Tag Archive: ժամավճար

Aug 24 2017

Ինչպե՞ս է հաշվարկվում արձակուրդայինը

MARIAM.

Հարգելի անդամներ,
ինչպե՞ս է հաշվարկվում արձակուրդայինը, եթե աշխատողը աշխատում է ժամավճարով:

Feb 27 2017

Ժամավճարով աշխատող

Հարգելի հաշվապահներ, ունեմ ժամավճարով աշատողի կարիք` վարորդի և բանվորի, օրեկան 1-2 ժամ, ոչ ամենօրյա, կասե՞ք` ինչ պայմանագիր պիտի կնքվի, մինիմալ ժամավճարի չափ կա՞ սահմանված, և ի՞նչ հարկեր պիտի վճարեմ:

Feb 09 2017

Կարո՞ղ է արդյոք ընտանեկան ձեռնարկությունը ժամավճարով աշխատուժ ներգրավել

Մարինե.

Բարև, հարգելի հաշվապահներ:
Կարո՞ղ է արդյոք ընտանեկան ձեռնարկությունը ժամավճարով աշխատուժ ներգրավել: Եթե այո, ինչպիսի՞ հարկեր ու տուքեր կավելանան:

Sep 30 2016

Կազմակերպությունը ժամավարձով ընդունում է աշխատող

Լալա.

Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում. եթե կազմակերպությունը ժամավարձով ընդունում է աշխատող, և տվյալ հաստիքը չունենք, ապա ի՞նչ պայմանագիր պետք է կնքենք:

Sep 07 2016

Ժամավճարով աշխատավարձի հաշվարկ

Հասմիկ.

ՀԾ-ով ինչպե՞ս հաշվել աշխատողի աշխատավարձը ժամավճարով, օրինակ, եթե մեկ ժամվա համար վճարվելու է՝ 10 000 դրամ, աշխատակցի հավելում պահում դաշտում ի՞նչ եմ գրում: Կանխավ շնորհակալ եմ:

Oct 30 2015

Աշխատաժամանակի հետ կապված

MariAdri.

Հարգելի հաշվապահներ,

Ես 2 աշխատակից պետք է գրանցեմ ժամավճարային սկզբունքով: Կան մինիմալ ժամեր, որ նրանք պետք է աշխատեն շաբաթական: Իմ կառույցում մեկ ամիս նրանք կարող է շատ ժամեր ունենան, իսկ մյուս ամիս` ավելի քիչ: Նրանց ժամերը ստաբիլ չեն: Կա՞ն մինիմալ ֆիքսված ժամեր, որ պետք է աշխատեն:

Կանխավ շնորհակալ եմ:

Nov 20 2014

Որքա՞ն նվազագույն ժամավճար պետք է սահմանել

Nare.

Բարև ձեզ:
Հուշեք խնդրում եմ.
1) որքա՞ն նվազագույն ժամավճար պետք է սահմանել շաբաթական մոտ 20 ժամ աշխատողին, ով աշխատում է ժամավարձով 2) ինչպե՞ս պետք է վերջնահաշվարկ անել աշխատողին, ով աշխատում է գործավարձային սկզբունքով
3) խնդրում եմ ֆիզանձից ՀՄ-ի ձեռքբերման պայմանագրի օրինակ (ֆայլ)
Կանխավ շատ շնորհակալ եմ:

Nov 01 2014

Որքա՞ն կկազմի վերջնահաշվարկը

Վարդան․

Բարև ձեզ, հարցս հետևյալն է. որքան է կազմում իմ վերջնահաշվարկը: Ես աշխատանքի եմ ընդւնվել 06․06․2012 և աշխատանքից ազատվել 05.08.2014 սեփական դիմումի համաձայն (շաբաթական 6 աշխատանքային օր): 2 անգամ արձակուրդ եմ գնացել, վերջինը ս-թ փետրվարին: Միջին աշխատավարձի չափը երևի 100 000, քանի որ պայմանագրում նշված էր 135 000 (մաքուր աշխատավարձ), բայց ինձ վարձատրում էին ժամավարձով (1 ժամը 625-649 դրամ): Եվ ինչ անել, եթե մինչև հիմա ինձ վերջնահաշվարկ չեն վճարել: Կանխավ շնորհակալություն:

Feb 14 2014

Ժամավարձային աշխատավարձի դեպքում

Արման.

Բարև ձեզ: Դա շատ շտապ է. աշխատողը ՍՊԸ աշխատում է 5 ժամ 5 օրյա աշխատանքային գրաֆիկով: Ես կարո՞ղ եմ պայմանագրում նշել ժամավճար 1ժ – 420 դրամ (420-24.4% = 317 դրամ առձեռն): Ես պարզապես լավ չեմ հասկացել օրենքի մեջ նշված հոդվածը: Ըստ այդ հոդվածի 25 ժ. աշխ. գրաֆիկով աշխատելու դեպքում նվազագույն ժամավճարը սահմանվում է 300 դրամ: Ես ճի՞շտ հասկացա:
Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածում`
աշխատաժամանակի նորմալ տևողության դեպքում (40-ժամյա աշխատանքային շաբաթ)` 270 դրամ.
աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (36-ժամյա աշխատանքային շաբաթ)` 300 դրամ.
աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (24-ժամյա աշխատանքային շաբաթ)` 450 դրամ:
Շնորհակալություն:

Jan 30 2014

ՀԾ -ով աշխատավարձը ժամավճարով հաշվելու կարգը

Լյուդմիլա.

ՀԾ-ով ինչպե՞ս հաշվել աշխատողի աշխատավարձը ժամավճարով, օրինակ, եթե մեկ ժամվա համար վճարվելու է 3 000 դրամից սկսած, աշխատակցի հավելում պահում դաշտում ինչ եմ գրում: Շտապ է, կանխավ շնորհակալ եմ:

Jan 09 2014

Աշխատողները վարձատրվում են ժամավճարային սկզբունքով

Լյուդմիլա.

Բարև Ձեզ: Խնդրում եմ հնարավորության դեպքում օգնեք հետևյալ հարցում.

Հունվարի 1-ից ունեմ ժամավճարով աշխատողներ: Ինձ կասե՞ք` տոն օրերի համար վճարելու՞ եմ, թե ոչ: Եթե հնարավոր է, համապատասխան հղում արեք, որտեղ կարող եմ գտնել: Արդյո՞ք ժամավճարով և դրույքաչափով աշխատողներին մեկ տաբելում գրեմ:
Շնորհակալություն:

Feb 18 2011

Աշխատանք ժամավճարային աշխատավարձով

Սուսաննա.

Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցիս. աշխատում եմ համալսարանում համատեղությամբ, ժամավճարային կարգով, և հունվար ամսին չեմ ունեցել դասաժամեր: Փաստորեն հունվար ամսվա համար չեմ ստացել աշխատավարձ: Դա արդյոք ճի՞շտ է: