Բարև ձեզ, հարգելի մասնագետներ: Հարցս հետևյալն է, շնորհակալ կլինեմ, եթե պատասխանեք.
ՍՊԸ-ն, որը ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ է, ունի վարձու աշխատող, ընտանիքի անդամ, որը ընտանեկան ձեռնարկատիրության մասնակիցներից մեկն է, այդ վարձու աշխատողի համար ամեն ամիս վճարվում է օրենքով նախատեսված 5 000 դրամ հարկը:
Այդ վարձու աշխատողը այժմ հղի է, արդյո՞ք նրան կհասնի դեկրետային (մայրության նպաստ) վճար՝ համաձայն վճարվող աշխատավարձի միջինի, ինչպես մյուս աշխատող կանանց դեպքում է (ի նկատի չունեմ պետության կողմից չաշխատող մայրերին վճարվող ստանդարտ մայրության նպաստը):
Եթե այո, ապա կխնդրեմ նշել օրենքի համապատասխան հոդվածի համապատասխան կետերը, ենթակետերը:
Կանխավ շնորհակալություն: