Tag Archive: ծանուցում

Oct 28 2017

Էլեկտրոնային հաշվետվությունների էջում բացվում է ծանուցում-պատուհան

Լալա.

Բարև ձեզ:
Վերջերս էլեկտրոնային հաշվետվություններ ուղարկելու համար նախատեսված էջում բացվում է ծանուցում-պատուհան: Ինչի՞ հետ է այն կապված և ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում: Ա/Ձ-ի հետ կապված ի՞նչ գործողություններ պետք է անել, որպեսզի հետագայում բարդություններ չառաջանան: Նախապես շնորհակալություն:

Aug 03 2017

Հարց աշխատանքային օրեսգրքից

Եթե աշխատողը մեկ անգամ ծանուցվելուց, բայց աշխատանքից չազատվելուց հետո համարվում է անորոշ ժամկետով պայմանագրով աշխատող, ո՞ր դեպքում գործատուն իրավունք ունի նրան ազատել աշխատանքից:

Jul 19 2017

Գործատուն իրավունք ունի՞ աշխատանքից հեռացնի առանց ծանուցում ուղարկելու

Lusine.

Բարև ձեզ:
Մի բան հարցնեմ` գործատուն իրավունք ունի՞ աշխատանքից հեռացնի առանց ծանուցում ուղարկելու:

Sep 29 2016

Արդյո՞ք անհրաժեշտ է ներկայացնել ճշգրտված հաշվետվություն

Arsine.

Հարգելի հաշվապահներ, շտապ է:
Կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ով: Հունիս ամսին դուրս է գրվել 2 հարկային հաշիվ` ընդհանուր մոտ 70 000 դրամի, որոնցում մատակարարման ամսաթիվը 20.06.2016թ-ի սխալմամբ նշվել է 20.05.2016: Մայիս ամսվա ԱԱՀ հաշվետվությունը ուղարկվել է առանց այդ երկու հաշիվների, որոնք ներառվել են հունիս ամսվա հաշվետվության մեջ:

Հարկայինից ստացվել է ծանուցում կամերալ ստուգման արդյունքների մասին, որով արձանագրվել է, որ մայիս ամսվա շրջանառությունը 70 000 դրամով պակաս է ներկայացված:

Նշեմ, որ ՀՏ-ն միայն արձանագրել է մայիս ամսվա պակաս շրջանառությունը, սակայն չի արձանագրել, որ հունիսին 70 000-ով ավել է ներկայացվել:

Ի՞նչ խորհուրդ կտաք: Արժե՞ արդյոք ներկայացնել ԱԱՀ ճշտված հաշվետվություն: Տվյալ դեպքում պետք է ներկայացվի մայիս և հունիս ամիսների ճշտում: Թե՞ ուղղակի կարելի է բացատրություն ներկայացնել, որ ամսաթվերը պատահաբար սխալ են գրվել և դրանք ներառված են հունիս ամսվա հաշվետվության մեջ:

Կանխավ շնորհակալություն:

Feb 25 2016

Շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն

Արամ.

Եթե հարկային մարմնի կողմից “Շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարության” ներկայացման ծանուցումը ինձ է ներկայացրել փետրվարի 20-ից հետո` փետրվարի 23-ին, ինչպե՞ս կարող եմ հայտարարագիր ներկայացնել շրջանառության հարկ վճարող դառնալու համար: Կա՞ այդպիսի հնարավորություն, թե՞ ոչ:

Jun 24 2015

Աշխատանքից ազատելու ծանուցման ձև

Կարինե.

Բարև ձեզ, խնդրում եմ ինձ ուղարկել աշխատողին աշխատանքից ազատելու ծանուցման ձև najaryan88 շնիկ mail.ru

May 05 2015

Ո՞րն է գործատուին ծանուցելու մաքսիմալ ժամկետը

Sona.

Բարև ձեզ:

Օրենքը նախատեսում է, որ աշխատանքից ազատվելուց 14 օր առաջ պիտի տեղեկացնենք գործատուին, եթե պայմանագրով այլ ժամկետ նախատեսված չէ: Իսկ որքա՞ն է մաքսիմալ ժամկետը, որը պայմանագրով կարող է նախատեսված լինել:

Շնորհակալ եմ նախապես:

Mar 11 2015

Ծանուցման ձև

Garik.

Խնդրում եմ շտապ ԱՕ 113 հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով աշխատանքից ազատման ծանուցման ձև ուղարկել: Կանխավ շնորհակալ եմ:

Feb 09 2015

Ո՞ր հոդվածով է ազատվում աշխատողը

Tereza.

Հարգելի մասնագետներ, խնդրում եմ պատասխանել.
ո՞ր հոդվածով է ազատվում ժամանակավոր աշխատողը, եթե աշխատել է հիմնական աշխատողի փոխարեն և պայմանագիրը կնքվել է անորոշ ժամկետով: Հրամանում նշվում է, որ պայմանագիրը կլուծվի x աշխատողի վերադարձի օրը, ծանուցում տրվու՞մ է, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալություն:

Jun 23 2014

Աշխատողին նոր հաստիքի նշանակելը համարվու՞մ է արդյոք աշխատանքի էական պայմանի փոփոխություն

224

Լիլիթ.

Բարև ձեզ: Ասացեք խնդրեմ` աշխատողին նոր հաստիքի նշանակելը համարվու՞մ է արդյոք աշխատանքի էական պայմանի փոփոխություն, և եթե այո, ապա ինչքա՞ն ժամանակ առաջ պետք է ծանուցել նրան այդ մասին: Նախապես շնորհակալ եմ:

Jun 04 2013

ԱՁ ծանուցում է ստացել

Սամվել.

Բարև ձեզ, 25,05,2013-ին ես մի ծանուցում ստացա, որը պարունակում էր հետևյալը՝

Հիշեցում-ծանուցում

Կամերալ ուսումնասիրության արձանագրություն
դուրս գրված և ստացված հարկային հաշիվների վերաբերյալ տեղեկությունների համադրման արդյունքների
2013 թ. 1 եռամսյակի արդյունքներով հարկ վճարողների ներկայացրած` դուրս գրված և ստացված հարկային հաշիվների
վերաբերյալ տեղեկությունների համադրման արդյունքում ի հայտ են եկել անհամապատասխանություններ, որոնք
վերաբերվում են Ձեզ (Ձեր կազմակերպությանը): Անհամապատասխանությունների առաջացման պատճառ կարող են լինել Ձեր
կամ այլ անձանց գործողությունները: Անհամապատասխանությունների պատճառները պարզելու համար տեղեկությունների
համադրման արդյունքները ուղարկվում են համապատասխան հարկային հաշվի հետ կապ ունեցող բոլոր անձանց:
Անհրաժեշտության դեպքում կարող եք կատարել ճշգրտումներ կամ ներկայացնել բացատրություններ:
Աղյուսակ 6. Ձեր կողմից դուրս գրված և ստացված հարկային հաշիվների վերաբերյալ 2013 թ. 1 եռամսյակի համար
ներկայացված տեղեկանքի (տեղեկանքների) 6-րդ և 7-րդ սյունակներում նշված` տվյալ ժամանակաշրջանին
վերաբերվող թվերի հանրագումարը (հանրագումարները) գերազանցում է տվյալ ժամանակաշրջանի համար
ներկայացված ԱԱՀ-ի հաշվարկի (հաշվարկների) 11-րդ և (կամ) 16-րդ տողերում նշված թվից (թվերից):
Տեղեկանքում և ԱԱՀ-ի հաշվարկում նշված են.

Ու ինչ-որ դատարկ աղուսյակ: Ասեմ, որ ես շրջանառության հարկ վճարող Ա/Ձ եմ, զբաղվում եմ առևտրով և ոչ մի կապ չունեմ ԱԱՀ-ի հետ:
Ինչ-որ մեկը գիտի՞, թե սա ինչ ծանուցում է, և ինչ ես պետք է անեմ:

Mar 22 2013

Ծանուցման ձև

Sofi Azizyan.

Խնդրում եմ ԱՕ 113 հոդվածով աշխատանքից ազատման ծանուցման ձև ուղարկել: Կանխավ շնորհակալ եմ:

Mar 06 2013

Աշխատակցի պայմանագրի ժամկետը լրացել է

Անահիտ.

Հարգելիներս, մի հարց ունեմ: Աշխատակցի պայմանագրի ժամկետը լրացել է, կասե՞ք ինչ պետք է գրվի ծանուցման մեջ, և քանի՞ օր առաջ պետք է այն տալ աշխատակցին: Շնորհակալություն:

Dec 20 2012

Տնօրենը ցանկանում է ծանուցագրի միջոցով ծանուցել աշխատակիցներին

A.S.

Ողջույն:
Խնդրում եմ օգնեք ճիշտ ձևակերպել. տնօրենը ցանկանում է ծանուցագրի միջոցով ծանուցել աշխատակիցներին այն մասին, որ 01.01.2013թ-ից կրճատելու է աշխատանքային ժամանակի տևողությունը և հաստիքային աշխատավարձը (սակայն աշխատանքի բնույթը չի ենթարկվելու փոփոխության): Ասեք ինձ խնդրեմ` ի՞նչ պայմաններ կոնկրետ պետք է նշեմ ծանուցագրի մեջ (ասեմ, որ ծանոթ եմ ԱՕ 105 հոդվածին և նրա բոլոր հղումներին):

Dec 20 2012

Աշխատավարձի փոփոխության մասին ծանուցագիր

Էլլա.

Բարև Ձեզ:
Հարգելի կոլեգաներ, կցանկանայի իմանալ, թե ինչպես կարող եմ ձեռք բերել աշխատավարձի փոփոխության մասին ծանուցման ձև: Նախապես շնորհակալություն:

May 17 2012

Արդյո՞ք պարտադիր է համաձայնագիր կազմել

Հերմինե.

Բարև ձեզ, կասե՞ք ինձ` եթե Աշխ. Օրենսգրքի 112 հոդվածի 1 կետի համաձայն աշխատողը 30 օր առաջ ծանուցում է գործատուին աշխատանքից ազատման մասին, համաձայնագիրը պարտադի՞ր է, և եթե կարող եք ուղարկեք ինձ ծանուցման ձև: Նախապես շնորհակալություն:

May 17 2012

Աշխատողի տեղափոխում այլ աշխատանքի

susanna.

Եթե աշխատողին տեղափոխում ենք այլ աշխատանքի բարձր աշխատավարձով, ծանուցումը պարտադի՞ր է, թե՞ ոչ: Ասեմ նաև` ծանուցման ժամկետները չեն համապասխանում իմ ունեցած ժամանակահատվածին, կլինի՞ միայն աշխատողի դիմումի և համաձայնագրի կնքման համաձայն տամ հրամանը:

Jan 18 2012

ԱՕ հոդված 115-ի հետ կապված

Սուսաննա.

Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին, կանխավ շնորհակալություն: Համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 115-րդ հոդված 1-ին կետի գործատուն իրավունք ունի 113-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի հիմքով լուծել աշխատանքային պայմանագիրը, այս մասին աշխատողին 2 ամիս առաջ ծանուցմամբ, հակառակ դեպքում հաշվարկվում և ենթակա է վճարման նույն հոդված 2-րդ կետով սահմանված տուժանքը: Վերոգրյալ հոդվածի դրույթներից կարելի՞ է ենթադրել, որ գործատուն իրավունք ունի լուծել աշխատողի հետ կնքված պայամանգիրը ծանուցման հաջորդ օրվանից` վերջինիս վճարելով 115-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված տուժանքը:

Nov 17 2011

Արդյո՞ք պետք է վերջնահաշվարկ կատարել

Վահե.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ օգնեք հետևյալ հարցում, եթե սեզոնային աշխատողի հետ կնքվել է աշխատանքային պայմանագիր, որտեղ հստակ նշվում է, որ աշխատանքային պայմանագրի ժամկետը` 01/05/11-ից 31/09/11, պայմանագրի ժամկետը լրանալուց 10 օր առաջ աշխատողին գրավոր չեմ ծանուցել աշխատանքային պայմանագրի ավարտի մասին, արդյո՞ք այս պարագայում պետք է հաշվարկեմ վերջնահաշվարկ: Իսկ եթե աշխատողին ծանուցեի՞ աշխատանքային պայմանագրի ժամկետի ավարտի մասին:

Nov 05 2011

Ժամանակավոր աշխատանքային պայմանագրի լուծում

ANYA.

Խնդրում եմ օգնել, շտապ պետք է կողմնորոշվեմ, չեմ կարողանում:
Ընդունել ենք աշխատանքի ժամանակավոր աշխատանքային պայմանագրով մեկ ամիս տևողությամբ: Ժամկետը լրանում է, խնդրում եմ ասացեք` որ հոդվածներով առաջնորդվեմ, և ընդհանրապես հրաման տա՞մ, թե, ոչ, և եթե տամ` ինչ հոդված գրեմ: 111,3 հոդվածում միայն ասում է, որ ծանուցման ժամկետները չեն վերաբերվում, իսկ 101-ում, եթե շուտ ավարտենք, նոր կարող ենք այդ հիմքով ազատել, իսկ ես ի՞նչ հիմքով ազատեմ և ծանուցում տա՞մ, թե՞ ոչ: Ո՞վ կարող է ասել, թե ազատման հրամանի հիմքը ինչ նշեմ, խնդրում եմ կոնկրետ հոդվածի համարը նշեք, եթե կա այդպիսինը:

Nov 01 2011

Ինչքա՞ն աշխատավարձ պետք է վճարվի

Սիրարփի.

Աշխատողը աշխատել է մեկ ամիս: Գործատուին տեղեկացրել է ամսվա վերջին օրը, որ չի աշխատելու հաջորդ օրվանից: Ինչքա՞ն աշխատավարձ պետք է վճարվի:

Oct 24 2011

Անցում վեցօրյա աշխատանքային շաբաթի

aaa.

Կխնդրեի պատասխանեիք հետևյալ հարցիս: Եթե ուզում ենք անցնել 6-օրյա աշխատանքային շաբաթի, ասենք` նոյեմբերի 01-ից, արդյո՞ք հրամանը պետք է տրվի 2 ամիս առաջ ժամկետով, ինպես որ ծանուցումները:

Oct 24 2011

Ժամանակավոր աշխատանքային պայմանագիրը լուծելու համար

ANYA.

Ժամանակավոր աշխատանքային պայմանագիրը լուծելու համար հիմքը պայմանագրի լուծման ո՞ր հոդվածն է հանդիսանում, եթե ոչ մեկի կողմից ծանուցում չկա, այլ բնականոն 2 ամիսը լրացավ, ուղղակի տա՞մ հրաման և լուծե՞մ, իսկ հիմքը ո՞ր հոդվածը, 101, թե՞ այլ, քանի որ 101-ում ժամկետը լրանալու պատճառով լուծման մասին ոչինչ չկա: Նախապես շնորհակալ եմ:

Sep 22 2011

Տեղեկանք դուրս գրված և ստացված հարկային հաշիվների վերաբերյալ

Ani.

Հարգելի հաշվապահներ, ապրիլի 9-ին էլ. ցանցից ստացել եմ էլեկտրոնային հաշիվ, որը ներկայացրել եմ ԱԱՀ 1-ին եռամսյակի տեղեկանքում և հաշվարկում, քանի որ այն վերաբերվում էր մարտ ամսվան, և ծառայությունը մատակարարվել է մարտի 31-ի օրով: Հիմա ինձ կամերալով ծանուցում է եկել, որ իմ տեղեկանքում 2-րդ եռամսյակի տեղեկանքում չեմ ներկայացրել ներքոհիշյալ հաշիվը: Ինչպե՞ս վարվեմ, ճշգրտու՞մ մտցնեմ:

Sep 11 2011

Աշխատավարձի բարձացման մասին ծանուցման ձև

Gog.

Շտապ անհրաժեշտ է: Խնդրում եմ, ո՞վ կարող է ինձ ուղարկել աշխատավարձի բարձացման մասին ծանուցման ձև: Շնորհակալ կլինեմ և ինչով կարող եմ` կաջակցեմ, հույսով եմ` ձեր ժամանակից շատ չեմ խլի: goharjob շնիկ mail.am

Aug 18 2011

Պե՞տք է արդյոք ծանուցել աշխատողներին

T.

Եթե ընկերությունն անցնում է վեցօրյա աշխատանքային շաբաթի, պե՞տք է արդյոք ծանուցել աշխատողներին: Եվ եթե այո, ապա ի՞նչ ժամկետներում: Շնորհակալ եմ:

Jun 22 2011

Աշխատանքային պայմանագրի լուծման ծանուցում

Anna.

Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ, եթե կարող եք, ինձ ուղարկեք աշխատանքային պայմանագրի լուծման մասին ծանուցման օրինակ: Կանխավ շնորհակալություն:

Jun 10 2011

Օրենսդրական փոփոխություններ

taxpayers NGO.

Հումոր

Նույնիսկ հարկային տեսչության աշխատակիցները չեն կարող հետևել օրենքների հաճախակի փոփոխություններին

Նախաբան

Չնայած որ հարկային օրենսդրության փոփոխությունների հետևանքով հարկային մարմին ներկայացվող գործատուների պարտադիր սոցիալական ապահովության վճարների հաշ­վետ­վութ­յան և կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) կողմից ոչ ռեզիդենտին վճարված եկամուտների, պահված շահութահարկի ամփոփ հաշվարկի համապատաս­խանա­բար ամսական և եռամսյակային ներկայացման փոխարեն 2011 թվականի հունվարի 1-ից հարկ վճարողները պետք է ներկայացեն համապատասխանաբար եռամսյակային և տարեկան կտրված­քով, Կարդալ ավելին … »

May 12 2011

Ծանուցում աշխատանքից ազատման վերաբերյալ

ՍԵՎԱԿ.

Հարգելի ընկերներ, ունեմ մեկ հարց փոխարինող աշխատողի հետ կնքված աշխատանքային պայմանագրի լուծման մասին. փոխարինող աշխատողի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելուց քանի՞ օր առաջ պետք է ծանուցել վերջինիս:

May 05 2011

Երկու ամիս կազմակերպությունը ոչ մի գործունեություն չի կատարել

Ֆլորա.

Հարգելի փորձառու հաշվապահներ, երկու ամիս կազմակերպությունը ոչ մի գործունեություն չի կատարել, իսկ միակ աշխատողը` տնօրենը, որը աշխատում է այս ՍՊԸ-ում համատեղությամբ, այդ ամիսների համար աշխատավարձ չի հաշվարկել, և ոչ էլ կատարել է պահումներ ու վճարներ բյուջե:
Փորձում եմ շտկել իրավիճակը.
. չեմ ուզում ազատել աշխատանքից, նորից ընդունել, քանի որ սոցի աշխատանքից ազատման հաշվետվություն ուշացնելու համար տույժ կլինի 20000 դրամի չափով,
. չեմ ուզում պայմանագրով աշխատավարձը հաշվարկել, քանի որ բարձր է աշխատավարձը, և բնականաբար հաշվարկվելիք սոցն ու եկամտահարկը շատ են, գումարած տույժերը 0,15 տոկոս
. չեմ ուզում պարապուրդ նշանակել միջին ժամային աշխատավարձի 2/3-չափով, որովհետև հունվարին դրամարկղը փակել են, և չեմ կարող հունվարով ելք անել պարապուրդի գումարը:
Արդյո՞ք կարող եմ առաջնորդվել աշխատանքային օրենսգրքի 194 հոդվածով, ծանուցում պատրաստել աշխատավարձի փոփոխման վերաբերյալ երկու ամիսների ընթացքում և դա հիմք համարելով` այդ երկու ամիսների համար հաշվարկեմ նվազագույն աշխատավարձ:
Կամ արդյո՞ք կարող եմ պայմանագրին կից համաձայնագիր պատրաստել աշխատավարձի փոփոխման վերաբերյալ կամ ի՞նչ խորհուրդ կտաք..
Անչափ շնորհակալ կլինեմ, եթե այս խնդրին որևէ ճիշտ լուծում տաք, և ես վերջապես կազատվեմ այս խնդրից:

Apr 23 2011

Վեցօրյա աշխատանքային շաբաթ

Anna.

Սիրելի կոլեգաներ, կրկին թույլատրվում է անցնել վեցօրյա աշխատանքային շաբաթի, եթե ինչ որ մեկը արդեն կատարել է փոփոխություններ, կարո՞ղ եք ասել` ինչպիսի ժամկետում պետք է կատարել այս փոփոխությունները, այսինքն` եթե օրենքով է փոխվել, կարող ենք երկու ամիս ժամկետը չպահել աշխատողներին ծանուցելու համար:

Apr 22 2011

Արդյո՞ք պետք է վճարել վարչական տուգանք

Վանա.

Հարգելի հաշվապահներ, եթե առնչվել եք նման դեպքի հետ, խնդրում եմ արձագանքել: Ա/Ձ-ն 2009-ին դադարեցրել է իր գործունեությունը, 2010թ. պետք է ներկայացներ եկամուտների պարզեցված հայտարարագիր, սակայն չի ներկայացրել: 2011թ. ապրիլին ստացել է ծանուցագիր: Արդյո՞ք պետք է վճարի վարչական տուգանք, չէ՞ որ վարչականը նշանակվում է սխալը թույլ տալուն հաջորդող երեք ամսվա ընթացքում, որը վաղուց անցել է:

Nov 15 2010

ՀՀ ԱՕ-ի 115-րդ հոդված

Աստղիկ.

Բարև Ձեզ,
ՀՀ ԱՕ-ի 115-րդ հոդվածում նախատեսված ծանուցման օրերը հաշվարկվում են աշխատանքային, թե օրացուցային օրերով: Խնդրում եմ օգնել: Այն շատ շտապ է:

Aug 27 2010

Աշխատանքային պայմանագրի լուծման ծանուցում

Աննա.

Բարև: Ես շատ կուզեի, որ ինձ օգնեիք հետևյալ հարցով.
Ըստ ԱՕ 110 հոդվածի` գործատուն պետք է ծանուցում ներկայացնի աշխատողին պայմանագրի լուծման համար, ինձ կարո՞ղ եք ուղղություն տալ, թե ինչպիսին պետք է լինի ծանուցումը, բովանդակությունը, շնորհակալություն: