Tag Archive: գրանցման հայտ

Nov 22 2017

Լիազորի գրանցման համար հայտի ներկայացում

Narchik.

Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ բացատրեք ինձ` ի՞նչ է նշանակում լիազորի գրանցման համար հայտի ներկայացումը, և ի՞նչ պետք է անի կազմակերպությունը:

Sep 21 2017

Աշխատողի գրանցման հայտը չի ներկայացվել

Նանե.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել:
Ֆիզ. անձի հետ, ում հետ նաև աշխատանքային պայմանագիր ունեմ, կնքել եմ քաղաքացիաիրավական պայմանագիր 01.02.2017թ.: Մինչ օրս` 31.08.2017 չի ներկայացվել այդ փաստի վերաբերյալ գրանցման հայտ: Այս ընթացքում ֆիզ. անձը եկամուտ չի ստացել: Եթե հիմա ուղարկեմ գրանցման հայտ` նշելով քաղաքացիաիրավական պայամանգրի ժամկետը 01.02.2017, արդյո՞ք ճշգրտվելու են բոլոր հաշվետվությունները:

Dec 14 2016

Բնակչության պետական ռեգիստրում այս անձի համար տվյալ փաստաթուղթը բացակայում է

Լիանա.

Հարգելի մասնագետներ, օնլայն համակարգում աշխատող գրանցելուց (նույնականացման քարտով) բերում է այս խնդիրը. “Բնակչության պետական ռեգիստրում այս անձի համար տվյալ փաստաթուղթը բացակայում է”: Ո՞վ է առնչվել այս խնդրի հետ և ի՞նչ լուծում եք տվել: Շնորհակալություն:

Nov 29 2016

Ինչպե՞ս պետք է գրանցել տնօրենին

ArGalstyan.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել ինձ. կազմակերպությունը համարվում է շրջանառության հարկ վճարող, դեռևս չունի աշխատողներ, միայն տնօրենն է: Խնդրում եմ ասել` ինչպե՞ս պետք է գրանցել տնօրենին:

May 25 2016

ՀԴՄ գրանցման հայտի մեջ սխալ է թույլ տրվել

Sona.

Բարև ձեզ, խնդրում եմ օգնել, ՀԴՄ-ի գրանցման հայտի մեջ սխալ է թույլ տրվել` մասնավորապես գործունեության հասցեն անգլերեն տառատեսակով է գրվել, խնդրում եմ ասեք` ինչպե՞ս պետք է ուղղում արվի: Նոր հայտը լրացնելուց գրում է, որ տվյալ ՀԴՄ-ն արդեն գրանցված է: Արդյո՞ք պետք է ՀԴՄ-ն հանել գրանցումից և նոր հայտ ուղարկել, այն դեպքում, երբ այդ ՀԴՄ-ով արդեն մի քանի օր է գործունեություն ծավալվել է:

Mar 26 2016

Սոցիալական վճար երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատողի համար

Աննա.

Բարև ձեզ:
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցով:
Սոցիալական վճար կատարող աշխատակիցներից մեկը գնացել է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդ, սակայն նրա անձնական տվյալների մեջ չի նշվել երեխայի ծննդյան ամսաթիվը (05.10.2014), ինչի արդյունքում պարտադիր 3 000 դրամ սոց. վճարը չի վճարվել: Եթե հիմա ուղարկեմ նոր գրանցման հայտ և նշեմ տվյալ տեղեկատվությունը, ի՞նչ տույժ/տուգանքներ կհաշվարկվեն, և արդյո՞ք անհրաժեշտ է նախորդ ամիսների հաշվետվությունների մեջ ճշգրտում մտցնել` ուղարկելով նոր հաշվետվություններ համապատասխան բոլոր ամիսների համար:
Կանխավ շնորհակալություն:

Mar 26 2016

Աշխատողի աշխատանքի ընդունման տարեթվի ուղղում

Ani72.

Ընկերներ, taxservice.am-ում ինչպե՞ս կարող եմ ուղղում տալ աշխատողի աշխատանքի ընդունման տարեթիվը:

Jun 09 2015

Արդյո՞ք աշխատողը սոցիալական վճար կատարող է

Tsovinar.

Հարգելի հաշվապահներ, ձեր օգնության կարիքը կա:
Խնդրում եմ պատասխանել` առանց աշխատողից ճշտելու, նախքան վերջինիս որպես աշխատող գրանցելու հայտն ուղարկելը, որևէ կերպ հնարավո՞ր է պարզել` վերջինս կենսաթոշակային վճար կատարող է, թե՞ ոչ:

Հարգանքով, Ծովինար

Apr 20 2015

Քաղաքացու հետ կնքվել է ծառայությունների մատուցման պայմանագիր

Սիլվա.

Հարգելի հաշվապահներ, գործատուն քաղաքացու հետ կնքել է Ծառայությունների մատուցման պայմանագիր տասնօրյա աշխատանքի դիմաց: Գրանցման հայտում չկան նմանատիպ աշխատանքային հարաբերություններ: Ծառայությունների մատուցման և քաղաքացիաիրավական պայմանագրերը ինչո՞վ են իրարից տարբերվում: Եկամտային հարկ պահվում է գործատուի՞, թե՞ քաղաքացու կողմից: Կանխավ շնորհակալ եմ:

Feb 15 2015

Աշխատողի ընդունման ամսաթվի նշում հայտի մեջ

Elen.

Եթե հունվար ամսից նոր աշխատող ենք ընդունել, ապա այդ աշխատողի հայտում աշխատանքի ընդունման ամսաթիվ կարո՞ղ եմ գրել 01.01.2015, թե՞ հունվար ամսվա առաջին աշխատանքային օրով պետք է գրեմ, այսինքն 12.01.2015թ.:

Dec 08 2014

Համակարգը չի ընդունում գրանցման հայտը

Տարոն.

Աշխատողն ազատվել է օգոստոս ամսին, ազատման մասին աշխատողի գրանցման հայտում նշվել է աշխատանքային հարաբերության ավարտը, նույն աշխատողին նոյեմբերից կրկին ընդունել ենք աշխատանքի, սակայն հաշվետվություն ուղարկելիս համակարգը չի ընդունում: Խնդրում ենք օգնել:

May 21 2014

Անհատ ձեռներեցը չունի աշխատող

Գոհար.

Բարև Ձեզ: Հարգելի գործընկերներ, խնդրում եմ պատասխանեք` անհատ ձեռներեցն աշխատում է հենց ինքը, չունի աշխատող: Հետևաբար եռամսյակային եկամտային հարկի հաշվետվության մեջ արդյո՞ք նրան պետք է ներառել, թե՞ ոչ, չնայած, որ աշխատավարձ չի ստանում, և համապատասխան տող էլ չկա: Նույնը վերաբերում է նաև վիճ. վարչության հաշվետվությանը: Եվ երկրորդ հարցս` եթե աշխատողի հետ կնքվել է քաղաքացիաիրավական պայմանագիր, ասենք ապրիլի 10-ին, ապա նրա ընդունման հայտը ե՞րբ պետք է ներկայացնենք:

Apr 15 2014

Ուղղում աշխատողի աշխատանքից ազատելու գրանցման հայտում

Լիա.

Բարև ձեզ, եթե խնդրեմ, ինձ կասե՞ք` ինչպես ուղղում կատարեմ աշխատողի աշխատանքից ազատելու գրանցման հայտում, ես արդեն ավարտը լրացրել ու հանձնել եմ ՊԵԿ, բայց ուզում եմ հետ ամսաթվով ուղղում անել, գիտեմ, որ օրենքով կարելի է, բայց ծրագիրը թույլ չի տալիս, ինչ-որ բան կարո՞ղ է սխալ եմ անում: Նախապես շնորհակալություն:

Mar 23 2014

Ինչպե՞ս հանել աշխատակցի տվյալները ցուցակից

Հեղինե.

Խնդրում եմ պատասխանեք` ճի՞շտ է արդյոք արված ամեն ինչ: Մեր աշխատակիցը փետրվարի 17-ից այլևս չի աշխատում, որի համար ես լրացրել եմ էլեկտրոնային դիմումի ձևը, այսինքն “աշխատակիցներ” բաժնում տվյալ աշխատակցի տվյալներում լրացրել եմ աշխատանքի ավարտը: Դիմումը ուղարկել եմ ՊԵԿ: Իսկ եկամտային հարկի ամփոփ հաշվարկում ներկայացրել եմ աշխատակցի վերջնահաշվարկի գումարը, որից ել կատարել ենք մուծումներ: Հաջորդ ամիս հաշվետվություն ներկայացնելու ժամանակ ինչպե՞ս պետք է հանել տվյալ աշխատակցի տվյալները մեր ցուցակից, եթե նման փորձ ունեք` կիսվեք, անչափ երախտապարտ կլինեմ: Նախապես` շնորհակալություն:

Mar 13 2014

Ֆիզ. անձի հետ կնքվել է քաղաքացիաիրավական պայմանագիր

Lusine.

Հարգելի հաշվապահներ, եթե ֆիզ. անձի հետ կնքվել է քաղաքացիաիրավական պայմանագիր մինչև 1 ամիս ժամկետով, տվյալ անձի համար ընդունման-ազատման գրանցման հայտ էլ. եղանակով պե՞տք է ուղարկվի, թե՞ տվալ անձի համար այլ հավելումներ տողում պետք է լրացվի (015), և դրանից կուտակային պե՞տք է պահվի, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալություն:

Feb 19 2014

Գրանցման հայտերի անվավեր ճանաչում

Շուշանիկ.

Ինչպե՞ս կարող եմ անվավեր ճանաչել արդեն ուղարկած գրանցման հայտերը:

Dec 15 2013

ՀՀ կառավարության 2013 թվականի նոյեմբերի 28-ի N 1314-Ն որոշում

Gayane.

Խնդրում եմ պարզաբանել` Գործակալները (Գործատուները) Գրանցման հայտեր չեն ներկայացնում այն անձանց համար, որոնց վերաբերող` գրանցման հայտում ներառվելիք տեղեկատվությունը ՀՀ օրենսդրությամբ սահմանված է որպես սահմանապակ օգտագործման ենթակա տեղեկատվություն: ՀՀ կառավարության 2013 թվականի նոյեմբերի 28-ի N 1314-Ն որոշում:

Նախապես շնորհակալ եմ:

Oct 24 2013

Աշխատակիցը ՌԴ քաղաքացի է

Նաթելլա.

Ինչպե՞ս լրացնեմ գրանցման հայտը, եթե աշխատողը ՌԴ քաղաքացի է: Հանրային ծառայության համարանիշի դաշտում ի՞նչ է լրացվում:

Կանխավ շնորհակալություն:

Sep 22 2013

Էլեկտրոնային հաշվետվության հետ կապված

Զեփյուռ.

Աշխատողն ազատվել է ս/թ հուլիսի 3-ից, ազատման մասին աշխատողի գրանցման հայտում նշվել է, նույն աշխատողին ս/թ օգոստոսի 17-ից կրկին ընդունել ենք աշխատանքի, սակայն հաշվետվություն ուղարկելիս համակարգը չի ընդունում: Խնդրում ենք օգնել լուծել խնդիրը:

Apr 11 2013

ՍՊԸ-ը վարձակալել է տաղավար ֆիզիկական անձից

Սարգիս.

Բարև ձեզ: Եթե ՍՊԸ-ը վարձակալել է տաղավար ֆիզիկական անձից (ոչ Ա/Ձ-ից), և ամսեկան պետք է վճարի եկամտային հարկ այդ գումարից 10%-ը, պարտադի՞ր է արդյոք լրացնել էլեկտրոնային հաշվետվությունների ձև N 79 և հետո N 95-ը:

Apr 03 2013

Գրանցման հայտերի լրացման վերաբերյալ

Gayane.

Ասացեք խնդրեմ, քաղ. իրավական պայմանագրի դեպքում գրանցման հայտը լրացնելիս լրացրել ենք ժամկետը` սկիզբ տող (24) 01.02.2013թ, վերջը` տող (25) 30.03.2013թ: Ապրիլ ամսին որևէ այլ տեղեկություն, գրանցման հայտ ներկայացնելու՞ ենք, թե՞ ոչ: Նախապես շնորհակալ եմ:

Mar 29 2013

Արդյո՞ք պետք է գրանցման հայտ ներկայացնել անձնագրի փոփոխության դեպքում

Ալլա.

Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է` եթե կազմակերպության աշխատակիցը փոխում է անձնագիրը, արդյո՞ք պետք է ներկայացնել նոր փոփոխված անհատական հաշիվների գրանցման հայտ: Կանխավ շնորհակալ եմ:

Mar 19 2013

Գրանցման հայտերի լրացման վերաբերյալ

Վահե.

Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս: Էլեկտրոնային հաշվետվության մեջ գրանցման հայտում երկու աշխատողի աշխատանքային պաշտոնները պատահմամբ սխալ եմ լրացրել: Անձնական գրասենյակի “աշխատողներ” ենթահամակարգից փորձում եմ խմբագրել, բայց համակարգը տվյալ սյունակում փոփոխություն չի ընդունում, ինչպե՞ս վարվեմ: Միաժամանակ նաև ունեմ աշխատող 01.01.2013թ. չվճարվող արձակուրդում, այդ աշխատողների գրանցման հայտերը չեմ լրացրել, ի՞նչ խնդիր կարող է առաջանալ, եթե մարտ ամսին ուղարկեմ:

Mar 19 2013

Ե՞րբ պետք է հանձնել գրանցման հայտը

Աշոտ.

Խնդրում եմ ասեք` եթե աշխատողին ընդունել եմ մարտի 28-ին, ապա ե՞րբ պետք է էլեկտրոնային հաշվետվությամբ նրա տվյալները ուղարկեմ:

Mar 11 2013

Գրանցման հայտում աշխատողի ընդունման ամսաթիվը սխալ է լրացվել

Ազատ.

Ես աշխատողի գրացման հայտում աշխատողի ընդունման ամսաթիվն եմ սխալ լրացրել: Երբ ճիշտն եմ լրացնում ու նորից ուղարկում, ասվում է, որ նույն սոց. քարտի համարով արդեն ուղարկվել է, ու չեմ կարողանում սխալս ուղղել: Այս դեպքում ի՞նչ անեմ:

Mar 10 2013

Հաշվետվությունների ներկայացման վերջնաժամկետներ

Արմեն.

Հարգելի գործընկերներ, մինչև ե՞րբ են հետաձգել հունվար ամսվա համար գրանցման հայտերի և եկամտային հարկի հաշվետվությունների ներկայացման վերջնաժամկետները:

Feb 26 2013

Գրանցման հայտի ճշգրտում

helen.

Հարգելիներս, մի հարց ունեմ: Հունվար ամսում ուղարկել եմ աշխատողների գրանցման հայտ, որտեղ մի աշխատողի պաշտոնը նշել եմ միայն թարգմանիչ, այնինչ պետք է գրեի նաև տնօրեն: Եթե փետրվարի հաշվետվության ժամանակ նաև ուղարկեմ արդեն ուղղված գրանցման հայտը, որևէ խնդիր կառաջանա:

Feb 17 2013

Վարձու աշխատողների գրանցման հայտերի վերաբերյալ

Հարություն.

Հարգելի կոլեգաներ, հարցս կապված է վարձու աշխատողների գրանցման հայտերի ներկայացման հետ: Արդյո՞ք այսուհետ` այսինքն 2013թ. հունվարի 1-ից սոց. ապ. հայտեր չենք ներկայացնելու նոր աշխատողների համար: Որքանով հասկացա` ոչ, սակայն բազմաթիվ ուղեցույցների և իրազեկումների մեջ չեմ հանդիպել նշում դրա մասին: Ինչպես նաև, նախկինում ներկայացնում էինք ձև 5 աշխատողի ստաժի վերաբերյալ: Արդյո՞ք դրա ներկայացումը ուժի մեջ է:

Feb 11 2013

Անհրաժե՞շտ է արդյոք գրանցման հայտում փոփոխություն կատարել

Ռոման.

Բարև Ձեզ, կոլեգաներ:

Համաձայն “Եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին” ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի` գործատուները, սույն օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված` վարձու աշխատողներն ու պայմանագրային եկամուտ ստացողները սույն օրենքով սահմանված տվյալները առաջին անգամ ներկայացնում են մինչև 2013 թվականի փետրվարի 20-ը` 2013 թվականի հունվար ամսվա համար (խոսքը գնում է աշխատողների գրանցման հայտերի մասին):

Իսկ աշխատանքից ազատվելիս անհրաժե՞շտ է արդյոք գրանցման հայտում փոփոխություն կատարել:

Ակնկալում եմ Ձեր աջակցությունը: