Tag Archive: կորուստներ

Jul 04 2013

Բնական կորուստի դուրս գրման ակտ

Հայկ Սարգսյան.

Հարգելի գործնկերներ,
կազմակերպությունում մսի պահեստավորման (սառեցման ժամանակ) բնական կորուստ է տեղի ունենում: Կառավարությունը ուն՞ի մշակված ձև բնական կորուստը պահեստից դուրս գրելու:

Կանխավ շնորհակալ եմ:

Mar 20 2013

Համախառն եկամտից նվազեցվող կորուստների չափեր

Արմեն.

Հարգելի կոլեգաներ, որո՞նք են “Շահութահարկի մասին” ՀՀ օրենքի 21-րդ հոդվածում նշված` համախառն եկամտից նվազեցվող կորուստների չափերը: Խնդրում եմ գրել համապատասխան որոշման համարը:

Jul 13 2011

Շինարարական կազմակերպությունն իրականացրել է աշխատանքներ

Rip.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ հուշեք հետևյալ հարցիս պատասխանը. շինարարական կազմակերպությունն իրականացրել է աշխատանքներ, որի ընթացքում օգտագործել է մետաղալար: Տվյալ տեսակի աշխատանքի համար պահանջվում է X կգ մետաղալար, ընկերությունը գնել է X+1 կգ մետաղալար, քանի որ առաջանում են մանր կտորներ, որոնք հնարվոր չէ օգտագործել: Տվյալ դեպքում ի՞նչ փաստաթղթեր է անհրաժեշտ կազմել: Ի՞նչ պետք է համարել դա ` խոտա՞ն, բնական կորու՞ստ… Գույություն ունի՞ ինչ-որ մի դրույթ, որն արգելում է այդ ավել ծախսված մասը շահութահարկով նվազեցնել: Կանխավ շնորհակալություն:

Aug 12 2010

Կորուստների դուրս գրման ակտ

Հասմիկ.

Բարև Ձեզ.
Հարգելի կոլեգաներ կխնդրեի ինձ ուղարկել արտադրության ընթացքում առկա կորուստների դուրս գրման ակտ կամ թեկուզ դուրս գրման ակտի որևէ ձև:
Կանխավ շնորհակալություն