Tag Archive: լիազորագիր

Aug 06 2018

Ի՞նչ լիազորագիր է հարկավոր

Norayr.

Պետական ավտոմեքենայով ցանկանում ենք գնալ Թբիլիսի: Ի՞նչ լիազորագիր է հարկավոր ՍՊԸ տնօրենի անունից ֆիզ. անձին, որպեսզի կարողանա սահմանը հատել: Կանխավ շնորհակալ եմ: Ու եթե ձեռքի տակ ունեք լիազորագրի ձև, խնդրում եմ ուղարկել noro888 շնիկ mail.ru

May 22 2017

Պատճենահանված լիազորագրի վերաբերյալ

Թեհմինե.

Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցիս: ՀՀ քաղաքացիական օրենսգրքում նշված չէ` արդյո՞ք պատճենահանված լիազորագիրը ունի օրինական ուժ: Խնդրում եմ պատասխանի հետ հղում տալ օրենքին: Կանխավ շնորհակալ եմ:

Oct 12 2016

Տնօրենը կարո՞ղ է առանց նոտարական վավերացման լիազորագիր տալ այլ անձի

Hrant.

Բարև ձեզ: Խնդրում եմ օգնեք:
Արդյո՞ք ՍՊԸ-ի տնօրենը կարող է առանց նոտարական վավերացման լիազորագիր տալ այլ անձի, ով իր աշխատողը չէ` իր փոխարեն լուծարելու ՍՊԸ-ի կողմից կնքված անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիրը: Նախապես շնորհակալ եմ:

Oct 06 2014

Արդյո՞ք հնարավոր է` ՍՊԸ-ի Տնօրենը լինի համատեղությամբ

Մարգարիտա.

Բարև ձեզ: Ցանկանում էի տեղեկանալ.
1. Արդյո՞ք հնարավոր է` ՍՊԸ-ի Տնօրենը լինի համատեղությամբ:
2. Արդյո՞ք ՍՊԸ-ի տնօրենը կարող է առանց նոտարական վավերացման լիազորագիր տալ այլ անձի, ով իր աշխատողը չէ` իր փոխարեն բանկային գործարքներ կատարելու համար: Նախապես շնորհակալ եմ:

Sep 03 2014

Կարո՞ղ է արդյոք գլխ. տնօրենը իր բոլոր լիազորությունները լիազորագրով փոխանցել փոխտնօրենին

Սիմոն.

Կարո՞ղ է արդյոք գլխ. տնօրենը իր բոլոր լիազորությունները լիազորագրով փոխանցել փոխտնօրենին:

May 09 2014

Լիազորագրի տիպային ձև

Araksia.

Ինձ կարո՞ղ եք ուղարկել լիազորագրի տիպային ձև: Շնորհակալ եմ:

Mar 07 2012

Լիազորագիր առանց նոտարական վավերացման

ANITA.

Բարև Ձեզ: Ցանկանում էի տեղեկանալ` արդյոք ֆիզ. անձը կարող է առանց նոտարական վավերացման լիազորագիր տալ այլ անձի իր փոխարեն բանկային գործարքներ կատարելու համար: Նախապես շնորհակալ եմ:

Feb 08 2012

Լիազորագրի տիպային ձև

Արամ.

Հարգելի կոլեգաներ, ինձ պետք է լիազորագրի տիպային ձև` տրված կազմակերպության ղեկավարի կողմից, որով կազմակերպության աշխատակիցը կարող է գործարք/ներ իրականացնել իրենց սպասարկող բանկում: Խնդրում եմ օգնեք, շտապ է: Շնորհակալություն:

Jan 24 2012

Ֆիզ. անձը լիազորագրի հիման վրա կատարել է վճարումներ

Նանա.

Ֆիզ. անձը լիազորագրի հիման վրա կատարել է վճարումներ ընկերության անունից, չի հանդիսանում ընկերության աշխատակից: Տվյալ դեպքում ինչպե՞ս պետք է կատարել այդ գումարների վճարումը նրան: Նա պե՞տք է զեկուցագիր ներկայացնի ընկերության տնօրենին ու առհաշիվ գումարների մասին հաշվետվություն: Ելքի օրդերի վրա պե՞տք է անպայման նշվի նրա անձնագրային ու սոց. քարտի տվյալները, թե՞ ոչ: Պե՞տք է լիազորագրի օրինակը կցել գործերին: Կանխավ շնորհակալ եմ:

Jul 08 2011

Լիազորագրերի համարակալում

Կարինե.

Բարև: Ինձ պետք է ձեր օգնությունը: Կարո՞ղ եք ասել` ինչպես կարող եմ համարակալել դուրս գրվող լիազորագրերը: Շնորհակալություն:

May 05 2011

Պայմանագրի կնքում հրամանի հիման վրա

Կարինե.

Կարո՞ղ է արդյոք կազմակերպության բաժնի պետը կնքել պայմանագիր հրամանի հիման վրա, այլ ոչ թե կազմակերպության տնօրենի լիազորագրի:

Nov 30 2010

Ավտոմեքենայի վաճառք

Անի.

Ավտոմեքենան վաճառել եմ փոխառության պայմանագիր կազմելով, վեց ամիս ժամկետով, նաև տրամադրել եմ գնորդին լիազորագիր վեց ամսով: Ինձ կարո՞ղ եք ասել, եթե իմ գումարը չվճարեն վեց ամսում, ապա ես ինչպե՞ս վարվեմ:

Jul 15 2010

Լիազորագիր

Tereza.

Բարև բոլորին, ես ուզում եմ իմանալ, տնօրենը ում կարող է տալ լիազորագիր իր փոխարեն լիիրավ գործունեություն իրականացնելու համար եվ պարտադիր է նոտարի հաստատումը:
Կանխավ շնորհակալություն:

May 20 2010

Հարազատի լիազորում

Լիլիթ Սմբատյան.

Բարև Ձեզ հարգելիներս, ես զբազվում եմ քեթրինգային գործունեությամբ, ես կարող եմ իմ հարազատին լիազորել նոտարական կարգով վավերացված լիազորագրի հիման վրա, որ նա իմ անունից հանդես գա,ստորագրի փաստաթղթեր ,քաղ. օրենքը չի արգելում սակայն հարկային աշխատողները պնդում են որ նա պարտադիր պետք է լինի իմ աշխատողը, նա աշխատում է մեկ ուրիշ ֆինանսական հաստատությունում եվ չի կարող միաժամանակ իմ մոտ աշխատել կարող եք ինց օգնել ,օրենքի որ մասով է արգելված հարկային թէ աշխատանքային , և ինչ օրենքի հիման վրա է նման սահմանափակում դրաված, քաղ օրնսգիրքը չի արգելում , սակայն հարցին լուծում չեմ գտնում

Feb 24 2010

Կազմակերպությունը կարո՞ղ է արդյոք դուրս գրել ֆակտուրա

Ելենա.

Հարգելի հաշվապահներ…
Հուշեք խնդրում եմ մի հարցում, կազմակերպությունը կարող է արդյոք դուրս գրել ֆակտուրա , երբ ստացող կազմակերպությունից ներկայանում է ոչ թէ տնօրենը, այլ «Ստացող անձը» կնիքով եւ առանց Լիազորագրի: Արդյո՞ք դա խախտում չէ:

Dec 22 2009

Ավելացվել են փաստաթղթեր

Acrobat Reader

“Փաստաթղթեր” բաժնում ավելացվել է տիպային պայմանագրերի ժողովածու, որը ներառում է հետևյալ պայմանագրերը.

  • Առքուվաճառքի պայմանագրեր
  • Բանկային պայմանագրեր
  • Վարձակալության պայմանագրեր
  • Լիազորագրի տիպային ձև
  • Մատակարարման պայմանագրեր
  • և այլ պայմանագրերի տիպային ձևեր:

Dec 03 2009

Լիազորագիր

Սիլվա Վանեսյան.

Որտեղ կարող եմ գտնել լիազորագրի բլանկ:

Loading...