երևանում և ինչպե՞ս:

Jun 29 2013

Մեքենայի տեխ. զննում

Հեղինե.

Հնարավո՞ր է անցկացնել մեքենայի տեխ. զննումը, եթե գույքահարկը չի վճարվել:

Jun 25 2013

Գույքահարկի հաշվարկ

Գագիկ.

Ինչպե՞ս կարելի է հաշվարկել 1998 թվականի արտադրության մեքենայի գույքահարկը: Մեքենան OPEL VECTRA մակնիշի է, տիպարտ 2.01, շարժի հզորություը 101/136 ԿՎՏ/Ձ.ՈՒ: Գույքահարկի մասին օրենքի 7-րդ հոդվածը կարդացել եմ, բայց այնտեղ նշված չէ 10 տարուց ավել մեքենայի գույքահարկը, որքան գումարո՞վ է հարկվում 100, թե՞ 200 դրամով:

May 20 2013

Որքա՞ն կկազմի մեքենայի գույքահարկը

Կարեն.

Ունեմ 1998 թվականի արտադրության ԳԱԶ 3110 մակնիշի ավտոմեքենա, շարժիչի հզորությունը 150 ձիաուժ: Մեքենան չի շահագործվել 2007 թ-ից, որի պատճառով նույն թվականից չի վճարվել գույքահարկ: 2010 թ. դեկտեմբերից մեքենայի շահագործումը ժամանակավորապես դադարեցնելու նպատակով պետհամարանիշերը հանձնել եմ համապատասխան մարմիններին: Ներկա պահին ուզում եմ վաճառել նշված մեքենան: Խնդրում եմ Ձեզ օգնել, թե որքան գումար պետք է վճարեմ որպես գույքահարկ, և ի՞նչ կարգով պետք է հաշվարկվի (գույքահարկ և տուգանք): Կանխավ շնորհակալություն:

Jan 24 2013

Ավտոմեքենայի գույքահարկի հաշվարկ

Հայկ.

Ես ավտոմեքենայի գույքահարկ պետք է վճարեի 2012 ի դեկտեմբերին: Այսօր ինձ ասացին, որ պարտավոր եմ վճարել 2 անգամ ավելին` իբրև 2014 թվականը ներառյալ: Կարո՞ղ եմ արդյոք ես վճարել տույժը և միայն 2013 թվականի համար:

Jan 24 2013

Արդյո՞ք կա արտոնություն գույքահարկի մասով

Աննաя

Հրշեջ ծառայության պետը (նախկինում զինվորական) արդյո՞ք ազատվում է գույքահարկից:

Aug 27 2012

Արդյո՞ք պետք է գույքահարկ վճարել

Gohar.

Ցանկանում եմ ճշտել` արդյո՞ք գույքահարկ պետք է վճարվի 1 սենյականոց բնակարանի (Խրուշչովյան նախագիծ) համար, որը գտնվում է Հալաբյան 19 (Աջափնյակ) շենքի 4-րդ հարկում: Եթե այո, ապա որքա՞ն է գույքահարկի չափը: Շենքը 4 կարգի վթարային է և 45 տարուց ավել շահագործման տարիք ունի:

Jun 26 2012

Մեքենայի գույքահարկի վճարում

Վահե.

Ողջույն: Եթե իմ մեքենան գրանցված է Վանաձորում, այսինքն մեքենայի տեխ. անձնագրում նշված է Վանաձոր, ես կարո՞ղ եմ արդյոք մեքենայի գույքահարկը վճարել Երևանում: Կանխավ շնորհակալություն:

Apr 26 2012

Զրոյական տեղեկանքի տրամադրում

Արման.

Ողջույն: Ես ձեռք եմ բերել ավտոմեքենա արտերկրից, և ինձ անհրաժեշտ է զրոյական տեղեկանք, սակայն մերժում են տրամադրել և պահանջում են վճարել ընթացիկ տարվա ամբողջ գույքահարկը, և միայն այդ դեպքում կտրամադրեն զրոյական տեղեկանք: Ինչքանո՞վ է դա հիմնավորված, եթե գույքահարկը ես կարող եմ վճարել մինչև այս տարվա դեկտեմբերի 1-ը:

Mar 23 2012

Անհատույց վարձակալություն

Արման.

ՍՊԸ-ն մի ուրիշ ՍՊԸ-ից պայմանագրով անվարձահատույց օգտագործման է վերցրել շինություն և գույք: Երկու ՍՊԸ-ներն էլ ԱԱՀ վճարող են: Ինչպիսի՞ հարկային պարտավորություններ են առաջանում երկուսի մոտ, և արդյոք կարո՞ղ է շինությունը վարձակալող ՍՊԸ-ն վճարել շինության գույքահարկը: Շնորհակալություն պատասխանողներին:

Jan 11 2012

Հաշվետվությունների նոր ձևեր

David.

Կարո՞ղ եք հուշել` որտեղից գտնեմ նոր հողի հարկի և գույքահարկի հաշվարկման ձևաթղթերը: Շնորհակալ եմ:

Oct 06 2011

ՍՊԸ լիզինգով մեքենա է ձեռք բերել

Ժաննա.

Բարև Ձեզ: Մեր ՍՊԸ լիզինգով մեքենա է ձեռք բերել, ի՞նչ հաշվապահական ձևակերպումներ է անհրաժեշտ կատարել: Քանի որ մեքենայի սեփականության իրավունքը լիզինգ տրամադրող ընկերությանն է, ես չեմ կարող չէ՞ այն որպես հիմնական միջոց դիտել: Լիզինգի մարելու համար ամսեկան արված վճարումները, ապահովագրական վճարները, գույքահարկը ծախսերի մեջ կարո՞ղ եմ ներառել: Նշեմ, որ մեր ընկերությունը ԱԱՀ վճարող չի: Շնորհակալություն:

Aug 18 2011

Գույքահարկի արտոնություններ

Աիդա.

Արաբկիր շրջանում Կոմիտասի վրա ունեմ 2 բնակարան քարի շենքերում, մեկը 5 հարկանիի 5-րդ հարկում, մյուսը 6 հարկանիի 5 հարկում: Ամեն տարի մուծում եմ սեփականաշնորհված բնակարանների գույքահարկերը, սակայն տեղյակ եմ, որ կան շենքեր, որոնց առաջին և 5-րդ հարկի բնակիչները չեն մուծում, այսինքն ազատված են գույքահարկի վճարներից: Խնդրում եմ ասել` կա՞ն արդյոք որոշումներ Երևան քաղաքի շենքերի որոշակի բնակարանների համար, որոնց սեփականատերերն ազատվում են գույքահարկից, և ինչպե՞ս տեղեկանալ այդ որոշումներին: Շնորհակալ եմ նամակիս ուշադրություն դարձնելու և պատասխանելու համար:

Aug 06 2011

Գույքահարկից ազատում

mariana.

Հարգելի հաշվապահներ, ԴԱՀԿ-ի աշխատողները ազատվա՞ծ են գույքահարկ վճարելուց, եթե այո, ո՞ր իրավական ակտի համաձայն:

Jul 26 2011

Կազմակերպությունը ձեռք է բերել շարժական տնակ

Աննա.

Հարգելի կոլեգաներ, կազմակերպությունը ձեռք է բերել շարժական տնակ 100 000 դրամով: Խնդրում եմ հուշեք, դրանից գույքահարկ ինչպե՞ս է հաշվարկվում:
Նախապես շնորհակալ եմ:

Jul 24 2011

Մեքենայի գույքահարկի հաշվարկ

Անահիտ.

Ինչպե՞ս կարելի է հաշվարկել 1998 թվականի արտադրության մեքենայի գույքահարկը և ե՞րբ է այն վճարվում՝ տարվա սկզբին, թե՞ ընթացքում: Մեքենան Mitsubishi Shariot Grandis մակնիշի է, շարժիչը 1.8, ձիաուժը 1.6:

Jun 13 2011

Ամերիկյան հարկային համակարգի կրճատ պատմությունը

Իսկ դու վճարե՞լ ես հարկերը

Իսկ դու վճարե՞լ ես հարկերը

“Այս կյանքում ոչինչ այնքան որոշակի չէ, քան մահը և հարկերը”,-Բենջամին Ֆրանկլին

Բենջամին Ֆրանկլինը ճիշտ է արտահայտվել մահվան և հարկերի մասին, սակայն բացի որոշակի լինելը ԱՄՆ-ում հարկերը նաև հեռու են հաստատուն լինելուց: Ամերիկան ծանրաբեռնված չի եղել հարկերով բավական երկար ժամանակ իր պատմության մեջ, այսինքն` ուղղակի հարկերով, ինչպիսին եկամտահարկն է: Վերջին հաշվով, հարկերն էին, որ ստիպեցին ամերիկացիներին ապստամբել Բրիտանիայի դեմ 1773թ-ին: Հեղափոխական պատերազմից հետո նոր Ամերիկյան կառավարությունը զգույշ էր մոտենում հարկման հարցին: Ուղղակի հարկումը բացառված էր սահմանադրությամբ բոլոր գործնական նկատառումներով:

Կարդալ ավելին … »

Jun 12 2011

Գույքահարկի վերաբերյալ

Վրեժ.

Ունեմ հորս պատկանող վազ 2106 մակնիշի ավտոմոքենա 1987 թ արտադրության, որը 1998թ -ից չի շահագործվել: Այդ տարիների ընթացքում գոյացել է գույքահարկ, որի մասին չեն տեղեկացրել: Ներկա պահին ցանկանում եմ շահագործել ավտոմեքենան, որի համար անհրաժեշտ է զրոյական տեղեկանք: Դիմել եմ Արթիկի քաղաքապետարան դիմումով, որ պատրաստ եմ մուծել օրենքով սահմանված վերջին երեք տարվա գումարը, սակայն մերժել են` պահանջելով ողջ գումարը (133000) տույժերի հետ միասին: Քաղաքապետարանը, գիտենալով հայցային վաղեմության օրենքի մասին, խուսափում է դիմել դատարան: Խնդրւմ եմ ասեք` ինչ կարող եմ անել, կանխավ շնորհակալություն:

Jun 10 2011

Կազմակերպությունը գնել է անշարժ գույք

Իննա.

Հարգելի կոլեգաներ, կազմակերպությունը գնել է անշարժ գույք բազմահարկ շենքի որևէ հարկում և նկուղում ավտոկայանատեղի (parking): Սեփականության վկայականում հողամասին վերաբերող տվյալներ երկուսի դեպքում էլ բացակայում են: Բայց լրացուցիչ տվլալներում նշվում է՝ սեփականատիրոջ բաժնեմասը շենքի ընդհանուր օգտագործման X քմ և Y ք.մ. հողամասի նկատմամբ կազմում է Z/G: Բնականաբար շենքում գտնվող տարածքի համար հաշվարկվելու է գույքահարկ: Հարցս հետևյալն է՝ արդյո՞ք հաշվարկվելու է հողի հարկ տարածքի համար, և ի՞նչ հարկ է հաշվարկվելու ավտակայանատեղիի համար (գույքի, հողի), և եթե գույքի, ո՞ր տոկոսադրույքով կայանատեղին: Ասեմ, որ օրենքը կարդացել եմ և թաղապետարանում հարցրել եմ: Խնդրում եմ, թող պատասխանեն փորձ ունեցող հաշվապահները: Նախապես շնորհակալություն:

Apr 29 2011

Արդյո՞ք պետք է գույքահարկի հաշվետվություն ներկայացնել

astxik.

Հարգելի հաշվապահներ, եթե մեքենա եմ վարձակալել, ապա այդ մեքենայի գույքահարկի հաշվետվություն ներկայացնելու՞ եմ և գույքահարկ վճարելու՞ եմ: Թե՞ դա սեփականատերն է անելու: Շնորհակալություն:

Apr 26 2011

Գույքահարկի հաշվարկ

Անդրանիկ.

Ինչքա՞ն կկազմի իմ մեքենայի գույքահարկը, եթե այն 1987 թվի արտադրության է և 77 ձիաուժով:

Apr 05 2011

Փոխադրամիջոցի գույքահարկի հաշվարկ

Վլադիմիր.

Բարև Ձեզ: Խնդրում եմ ինձ օգնեք հետևյալ հարցում.
ինչքա՞ն կկազմի BMW 325i մեքենայի գույքահարկը և տեխ. զննումը, եթե նրա տվյալներն են` 192 ձիաուժ, 2001թ. արտադրության: Եվ խնդրում եմ նաև գրել հաշվարկման մեթոդը:
Շնորհակալություն:

Mar 25 2011

Գույքահարկի վաղեմության ժամկետ

Ռուզան.

Արդյոք գոյություն ունի ֆիզիկական անձանց գույքահարկի վաղեմության ժամկետ: Այսինքն` եթե տարիներ առաջ չենք վճարել գույքահարկը, ապա այսօր կարո՞ղ ենք ինչ-որ կերպ խուսափել նախկին տարիների կուտակված գույքահարկի և տույժ-տուգանքների վճարումից:

Feb 04 2011

Գույքահարկի հաշվարկ

Արմինե.

Խնդրում եմ օգնել: Ինձ պետք ե հաշվարկել 1996թ. “Գրանդ Շիրոկի” մարդատար ավտոմեքենայի գույքահարկը, եթե տվյալ մեքենայի շարժիչն 150-212 ձիաուժ է, աշխատանքային ծավալն 5.2: Մեքենան ամենագնաց է: Մինչև 2008թ. գույքահարկն մուծած է: Խնդրում եմ հաշվարկել` մինչև օրս ինչքան գույքահարկ պետք է վճարենք: Եթե կարելի է` հաշվարկման ձևն գրեք: Կանխավ շնորհակալություն:

Feb 01 2011

Գույքահարկի վերաբերյալ

Սամվել.

Մեքենան արտադրվել է 1990թ-ին, ունի 75 ձիաուժ հզորություն, առ այսօր չի շահագործվել և գույքահարկ չի վճարվել: Խնդրում եմ մեկնաբանել և հավաստի տեղեկություն տալ, թե ինչպես հաշվարկենք, թե ինչքան գույքահարկ է կազմում: Մեքենան հաշվառված է Նոր-Խարբերդ շրջանում, և նրանց հաշվարկով կազմել է 110,980 դրամ: Բայց տեխզննություն չի անցել:

Jan 20 2011

Գույքահարկի հաշվարկ

Քրիստինա.

Մեքենան ձեռք է բերված 2010թ: Մերսեդես-Բենց 230E մակնիշի, շարժիչի հզորությունը-97/132: Խնդրում եմ Ձեզ հաշվել 2011թ. կազմող գույքահարկը, և արդյոք վճարվել է 2010-ինը: Նախապես հայտնում եմ իմ խորին շնորհակալությունը Ձեզ:

Jan 11 2011

Հաշվետվությունների վերջնաժամկետներ

Լիանա.

Հարգելի կոլեգաներ, ի՞նձ կարող եք ասել, հաշվետվությունների տալու վերջնաժամկետը երբ է (վիճ. հաշվետվությունների, գույքահարկի…): Կանխավ շնորհակալ եմ:

Jan 10 2011

Ավտոմեքենայի ձեռքբերում

Արփինե.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, շնորհավոր բոլորիդ Նոր Տարին և Սուրբ Ծնունդը, հարցս այսպիսին է. ՍՊԸ-ն հոկտեմբերին ձեռք է բերել մարդատար ավտոմեքենա, ի՞նչ հաշվետվություն պետք է հանձնեմ դրա վերաբերյալ: Գույքահարկի՞:
Եվ ընդհանրապես, ի՞նչ պարտավորություններ են առաջանում ՍՊԸ-ի համար:

Nov 12 2010

Գույքահարկի վերաբերյալ

Արմեն.

Մարդատար մեքենաս 2009թ. նոյեմբերի 13-ին վերցված է հաշվառման: Քանի՞ տարվա գույքահարկ պետք է վճարեմ 2010թ. դեկտեմբերի 1-ին:

Sep 27 2010

Գույքահարկից ազատում

Արտակ.

Հարցը կայանում է հետևյալում: Ինչքան գիտեմ, գույքահարկից (ավտոմեքենաների գծով) ՀՀ պայմանագրային զին ծառայողները ազատված են: ՏԻՄ-ում պնդում են, որ ազատված են միայն այն զին ծառայողները, ովքեր ավարտել են զին գծով ԲՈՒՀ-եր: Եղբայրս 2000թ.-ից ծառայում է ՀՀ զինված ուժերում, ունի բարձրագույն կրթություն և ավարտել է Երևանի Պետական Ճարտարագիտական Համալսարանը: Նմանատիպ զին ծառայողները գույքահարկից ազատվու՞մ են, թե ոչ:

Aug 02 2010

Գույքահարկի վերաբերյալ

Ա.Անուշիկ.

Խնդրում եմ պատասխանեք իմ հարցին. Մենք մեր գույքահարկի բազայում ունենք այնպիսի մեքենաներ, որոնք գրանցված են ասենք 1999թ-ից և միչև այսօր գույքահարկ չեն վճարել ոչ մի անգամ: Եվ ֆիզ. անձը բերում է խոտանման տեղեկանքը, որ ինքը մեքենան խոտանել է 2009-ի ասենք հոկտեմբերին:Ճիշտ է նրա վրա այլևս գումար չի հաշվարկվում այդ ամսաթվից հետո, բայց չէ որ տվյալ ֆիզ.անձի վրա մնում է 1999-2009թթ ընկած ժամանակահատվացի կուտակված գույքահարկի (ապառք+տույժ ) գումարը որպես պարտք:Բայց չէ որ եթե մարդը խոտանել է մեքենան,այդ պարտքը այլևս չի վճարի: Արդյոք չկա մի որևէ օրենք, մի որևէ մեխանիզմ լուծելու այս խնդիրը: Խնդում եմ պատասխանել: ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

Jul 14 2010

Գույքահարկի վերաբերյալ

Արայիկ.

Խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում.
2010թ. – հուլիսի 13 դրությամբ քաղաքապետարանից հաշվարկվել և բնակչին (ոչ իրավաբանական) ներկայացվել է 1999-2003 թվականի համար գույքահարկի պարտք բնակելի տարածության համար և պահանջում են վճարել:
Հարցս հետևյալն է. քանի որ գույքահարկն էլ հարկատեսակ, արդյոք այս դեպքում գործում է հարկերի մասին վաղեմության պարտքի չվճարման կարգը: Քաղաքացին պիտի պարտադիր վճարի այդ գումարը, թե ոչ:
Կանխավ շնորհակալություն պատասխանի համար:

Jul 14 2010

Մարդատար ավտոմեքենայի գույքահարկ

Լուսինե.

Խնդրում եմ պատասխանել իմ մի հարցին: Կարող եք ասել ինչպես հաշվել 1999թ. մարդատար ավտոմեքենայի գույքահարկը, որի շարժիչի հզորությունը (ԿՎՏ/Ձ.Ու)130/177: Կանխավ շնորհակալ եմ:

Nov 16 2009

Ավելացվել են փաստաթղթեր

“Փաստաթղթեր” բաժնում ավելացվել են հետևյալ փաստաթղթերը.

  • Կազմակերպությունների հասարակական և արտադրական նշանակության շինությունների, ավտոտնակների գույքահարկի հաշվարկ
  • Կազմակերպությունների հարկվող օբյեկտ համարվող այլ (բացառությամբ ավտոտնակների, հասարակական և արտադրական նշանակության) շինության գույքահարկի հաշվարկ
  • Շինությունների գույքահարկի հաշվարկ
  • Փոխադրամիջոցների գույքահարկի հաշվարկ
Loading...