Tag Archive: դրամաշնորհ

Oct 17 2017

Կազմակերպությունը ստացել է նվիրատվություն

Բարև ձեզ, հարգելի մասնագետներ:

Մեր կազմակերպությունը (ՍՊԸ) մրցույթում հաղթելու արդյունքում ստացել է մրցանակ 2 235 000 ՀՀ դրամի չափով: Մրցույթը կազմակերպած հիմնադրամի և մեր ՍՊԸ-ի միջև կնքվել է նվիրաբերության պայմանագիր:

Խնդրում եմ ասել` ինչպե՞ս է հարկվելու տվյալ նվիրաբերությունը:

Նշեմ, որ ՍՊԸ-ն հարկվում է ԱԱՀ-ով և օգտվում է ՏՏ ոլորտին տրվող հարկային արտոնություններից:

Apr 13 2017

ՀԿ-ն 2015թ. ստացել է դրամաշնորհ

Արամ.

Հարգելի գործընկերներ,
ՀԿ-ն 2015թ. ստացել է դրամաշնորհ մինչև տարվա վերջ, որի երկրորդ մասը փոխանցվել է ուշացումով 2016թ. ապրիլին՝ 145 000 դրամ: Տվյալ գումարը փոխանցվել է 2015թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների աշխատավարձ մեկ աշխատողի և մատուցված ծառայությունների համար: Եկամտային հարկերը աշխատողի փոխանցվել են դեկտեմբեր-հունվար ամիսներին (գումարի առաջին բաժնեմասից) և 2016թ.-ին այլ մուտքեր չեն եղել: Հիմա հարկային տարեկան հաշվետվությունը կարո՞ղ է ներկայացնել զրոյական: Դա ճի՞շտ է, թե ոչ:
Պատասխանողներին կանխավ շնորհակալություն:

Mar 28 2017

ՊՈԱԿ-ը ստացել է դասախոսություններ կազմակերպելու ծրագիր

Սամ.

Ունենք ՊՈԱԿ, որը ծրագիր է ստացել դասախոսություններ կազմակերպելու և ստացել է 12 մլն դրամ, որից 4 մլնը աշխատավարձ, 1 մլնը ձեռք է բերել գրքեր, 7 մլնը ուսումնական կենտրոնի ծախսեր: Մենք պետք է հարկենք այդ գումարները, ճի՞շտ է: 4 մլն աշխատավարձը` եկամտային հարկով, մյուս երկուսը հարկու՞մ ենք, թե՞ ոչ, եթե այո, ապա ԱԱՀ-ո՞վ, թե՞ այլ հարկով:

Oct 14 2015

Արդյո՞ք պետք է հանձնել շրջանառության հարկի հաշվետվություն

Իզաբելա.

Հարգելի հաշվապահներ, կազմակերպությունը մինչև 01.08.15թ աշխատել է շրջանառության հարկով, այնուհետև ժամանակավորապես դադարեցրել է գործունեությունը: Օգոստոս ամսին ստացել է հովանավորչական օգնություն: Արդյո՞ք պետք է հանձնի երրորդ եռամսյակի համար շրջանառության հարկի հաշվետվություն:

May 20 2015

Արդյո՞ք առաջանում է ԱԱՀ պարտավորություն

Narek.

Եթե 2014 թ. ծրագիր եմ իրականացրել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ԵՄԻԿ ՊՈԱԿ-ի դրամաշնորհով, արդյո՞ք պետք է վճարեմ նաև ԱԱՀ և ինչքա՞ն: Հարկային ծառայությունում ասում են, որ ստացած դրամաշնորհից պետք է ԱԱՀ վճարվի:

Կանխավ շնորհակալություն,
Նարեկ

Mar 11 2014

Կազմակերպությունը ստացել է սուբսիդիա

207

Artur.

Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցերին.

1. Կազմակերպությունը ստացել է սուբսիդիա ինչ որ ապրանք էժան մատակարարելու համար կառավարության ծրագրի շրջանակներում, օրինակ 200 դրամանոց ապրանքը վաճառի 150-ով, իսկ 50 դրամը տրամադրվել է սուբսիդիա, հաշիվ-ապրանքագիրը գրվել է 150-ով, 50 դրամը բնականաբար համարվում է եկամուտ: Արդյո՞ք այն արտացոլվեու է ԱԱՀ-հաշվարկում, եթե այո, ապա որ տողում և ինչի՞ հիման վրա, իսկ եթե ոչ, ապա շահութահարկի հաշվարկի ո՞ր տողում

2. Ստացել է նաև դրամաշնորհ այդ ապրանքը առաքելու համար ևս 50 դրամ, արդյո՞ք այն արտացոլվեու է ԱԱՀ-հաշվարկում, եթե այո, ապա ո՞ր տողում և ինչի՞ հիման վրա, իսկ եթե ոչ, ապա շահութահարկի հաշվարկի ո՞ր տողում: Կազմակերպությունը առաքումը իրականացրել է բեռնափոխադրող կազմակերպության միջոցով: Խնդրում եմ, եթե հնարավոր է, տալ մանրամասն պատասխան:

Aug 29 2012

ՀԿ հիմնադրման վերաբերյալ

Ella Baghramyan.

Բարև Ձեզ: Մի հարց էի ուզում տալ` ես ցանկանում եմ հիմնադրել կենտրոն, որտեղ երեխաները անվճար կսովորեն օտար լեզուներ, համակարգիչ, և որը կֆինանսավորվի դրամաշնորհների գումարով: Հիմա հարցս հետևյալն է` իբրև ՀԿ պետք է գրանցեմ պարտադիր, թե՞ կարող եմ նաև իբրև ՍՊԸ կամ այլ կերպ գրանցել, ինչպես նաև հետագայում պետվճարումները մինիմալացնելու համար ո՞ր ձևն է օպտիմալ: Կանխավ շնորհակալություն:

Aug 29 2012

ՀԿ-ն ստացել է դրամաշնորհ

Գոհար.

Հարգելի գործընկերներ, եթե ՀԿ-ն ստացել է դրամաշնորհ, ապա ինչպե՞ս է կատարվում դրա հաշվառումը, ծախսերի բախշումը և ընդհանրապես այդ հարցի հետ կապված որոշակի խորհուրդներ կամ ուղեցույց որտեղի՞ց կարող ենք ստանալ: Շնորհակալություն:

Jul 17 2012

ՀԿ հաշվառման առանձնահատկություններ

Գոհար.

Հարգելի կոլեգաներ, եթե հասարակական կազմակերպությունը ստանում է դրամաշնորհ, ինչպե՞ս կարելի է հաշվառումը վարել, ինչպիսի՞ առանձնահատկություններ կան, կամ ինձ կարո՞ղ եք գրականություն ցույց տալ, որպեսզի կարողանամ օգտվել:

Եվ հաջորդ հարցը: Եթե ՀԿ-ին գումար են տվել, ենթադրենք էլի դրամաշնորհի նման, միջոցառում կազմակերպելու համար, ասենք “տոլմայի օր”, ինչպե՞ս կարող եմ ծախսեր ցույց տալ, չէ՞ որ ոչ մի գյուղացի գյուղատնտեսական մթերք գնելու համար ՀԴՄ չի տալիս, կամ խուսափում է իր անձնագրային տվյալներն ինձ ասելու, կամ ասենք մասնակիցներին հատկացնում ենք երթուղային տաքսիներ միջոցառման վայր հասնելու համար: Խնդրում եմ օգնել:

May 24 2012

Ընկերությունը դրամաշնորհ է ստացել

Ինգա.

Բարև ձեզ: Ցանկանում եմ ճշտել` կա՞ արդյոք օրենք կամ հրաման, որի համաձայն դրամաշնորհ ստանալու դեպքում տվյալ ընկերությունը ազատվում է ստացված դրամաշնորհի դիմաց ավելացված արժեքի հարկ վճարելուց: Կանխավ շնորհակալ եմ:

Jan 21 2012

Կրթամշակութային հասարակական կազմակերպություն

Արամ.

Բարև Ձեզ, հարգելի ֆինանսիստներ և հաշվապահներ: Գրանցել եմ կրթամշակութային հասարակական կազմակերպություն, գործունեությունս մտադիր եմ իրականացնել հիմնականում դրամաշնորհային ծրագրերի միջոցով:

Ցանկանում եմ տեղեկանալ` հաշվապահական ինչ գործառույթներ պիտի իրականացնեմ, ինչ հարկեր պիտի մուծեմ, ինչպիսի օրենսդրություն է պետք իմանալ, որ հարկատեսակների մասով և այլն: Ներող կլինեք, եթե հարցադրումներս շատ սիրողական են: Նոր եմ սկսում:

Կանխավ շնորհակալություն:

Jan 14 2012

ՀԿ ի՞նչ հաշվետվություններ է ներկայացնում

Tigran.

Հարգելի գործընկերներ, խնդրում եմ տեղեկացնել` հասարակական կազմակերպությունը տարեկան ինչ հաշվետվություններ է ներկայացնում: Եթե ստացել է դրամաշնորհ, ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնել: Կանխավ շնորհակալություն:

Nov 11 2011

ՀԿ-ն աշխատում է դրամաշնորհներով

Karine.

Բարեվ բոլորին: Ես սկսնակ եմ, խնդրում եմ օգնեք: ՀԿ-ն աշխատում է դրամաշնորհներով, ունի աշխատանքային և քաղիրավական պայմանագրով աշխատողներ: Ի՞նչ պետք է անի, եթե ժամանակավոր դադարեցվում է դրամաշնորհումը, որպեսի այդ ընթացքում ազատվի հարկերից, և ինչպե՞ս: Շնորհակալություն:

Sep 28 2011

Ինչպիսի՞ հաշվետվություններ պետք է ներկայացնել

Sona.

Հարգելի կոլեգաներ, կարո՞ղ եք պատասխանել իմ հարցին. հասարակական կազմակերպությունը դրամաշնորհ է ստացել: Այդ միջոցներով աշխատողներ է ընդունել: ՀԿ-ն ազատված է ԱԱՀ-ից: Ինչպիսի՞ հաշվետվություններ պետք է ներկայացնել Հ/Տ բացի սոց. վճարների և եկամտահարկի հաշվետվություններից: