Tag Archive: կրկնակի հարկում

Dec 12 2014

Կրկնակի հարկման բացառման վերաբերյալ

Susanna.

Խնդրում եմ տալ կրկնակի հարկման բացառման մասին տեղեկատվություն, ոչ մի կերպ չեմ կարողանում գտնել: Շնորհակալություն:

Jan 23 2014

Անձը մեկ տարվա ընթացքում օտարել է իրեն պատկանող երեք բնակարան

210

Վահագն.

Հարգելի հաշվապահներ,

Մեկ տարվա ընթացքում օտարել եմ ինձ պատկանող երեք բնակարան, որոնցից առաջինը վաճառել եմ, իսկ մյուս երկուսը նվիրաբերել եմ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը, որի հիմնադիրն ու տնօրենը հանդիսանում եմ ինքս: ՍՊԸ-ն իր հերթին վաճառել է այդ բնակարանները, ուստի և վճարել է առաջացած ԱԱՀ-ն: Մտավախություն ունեմ որպես անհատ ևս ենթարկվելու կրկնակի հարկման: Որքանո՞վ է իրատեսական դա: Նշեմ նաև, որ այդ գործընթացը կատարվել է մեկ տարվա ընթացքում:

Mar 01 2013

Նախաստորագրվել է Հայաստանի և Գերմանիայի միջև կրկնակի հարկումը բացառող համաձայնագիր

Աղբյուր` PanARMENIAN.Net

Այսօր ՀՀ ֆինանսների նախարարությունում փետրվարի 25-ից մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում հայկական և գերմանական պատվիրակությունների միջև տեղի ունեցած բանակցությունների արդյունքում նախաստորագրվեց “Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխարգելելու մասին” համաձայնագիրը:

Այն նպատակ ունի առավել ակտիվացնել Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև առևտրատնտեսական կապերը, խթանել ներդրումների կատարումը, բարելավել գործարար միջավայրը, ինչպես նաև բարձրացնել երկու երկրների հարկային մարմինների միջև համագործակցության արդյունավետությունը:

Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի երկու պետություններում համապատասխաններպետական ընթացակարգերն անցնելուց հետո: Այս մասին հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: