Tag Archive: կանխիկ

Sep 04 2017

Դրամարկղում խոշոր գումար լինելու դեպքում

Սուրեն.

Հարգելի գործընկերներ, ի՞նչ պատասխանատվություն / հետևանքներ կան դրամարկղում խոշոր գումար հաշվապահորեն երևալու և գումարը փաստացի չլինելու դեպքում: Շնորհակալություն:

Jul 26 2017

ՀԴՄ կտրոն

Հարգելի հաշապահներ, եթե կազմակերպությունը ապակի է գնել կազմակերպությունից, վճարումը կատարել է կանխիկ, պե՞տք է հաշիվ դուրս գրվի և դրամարկղի մուտքի օրդերը պարտադի՞ր է, թե՞ ոչ։

Մի հարց էլ կարելի է` եթե հաշիվ չեն ուղարկում և մուտքի օրդեր չեն տվել, ի՞նչ կարող եմ անել, իմ մոտ միայն ՀԴՄ կտրոնն է իրեց կողմից տրամադրած։ Կարո՞ղ եմ կտրոնը որպես ձեռքբերում պահեմ և հաշվետվությունների մեջ ներառեմ։ Նախապես շնորհակալություն։

Jan 30 2017

Արտարժույթի փոխանակում աշխատակցի միջոցով

Anna.

Բարև ձեզ: Կազմակերպույթունը իրավունք ունի՞ արտարժույթի դրամարկղից 2 000 դոլար առհաշիվ տրամադրի աշխատակցին, որ փոխանակման կետում դարձնի դրամ ու ստացված դրամը մուտքագրել դրամարկղ: Ես կարո՞ղ եմ այդ գործարքը առանց առհաշիվ ձևակերպել, այսինքն արտարժույթային դրամարկղից 2512 – դրամային դրամարկղ մուտքագրեմ 2511: Շնորհակալություն:

Jan 23 2017

Արտարժույթի կանխիկ փոխակերպում

Anna.

Բարև ձեզ: Արտարժութային դրամարկղը թու՞յլ է տալիս միանվագ 6 000 դոլարը փոխանակման կետում դարձնել դրամ և մուտքագրել դրամարկղ: Այսինքն` առհաշիվ անձին գումար դրամարկղից ելքագրեմ $ 6 000, կազմեմ հաշվետվություն և դրամարկղի ելքի օրդերի հետ միասին կարեմ արտարժույթի առք ու վաճառքի անդորրագիրը, իսկ ստացված դրամը մուտքագրեմ դրամարկղ: “Դրամարկղային գործառնությունների մասին” օրենքը թու՞յլ է տալիս դա անել, թե՞ դա օրենքի խախտում է և դիտվում է որպես կանխիկ գործարք և սահմանափակվում է 300 000 դրամով: Այդ սահմանափակումը վերաբերվու՞մ է նաև կանխիկ արտարժույթային գործարքների: Խնդրում եմ շտապ պատասխանեք:

Jan 23 2017

Կանխիկ վճարումների սահմանափակումներ

Դավիթ.

Բարև ձեզ, ես ԱԱՀ վճարող ԱՁ եմ:
Ես գնել եմ ապրանքներ այլ ԱՁ-ից և կանխիկ դրամով գումար եմ վճարել, որը գերազանցել է 300.000 ՀՀ դրամ գումարը (մոտ 400.000 ՀՀ դրամ):
1. Խնդրում եմ ասել` ո՞րքան է տուգանքը լինելու:
2. Կազմակերպության համախառն եկամտից չենք կարող նվազեցնել կանխիկով վճարված 400.000 ՀՀ դրամանոց անդորագրի հիման վրա, եթե դա արդեն գրանցված է դրամարկղային գրքում:
3. Եթե ես հաշիվ-ապրանքագիր եմ ստացել, որտեղ ապրանքի անվանման մեջ նշված է չափի միավորը՝ հատ, արդյո՞ք ես կարող եմ 1C ծրագիր մուտք անել այլ չափի միավորներով և դա վաճառել, օրինակ՝ հատի փոխարեն հաբերով (1 ալբեն հատ=100 հաբ):

Jan 23 2017

Անհատին դուրս է գրվել հարկային հաշիվ

Անհատին դուրս եմ գրել հաշիվ, պատվիրել է ապրանք, վճարել է կանխիկ, դուրս գրած ապրանքների մատակարարման հարկային հաշվում գրել եմ կանխիկ (մոտավոր 610 000, ԱԱՀ – հանած), կարո՞ղ է սխալ եմ կատարել, խնդրում եմ պատասխանել:

Dec 05 2016

Արտարժութային գործարքների հետ կապված

266

Աննա.

Բարև ձեզ: Կարո՞ղ եք ինձ օգնել և գրել արտարժույթի կամ տարադրամի փոխարկման ձևակերպումը, ես ճի՞շտ եմ գրել.
1) Դրամարղից (արտարժույթային) 2 000 դոլարը փոխանակման կետում դարձրել եմ դրամ և այդ դրամը մուտքագրել եմ դրամարկղ (դրամային): Ես կարո՞ղ եմ նման ձևակերպում տալ.
Ելքի Օրդեր – Դ 2511 Կ2512 Տարադրամի փոխարկում 2000$
Մուտքի Օրդեր – Դ2512 Կ2511 Դրամարկղի (դրամային) համալրում 960 000, 1$-480

2) Դրամարղից (դրամային) 960 000 դրամը փոխանակման կետում դարձրել եմ դոլար և այդ դոլարը մուտքագրել եմ դրամարկղ (արտարժույթային): Ես կարո՞ղ եմ նման ձևակերպում տալ.
Ելքի Օրդեր – Դ 2512 Կ2511 Արտարժույթի փոխարկում 960 000
Մուտքի Օրդեր – Դ2511 Կ2512 Դրամարկղի (արտարժույթային) համալրում 2 000

Nov 30 2016

Կազմակերպությունը մթերք է գնում գյուղացուց

Աննա.

Բարև ձեզ: Խնդրում եմ շտապ պատասխանեք: ՍՊԸ, որը աշխատում է ԱԱՀ դաշտում, անմիջապես գյուղացուց (տեղեկանքի հիման վրա) գնում է մթերքներ և դրա դիմաց վճարում է 4 000 000 դրամ միանգամից: “Դրամարկղային գործառնությունների մասին” ՀՀ օրենքի համաձայն ես իրավունք ունեմ այդ վճարումը կատարել, թե՞ պետք է բաժանել ու մաս մաս վճարել 300 000 դրամներով: Խնդրում եմ նշեք` ի՞նչ ձևակերպում տալ նման գործարքի: Շնորհակալություն:

Sep 15 2016

Արդյո՞ք կազմակերպությունը կարող է հաշվանցել ԱԱՀ

Arsine.

ՍՊԸ-ն աշխատում է ԱԱՀ-ով:
Կանխիկ (հիմք` ՀԴՄ կտրոն) ձեռք է բերել ապրանքներ, որոնք վաճառել է հարկային հաշվով: Եթե, օրինակ, ձեռք բերված ապրանքի ՀԴՄ կտրոնը 300 000 դրամի է, ապա իրավունք ունի՞ արդյոք հաշվանցել դրանում առանձնացված ԱԱՀ-ն:

Կանխավ շնորհակալություն:

Sep 06 2016

Կազմակերպության տնօրենը բանկից գումար է կանխիկացրել

Arsine.

Կազմակերպության տնօրենը բանկից գումար է կանխիկացրել և մի քանի րոպե անց նույն գումարը նորից մուտքագրել հաշվին: Այսինքն՝ կանխիկացված գումարը փաստացի չի մուտքագրվել և չի ելքագրվել դրամարկղից: Խնդրում եմ ասեք՝ տվյալ դեպքում դրամարկղային գրքում գրանցվու՞մ է մուտքն ու ելքը, թե՞ ոչ:
Կանխավ շնորհակալություն:

Aug 05 2016

Արդյո՞ք վարձը կարելի է վճարել կանխիկ

kh.

Ֆիզ. անձից վարձակալած տարածքի վարձը եթե գերազանցում է 300 000 դրամը, կարելի՞ է վճարել կանխիկ: Շնորհակալություն:

Jul 15 2016

Արդյո՞ք պետք է որևէ գրանցում կատարել դրամարկղային գրքում

Arsine.

Կազմակերպության տնօրենը բանկից գումար է կանխիկացրել և մի քանի րոպե անց նույն գումարը նորից մուտքագրել հաշվին: Այսինքն՝ կանխիկացված գումարը փաստացի չի մուտքագրվել և չի ելքագրվել դրամարկղից: Խնդրում եմ ասեք՝ տվյալ դեպքում դրամարկղային գրքում գրանցվու՞մ է մուտքն ու ելքը, թե՞ ոչ:

Կանխավ շնորհակալություն:

Jun 01 2016

Շահաբաժնի հետ կապված

Arsine.

Հարգելի հաշվապահներ,
ՍՊԸ-ի 2015թ. շահութահարկի հաշվարկով շահույթը կազմել է 1 500 000 դրամ: Շահութահարկ= 1 500 000 * 20% = 300 000:
Հարցերս հետևյալն են`
1. Հիմնադրին վճարման ենթակա շահաբաժինը = 1 500 000 – 300 000 = 1 200 000
2. Կարո՞ղ եմ արդյոք այդ 1 200 000-ից օրինակ 1 000 000-ը վճարել կանխիկ, դրամարկղից
3. Արդյո՞ք ձևակերպումները հետևյալն են.
դտ342 կտ 529
դտ529 կտ251

Apr 29 2016

Արդյո՞ք գործարքը կհամարվի կանխիկ

Հակոբ.

Բարև ձեզ: Խնդրում եմ ասեք, եթե ՍՊԸ-ն առհաշիվ անձի միջոցով բանկում կատարել է վճարումներ գազի և լույսի համար (3 000 000 դրամից ավել գումար մեկ ամսվա ընթացքում), արդյո՞ք համարվում է կանխիկ գործարք: Կանխավ շնորհակալություն:

Apr 26 2016

Կանխիկացում արտարժութային հաշվարկային հաշվից

Կարեն.

Հարգելի գործընկերներ, արդյո՞ք կազմակերպությունը կարող է կանխիկացում կատարել դոլարային հաշվարկային հաշվից: Շնորհակալություն:

Apr 09 2016

Արդյո՞ք տնօրենը իրավունք ունի փոխառություն վերցնել հաշվարկային հաշվից

Արմինե.

Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել. կազմակերպության (ՓԲԸ) տնօրենը իրավունք ունի՞ փոխառություն վերցնել կազմակերպության հաշվարկային հաշվից: Եթե այո, ապա փոխառության պայմանագրում ո՞վ է ստորագրելու որպես տնօրեն: Խնդրում եմ հնարավորինս շուտ պատասխանել:

Mar 11 2016

Արդյո՞ք ԱՁ պետք է վարի դրամարկղային գիրք

ArmineS.

Բարի օր: ԱՁ-ն ԱԱՀ վճարող է, գրանցված է ԼՂՀ-ում, խնդրում եմ ասեք` պիտի վարվի՞ դրամարկղային գիրք, թե՞ ոչ:
Դրամարկղային գործառնությունների մասին ՀՀ օրենքում նշված է, որ օրենքը տարածվում է ԱԱՀ վճարող ԱՁ-ի վրա.
Հոդված 2. Օրենքի գործողության ոլորտը
1. Սույն օրենքը տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող իրավաբանական անձանց, ԱԱՀ վճարող համարվող անհատ ձեռնարկատերերի, պետական և այլ հիմնարկների, դրանց՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առանձնացված ստորաբաժանումների (մասնաճյուղերի, ներկայացուցչությունների), օտարերկրյա կազմակերպությունների՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առանձնացված ստորաբաժանումների (մասնաճյուղերի, ներկայացուցչությունների) (այսուհետ՝ կազմակերպություններ) վրա:

իսկ դրամարկղային գործառնությունների մասին ԼՂՀ օրենքում նշված է հետևյալը. Կարդալ ավելին … »

Feb 23 2016

Վճարումը համարվում է կանխի՞կ, թե՞ անկանխիկ

214

Arsine.

ՍՊԸ-ն ձեռք է բերել 400 000 (ներառյալ ԱԱՀ) ապրանք, որի դիմաց դուրս է գրվել հարկային հաշիվ: Եթե դրա դիմաց վճարումը կատարվի ոչ թե ՍՊԸ-ի հաշվարկային հաշվից, այլ մեկ այլ բանկից, որում չունի հաշիվ, ապա տվյալ դեպքում նման վճարումը համարվում է կանխի՞կ, թե՞ անկանխիկ: Խնդրում եմ նաև տալ ձևակերպումները և եթե հնարավոր է` նաև հղում կատարել օրենքի համապատասխան հոդվածին:

Կանխավ շնորհակալություն:

Dec 08 2015

Արդյո՞ք գործունեությունը ենթակա է հարկման

244

Արփինե.

Ես ցանկանում եմ օնլայն առևտրով զբաղվել: Ինտերնետ կայքով ապրանք պատվիրել արտասահմանից, սոցիալական ցանցի միջոցով գտնել գնորդներ, սակայն առևտուրը իրականացնել ոչ թե օնլայն տարբերակով, այլ գնորդների հետ հանդիպել, վերցնել գումարը և տալ ապրանքը: Այդ դեպքում գործունեությունը հարկման ենթակա՞ է: Կանխավ շնորհակալություն:

Jun 22 2015

Ա/Ձ ցանկանում է աշխատել որպես համակարգչային ծառայություններ մատուցող

Norayr.

Հարգելի հաշվապահներ, խnդրում եմ օգնեք մի հարցում. Ա/Ձ ցանկանում է աշխատել որպես համակարգչային ծառայություններ մատուցող (վերանորոգում, սպասարկում և այլն) հիմնականում կազմակերպությունների հետ փոխանցումով: Իրավունք ունե՞մ ՀԴՄ չունենալու, և այդ դեպքում Ֆիզ. անձանց հետ կանխիկ գործառույթներ իրականացնելու իրավունք ունե՞մ:

May 26 2015

Եթե կազմակերպությունը կանխիկ ապրանք է վաճառում կամ ծառայություն է մատուցում այլ կազմակերպությանը

Հարություն.

Հարգելի կոլեգաներ, հարցս բազմիցս քննարկվել է, սակայն կցանկանայի վստահության համար լսել կարծիքներ: Եթե կազմակերպությունը կանխիկ ապրանք է վաճառում կամ ծառայություն է մատուցում այլ կազմակերպությանը, արդյո՞ք պետք է ՀԴՄ կտրոն տպել, թե՞ կարելի է դրամարկղի մուտքի օրդեր տրամադրել: Շնորհակալություն:

Apr 22 2015

Որքա՞ն է առհաշիվ գումարի առավելագույն չափը

Արմեն.

Դրամարկղից առհաշիվ անձին միանվագ գումար տրամադրելիս որքա՞ն պետք է կազմի դրա առավելագույն չափը:

Mar 24 2015

Արդյո՞ք վաճառողին պետք է վճարել հավելավճար

235

Վահագ.

Բարև ձեզ: Ինձ հետաքրքրեց մի հարց:
Արդյո՞ք մանրածախ առևտրի ոլորտում վաճառողի աշխատանքը պետք է համարել ծանր և վնասակար և վճարել հավելում 30 տոկոսի չափով ըստ աշխատանքային օրենսգրքի, եթե նա է ստանում գումարը հաճախորդներից, բայց կազմակերպությունը ունի նաև գանձապահ, որին այդ վաճառողը մի քանի օրը մեկ անգամ հանձնում է առևտրից ստացված գումարը:

Մեջբերեմ 1698-ն որոշումից` “ծանր և վնասակար պաշտոնների ցանկում ծանր և վնասակար է համարվում կանխիկ դրամը վերահաշվարկող և տեսակավորող գանձապահների աշխատանքը”:

Նախապես շնորհակալություն:

Mar 03 2015

Կազմակերպության հիմնադիրը հաշվարկային հաշվին գումար է մուտքագրել

Arsine.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք.

ՍՊԸ-ի հիմնադիրը, որը գրանցված չէ կազմակերպությունում որպես աշխատող, ՍՊԸ -ի բանկում ունեցած հ/հ-ին գումար է մուտքագրել:

Հարցս հետևյալն է.
1. Այդ գումարը որպես ներդրում ձևակերպե՞մ, թե՞ կարող եմ որպես երկարաժամկետ փոխառություն ձևակերպել:
2. Կարո՞ղ եմ արդյոք այդ գումարը դրամարկղից կանխիկ վերադարձնել հիմնադրին:

Jan 30 2015

Չբաշխված շահույթի վճարում դրամարկղից

Adriana.

Բարև ձեզ: Կարո՞ղ եմ անցած տարվա չբաշխված շահույթը վճարել դրամարկղից (խոսքը մեծ գումարի մասին է):

Nov 03 2014

Սահմանափակումներ` կապված կանխիկ գումարի և առհաշիվ տրված գումարների հետ

203

Լիպարիտ.

Կազմակերպությունը մեկ ամսվա ընթացքում ձեռք է բերել ՀԴՄ-ով մինչև 3 000 000 դրամի ապրանք և ծառայություն: Որևիցէ ՀԴՄ կտրոնի գումարը չի գերազանցում 300 000 դրամը, յուրաքանչյուր օրվա ՀԴՄ կտրոնների գրանցումը իրականացրել եմ ԴՏ 711; 712 կամ 713 ԿՏ 528:

Որից հետո ամսվա վերջին տվել եմ մեկ ելքի օրդերով ԴՏ 528 ԿՏ 251 գործարք 528 հաշվի կրեդիտում կուտակված գումարի չափով, որը չէր գերազանցում 3 000 000 դրամը:

Կա՞ որևիցէ օրենք կամ օրենքի հոդված, որը կհակասի տվյալ գործարքի իրավական հիմքերին:

Ինչ վերաբերվում է «ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» օրենքի`

Հոդված 6. Կանխիկ դրամով վճարումների նկատմամբ սահմանափակումները
1. Կանխիկ դրամով վճարումների նկատմամբ սահմանվում են հետևյալ սահմանափակումները՝
ա) ապրանքների, ծառայությունների, աշխատանքների միանվագ գնման դեպքում դրանց դիմաց կանխիկ դրամով վճարման գումարի առավելագույն չափը՝ 01.01.2005թ-ից չգերազանցի 300 000, դա վերաբերվում է մեկ ՀԴՄ կտրոնի դիմաց վճարումին, թե՞ այլ բան է նկատի առնվում:

Oct 28 2014

ՀԴՄ-ում պետք է նշվի ողջ գումարը, թե՞ միայն միջնորդավճարը

201

Lilit.

Հարգելի գործընկերներ, ուզում եմ ուղղել ձեզ հետևյալ հարցը: Տուրիստական ընկերությունը զբաղվում է տուր փաթեթների վաճառքով` գործակալության պայմանագրի հիման վրա: Կազմակերպության համար հասույթ է դիտվում միայն գործակալական միջնորդավճարը, սակայն խնդիր է առաջանում` կապված ՀԴՄ -ի կիրառման հետ: Հարցս հետևյալն է. ՀԴՄ-ում պետք է նշվի ողջ գումարը, թե՞ միայն միջնորդավճարը, և եթե նշենք ողջ գումարը, այդ դեպքում ինչպե՞ս պետք է հիմնավորել հարկը` միայն միջնորդավճարից գանձելու պայմանը: Կազմակերպությունը աշխատում է շրջանառության հարկի դաշտում: Շատ շնորհակալ կլինեմ հարցին արձագանքելու դեպքում: Նախօրոք շնորհակալություն:

Oct 28 2014

Արդյո՞ք պետք է գումարը դրամարկղ մուտքագրել

Goga.

Հարգելի հաշվապահներ,
Եթե կազմակերպությունը հաշվարկային հաշվից գումար է ելքագրում տնօրենին փոխառություն տրամադրելու նպատակով, արդյո՞ք պետք է այդ գումարը դրամարկղ մուտքագրել:

Oct 14 2014

Առհաշիվ գումարների սահմանափակում

Arsine.

Հարգելի գործընկերներ,
թույլատրվու՞մ է արդյոք ՍՊԸ տնօրենին ամսվա ընթացքում միանվագ մինչև 3 000 000 ՀՀ դրամ որպես առհաշիվ գումար դուրս գրել: Կանխավ շնորհակալություն:

Sep 26 2014

ՍՊԸ տնօրենը իր անձնական միջոցներով ձեռք է բերել հումք և նյութ

Arsine.

Եթե ՍՊԸ տնօրենը իր անձնական միջոցներով ձեռք է բերել հումք և նյութ, հետագայում կազմակերպության դրամարկղից կատարվել է վճարում ձեռք բերված հումք և նյութի ձևակերպում, ապա
1. արդյո՞ք նման բան թույլատրվում է
2. եթե թույլատրվում է, ապա ի՞նչ ձևակերպում է տրվում դտ 2111 կտ 5281, ապա դտ 5281 կտ 2511
3. դրամարկղի գրքում որպես թղթակցող հաշիվ գրվում է 5281
Կանխավ շնորհակալություն:

Jul 31 2014

Կազմակերպությունը պետք է ՀԴՄ տեղադրի իր գործունեության վայրում

203

Հարութ.

Հարգելի գործըներներ, կազմակերպությունը պետք է ՀԴՄ տեղադրի իր գործունեության վայրում: Սակայն միևնույն տարածքում կազմակերպությունը ծավալում է տարբեր գործունեություններ` տեխսպասարկում, ավտոլվացում, հանրային սնունդ և այլն: Կարո՞ղ է արդյոք կազմակերպությունը տեղադրել թվով 1 ՀԴՄ` տարբեր բաժիններով, պայմանով իհարկե, որ կանխիկ դրամը ընդունելու է 1 դրամարկղում` որտեղ որ տեղադրված է ՀԴՄ-ն: Շնորհակալություն:

Jun 16 2014

Արդյո՞ք կազմակերպությունը պետք է ՀԴՄ ունենա

Աննա.

ԱԱՀ-ով աշխատող ընկերությունը վարձակալությամբ տրված տարածքների դիմաց վճարը մուտքագրում է դրամարկղ, արդյո՞ք այս դեպքում ՀԴՄ-ի կարիք կա:

Apr 16 2014

Կանխիկ գործարքների սահմանափակում

Հարություն.

Հարգելի գործընկերներ, արդյո՞ք կանխիկ գործարքների` 300 հազ. միանվագ և 3 մլն. ամսեկան սահմանափակումը վերաբերում է վարձավճարներին: Այսինքն, կարո՞ղ է կազմակերպությունը, օրինակ, 700 հազ. վարձավճար վճարել վարձատուին կանխիկ դրամով: Շնորհակալություն:

Mar 28 2014

Վճարումը հաստատող փաստաթղթի բացակայություն

satik.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին: Ա/Ձ-ն զբաղվում է մանրածախ առևտրով և համարվում է շրջանառության հարկ վճարող: Ձեռք բերման հաշիվները մատակարարները հաճախ տրամադրում են առանց վճարման փաստաթղթի առկայության` կանխիկի կամ փոխանցման, սակայն մենք նրանց վճարում ենք անմիջապես, պայմանով, որ հետո բերեն վճարումը հաստատող փաստաթուղթ, սակայն չեն բերում: Ես ուզում եմ իմանալ` արդյո՞ք դա որևէ կերպ բացասաբար է անդրադառնալու մեր կազմակերպության վրա հարկային կամ այլ առումներով: Շնորհակալություն:

Mar 05 2014

Կազմակերպությունը գնել է անշարժ գույք

Կարապետ.

Խնդրում եմ պատասխանեք:

1. Կազմակերպությունը գնել է անշարժ գույք, և նրանց կողմից տրվել է ելքի օրդեր` առանց հերթական համարի նշման, առանց տնօրենի ստորագրության և կնիքի, առանց գանձապահի ստորագրության (առկա է միայն հաշվապահի ստորագրությունը): Դա արդյոք կարո՞ղ է համարվել, որ կազմակերպությունը գնել է անշարժ գույք և գործարքը օրինական է:

2. Արդյո՞ք կազմակերպությունը` ՍՊԸ-ն կարող է նույն օրվա ընթացքում դուրս գրել 20.0 մլն դրամից ավել գումար և նույն օրը այն մուտքագրել դրամարկղ` առանց բանկային փոխանցումի:

Feb 26 2014

ՓՈՍ տերմինալով գործարքի դեպքում

Emily.

Խնդրում եմ օգնեք: ՓՈՍ տերմինալով գործարքի դեպքում ՀԴՄ-ում երևում է, որ գործարքի մի մասը անկանխիկ է: Հարցս հետևյալն է` եթե ՀԴՄ-ի Z հաշվետվության մեջ 50 000 է երևում, որից 20 000 տերմինալով գործարք է, ապա ինչպե՞ս կազմեմ ԴՄՕ-ն` 50 000, թե՞ 30 000, իմ կարծիքով` 30000-2511, քանի որ փաստացի այդքան է կանխիկը, 20 000 դե բնականաբար ձևակերպելու եմ բանկով` 25211:

Feb 24 2014

ԱՁ-ն կարո՞ղ է աշխատել մեկ ՀԴՄ-ով

226

Գայանե.

Բարև Ձեզ: Ա/Ձ-ն իր գործող գրախանութին կից առանձին բաժնով բացում է վարսավիրանոց: ԱՁ-ն կարո՞ղ է աշխատել մեկ ՀԴՄ-ով, բայց երկու բաժիններով` բաժին 1 և բաժին 2: Շնորհակալություն:

Feb 03 2014

Կարո՞ղ է արդյոք կազմակերպությունը հաշվանցել հարկային հաշվում առանձնացված ԱԱՀ-ի գումարը

215

Հակոբ.

Կազմակերպությունը համարվում է ԱԱՀ վճարող: Ստացել է հարկային հաշիվ, որում նշված գործարքի արժեքը (ներառյալ ԱԱՀ-ն) կազմել է 1 մլն. դրամ: Գումարը վճարվել է մաս-մաս: Նախ կանխիկ` 250 հազ. դրամ, իսկ հետո մնացած մասը` բանկային փոխանցմամբ: Կարո՞ղ է արդյոք կազմակերպությունը հաշվանցել հարկային հաշվում առանձնացված ԱԱՀ-ի գումարը:

Jan 30 2014

Դրամարկղային գրքում 3 մլն դրամ գերազանցող գումարի գրանցում

214
Գառնիկ.

ՍՊ Ընկերությունը զբաղվում է ավիատոմսերի վաճառքով, հանդիսանում է միջնորդ և վճարվում է միջնորդավճարով: Ամսեկան շրջանառությունը գերազանցում է 3 մլն. դրամը: Հարցս հետևյալն է` արդյո՞ք որպես խախտում չի դիտվի դրամարկղային գրքում գրանցել ամսվա կտրվածքով 3 մլն դրամ գերազանցող գումար: Հակառակ դեպքում ինչպե՞ս վարվել կամ ի՞նչ օրենքներով առաջնորդվել: Կանխավ շնորհակալություն:

Dec 19 2013

ՀԴՄ-ով իրականացված հաշվարկների արտացոլում հաշվետվության մեջ

Ալբերտ.

Հարգելի գործընկերներ,
կազմակերպությունը աշխատում է արտոնագրային վճարով, ինչպես նաև շրջանառության հարկով: ՀԴՄ-ով տպվում են 2 տարբեր կտրոններ` բաժին 1-ով արտոնագրային վճարով գործունեության համար, իսկ բաժին 2-ով` շրջանառության հարկով գործունեության համար: Յուրաքանչյուր ամիս ներկայացվում են տեղեկություններ, որտեղ արտացոլվում է ՀԴՄ-ով տպված կտրոնների հանրագումարը: Ւսկ շրջանառության հարկի հաշվարկում նու՞յնպես ամբողջ հանրագումարն է արտացոլվելու, թե՞ միայն շրջ. հարկով հարկվող մասը: Կանխավ շնորհակալություն:

Dec 14 2013

Թղթակցող ի՞նչ հաշիվ գրել

Arman.

Բարև ձեզ: Խնդրում եմ շտապ օգնեք` ՍՊԸ հաշվարկային հաշիվը գտնվում է արգելանքի տակ, կատարել եմ մեկ այլ բանկից եկամտային հարկի վճարում, ստացել եմ անդորրագիր: Դրամարկղի ելքի օրդերում թղթակցող ի՞նչ հաշիվ գրեմ: Շնորհակալություն:

Nov 11 2013

Փոխտնօրենը գումար է կանխիկացրել դոլարային հաշվից

Gohar.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք: ՍՊԸ-ի փոխտնօրենը կազմակերպության դոլլարային հաշվից իրականացրել է կանխիկացում, սակայն կազմակերպությունը արտարժույթի համար դրամարկղային գիրք չունի, չի վարում: Եթե ձևակերպվի, որ կանխիկացումը իրականացվել է հիմնադրի կողմից նախկինում տրված փոխառությունը վերադարձնելու համար, ամեն դեպքում դրամարկղի մուտք ու ելք պետք է կատարվի, այնպես չէ՞: Այդ դեպքում ինչպե՞ս կարելի է լուծել այս խնդիրը: Նախապես շնորհակալություն:

Sep 15 2013

Գումարի կանխիկացում

Էմմա.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, ես ունեմ մի հարց` կանխիկացրել եմ գումար չեկային գրքույկով գործատուին փոխառության հետ վերադարձի համար: Արդյո՞ք գումարը անհրաժեշտ է մուտք անել դրամարկղ մուտքի օրդերով, այնուհետև ելքի օրդեր կազմել վճարելու ժամանակ: Նախապես շնորհակալություն:

Sep 04 2013

Գումարի մուտքագրում դրամարկղ

Lili.

Խնդրում եմ ասեք` արդյո՞ք կարող եմ մուտք անել դրամարկղ 0,09 դրամ: Բանկային հաշիվը փակելուց այդ հաշվի մնացորդը փոխանցեցին մեկ այլ բանկի հաշվեհամարին, իսկ մնացորդի պոչը 0,09 դրամ փոխանցման ենթակա չհամարելով` վերադարձրեցին ինձ, ինչը արտացոլվում է բանկի քաղվածքում: Ինչպե՞ս վարվեմ այդ 0,09 դրամի հետ:

May 31 2013

Դրամարկղային գրքում չի գրանցվել գումարի մուտքը

Անահիտ.

Խնդրում եմ օգնեք ինձ մի հարցում. կազմակերպությունը հաշվարկային հաշվից կանխիկացրել է գումար ամսի 26 ին, այն չեմ գրանցել դրամարկղային գրքում, փակել եմ դրամարկղը մինչև 28-ը: Կարո՞ղ եմ 26-ի այդ կանխիկացրած գումարը գրանցեմ 28-ին, թե՞ դա հնարավոր չէ, քանի որ ես իրավունք ունեմ մինչև հաջորդ աշխատանքային օրը:

Mar 01 2013

Ներմուծված ապրանքի դիմաց կանխիկ վճարում

Արթուր.

Կազմակերպությունը կարո՞ղ է արդյոք ներմուծված ապրանքի համար վճարի կանխիկ տնօրենի միջոցով Դուբայում, և եթե հնարավոր է` օրենքի հղումով:

Feb 11 2013

Կանխիկ գործառնությունների սահմանափակումներ

Գագիկ.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել մի հարցի.
Դրամարկղից կանխիկ կարելի՞ է հարկային վճարումներ կատարել, եթե այո, ապա կա՞ն արդյոք սահմանափակումներ: Եվ ընդհանրապես, բացի աշխատավարձից կանխիկ ի՞նչ այլ վճարումներ կարելի է կատարել դրամարկղից առանց սահմանափակման: Նախապես շնորհակալություն:

Feb 11 2013

Կանխիկ գործառնության սահմանափակում

Սոնյա.

300,000 դրամի սահմանափակումը վերաբերվում է կանխիկով դուրս գրված հաշիվ-ապրանքագրի՞ն, թե՞ ՀԴՄ-ին: Կանխավ շնորհակալություն:

Feb 08 2013

Կանխիկ գործառնությունների սահմանափակում

Ս.Հ..

Հարգելի գործընկերներ, արդյո՞ք սահմանափակումներ կան ՍՊԸ-ի աշխատողների աշխատավարձը դրամարկղից վճարման համար, թե՞ ոչ: Հատկապես նկատի ունեմ 100.000 ՀՀ դրամից բարձր աշխատավարձ ստացողների համար գոյություն ունի՞ նման օրենք, թե աշխատողը եթե 100.000 դրամից բարձր աշխատավարձ է ստանում, դա անպայման պետք է վճարվի` աշխատողի բանկային հաշվին փոխանցում կատարելով: Կանխավ շնորհակալ եմ:

Jan 21 2013

Ինչպե՞ս է հաշվակվում եկամտային հարկը

Տիգրան.

Բարև Ձեզ:
Եթե ՍՊԸ-ն հունվար ամսին ֆիզիկական անձից ձեռք է բերել նյութեր, կանխիկ դրամով, այդ դեպքում ինչպե՞ս է հաշվարկվում եկամտային հարկը և ո՞ր հաշվեհամարին պետք է վճարում կատարել:

Older posts «