Tag Archive: ծառայությունների մատուցում

Feb 26 2018

Ինչպիսի՞ պայմանագիր է ճիշտ կնքել` քաղաքացիաիրավական, թե՞ աշխատանքային

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ արձագանքել` վարսավիրանոցում աշխատող ընդունելիս, որը պետք է փոխարինի աշխատողի, ընդամենը օրվա մեջ աշխատելով 3 ժամ, կարո՞ղ եմ կնքել աշխատանքային պայմանագիր և ամսեկան աշխատավարձ սահմանել 30 000 (մաքուր),թե՞ ճիշտ է քաղաքացիաիրավական պայմանագիր կնքել ժամավճարով:

Feb 05 2018

Կազմակերպությունը ծառայություն է մատուցում արտասահմանյան ընկերությանը

zaven.

Կազմակերպությունը ծառայություն է մատուցում արտասահմանյան ընկերությանը, և ծառայությունների մատուցման վայրը գտնվում է ՀՀ մաքսային սահմանից դուրս: Արդյո՞ք անհրաժեշտ է դուրս գրել որևէ էլեկտրոնային պաստաթուղթ և ինչու՞:

Jan 16 2018

Կազմակերպությունը կատարում է մոնտաժման աշխատանքներ

Արթուր.

Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է. կազմակերպությունը կատարում է մոնտաժման աշխատանքներ (ծառայություն), որի ընթացքում ծախսվում են նյութեր: Այս նյութերը պետք է վաճառք ձևակերպել, թե ուղղակի դուրս գրել տվյալ ժամանակահատվածում` որպես մատուցված ծառայության գծով ծախս:

Jan 15 2018

Վարձատրության հաշվարկ քաղաքացիաիրավական պայմանագրի դեպքում

Linamari.

Բարև ձեզ:
Խնդրում եմ օգնեք. քաղիրավական պայմանագրով կատարած ծառայության դիմաց վճարած աշխատավարձի հաշվարկի ժամանակ, եթե սահմանված է պայմանագրում 60 000 դրամ, ինչպե՞ս պետք է հաշվարկեմ և ինչքա՞ն պետք է առձեռն վճարեմ: Նախապես շնորհակություն:

Sep 21 2017

ՀԿ-ն հին օրենքի ժամանակ իրականացրել է ծառայության մատուցում

Sahun.

Հարգելի գործընկերներ, կարծիք տվեք խնդրում եմ.
ՀԿ-ն հին օրենքի ժամանակ իրականացրել է ծառայության մատուցում, որի համար չի նախատեսել ԱԱՀ: Այժմ դա կարելի՞ է համարել ապօրինի ձեռնարկատիրություն և հարկերից խուսափում:

Sep 21 2017

Աշխատողի գրանցման հայտը չի ներկայացվել

Նանե.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել:
Ֆիզ. անձի հետ, ում հետ նաև աշխատանքային պայմանագիր ունեմ, կնքել եմ քաղաքացիաիրավական պայմանագիր 01.02.2017թ.: Մինչ օրս` 31.08.2017 չի ներկայացվել այդ փաստի վերաբերյալ գրանցման հայտ: Այս ընթացքում ֆիզ. անձը եկամուտ չի ստացել: Եթե հիմա ուղարկեմ գրանցման հայտ` նշելով քաղաքացիաիրավական պայամանգրի ժամկետը 01.02.2017, արդյո՞ք ճշգրտվելու են բոլոր հաշվետվությունները:

Feb 14 2017

Արդյո՞ք հիմնադրամը պետք է վճարի ԱԱՀ

Նունե.

Հարգելի գործընկերներ,
ես ներկայացնում եմ հիմնադրամ, որի շրջանառությունը գերազանցում է 58 մլն-ը: Այսպիսով՝ համարվում ենք ԱԱՀ վճարող: Սրա հետ կապված ունեմ ձեր խորհրդատվության կարիքը.
– Արդյո՞ք հիմնադրամը, եթե ծառայությունների մատուցման պայմանագիր է կնքում փորձագետների հետ, ովքեր ներգրավված են հիմնադրամի ծրագրերում, պետք է վճարի +20% ԱԱՀ:
Շնորհակալ եմ աջակցության համար:
Հարգանքով,
Նունե

Feb 14 2017

Արդյո՞ք պետք է ներկայացնել եկամտային հարկի զրոյական հաշվարկ

Արմեն.

Հարգելի գործընկերներ, հասարակական կազմակերպությունը կնքել է ծառայությունների մատուցման քաղաքացիաիրավական պայմանագրեր քաղաքացիների հետ: Հունվար ամսվա ընթացքում վճարումներ այդ անձանց չեն եղել: Արդյո՞ք պետք է ներկայացնել եկամտային հարկի զրոյական հաշվարկ: Շնորհակալություն:

Jan 11 2016

Արդյո՞ք 2016-ի հունավարի 1-ից էլեկտրոնային հաշիվներ պետք է դուրս գրել

KAREN.

Բարև ձեզ:
Կազմակերպությունը մատուցում է ծառայություններ: Արդյո՞ք 2016-ի հունավարի 1-ից էլեկտրոնային հաշիվներ պետք է դուրս գրել: Իսկ եթե ծառայությունը մատուցված է ֆիզ․ անձա՞նց: