աշխատանք

Tag Archive: դիմում

May 11 2012

Աշխատանքից ազատման դիմում

Աննա.

Խնդրում եմ իմ էլեկտրոնային հասցեին ուղակեք աշխատանքից հեռացման դիմումի օրինակ anna-aydinyan շնիկ mail.ru

May 06 2012

Քանի՞ օրվա ընթացքում պետք է մակագրվի դիմումը

Irina.

Բարև ձեզ: Ես գտնվում եմ մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, սակայն ցանկանում եմ ժամանակից շուտ վերադառնալ աշխատանքի և 20.04.12թ. դիմում եմ գրել աշխատանքի վերադառնալու համար: Խնդրում եմ ասեք` քանի՞ օրվա ընթացքում է պարտավոր գործատուն վավերացնել իմ դիմումը և աշխատանքի անցնելու հրաման տալ: Նախապես շնորհակալություն:

Apr 01 2012

Աշխատանքի ընդունման հետ կապված

Arus.

Ողջույն: Ես Ա/Ձ եմ և ցանկանում աշխատողի աշխատանքի ընդունեմ: Բացի պայմանագիր կնքելուց անհրաժե՞շտ է արդյոք, որ ինքը աշխատանքի ընդունման դիմում գրի, իսկ ես աշխատանքի ընդունման հրաման տամ: Իմ հաշվապահը ասում է, որ կարիք չկա, իսկ ես կարծում եմ` անհրաժեշտ է: Խնդրում եմ, եթե հնարավոր է, օգնեք ճիշտ վարվեմ, և էլ ի՞նչ քալեր պետք է անեմ, աշխատանքի ընդունելու համար: Եթե հնարավոր է` քայլ առ քայլ գրեք: Շատ շնորհակալ կլինեմ:

Mar 24 2012

Ազատման հրամանի ամսաթվի վերաբերյալ

Գայանե.

Հարգելի գործընկերներ, աշխատողը դիմում է գրել 01.03.2012-ին 02.04.2012թ-ից իրեն աշխատանքից ազատելու համար: Տնօրենը մակագրել է այն 19.03.2012թ-ին: Կարելի՞ է արդյոք ազատման հրամանը տալ 30.03.2012թ-ին, թե՞ պարտադիր պետք է տալ մակագրման ամսաթվով: Ազատումը լինելու է ՀՀ ԱՕ 112 հոդվածին համաձայն: Նախապես շնորհակալություն:

Jan 20 2012

Աշխատանքից ազատվելու դիմում

Կարինե.

Հարգելի գործընկերներ, խնդրում եմ ուղարկել աշխատանքից ազատվելու դիմումի ձև karine305 շնիկ rambler.ru

Dec 21 2011

Աշխատողը տեղափոխվում է այլ աշխատանքի նույն կազմակերպությունում

Anya.

Սիրելի կոլեգաներ, խնդրում եմ օգնեք: Եթե աշխատողը դիմում է գրում, որ ցանկանում է տեղափոխվել նույն ընկերության մեջ այլ պաշտոնում աշխատելու, և տնօրենը մակագրում է, որ համաձայն է, ապա ծանուցման ժամկետներ պահելու կարիք կա՞, թե՞ ոչ, և համաձայնվելով կնքում են համաձայնագիր, որ պայմանագիրը շարադրվի նոր խմբագրությամբ, որովհետև շատ բան է փոխվում: Թե՞ ճիշտ կլինի գրել նոր համարով պայմանագիր, թե՞ համաձայնագրում գրել, որ աշխատողը տեղափոխվում է: Եվս մեկ հարց` համաձայնագիրն ու պայմանագիրը այս պարագայում բավարա՞ր են, թե՞ անհատական հրաման էլ պետք է կազմել:

Nov 30 2011

Ավելացվել են փաստաթղթեր

“Փաստաթղթեր” բաժնում ավելացվել են հետևյալ փաստաթղթերը.

  • ԱԱՀ-ի հաշվարկ (01.01.2011թ.-ից հետո ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար)
  • Դիմում ԱԱՀ զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների մասով գումարների հաշվանցման և (կամ) վերադարձի

Nov 11 2011

Աշխատողը ազատման դիմում է գրել

Գայանե.

Հարգելի կոլեգաներ, աշխատողը ազատման դիմում է գրել 04.11.2011թ-ին` իրեն 16.11.2011թ.-ից ազատելու համար: Տնօրենը մակագրել է դիմումը 07.11.2011թ-ին և այդ նույն ամսաթվով տրվել է հրաման` 16.11.2011-ից աշխատողին ազատել համաձայն ՀՀ ԱՕ 110 հոդվածի: Արդյո՞ք ժամկետների առումով ամեն ինչ ճիշտ է, և բավարա՞ր է արդյոք միայն դիմումը մակագրելն ու հրամանը, թե՞ համաձայնագիր էլ պիտի կնքվի:
Նախապես շնորհակալ եմ:

Oct 27 2011

Աշխատողի ներկայացրած դիմումի վերաբերյալ

Janna.

Խնդրում եմ պատասխանել, արդյո՞ք անհրաժեշտ է, որ տնօրենը մակագրի աշխատողի ներկայացրած դիմումի վրա:

Oct 25 2011

Կազմակերպությունը 2011թ. ԱԱՀ վճարող համարվելու համար դիմում չի գրել

Արթուր.

Խնդրում եմ շտապ պատասխանել: Կազմակերպությունը 2010թ. ԱԱՀ-ով է աշխատել իր դիմումի համաձայն, սակայն 2011թ-ի համար չի գրել դիմում և աշխատել է ԱԱՀ-ով` ունենալով ներմուծում և իրացում, և կատարել է հաշվանցում: Ի՞նչ հետևանքներ կարող են առաջանալ:

Sep 28 2011

ԱԱՀ վճարող համարվելու համար

Inga.

Կազմակերպությունը ԱԱՀ վճարող է համաձայն դիմումի, որը պետք է ներկայացնել յուրաքանչյուր եռամսյակ, բայց արդեն 2 եռամսյակ է, չի ներկայացնում տվյալ դիմումը, սակայն աշխատում է էլ. հաշիվների ծրագրով, դրան համապատասխան ԱԱՀ-ով հաշիվներ ենք դուրս գրում: Մի խոսքով իսկական ԱԱՀ վճարողի պես ենք մեզ պահում և հարկեր վճարում: Հիմա կարո՞ղ է հանկարծ տուգանք ստանանք: Շնորհակալություն:

Sep 19 2011

Աշխատանքի ընդունման դիմումի և հրամանի ձև

Սրբուհի.

Հարգելի մասնագետներ, խնդրում եմ ուղարկեք ինձ աշխատանքի ընդունման դիմումի և հրամանի ձև, ինչպես նաև տոմսարկղի աշխատողի աշխատանքային պայմանգրի ձև Srbuhy շնիկ mail.ru

Sep 06 2011

Աշխատողի ազատման հետ կապված

Աննա.

Բարև ձեզ: Խնդրում եմ օգնեք ինձ և շատ շտապ: Եթե աշխատողը ֆիզ. արձակուրդից վերադարնալուց անմիջապես ազատման դիմում է գրում, ապա ՍՊԸ-ն իրավունք ունի՞ ազատել աշխատանքից, համաձայն աշխատողի դիմումի: Եթե ՍՊԸ-ն իրավունք չունի ազատելու, ապա տաբելում գրանցում են նրա անունը և պետ.բյուջե (գործ. սոց) վճարում կատարու՞մ են, եթե նա գտնվում մինչև մեկ տարեկան երեխայի խնամքի տակ: Շնորհակալություն:

Aug 21 2011

Գործունեության դադարեցում

Davit.

Բարև Ձեզ:
Ո՞վ կարող է ինձ ասել` ինչ քայլեր պետք է արվի կազմակերպության գործունեության դադարեցման հետ կապված, և ո՞վ կարող է ինձ տալ դադարեցման դիմումի ձև:
Կանխավ շնորհակալություն:

Jul 08 2011

Արձակուրդի վերաբերյալ

Anahit.

Բարև ձեզ: Հարցս հետևյալն է. ունենք աշխատակից, որը 3 ամիս է աշխատում, մենք ողջ անձնակազմով գնում ենք արձակուրդ, գիտեմ, որ աշխատակցին օրենքով չի հասնում արձակուրդ, իսկ հնարավո՞ր է արդյոք, որ տնօրենը հրաման տա աշխատողին արձակուրդ գնալու: Մեկ հարց ևս` դիմում լրացնելիս գրում ենք “տրամադրել 20, թե՞ 28 օր”:

May 31 2011

Աշխատողը գրել է ազատման դիմում

Մարինե.

Հարգելի մասնագետներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցիս: Եթե աշխատողի ազատման դիմում գրում է, որպեսզի լուծվի իր պայմանագիրը հաջորդ ամսվա 1-ից, արդյո՞ք այդ օրը համարվում է իրեն համար աշխատանքային: Կանխավ շնորհակալություն:

May 26 2011

Աշխատակիցը չի ներկայացել աշխատանքի

EvA.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ հնարավորինս շուտ պատասխանել: Մեր ընկերության աշխատակիցը, որն աշխատում էր 2010թ օգոստոս ամսից և արձակուրդ չի գնացել (վճարովի արձակուրդի մասին է խոսքը), 2011թ. ապրիլ ամսին իր հաշվին արձակուրդ է վերցրել (չվճարվող արձակուրդ) 1 ամիս ժամանակով և ժամկետի ավարտից հետո այլևս աշխատանքի չի ներկայացել: Իմացանք, որ արտերկիր է գնացել: Հիմա պետք է աշխատանքից ազատենք: Ինչպե՞ս վարվել: Ազատման դիմում չկա: Արդյո՞ք չօգտագործած արձակուրդի փոխհատուցում տրվելու է: Ասեմ, որ աշխատած-չվճարված օրական չունի: Եթե հաշվարկեմ, ապա ու՞մ վճարեմ:

Mar 27 2011

Աշխատանքից ազատում

Ֆլորա.

Հարգելի հաշվապահներ,
աշխատողի աշխատանքից ազատվելու դիմումի համաձայն տնօրենը 28.12.2010-ին հրաման է գրել 10.01.2011թ-ին աշխատողին աշխատանքից ազատելու և վերջնահաշվարկ կատարելու մասին: Խնդրում եմ ասեք, 2011թ.-ի այդ 10 օրվա համար աշխատողը վարձատրվելու՞ է, թե՞ ոչ, իսկ աշխատողին վճարվել է միայն 10 չօգտագործված արձակուրդի համար:

Mar 04 2011

Աշխատանքի ընդունման դիմումի և հրամանի ձև

Լիս.

Հարգելի մասնագետներ, խնդրում եմ ուղարկեք ինձ աշխատանքի ընդունման դիմումի և հրամանի ձև: Անչափ շնորհակալ եմ:

Feb 09 2011

Եկամտահարկի հաշվարկ

Ella.

Եթե աշխատողին վճարել են ամսվա վերջում աշխատավարձ 31/01/11, և այդ օրը աշխատողը գրում է ազատման դիմում, և ազատման հրամանը տրվել է 31/01/11, ես ինչպե՞ս և ե՞րբ կարող եմ վճարել չօգտագործված արձակուրդի գումարը, որ հունվար ամսվա եկամտահարկը շեղում չտա: Ես աշխատավարձից արդեն գանձել եմ եկամտահարկ, ես կարո՞ղ եմ եկամտահարկ հաշվարկել չօգտագործված արձակուրդի գումարից: Շնորհակալ եմ:

Older posts «

» Newer posts