Լևոն Մ.
Խնդրում եմ պարզաբանել ՀՀ Օրենսգրքի 115 հոդվածի 2-րդ մասի կիրառումը:
![]() |
![]() |
Jul 17 2018
Լևոն Մ.
Խնդրում եմ պարզաբանել ՀՀ Օրենսգրքի 115 հոդվածի 2-րդ մասի կիրառումը:
Jun 14 2018
arpine.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ապրանքների մատակարարումն ուշացնելու պատճառով մեր կազմակերպությունը տուգանվել է մոտ 4 մլն դրամով: Հարցս հետևյալն է` շահութահարկի հաշվարկում կարո՞ղ եմ այդ գումարը ներառել ծախսերի մեջ: Շնորհակալություն:
May 24 2018
Սաթեն.
խնդրում եմ շատ-շատ շտապ պատասխանեք.
կազմակերպությունը աշխատակցին գործուղման համար վճարել է օրինակ 100 000, որից 35 000 օրապահիկի, 65 000 գիշերավարձի համար: Վերադառնալուց հետո չի ներկայացվել գիշերավարձի հիմնավորման փաստաթուղթ, և աշխատակիցը պնդում է, որ ծախսել է 170 000: Ի՞նչ պետք է անել չհիմնավորված ծասերի և ավել ծախսած գումարի մասով:
May 22 2018
Արթուր.
Հարգելի գործընկերներ, տնօրենի անձնական մեքենան տրված է վարձակալության կազմակերպությանը: Այն ծառայում է ինչպես կազմակերպության կարիքների համար, այնպես էլ տնօրենի անձնական կարիքների համար: Ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ այս դեպքում` կապված բենզինի ծախս ճանաչելու հետ: Արդյո՞ք երթուղային թերթիկների կազմումը բավարար է ծախսի հիմնավորման համար: Շնորհակալություն:
May 18 2018
Անի.
Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Խնդրում եմ ասել, թե որոնք են բենզինի, դիզելային վառելիքի և գազի (որպես մեքենայի վառելիք) ծախսի նորմաները, որտե՞ղ կարող եմ ծանոթանալ դրանց: Շնորհակալություն:
Mar 29 2018
Lil1981.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եք պատասխանեք` արդյո՞ք արձակման նպաստը շահութահարկի հաշվարկի ժամանակ նվազեցվող ծախս համարվում է, թե ոչ: Եթե այո, ապա խնդրում եմ նշեք` որ հոդվածի համաձայն:
Feb 05 2018
Zara Sahakyan.
Հարգելի գործնկերներ, արդյո՞ք 2018-ից online գնումների դեպքում համապատասխան կայքերից վերցված փաստաթղթերը հիմնավորող են համարվում, և ծախսը նվազեցվում է շահութահարկի հաշվարկի դեպքում: Եթե ԱՅՈ, խնդրում եմ հղում անել համապատասխան հոդվածին:
Կանխավ շնորհակալ եմ:
Jan 16 2018
Արթուր.
Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է. կազմակերպությունը կատարում է մոնտաժման աշխատանքներ (ծառայություն), որի ընթացքում ծախսվում են նյութեր: Այս նյութերը պետք է վաճառք ձևակերպել, թե ուղղակի դուրս գրել տվյալ ժամանակահատվածում` որպես մատուցված ծառայության գծով ծախս:
Jan 08 2018
Ruzan Navasardyan.
Հարգելի գործընկեր,
Խնդրում եմ ուղարկել լրացվող ձև ՀՀ Կառավարության 1998թ․-ի օգոստոսի 25-ի 525 որոշմամբ ծախսերը հիմնավորելու համար: Կանխավ շնորհակալություն:
Jun 26 2017
Ա.
Ա/Ձ ն զբաղվում է նախագծային աշխատանքներով, հանդիսանում է ԱԱՀ զրոյական դրույքաչափով հարկվող: Արդյո՞ք հնարավոր է նրա կողմից շահագործվող մեքենայի բենզինը որպես ծախս ճանաչել, և ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ հիմնավորելու համար, ինչպիսի՞ սահմանաչափեր կան:
Jun 26 2017
Liana.
Հարգելի հաշվապահներ,
ՀԿ-ն կազմակերպում է ճամբար, որի ընթացքում փոխհատուցելու է ճամբարի մասնակիցների ճանապարհածախսերը (մասնակիցները ՀՀ տարբեր մարզերից են): Նշված ծախսերը հիմնավորելու համար ի՞նչ փաստաթղթեր է անհրաժեշտ ներկայացնել:
Շնորհակալություն:
Jun 05 2017
Ա.
Բարև ձեզ:
Ա/Ձ-ն զբաղվում է նախագծային աշխատանքներով, հանդիսանում է ԱԱՀ զրոյական դրույքաչափով հարկվող։ Արդյո՞ք հնարավոր է նրա կողմից շահագործվող մեքենայի բենզինը որպես ծախս ճանաչել, և ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ հիմնավորելու համար, ինչպիսի՞ սահմանաչափեր կան։
Mar 18 2017
Arsine.
Հարգելի հաշվապահներ,
Կազմակերպությունը ունի դեբիտորական պարտքեր, յուրաքանչյուրը մինչև 100 000 դրամ, որոնց ժամկետը արդեն 1 տարի է, և տվյալ պարտապանների գործունեությունը կամ դադարեցված է կամ լուծարված: Հարցերս հետևյալն են.
1. Արդյո՞ք կարող եմ դրանք շահութահարկով ծախս ճանաչել առանց պահուստաֆոնդ ձևավորելու
2. Ո՞ր կազմակերպությունները կարող են պահուստաֆոնդ չձևավորել
Jan 11 2017
Ռուզան.
Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Խնդրում եմ օգնեք ինձ հետևյալ հարցով. ՍՊԸ-ն, որն ունի ավտոտեխսպասարկման կետ, ցանկանում է նույն վայրում նաև մեքենայի յուղերի աքռուվաճառքով զբաղվել: Այս գործունեությունը հարկվելու է շրջանառությա՞ն հարկով (շրջանառությունից 5%): Եթե այո, ապա շրջ. հարկը նվազեցվելու՞ է ծախսերի 4%-ով (շրջ. հարկի օրենքի հոդված 7, կետ1.1): Եվ այս դեպքում նվազեցվող ծախսեր են համարվում միայն ձեռք բերմա՞ն ծախսերը (քանի որ ապրանքը ՍՊԸ-ին մատակարարելու է վաճառող կազմակերպությունը, այսինքն տրանսպորտի ծախսեր չկան): Մատակարարող կազմակերպությունը ի՞նչ փաստաթղթեր պետք է տրամադրի: Կանխավ շնորհակալ եմ:
Dec 21 2016
Լևոն.
Բարև ձեզ: Ես ուզում եմ իմանալ` արտասահմանյան գործուղումների դեպքում գործուղումները հաշվարկելիս գործուղման ժամանակահատվածում տաքսիներից օգտվելու ծախսերը (առկա են կտրոնները) համարվու՞մ են գործուղման ծախսեր, խոսքը չի գնում օդանավակայանից դեպի հյուրանոց կամ հակառակը: Խոսքը գնում է գործուղման ժամանակահատվածում տաքսիներից օգտվելու մասին:
Dec 05 2016
Hasmik.
Հարգելի կոլեգաներ, կցանկանայի իմանալ Ձեր կարծիքները հետևյալ հարցի մասին: ՀՀ ռեզիդենտ համարվող կազմակերպության 100 տոկոս բաժնետերը օտարերկրյա ընկերություն է: Բաժնետերը ամբողջությամբ վերահսկում է դուստր ընկերության գործունեությունը և անհրաժեշտություն է առաջանում թարգմանել բոլոր փաստաթղթերը և ներկայացնել բաժնետիրոջը: Թարգմանչական ծախսերը “Շահութահարկի մասին” օրենքով ծախս կարո՞ղ են համարվել, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալություն արձագանքների համար:
Jul 12 2016
Անդրանիկ.
Բարև ձեզ, խնդրում եմ ինձ օգնեք գտնել շին. տեխնիկայի և բեռնատար մեքենաների վառելիքի ծախսի նորմաները:
Feb 05 2016
Արմեն.
Կոլեգաներ, խնդրում եմ հիշեցնել, թե որ որոշումով են կարգավորվում վառելիքի ծախսի նորմաները: Շնորհակալություն:
Jan 08 2016
Arsine.
Ընկերությունը աշխատում է ԱԱՀ-ով:
Ընկերությունը ունի գործառնական վարձակալությամբ հիմնական միջոց (մեքենաներ): Ըստ մեքենաների շահագործման պայմանագրի դրանց հիմնական վերանորոգումը կատարվում է Ընկերության կողմից: Մեքենայի արժեքը ըստ պայմանագրի կազմում է 2 000 000 ՀՀ դրամ: Հարցս հետևյալն է.
Եթե Ընկերությունը կատարել է օրինակ 600 000-ի ծախս, որից օրինակ 450 000-ը ավտոպահեստամասեր, իսկ 150 000-ը ծառայության գումար, ապա նշված 450 000-ից 200 000-ը (2 000 000 * 10% = 200 000, համաձայն 11.04.2000 N161 որոշման) հանդիսանում է ծախս, իսկ 250 000-ը հաշվառվում է առանձին 154 հաշվով` որպես “Ոչ ընթացիկ ակտիվներ հետաձգված ծախսերի գծով”, թե՞ ամբողջ 600 000-ն էլ հանդիսանում է ծախս:
Nov 23 2015
Lyudmila.
Ողջույն բոլորին:
Կազմակերպությունը ապահովագրել է Պողոսին, որը չի աշխատում տվյալ կազմակերպությունում, օրինակ` 10 000 ապահովագրավճար է փոխանցել և դրանից 11% եկամտային հարկ է փոխանցել: 10 000 × 11% = 11 000 :
Հիմա հարցս հետևյալն է` 10 000-ը շահութահարկի հաշվարկում ծախս համարվու՞մ է:
Եթե համապատասխան հղում անեք, շնորհակալ կլինեմ:
Oct 21 2015
Arsine.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք.
ՍՊԸ աշխատում է ԱԱՀ դաշտում: Ունի ձեռքբերած ապրանքներ, որոնց ծամկետն անցել է, և պիտանի չեն: Ինչպե՞ս վարվել.
1. Կատարել գույքագրում և կազմել արձանագրություն փչացած ապրանքի վերաբերյալ
2. Փչացած ապրանքի գույքագրմանը արդյո՞ք պարտադիր է Հարկային մարմնի աշխատակցի ներկայությունը
3. Իսկ այդ փչացած ապրանքը շահութահարկի հաշվարկման ժամանակ հանդիսանու՞մ է որպես ծախս, նվազեցվում է համախառն եկամտից, թե՞ ոչ:
Կանխավ շնորհակալություն:
Jul 30 2015
Նարինե.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել:
ՍՊԸ-ն զբաղվում է սարքավորումների ներկրմամբ: Պահեստավորում է և տարվա ընթացքում մատակարարում կազմակերպություններին: Տվյալ եռամսյակում կազմակերպություններին մատակարարել է ինչպես նախորդ, այնպես էլ տվյալ եռամսյակում ներկրված սարքավորում:
Օրենքի վերջին փոփոխությունների հետ կապված ինչպե՞ս պետք է կատարվի շրջանառության հարկի հաշվարկը` ո՞ր եռամսյակում ներկրված սարքավորումների համար, և ինչպե՞ս պետք է կատարվեն նվազեցումները: Արդյո՞ք նախորդ եռամսյակում ներկրված սարքավորումները ներկա եռամսյակում մատակարարելու ժամանակ պետք է կատարվի նվազեցում, թե՞ ոչ: Եվ ընդանրապես` ինչպե՞ս պետք կատարվի շրջհարկի հաշվարկը:
Կանխավ շնորհակալություն:
Oct 18 2014
Arsine.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք:
Ընկերությունը ԱԱՀ վճարող է: Երկկողմանի գնման ակտով՝ նշելով աձնագրային տվյալները, ֆիզիկական անձից ձեռք է բերել ավտոմասեր և փոխանցումով վճարվել է, օրինակ 1 000 000 դրամ, տվյալ անձի հ/հ-ին: Հարցերս հետևյալն են.
1. Եկամտային հարկը 10, թե 11% է հաշվարկվելու
2. Գնման ակտում արժեքը պետք է լինի 1 000 000, թե՞ կախված եկ. հարկի դրույքաչափից պետք է լինի 1 100 000 կամ 1 110 000 դրամ:
3. Այդ եկամտային հարկը կազմակերպության համար ծա՞խս է, թե՞ ոչ
Oct 18 2014
Hayk.
Հարգելի հաշվապահներ, աշխատակիցը, որը մեկնել էր արտերկիր գործուղման, վերադարձել է և ներկայացրել գիշերավարձի փաստաթղթեր: Հարցս հետևյալն է. արդյո՞ք փաստաթղթերով հիմնավորված ամբողջ գումարը (անկախ գումարի չափից) շահութահարկի առումով ենթակա է նվազեցման:
Jun 27 2014
Անի.
Հարգելի հաշվապահներ, խնդում եմ ինձ օգնեք հետևյալ հարցում. A կազմակերպությունը վարձակալությամբ վերցրել է B կազմակերպությանը պատկանող մի գործարան և արտադրում է X ապրանք: Վարձակալության պայմանագրում նշված է, որ գործարանի շահագործման հետ կապված բոլոր ծախսերը կատարվելու են A կազմակերպության կողմից: Գործարանի էլեկտրաէներգիայի վճարը վճարելու է A կազմակրպությունը, սակայն ո՞ր կազմակերպությունն իրավունք ունի հաշվանցելու էլեկտրաէներգիայի ԱԱՀ-ն:
Mar 19 2014
Գոհար.
Կազմակերպությունը իրացրել է ապրանք ձեռքբերման արժեքից պակաս արժեքով, ԱԱՀ-ի հաշվետվության մեջ արտացոլվել է վերահաշվարկված ԱԱՀ-ի գումարը ԱԱՀ-ի մասին օրենքի 26 հոդվածի 4 կետին համաձայն: Հարց. վերահաշվարկված և նվազեցված ԱԱՀ-ի գումարը շահութահարկի առումով ծախս համարվու՞մ է, թե՞ ոչ, և որտե՞ղ կարելի է կարդալ այդ մասին:
Mar 06 2014
Գառնիկ.
Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պարզաբանել հետևյալը:
Կազմակերպությունը 2013 թ. վերաբերվող պարգևավճարները վճարում է 2014 թ. սկզբին: Պարտադիր կուտակային կենսաթոշակային վճարների առումով արդյո՞ք տվյալ պարգևավճարը համարվում է նվազեցվող եկամուտ, թե՞ այն չպետք է նվազեցվի՝ հաշվի առնելով, որ դա 2013 թ. եկամտի մաս է (պարզապես վճարվել է 2014 թ.-ին):
Նախօրոք շնորհակալություն:
Mar 06 2014
Հ.Ա.
Հարգելի փորձառու հաշվապահներ, ձեր օգնության կարիքն ունեմ:
ԱԱՀ վճարող կազմակերպությունը լիզինգով ձեռք է բերել էքսկավատոր, որի համար վարկային կազմակերպությունից ստացել է հաշիվ 20 մլն դրամի (ներառյալ ԱԱՀ-ն), վճարել է կանխավճար 2 մլն դրամ: Ֆին. վարձակալության պայմանագրում էլ նշված է, որ վարձակալված գույքի` Վարձատուի ձեռք բերման գինը 20 մլն. դրամ է կազմում: Մարումների գրաֆիկը տրված է ԱՄՆ դոլարով:
Հարցս հետևյալն է.
կազմակերպությունը ինչպե՞ս պետք է կատարի ԱԱՀ-ի հաշվանցումները, և վճարված տոկոսները կարո՞ղ ենք ծախսագրել: Ի՞նչ արժույթով մուտք անեմ ՀՄ-ն, եթե ՀՄ-ի ձեռք բերման փաստաթղթում արժեքը դրամով է, լիզինգի պայմանագրում արժեքը, կանխավճարն ու մնացած մարումները նշված են դոլարով:
Ես կարծում եմ, որ կանխավճարից 16.67 տոկոս պետք է միանգամից հաշվանցեմ, բացի դա վճարվելիք գումարներից մայր գումարը պետք է բազմապատկեմ այդ օրվա ԿԲ-ի կուրսով ու դրան համապատասխան 16.67 տոկոսը հաշվանցեմ, իսկ վճարվող տոկոսը տվյալ հաշվետու ժամանակաշրջանում ծախս ճանաչեմ:
Սպասում եմ Ձեր կարծիքներին:
Հարգանքներով Հ.Ա.
Feb 22 2014
Hayk.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք. եթե կազմակերպությունը ֆիզ. անձից տարածք է վարձակալել, որտեղ իրականացնում է իր գործունեությունը, կարո՞ղ է արդյոք կազմակերպությունը ծախս ճանաչել էլ. էներգիայի և մնացած կոմունալ վարձերը և նվազեցնել շահութահարկից:
Feb 12 2014
Լուսինե.
Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է. կազմակերպության դեբիտորական պարտքը (2 169 240 դրամ) կետանց դառնալուց հետո 91 – րդ օրը ստեղծել եմ պահուստաֆոնդ 25% – ի չափով, 181-րդ օրը՝ 50 % – ի չափով և 271-րդ օրը՝ 75 % – ի չափով: Իսկ հետագայում ի՞նչ պետք է անել. եթե հաշվետու տարում լրանում է նաև 366-րդ օրը, ապա կարո՞ղ եմ դեբիտորական պարտքը 100 % – ով հատկացնել պահուստաֆոնդին և տարվա վերջում հարկվող շահույթը որոշելիս նվազեցնել որպես այլ նվազեցում: Խնդրում եմ օգնել հնարավորության դեպքում: Շնորհակալություն:
Jan 13 2014
Լյուդմիլա.
Հարգելիներս, բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել հարցիս` տնօրենը ցանկանում է աշխատողների պարտադիր կուտակայինի 5% -ը ընկերության հաշվին տրամադրել, ինչպե՞ս պետք է անել` ուղղակի աշխատավարձը բարձրացնել 5%-ով, թե՞ այլ տարբերակ կա: Շահութահարկի մասով դա ծա՞խս է: Ու ի՞նչ ձևակերպումներ պետք է տալ ընդհանրապես, եթե հնարավոր է` համապատասխան հղում կատարեք:
Oct 21 2013
Լիլիթ.
Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին:
Արդյո՞ք կազմակերպությունն իրավունք ունի իր խորհրդի անդամին (որը չի հանդիսանում աշխատակից) գործուղել արտերկիր և նրան վճարել օրապահիկ: Եթե այո, վերջինիս վճարված օրապահիկը արդյո՞ք համարվում է հարկվող եկամուտ, իսկ գործուղման ծախսերը շահութահարկով նվազեցվո՞ղ են:
Oct 13 2013
Արսինե.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք.
եթե կազմակերպությունը աշխատում է շրջանառության հարկով և ունի նաև արտոնագրային վճարով գործող հանրային սննդի օբյեկտ, ապա հանրային սննդի օբյեկտի համար փաստաթղթերով չհիմնավորված ձեռք բերված ապրանքի կամ հումքի համար 11 % եկամտային հարկ վճարու՞մ է արդյոք կազմակերպությունը: Խնդրում եմ նաև նշել օրենքն ու համապատասխան հոդվածը: Կանխավ շնորհակալություն:
Jun 26 2013
Արսինե.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք.
կազմակերպությունը ՓԲԸ է, զբաղվում է արտադրությամբ և աշխատում է շրջանառության հարկով: Բայց ՓԲԸ-ն ունի նաև արտոնագրային վճարով գործող հանրային սննդի օբյեկտ: Գիտեմ, որ շրջանառության հարկ վճարողները ազատված են 11% եկամտային հարկ պահելու պարտավորությունից, սակայն հարցս հետևյալն է. արտոնագրային վճարող համարվող հանրային սննդի օբյեկտի համար փաստաթղթերով չհիմնավորված ձեռքբերումների մասով արդյո՞ք պետք է հաշվարկվի և վճարվի 11% եկամտային հարկ, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալություն:
Apr 24 2013
Ռիտա.
Հարգելի կոլեգաներ, մեր արտադրությունը գտնվում է փորձարկման փուլում: Այն տևել է մի քանի ամիս հոսքային գծի թերությունների պատճառով: Կուտակվել է խոտան: Խնդրում եմ պատասխանեք` ինչպե՞ս վարվենք խոտանի հետ, ի՞նչ նորմաներից ելնելով` ծախս ճանաչենք, և ինչպե՞ս ակտավորենք: Նախապես շնորհակալություն:
Apr 20 2013
Վարդուհի.
Ինձ հետաքրքիր է` նախորդ ժամանակաշրջանում չհիմնավորված փաստաթղթերով ծախսերը ներառվում էին եկամտահարկի հաշվարկում, որից հաշվարկվում էր 11 տոկոս եկամտահարկ, և դրանով իսկ ծախսը ճանաչվում էր հիմնավորված: Իսկ հիմա, երբ արդեն չկա եկամտահարկ, որտեղ են երևում այդ ծախսերը:
Apr 12 2013
Վարդուհի.
Բարև Ձեզ: Ես լրացրել եմ շահութահարկի պարզեցված հաշվարկ, որում համախառն եկամտից նվազեցվող ուղղակի ծախսերում ցույց չեմ տվել վառելիքի ձեռք բերման գումարը, քանի որ այն ձեռք եմ բերել գնման ակտով, և ոչ մի ուրիշ հիմնավոր փաստաթուղթ չի կցվել դրամարկղի ելքի օրդերին: Եվ քանի որ միայն գնման ակտով կատարված ծախսը համարվում է չհիմնավորված ծախս, ապա շահութահարկի հաշվարկում այն որպես ծախս չի ճանաչվում: Հարցս հետևյալն է. հաշվեկշռուվ ո՞ր տողում ցույց տամ չհիմնավորված ծախսերը:
Mar 20 2013
Արմեն.
Հարգելի կոլեգաներ, որո՞նք են “Շահութահարկի մասին” ՀՀ օրենքի 21-րդ հոդվածում նշված` համախառն եկամտից նվազեցվող կորուստների չափերը: Խնդրում եմ գրել համապատասխան որոշման համարը:
Mar 14 2013
Հարություն.
Հարգելի գործընկերներ, համաձայն “Շահութահարկի մասին” ՀՀ օրենքի հոդված 16` համախառն եկամտից չեն նվազեցվում ձեռքբերված վառելիքի` ՀՀ կառավարության սահմանած կարգով որոշված չափերը գերազանցող ծախսերը: Արդյո՞ք արդեն կա կառավարության համապատասխան որոշումը:
Feb 13 2013
Արթուր.
Բարև ձեզ: Խնդրում շտապ օգնեք. նույնականացման քարտ կարդացող սարքի ձեռքբերման համար կազմակերպությունը ի՞ր անունից և հաշվարկային հաշվի՞ց պետք է գումար փոխանցի, թե՞ տնօրենը իր գրպանից է այդ գումարը փոխանցում: Այսինքն` այդ ծախսերը ճանաչվում են կազմակերպությա՞ն ծախսեր, թե՞ տնօրենի: Շնորհակալություն:
Feb 13 2013
Tigran.
Բարև բոլորին, խնդրում եմ օգնեք: Գրանցված եմ որպես Ա/Ձ, զբաղվում եմ մանրածախ առևտրով: Գրեթե բոլոր ապրանքները ձեռք եմ բերել Սուրմալու տոնավաճառից, իհարկե տրամադրել են ՀԴՄ կտրոն: Կտրոնների գնման գումարները տարբեր են, կան նաև մանր թվեր` մոտ 250 000-ի կտրոն: Ասացեք խնդրեմ` կարո՞ղ եմ այդ կտրոնները ներկայացնել որպես ծախս և ինչպե՞ս պետք է կցեմ նրանց փաստաթուղթ: Լսել եմ նաև, որ կարելի է գնումների գիրք պատրաստել հասարակ տետրից, որտեղ կնշվի կտրոնի ձեռք բերման նպատակը, ասացեք` դա ճի՞շտ է:
Feb 07 2013
Sona Hayrapetyan.
Խնդրում եմ անհապաղ պատասխանեք: Առանց հիմնավորող փաստաթղթի գիշերավարձի նվազագույն և առավելագույն չափն ինչքա՞ն է: Այսինքն` որքա՞նը կարելի է ծախս ճանաչել շահութահարկի հաշվարկի ժամանակ: Կանխավ շնորհակալություն:
Jan 11 2013
Edvard.
Ա/Ձ-ն ամսեկան ունեցել է 1.000.000 դրամի շրջանառություն, որից 250.000 դրամի փաստաթղթավորված ծախսեր է կատարել, 200.000 դրամ մնացել է բանկային հաշվին, մնացած 550.000 դրամը կանխիկացվել է հաշվից: Խնդրում եմ ասեք, տվյալ գումարի համար ի՞նչ եկամտահարկ հաշվարկեմ` 11 % չփաստաթղթավորված ծախսերի համար և 10 % եկամտահարկ, թե՞ միայն 10% եկամտահարկ:
Dec 20 2012
Գարիկ.
ԱՁ-ն կատարել է 2.800.000 դրամի ապրանքի գնում, վաճառողի կողմից տրվել է հաշիվ-ապրանքագիր: Այն կարո՞ղ է հանդիսանալ որպես ծախս հիմնավորող փաստաթուղթ: Այդ դեպքում եկամտահարկը կդիտվի 1 տոկոսի չափո՞վ:
Dec 17 2012
Գոռ.
Բարև Ձեզ:
Խնդրում եմ հուշեք ինձ` կարո՞ղ է ՍՊԸ-ի տնօրենը անձնական օգտագործման մարդատար մեքենան ձևակերպել (պայմանագրով) ֆիրմայի կարիքների համար և դրա համար բենզին գնել (առանց Պետավտոտեսչությունում անվանափոխելու):
Dec 10 2012
Արման.
Բարև ձեզ: Խնդրում եմ շտապ պատասխանեք. կազմակերպության հաշվին տնօրենը տոմս է գնել արտասահման մեկնելու համար, որի համար ներկայացրել է հաշիվ-ապրաքագիր առանց ԱԱՀ:
1. Ես այդ գումարից ի՞նչ պահումներ անեմ և դա ի՞նչ ծախսատեսակով գրանցեմ
2. Շահութահարկի հաշվարկի մեջ ես այդ գումարը իրավունք ունե՞մ համախառն եկամտից նվազեցնել, այսինքն` ներառեմ ծախսերի մեջ:
Շնորհակալություն:
Dec 06 2012
Gayane.
Հարցս հետևյալն է` հասարակական կազմակերպության ծախսերի մեջ կարո՞ղ ենք ներառել տնօրենի բջջային հեռախոսի ամսվա ծախսը, քանի որ առանց դրան հնարավոր չէ լուծել կազմակերպության գործունեության հետ կապված որևէ հարց: Շնորհակալ եմ:
Dec 03 2012
Գայանե.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ օգնեք այս հարցում. ՀԴՄ կտրոններով ձեռք բերված ապրանքները կարո՞ղ են հիմնավորված ծախս հանդիսանալ ԱՁ-ի համար:
Aug 07 2012
Արամ.
Կազմակերպությունը վարձակալել է մարդատար ավտոմեքենա, ձեռք է բերել վառելիք, ավելի ճիշտ` վառելիքի կտրոններ, և ծախս է ճանաչում այդ վառելիքը` կազմելով երթուղային թերթիկ և նշելով մեքենայի վազքն ու վառելիքի համապատասխան ծախսը: Հարցը հետևյալն է` մի՞թե չկա որևէ սահմանափակում, նորմա, ինչպես օրինակ օրապահիկի դեպքում (որոշում N 2335-Ն) վառելիքի ծախսի համար: Այդ դեպքում երևի ծախս պետք է ճանաչել ողջամտությա՞ն սահմաններում: Չէ՞ որ կազմակերպության տնօրենը կարող է մեքենան վարել անձնական նպատակներով` դուրս գրելով հարկվող շահույթի հաշվին վառելիք:
Jun 20 2012
Մերի.
Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ օգնեք: Նորաբաց ԱՁ-ն զբաղվելու է հագուստի մանրածախ առևտրով: Հագուստը ներկրվում է Հայաստան արտերկրից, որտեղ ինչ որ վճարված գումարը հավաստող կտրոնների նման բաներ են տալիս, բայց դա բնականաբար հիմնավորող փաստաթուղթ չի լինի ձեռքբերված ապրանքի, այսինքն 11% եկամտահարկի հարց կա այստեղ, այնպես չէ՞: Իսկ մնացած մասով սովորական հաշվետվություններ են արդեն` ամսական ՀԴՄ-ի կտրոնների մասին տեղեկանք, սոց. վճար 5000 դրամ, 1% նվազագույն վճար, ինչպես նաև սոց.ապ. ներկայացվող անհատական հաշվի բացման հայտի և ստաժի թղթերը, այնուհետեև արդեն ԱՁ-ի տարեկան եկամուտների պարզեցված հաշվարկ, սոց. վճարների տարեկան հայտարարագիր, և իհարկե վերը նշված 11% չհիմնավորված փաստաթղթերով ձեռքբերման դեպքում եռամսյակաին եկամտահարկի հաշվետվությունները: Ամբողջակա՞ն է արդյոք թվարկածս, թե՞ ինչ-որ բան տվյալ ոլորտին առնչվող հարկային դաշտից դուրս է մնացել:
Loading...