Tag Archive: էլեկտրոնային հաշվետվություն

Feb 14 2017

Դրոշմանիշային վճարները հաշվետվության մեջ արտացոլելու վերաբերյալ

Կարինե.

Հարգելի հաշվապահներ, արդյո՞ք եկամտային հարկի հաշվարկը լրացնելիս արդեն չպետք է երևան դրոշմանիշային վճարները (1 000 դր), չէ՞ որ հունվարի համար արդեն պետք է կատարենք դրանք: Ինձ մոտ հաշվարկը լրացնելիս դրանք չեն հաշվարկվում: Նաև խնդրում եմ գրել դրոշմանիշային վճարը կատարելու հաշվեհամարը: Շնորհակալություն:

Dec 26 2016

Էլեկտրոնային հաշվետվությունների օգտվողների կառավարման նոր համակարգ

Արման.

Հարգելի գործընկերներ, ե՞րբ է էլեկտրոնային հաշվետվությունների օգտվողների կառավարման նոր համակարգում գրանցվելու վերջնաժամկետը: Հնարավո՞ր է արդյոք տվյալ գործողությունը կատարել հունվար ամսին` մինչև հաշվետվություններ ուղարկելը: Շնորհակալություն:

Dec 14 2016

Բնակչության պետական ռեգիստրում այս անձի համար տվյալ փաստաթուղթը բացակայում է

Լիանա.

Հարգելի մասնագետներ, օնլայն համակարգում աշխատող գրանցելուց (նույնականացման քարտով) բերում է այս խնդիրը. “Բնակչության պետական ռեգիստրում այս անձի համար տվյալ փաստաթուղթը բացակայում է”: Ո՞վ է առնչվել այս խնդրի հետ և ի՞նչ լուծում եք տվել: Շնորհակալություն:

Sep 09 2016

Վիճակագրական հաշվետվությունները առցանց հանձնելու համար

Արմեն.

Հաշվապահներ, ո՞վ է տեղյակ՝ ինչ է անհրաժեշտ վիճակագրական հաշվետվությունները առցանց ուղարկելու համար, թե չէ յուրաքանչյուր ամսվա սկզբում բավական ժամանակատար գործընթաց է դառնում վիճ. հաշվետվություններ հանձնելը:

Aug 25 2016

Էլեկտրոնային ստորագրության իրավունք ունեցող անձը գրանցված չէ կազմակերպությունում

Արման.

Հարգելի գործընկերներ, արդյո՞ք էլեկտրոնային փաստաթղթերը ստորագրելու իրավունք ունեցող անձը պետք է պարտադիր գրանցված լինի կազմակերպությունում որպես աշխատակից: Եվ եթե ոչ, արդյո՞ք այդ դեպքում չի առաջանա չգրանցված աշխատողի խնդիր: Շնորհակալություն:

Jun 22 2016

Անհրաժեշտ են որոշ վիճակագրական տվյալներ

Անահիտ.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Արդյոք կա՞ որևէ կայք, կամ որտեղի՞ց կարող եմ իմանալ, թե հաշվետվությունների էլեկտրոնային եղանակով ներկայացման կայքից քանի կազմակերպություն կամ անհատ է օգտվում, այսինքն քանիսն են, որ իրենց հաշվետվությունները ուղարկում եմ էլեկտրոնային եղանակով: Կամ ամեն տարի որքանո՞վ է փոփոխվում այդ թիվը:

Apr 26 2016

Երեխայի խնամքի արձակուրդ մեկնող աշխատակցի տվյալների լրացման հետ կապված

kristina.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ես հաշվապահ չեմ, սակայն քանի դեռ չեմ ընդունել հաշվապահ, շտապ պետք է գրանցեմ երեխայի խնամքի արձակուրդ մեկնող աշխատակցուհու երեխայի ծննդյան տվյալները և արձակուրդի ժամանակահատվածը էլեկտրոնային հաշվետվությունների կայքում: Ամբողջովին լրացրել եմ: Սակայն ըստ հարկայինի լրացված դաշտերը ամբողջովին չեն: Նրանք ասում են` քանի որ նա արձակուրդում է 2014թ-ից, և նրա երեխայի խնամքի արձակուրդը գրանցված չէր համակարգում, ես պետք է սոց. վճարների դաշտն էլ նշեմ 3 000 դրամները տանելու համար: Խնդրում եմ օգնել ինձ գտնել այդ դաշտը.
IV. Սոցիալական վճարներ կատարելը դադարեցնելու մասին տեղեկություն
Կենսաթոշակային տարիքը լրացած մասնակցի կողմից սոցիալական վճարներ կատարելը դադարեցնելու մասին գործատուին դիմելու ամսաթիվ [4.4.1] – այս դաշտը ինչի՞ համար է:

Apr 25 2016

Էլ. ստորագրության տարեկան սպասարկման վճարը փոխանցելու համար

Tatev.

Բարև, հաշվապահներ ջան:
Ինձ անհրաժեշտ է ԷԿԵՆԳ ի հաշվեհամարը էլ. ստորագրության տարեկան սպասարկման վճարը փոխանցելու համար:

Apr 17 2016

Էլեկտրոնային հաշվետվությունների պայմանագրի վերաբերյալ

Էդգար.

Բարև ձեզ, նոր եմ ծավալում գործունեություն, կօգնե՞ք էլեկտրոնային հաշվետվությունների պայմանագրի հարցում:

Mar 29 2016

Ինչպե՞ս ստորագրել էլեկտրոնային փաստաթուղթը

Անահիտ.

Ինչպե՞ս էլեկտրոնային հաշվարկային փաստաթուղթը ստորագրել ID քարտի միջոցով: Նախապես շնորհակալություն:

Feb 05 2016

ՌԴ քաղաքացուն աշխատանքի ընդունելու համար

Gohar.

Հարգելի՛ հաշվապահներ, խնդրում եմ օգնել: Քաղաքացին ունի ՀՀ-ում կացության քարտ, սոց. քարտ, հանդիսանում է ՌԴ քաղաքացի: Աշխատանքի ընդունելու դեպքում պե՞տք են արդյոք այլ լրացուցիչ տվյալներ: Էլեկտրոնային համակարգում գրանցելիս հնարավո՞ր է ինչ-որ խնդիրներ առաջանան: Աշխատավարձից պահումները կատարվում են նու՞յն ձևով, ինչպես ՀՀ քաղաքացիներինը:
Կանխավ շնորհակալություն:

Oct 14 2015

Էլեկտրոնային հաշվետվությունների կայք

Alyona.

Ո՞ր կայքէջից պետք է օգտվել եկամտային հարկի հաշվետվությունը էլեկտրոնային տարբերակով ուղարկելու համար:

Sep 05 2015

Աշխատողի համար վերջնահաշվարկ չի կատարվել

Lena.

Բարև ձեզ:
Աշխատողի աշխատանքային պայմանագիրը ավարտվել է 2015թ. հունիսի 30-ին: Սխալմամբ այդ աշխատողի համար վերջնահաշվարկ չի կատարվել: Հուլիսի 1-ից էլեկտրոնային հաշվետվության համակարգում այդ աշխատողի տվյալները արդեն չեն երևում: Հնարավո՞ր է արդյոք հիմա կատարել այդ աշխատողի համար վերջնահաշվարկ և ինչպե՞ս ներկայացնել ճշգրտված էլեկտրոնային հաշվետվություն հունիս ամսվա համար: Խնդրում եմ ձեր խորհուրդը` ինչպես լուծել այս հարցը: Եվ արդյո՞ք այդ սխալի համար սահմանվում է տույժ կամ տուգանք:
Կանխավ շնորհակալ եմ:

Jun 24 2015

Ստորագրության ստուգումը չի հաջողվել

Aram.

Էլ. ստորագրության խնդիր կա, ո՞վ կաևող է օգնել:
Ցույց է տալիս.
Ստորագրության ստուգումը չի հաջողվել: (Փաստաթղթում ‘—- —-յան sign’ ներկայացուցչի ID քարտով ստորագրությունը սխալ է):

May 19 2015

Աշխատողի աշխատավարձը փոփոխվել է

Արամ.

Աշխատողի աշխատավարձը փոփոխվել է: Ինչպե՞ս փոփոխեմ taxservice.am ում աշխատողի տվյալներում աշխատավարձի չափը:

May 04 2015

Արդյո՞ք կազմակերպությունը կարող է ներկայացնել ԱԱՀ վճարող համարվելու դիմում

242

Արման.

Հարգելի կոլեգաներ, արդյո՞ք կազմակերպությունը կարող է ներկայացնել ԱԱՀ վճարող համարվելու դիմում (և ո՞րն է այն էլեկտրոնային հաշվետվությունների ցանկում) և համարվել ԱԱՀ վճարող, եթե այն արդեն ներկայացրել է շրջանառության հարկ վճարող համարվելու դիմում մինչև փետրվարի 20-ը: Շնորհակալություն:

Apr 13 2015

Էլեկտրոնային հաշվետվությունը հարկը հաշվարկում է ինքնաշխատ կերպով

Zara.

Բարև ձեզ: Հարգելի հաշվապահներ, ունեմ նման խնդիր: Անհրաժեշտ է 2014 թ.-ի հուլիս ամսից մինչև դեկտեմբեր ամիսն ուղարկել ճշգրտված հաշվետվություններ: Բանն այն է, որ հուլիս-դեկտեմբեր ամիսների համար ներկայացված հաշվետվություններում ինքնաշխատ կերպով հաշվարկվել է կուտակայինը: Դեկտեմբերին ուղարկել եմ պարտադիրից հրաժարվելու դիմումը: Այժմ նորից փորձում եմ լրացնել այդ ամիսների հաշվետվությունները, սակայն կրկին ինքնաշխատ կերպով հաշվարկվում է կուտակայինը: Ինչպե՞ս վարվեմ:
Նախապես շնորհակալություն:

Feb 01 2015

ԱՁ ի՞նչ տարեկան հաշվետվություն է լրացնելու

Վահե.

Ընկերներ ջան, ես հանդիսանում եմ ԱՁ և 2014թ. գործունեության համար վճարել եմ ֆիքսված եկամտային հարկ (ամսեկան 5 000 դրամ): Ինձ կարո՞ղ եք օգնել, տարեկան հաշվետվության համար ի՞նչ ձև պետք է լրացնեմ և էլեկտրոնային տարբերակով ու՞ր ուղարկեմ: Կանխավ շնորհակալություն:

Dec 08 2014

Համակարգը չի ընդունում գրանցման հայտը

Տարոն.

Աշխատողն ազատվել է օգոստոս ամսին, ազատման մասին աշխատողի գրանցման հայտում նշվել է աշխատանքային հարաբերության ավարտը, նույն աշխատողին նոյեմբերից կրկին ընդունել ենք աշխատանքի, սակայն հաշվետվություն ուղարկելիս համակարգը չի ընդունում: Խնդրում ենք օգնել:

Oct 14 2014

ՀՈԱԿ-ը չի կատարել կուտակային պահումներ

Armin.

Կազմակերպությունը ՀՈԱԿ է և սկսած 2014թ.-ի հունվարից չի կատարել կուտակային պահումներ: Բայց պարզվել է` էլեկտրոնային հաշվետվությունը հունվար, փետրվար, մարտ և ապրիլ ամիսների համար մեխանիկորեն հաշվարկել է կուտակային վճար և այժմ ցույց է տալիս պարտք: Ինչպե՞ս այդ չորս ամիսների համար ներկայացնեմ ճշտված հաշվետվություներ, ո՞ր ձևն է դա: Շնորհակալություն:

Aug 12 2014

Հաշվետվության ո՞ր ձևն է անհրաժեշտ լրացնել

Anait.

Հարգելի հաշվապահներ,
ո՞վ կարող է օգնել` հուլիս ամսվա համար “ԱՄՓՈՓ ՀԱՇՎԱՐԿ՝ Եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի ամսական” հարկային հաշվետվության 86 ձևի փոխարեն ո՞ր ձևը անհրաժեշտ է լրացնել: 109 ձևը էլեկտրոնային հաշվետվությունների ցանկում բացակայում է:

Jul 25 2014

Էլեկտրոնային հաշվետվության լրացման հետ կապված

ANNA.

Բարև ձեզ: Էլ. հաշվետվությունը ճշգրտված տարբերակով ուղարկելիս ստուգման ժամանակ վերջին տողում ասում է, որ “լրացված է սխալներով, պահպանե՞լ այդ տարբերակով, թե ոչ”: Նշելով պահպանելը այնուհետև ստուգում տալու ժամանակ ասում է` “լրացված տվյալներում սխալներ չկան”: Արդյո՞ք դա ճշգրտված տարբերակն է գրանցում: Կխնդրեմ արագ արձագանքել: Կանխավ շնորհակալություն:

Jul 17 2014

Ինչպե՞ս ուղարկել զրոյական հաշվետվություն

Մանե.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել հարցիս.

Տվյալ ժամանակահատվածի համար ինչպե՞ս ուղարկեմ եկամտային հարկի զրոյական հաշվետվություն, երբ ժամանակաշրջանը ընտրելիս որև աշխատող չի բերում, քանի որ նախորդ ամիս բոլորին ազատել եմ աշխատանքից: ՀՏ-ն ասում է, որ վարչական տուգանքներից ազատվելու համար պետք է պարտադիր զրոյական հաշվետվություն ուղարկեք: Նախապես շատ շնորհակալ եմ:

Jul 08 2014

Լրացված դասակարգիչը գոյություն չունի

Հեղինե.

Հարգելի հաշվապահներ, կարո՞ղ եք ասել արդյոք, շրջանառության հարկի էլեկտրոնային հաշվարկի ժամանակ մեր գիտա-ուսումնական լաբորատորիայի համար ըստ դասակարգիչների` լրացրել ենք 2 տող` M-ՀԴՄ-ով գրանցված գումարները, և P- ուսանողնեի ուսման վարձը բանկային հաշվին: Հիմա, երբ փորձեցի լրացնեմ P – հատված` 85, խումբ`5, դաս` 9. (ինչպես նախորդ բոլոր անգամները), համակարգի կողմից զգուշացում ստացա, որ նման դասակարգիչ գոյություն չունի: Կարո՞ղ եք իմանալ` արդյոք ինչի՞ հետ կապված կլինի զգուշացումը:

Jun 17 2014

Հաշվետվության ո՞ր ձևը պետք է լրացնել

Yeva.

Հարգելի հաշվապահներ, ո՞վ կարող է ասել` մայիս ամսվա համար “Եկամտային հարկի և կուտակային վճարի ամսական ամփոփ հաշվարկ” հարկային հաշվետվության ո՞ր ձևը պետք է լրացվի` 86, թե 109:

May 08 2014

ԱՁ-ն ցանկանում է բացել արագ սննդի կետ

Գոռ.

Բարև ձեզ, ես սկսնակ հաշվապահ եմ: ԱՁ-ն ցանկանում է բացել արագ սննդի կետ: Ի՞նչ հարկեր պետք է վճարվեն, ի՞նչ փաստաթղթերով, և արդյո՞ք կարող ենք դրանք ներկայացնել էլեկտրոնային համակարգով: Կանխավ շնորհակալություն:

Apr 15 2014

Ուղղում աշխատողի աշխատանքից ազատելու գրանցման հայտում

Լիա.

Բարև ձեզ, եթե խնդրեմ, ինձ կասե՞ք` ինչպես ուղղում կատարեմ աշխատողի աշխատանքից ազատելու գրանցման հայտում, ես արդեն ավարտը լրացրել ու հանձնել եմ ՊԵԿ, բայց ուզում եմ հետ ամսաթվով ուղղում անել, գիտեմ, որ օրենքով կարելի է, բայց ծրագիրը թույլ չի տալիս, ինչ-որ բան կարո՞ղ է սխալ եմ անում: Նախապես շնորհակալություն:

Apr 15 2014

Շահութահարկի հաշվարկի հետ կապված

Արմինե.

Հարգելի գործընկերներ, շահութահարկի հաշվարկի հետ կապված խնդիրներ ունեմ, խնդրում եմ ինձ օգնեք: Արդյո՞ք այս տարի էլեկտրոնային կայքում հաշվարկը պետք է լրացնել 110-րդը, և ինչպե՞ս հաշվեմ նվազագույն շահութահարկն ըստ ամիսների: Օրենքի 47-րդ հոդվածում` (Կանխավճարների մուծումները կատարվում են յուրաքանչյուր եռամսյակ, նախորդ տարվա շահութահարկի փաստացի գումարի և (կամ) շահութահարկի հաշվարկային մեծության 18.75 տոկոսի չափով` յուրաքանչյուր եռամսյակի վերջին ամսվա 15-ից ոչ ուշ) չեմ հասկանում և/կամ-ի պահը: Արդյո՞ք պետք է նախորդ տարվա շահութահարկի գումարին գումարեմ 4 եռամսյակների շահութահարկի մեծությունը, այնուհետև հաշվեմ ստացվածի 18.75 տոկոսը:

Apr 10 2014

Ո՞ր հաշվետվություններն են հանձնվում բացառապես էլեկտրոնային եղանակով

Լիլիթ.

Բարև, հարգելի հաշվապահներ:
Այս ամիս եմ գրանցվել որպես արտոնագրային վճարող Ա/Ձ և արդեն ձեռք եմ բերել ՀԴՄ: Սակայն դեռ ID քարտ (էլեկտրոնային ստորագրություն) չունեմ: Հարցս հետևյալն է` ՀԴՄ-ով իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ տեղեկությունը պետք է պարտադիր ուղարկվի էլեկտրոնային, և ուրիշ ի՞նչ հաշվետվություն պետք է ուղարկեմ էլեկտրոնային տարբերակով: Կանխավ շնորհակալություն:

Apr 08 2014

Պարզեցված հաշվարկ` տարեկան եկամուտների մասին

Armine.

Բարև, հարգելի հաշվապահներ: Ա/Ձ-ն, ով 2013թ-ին աշխատել ու հարկվել է շրջանառության հարկով, հիմա պետք է ներկայացնի “Պարզեցված հաշվարկ` տարեկան եկամուտների մասին”, սակայն էլեկտրոնային հաշվետվությունների էջում կա երկու տողով` 98 և 108: 98-ը բացում է միայն 2013-ի համար լրացնելու հնարավորությամբ, իսկ 108 տողինը` 2014: Ասացեք խնդրեմ, ես ճի՞շտ կանեմ, եթե լրացնեմ 98 համարի հաշվետվությունը: Շնորհակալություն:

Apr 01 2014

Շահութահարկի պարզեցված հաշվարկի վերաբերյալ

iveta.

Բարև Ձեզ: Շահութահարկի պարզեցված հաշվարկ (2013թ. համար) փոփոխություններ են տեղի ունեցել, էլեկտրոնային հաշվետվությունների համակարգում չեմ կարողանում գտնել համապատասխան լրացման հաշվետվության ձևը, 2012թ. համար դա 88. Շահութահարկի պարզեցված հաշվարկ (2012), բայց 2013 համար չկա, և հնարավո՞ր է հաշվետվությունը ներկայացնել թղթային տարբերակով:

Mar 23 2014

Ինչպե՞ս հանել աշխատակցի տվյալները ցուցակից

Հեղինե.

Խնդրում եմ պատասխանեք` ճի՞շտ է արդյոք արված ամեն ինչ: Մեր աշխատակիցը փետրվարի 17-ից այլևս չի աշխատում, որի համար ես լրացրել եմ էլեկտրոնային դիմումի ձևը, այսինքն “աշխատակիցներ” բաժնում տվյալ աշխատակցի տվյալներում լրացրել եմ աշխատանքի ավարտը: Դիմումը ուղարկել եմ ՊԵԿ: Իսկ եկամտային հարկի ամփոփ հաշվարկում ներկայացրել եմ աշխատակցի վերջնահաշվարկի գումարը, որից ել կատարել ենք մուծումներ: Հաջորդ ամիս հաշվետվություն ներկայացնելու ժամանակ ինչպե՞ս պետք է հանել տվյալ աշխատակցի տվյալները մեր ցուցակից, եթե նման փորձ ունեք` կիսվեք, անչափ երախտապարտ կլինեմ: Նախապես` շնորհակալություն:

Mar 21 2014

Էլեկտրոնային հաշվետվությունը չի հաջողվում ստորագրել

Սմբատ.

Հարկային տեսչությունով կատարվել է էլեկտրոնային հաշվետվությունների լիազորի փոփոխություն, սակայն եկամտային հարկի հաշվետվությունը չի ստորագրվում, պատճառաբանությունը՝ “Ստորագրության ստուգումը չի հաջողվել: (Փաստաթղթում ‘Signature1’ ներկայացուցչի ID քարտով ստորագրությունը սխալ է)”: Խնդրում եմ պատասխանել` ի՞նչ պետք է անել:

Mar 21 2014

Եկամտահարկի տարեկան հաշվետվություն

Լիանա.

Արդյո՞ք ուժի մեջ է ՍՊԸ-ների համար եկամտահարկի տարեկան հաշվետվությունը: Եթե այո, ապա էլեկտրոնայինում համարը կասեք:

Mar 19 2014

Ո՞ր հաշվետվությունը պետք է ներկայացնի ԱՁ-ն

Էդուարդ.

Ասացեք խնդրեմ, թե որ համարի հաշվետվությունը պետք է ներկայացնել էլեկտրոնային եղանակով ԱՁ-ի համար, եթե 2013թ-ի ընթացքում ոչ եկամուտ եմ ունեցել, ոչ էլ աշխատող, բայց մուծել եմ ամսեկան 5000-դրամը:

Feb 05 2014

Նոր աշխատողի ավելացման վերաբերյալ

Hegine.

Բարև ձեզ: Եթե նոր աշխատող ենք ընդունել, ինչպե՞ս ավելացնենք էլեկտրոնային հաշվետվության մեջ:

Jan 17 2014

Տարեկան հաշվետվության ո՞ր ձևը պետք է ուղարկել

Mane.

Մի հարց ունեմ էլեկտրոնային հաշվետվությունների հետ կապված.

Մանկապարտեզ ՀՈԱԿ-ի համար ամեն ամիս ուղարկում եմ 86-րդ ձևը, իսկ տարեկան հաշվետվության ո՞ր ձևը պետք է ուղարկեմ: Նախապես շատ շնորհակալ եմ:

Dec 05 2013

Եկամտային հարկի հաշվարկը այլ ամսվա համար է ներկայացվել

Քաջիկ.

Հարգելի գործընկերներ, եկամտային հարկի ամսեկան հաշվետվություն ներկայացնելիս (էլեկտրոնային եղանակով) փետրվար ամսվա փոխարեն նշել եմ հունվար: Այսինքն` դարձել է հունվարը ճշգրտված, իսկ փետրվարը բացակայում է: ՏՀՏ-ից ստացել եմ գրություն, վարչական իրավախախտման մասին արձանագրություն: Խնդրում եմ ասեք` հնարավո՞ր է արդյոք չվճարել տուգանք, քանի որ եկամտային հարկն ամբողջությամբ փոխանցվել է, հարկային պարտականությունները կատարվել են ժամանակին:

Կանխավ շնորհակալություն:

Nov 10 2013

Կազմակերպությունը չի ներկայացրել եկամտային հարկի հաշվարկ հոկտեմբեր ամսվա համար

Suzy.

Բարև Ձեզ,
ես սկսնակ հաշվապահ եմ: Խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում.
ՍՊԸ-ն բացվել է հոկտեմբեր ամսվա մեջ, զբաղվելու է առևտրով, բայց խանութը բացվել է հենց այսօր: Հոկտեմբեր ամսվա համար գրանցված տնօրենի համար ես եկամտային հարկի ամփոփ հաշվարկ չեմ ներկայացրել, արդյո՞ք սխալ եմ արել: Նաև դեռ չունենք էլեկտրոնային ստորագրություն, հնարավո՞ր է այլ կերպ հանձնել եկմատային հարկի ամփոփ հաշվարկ:

Կանխավ շնորհակալ եմ:

Sep 22 2013

Էլեկտրոնային հաշվետվության հետ կապված

Զեփյուռ.

Աշխատողն ազատվել է ս/թ հուլիսի 3-ից, ազատման մասին աշխատողի գրանցման հայտում նշվել է, նույն աշխատողին ս/թ օգոստոսի 17-ից կրկին ընդունել ենք աշխատանքի, սակայն հաշվետվություն ուղարկելիս համակարգը չի ընդունում: Խնդրում ենք օգնել լուծել խնդիրը:

Aug 19 2013

Որպես անհատ ձեռնարկատեր գրանցվելու համար

Արմո.

Բարև: Հարցս հետևյալն է: Ես գրանցված եմ Հրազդանում, բայց ուզում եմ գործունեություն ծավալել Երևանում: Հրազդանի հարկային գնալ-գալը մի քիչ անհարմար է: Կարո՞ղ եմ արդյոք գրանցվել որպես անհատ ձեռնատկատեր առանց հարկային կամ պետ. ռեգիստր այցելելու: Կարո՞ղ եմ հետագայում հարկային հաշվետվություններս ներկայացնել առցանց:

Jul 16 2013

Նպաստի արտացոլում եկամտային հարկի հաշվետվության մեջ

Mariam.

Ամսվա ընթացքում վճարվել է աշխատողի թաղման նպաստ: Ինչպե՞ս դա արտացոլել եկամտային հարկի էլեկտրոնային հաշվետվությունում: Հաշվետվությունում չկա թաղման նպաստի տեսակը ընտրելու հնարավորությունը:

May 24 2013

Հարկի հաշվանցման դիմումի ներկայացում էլեկտրոնային եղանակով

ՄԱՐԻ.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք ինձ: Անհրաժեշտ է դիմում ներկայացնել հարկային տեսչություն հարկի հաշվանցման համար: Գործատուս ասում է, որ դա արդեն հնարավոր է իրականացնել էլեկտրոնային տարբերակով taxservice.am-ի միջոցով: Եթե տեղյակ եք, թե ինչպես է դա արվում, խնդրում եմ շտապ օգնեք:

Apr 25 2013

Ո՞ր ձևն է լրացվում աշխատողին ազատելու դեպքում

Արսինե.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք.
Աշխատողին աշխատանքից ազատելու դեպքում հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում 79 ձև՞ն է լրացվում: Կանխավ շնորհակալություն:

Apr 24 2013

ԱՁ զբաղվում է ատամնաբուժական ծառայություններով

Սարգիս.

Բարև Ձեզ:

Ես նոր գրանցված Ա/Ձ եմ, հանդիսանում են արտոնագրային վճար վճարող, քանի որ ունեմ ստոմատոլոգիա: Աշխատում են սկսած ապրիլ ամսից, և առայժմ չունեմ աշխատող: Խնդրում եմ ուղղորդեք` այս մեկ ամսվա համար ես բացի արտոնագրային վճարից, որն արդեն վճարել եմ, էլ ի՞նչ հարկատեսակներ պետք է վճարեմ և ի՞նչ էլեկտրոնային հաշվետվություն եմ ներկայացնելու: Կանխավ շնորհակալություն:

Apr 15 2013

Ուսուցիչը ցանկանում է ազատվել աշխատանքից

Ալբերտ.

Ուսուցիչը վերցրել է իր հաշվին արձակուրդ և հիմա ուզում է ազատվել աշխատանքից: Հիմա տրվել է ազատման հրամանը, կատարվել է վերջնահաշվարկ, որը պետք է նշվի եկամտային հարկի էլեկրտոնային տարբերակում և այնտեղ տրվի ազատման հրամանը, որը չեմ պատկերացնում, թե ինչպես և որտեղ պետք է նշվի: Խնդրում եմ օգնել:

Apr 11 2013

ՍՊԸ-ը վարձակալել է տաղավար ֆիզիկական անձից

Սարգիս.

Բարև ձեզ: Եթե ՍՊԸ-ը վարձակալել է տաղավար ֆիզիկական անձից (ոչ Ա/Ձ-ից), և ամսեկան պետք է վճարի եկամտային հարկ այդ գումարից 10%-ը, պարտադի՞ր է արդյոք լրացնել էլեկտրոնային հաշվետվությունների ձև N 79 և հետո N 95-ը:

Apr 03 2013

Շրջանառության հարկի էլեկտրոնային հաշվետվություն

Սուրեն.

Բարև Ձեզ: Խնդրում եմ ինձ օգնեք: 79 ձևով լրացրեցինք գրանցման հայտը, 86-ով եկամտային հարկի ամսական հաշվարկը: Ո՞ր ձևով պետք է ներկայացնել շրջանառության հարկի հաշվարկը: Շնորհակալություն:

Mar 20 2013

Էլեկտրոնային հաշվետվություն ուղարկելու համար

Անի.

Ինչպե՞ս ուղարկեմ էլեկտրոնային հաշվետվություն: Նախապես շնորհակալություն:

Mar 19 2013

Գրանցման հայտերի լրացման վերաբերյալ

Վահե.

Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս: Էլեկտրոնային հաշվետվության մեջ գրանցման հայտում երկու աշխատողի աշխատանքային պաշտոնները պատահմամբ սխալ եմ լրացրել: Անձնական գրասենյակի “աշխատողներ” ենթահամակարգից փորձում եմ խմբագրել, բայց համակարգը տվյալ սյունակում փոփոխություն չի ընդունում, ինչպե՞ս վարվեմ: Միաժամանակ նաև ունեմ աշխատող 01.01.2013թ. չվճարվող արձակուրդում, այդ աշխատողների գրանցման հայտերը չեմ լրացրել, ի՞նչ խնդիր կարող է առաջանալ, եթե մարտ ամսին ուղարկեմ:

Older posts «