Վահագ.
Բարև ձեզ: Եթե կարելի է մի հարց: ԱՁ-ն վարկ է ստացել բանկից արտարժույթի տեսքով, որը հիմա գտնվում է բանկում արտարժույթային հաշվի վրա: Այդ արտարժույթը անհրաժեշտության դեպքում պետք է կանխիկացվի և դրամի վերածելով` պետք է ապրանք ձեռք բերի Հայաստանի ներսում, իսկ հետո նորից պետք է գնի արտարժույթ և նորից մուտք անի բանկային հաշվի վրա: Ինձ ասացին, որ ես կարող եմ և պետք է արտարժույթի առք ու վաճառքի փոխարժեքների և այդ պահին կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների տարբերության դեպքում առաջացած եկամուտը կամ ծախսը համարեմ ԱՁ-ի համար ծախս կամ եկամուտ, և օրինակ այդ եկամուտը պետք է հարկվի եկամտահարկով, իսկ ծախսը հանվի եկամտհարկի հաշվարկման ժամանակ: Հիմա դա ի՞նչ է նշանակում, որ ես պետք է փոխարժեքներ այդ տարբերությունից առաջացած եկամուտը տարվա վերջում գումարեմ ապրանքի վաճառքից ստացված եկամտին, իսկ ծախսը գումարեմ տարվա ընթացքում կատարված ծախսերին և ա՞յդ կերպ հաշվեմ եկամտահարկը: Թե՞ այդ եկամուտը հարկվում է առանձին եկամտահարկով, օրինակ պետք է նշվի եռամսյակային հաշվետվության մեջ: Եվ նաև ինձ թվում է` պետք չէ արտարժույթի համար վարել դրամարկղի գիրք: ԱՁ-ն ԱԱՀ վճարող չէ և զբաղվում է մանրածախ առևտրով:
Բերեմ օրինակ` եթե ես վաճառել եմ 100 դոլար 390-ով, իսկ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքը եղել է 388, ապա ես ստացել եմ եկամուտ 200 դրամ: Շնորհակալություն: