Tag Archive: կադաստրային արժեք

Sep 05 2018

Որքա՞ն կլինի բնակարանի կադաստրային արժեքը

Մարիաննա Ս.

Բարև ձեզ, խնդրում եմ ինձ ասեք` որքա՞ն կլինի բնակարանի կադաստրային արժեքը, եթե նրա գույքահարկը կազմում է 26 000 ՀՀ դրամ:

Apr 25 2013

Արդյո՞ք առաջանում է ԱԱՀ պարտավորություն

Արման.

Արտադրական նշանակության անշարժ գույքի վաճառքի դեպքում ֆիզիկական անձի կողմից ԱԱՀ վճարվու՞մ է, թե՞ ոչ: Կապ ունի՞ արդյոք անշարժ գույքի պայմանանագրային կամ կադաստրային արժեքի չափը: Կանխավ շնորհակալություն:

Jul 23 2012

ՍՊԸ-ն վաճառում է հողատարածք իր շինությունով ֆիզ. անձին

Կարեն.

Խնդռում եմ ինձ օգնել: Եթե ՍՊԸ-ն վաճառում է հողատարածք իր շինությունով ֆիզ. անձին, ապա այդ դեպքում ի՞նչ գումար է ճիշտ գրել պայմանագրի մեջ, որպեսզի հետագայում 20% ԱԱՀ վճարելիս քիչ վճարվի: Եվ կադաստրայի՞ն արժեքն են հաշվի առնում, թե՞ բալանսայինը:

Jul 09 2012

Վարձավճարը փոքր է տարածքի կադաստրային արժեքի 5% – ից

Tatevik.

Բարև Ձեզ: Կազմակերպությունը ՍՊԸ-ին վարձակալության է տվել իր տարածքը: Վարձակալության պայմանագրում վարձավճարը փոքր է տարածքի կադաստրային արժեքի 5% – ից: Ասացեք խնդրեմ` ի՞նչ պետք է անեմ: Արդյո՞ք խնդիրներ կունենամ հարկային տեսչությունում:

Apr 03 2012

Անհատույց վարձակալության վերաբերյալ

Արմեն.

Արդյո՞ք ՍՊԸ իրավունք ունի անհատույց վարձակալությամբ տարածք վերցնել այլ ՍՊԸ-ից: Տեղյակ եմ, որ ԱԱՀ-ով հարկման շրջանառություն կդիտվի կադաստրային արժեքի 5 % տարեկան կտրվածքով: Սակայն հետաքրքիր է նաև` այլ օրենսդրական ակտերով խախտում կլինի, թե՞ ոչ:

Sep 19 2011

ՍՊԸ-ն զբաղվում է տարածքների վարձակալությամբ

Susan.

Բարև ձեզ: Խնդրում եմ ինձ օգնեք հետևյալ հարցում: ՍՊԸ-ն զբաղվում է տարածքների վարձակալությամբ: Այժմ իր տարածքի երկրորդ հարկը ցանկանում է վերանորոգել, որի համար վարկ է վերցրել: Ինձ հետաքրքիր է` այս դեպքում ինչ հաշվարկներ ու ինչ փաստաթղթեր են հարկավոր: Ընթացիկ շինանյութերի համար վերցվում են կտրոններ: Իսկ դրանք ինչպե՞ս են ելքագրվելու և ի՞նչ կանոններով: Ըստ կազմված նախահաշվի պե՞տք է գնման ակտեր գրվի և ընթացիկ նյութերը ելք արվի: Իսկ դրանց համար ի՞նչ ձևակերպումներ է պետք անել: Եվ վերջապես վերջում այդ բոլորի հանրագումարը պե՞տք է գումարվի շենքի կադաստրային արժեքին: Եվ կատարողական ակտեր պե՞տք են, թե՞ ոչ:

Aug 31 2011

ՍՊԸ վարձակալության է տվել իր տարածքը

Syuzi.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ինձ մի հառց է հետաքրքրում. եթե ՍՊԸ ն ՍՊԸ ին վարձակալությամբ տարածք է տվել, վարձակալության չափը պետք է լինի կադաստրային արժեքի 5 տոկոսից ոչ պակաս: Այսինքն, եթե 46000000 է կադաստրային արժեքը, ուրեմն պետք է լինի մինիմում 46000000*5%/12=191667 դրամ: Ճի՞շտ եմ արդյոք: Եվ եթե ենթադրենք սահմանվել է 50000 դրամ, ոչ մի աշխատող չունի, այսինքն ծախս միայն իր աշխատավարձն է ու սոցը: Դրանք պետք է հանվի՞ 191667 ից ելնելով: Այսինքն, հիմք վերցնենք մեր 50000 դրամը: Դրանց տարբերության 20 տոկո՞սն է մեր շահութահարկը: Եվ մի հարց էլ. վարձակալության դեպքում (ի նկատի ունեմ` ոչ մի գործառնություն չի իրականացնում կազմակերպությունը, միայն իր տարածքի վարձատվությունն է), եռամսյակային շահութահարկի 1 տոկոսները, ավելի ճիշտ` նվազագույն շահութահարկը, պե՞տք է փոխանցել: Թե՞ կանխավճարի ու 1 տոկոսի մեծ թիվը:

Loading...