Tag Archive: համատեղությամբ

Oct 03 2017

Արդյո՞ք մանկավարժը կարող է աշխատել համատեղությամբ

Վարդուհի.

Բարև ձեզ, խնդրում եմ ինձ պատասխանել` արդյո՞ք մանկավարժը կարող է համատեղությամբ աշխատել 1.5 դրույքով, և ո՞ր օրենքի համաձայն:

Sep 21 2017

Համայնքային ծառայողը համատեղությամբ ընդմիջման ժամին դասավանդում է նաև դպրոցում

Մխիթար.

Բարև ձեզ, մի հարց ունեմ. համայնքային ծառայողը համատեղությամբ ընդմիջման ժամին դասավանդում է նաև դպրոցում: Գիտեմ, որ իրավունք ունի մանկավարժական աշխատանք կատարել, բայց ուզում եմ իմանալ` եթե դասավանդում է շաբաթական 6 դասաժամ 45 րոպե տևողությամբ, որևէ խնդիր կա՞, թե՞ ոչ, ժամային սահմանափակում կա՞:

Jul 03 2017

Ինչպե՞ս է պետք պայմանագիր կնքել տնօրենի հետ

Հովիկ.

Բարի օր:

Ինչպե՞ս է պետք պայմանագիր կնքել տնօրենի հետ, եթե տնօրենը նաև ՍՊԸ հիմնական սեփականատերն է։ Կարո՞ղ է արդյոք տնօրենը կամավորական սկզբունքով աշխատել իր ՍՊԸ-ում (նա ունի լրիվ դրույք աշխատանք ուրիշ կազմակերպությունում)։ Կարո՞ղ է արդյոք տնօրենը կես դրույք աշխատել։

Կանխավ շնորհակալություն:

Արձակուրդը պետք է լինի վճարվո՞ղ, թե՞ իր հաշվին

Կազմակերպությունում կա աշխատակից, ով աշխատում է 6 ամսից պակաս և կես դրույքով, բայց նա ունի համատեղությամբ աշխատանք, համատեղությամբ աշխատաքային պայմանագրով, սակայն նա համատեղությամբ աշխատում է ոչ ամեն օր, նա փոխարինող է, և աշխատում է միային արձակուրդ գնացած անձանց փոխարեն: Հիմա պետք է ձևակերպվի արձակուրդ 2 շաբաթով, այս դեպքում արձակուրդը ի՞ր հաշվին պետք է լինի, թե՞ վճարվող արձակուրդ:

Apr 13 2017

Համատեղությամբ աշխատողների աշխատավարձերի հաշվարկ

Մանե.

Բարև ձեզ:
Մեր հաստատությունում ունենք համատեղությամբ աշխատողներ: Վերջերս ունեցանք աուդիտ, և նրանք ասացին, որ համատեղությամբ աշխատողների աշխատավարձերը պետք է հաշվարկվեն հետևյալ կերպ. երկու աշխատավարձերը գումարում ենք, հետո նոր հարկում: Ճի՞շտ է արդյոք այս հաշվարկի ձևը, եթե այո` որտեղի՞ց կարդամ օրենքը: Շնորհակալություն:

Dec 19 2016

Արդյո՞ք աշխատողից կպահվի 2 000 դրամ

Michael.

Բարև ձեզ: Հարգելի հաշվապահներ, վերջերս ընդունված “1 000 դրամների” մասին օրենքով, եթե ֆիզիկական անձը աշխատում է երկու տեղ համատեղությամբ, իրենից պահվելու՞ է արդյոք 2 000 դրամ, յուրաքանչյուր գործատուի կողմից 1 000։

Շնորակալություն:

Dec 19 2016

Նպաստի հաշվարկ երկու գործատուի մոտ աշխատելու դեպքում

Լուսինե.

Կասե՞ք` իմ նպաստը ինչքան կկազմի, եթե ես ունեմ 2 գործատու, հիմնական գործատուի մոտ աշխատում եմ 02.03.2015թ, մաքուր աշխատավարձս 55 000 դրամ է, իսկ մյուս ՍՊԸ-ում 01.06.2016 մաքուր աշխատավարձս 150 000: Գնալու եմ արձակուրդ 25.12.2016թ: Նախապես շնորհակալություն:

Oct 03 2016

Համատեղությամբ աշխատանք 3 հաստատություններում

Լևոն.

Բարև ձեզ, հարգելի մասնագետներ: Խնդրում եմ ասեք` կարո՞ղ եմ աշխատանքս համատեղել 3 ուսումնական հաստատություններում` գրանցված 0.5, 0.5 և 0.8 մանկավարժական դրույքաչափերով: Եթե այո, ապա կարո՞ղ եմ ունենալ երկրորդ աշխատանքային գրքույկ, իսկ եթե ոչ, կխնդրեմ հնարավորինս աջակցել գտնելու ցանկալի լուծում, քանի որ չեմ ուզում կորցնել առաջարկվող աշխատանքս: Կանխավ շնորհակալ եմ: Հարգանքով` Լևոն:

Sep 14 2016

Համատեղությամբ աշխատավայրի գործատուն կարո՞ղ է աշխատողին տրամադրել տեղեկանք

Naira.

Համատեղությամբ աշխատավայրի գործատուն կարո՞ղ է աշխատողին տրամադրել տեղեկանք մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ ստանալու համար, եթե դեռևս վեց ամիս առաջ հիմնական աշխատավայրի գործատուն հղիության և ծննդաբերության արձակուրդի ավարտից հետո աշխատողին ազատել է աշխատանքից համաձայն ՀՀ ԱՕ 111 հոդվածի:
Եթե այո, ապա կա՞ անհրաժեշտություն մինչև տեղեկանքի տրամադրելը ընդունելու իրավական ակտ աշխատողի կարգավիճակը համատեղությունից` հիմնականի փոխելու համար:

Sep 06 2016

Աշխատանքային գրքույկում նշում կատարելու վերաբերյալ

Arevik Antonyan.

Բարև ձեզ,
հարցս հետևյալն է. եթե անձը անցնում է երկրորդ աշխատանքի, և նախկին աշխատավայրը համարվում է համատեղությամբ, այդ դեպքում առաջին գործատուն աշխատանքային գրքույկում գրառում կատարելիս նշու՞մ է արդյոք, որ աշխատողը դարձել է համատեղությամբ աշխատող: Արդյո՞ք վրիպում չէ, եթե աշխատանքային գրքույկում երկու տարբեր աշխատանքների ժամկետները համընկնում են:

Կանխավ շնորհակալություն:

Sep 06 2016

Աշխատողը ազատվում է հիմնական գործատուի մոտից

Armen.

Բարև ձեզ, խնդրում եմ ասեք՝ հիմնական գործատուից ազատվելու դեպքում պե՞տք է ներկայացնեմ տեղեկանք, որպեսզի նշվի համատեղությամբ աշխատանքը, և դա ինչ որ առավելություն ունի՞ ստաժի համար:

Եվ 2013-ից և աշխատել և սովորել եմ առկա համակարգում, գործատուն, ինչպե՞ս պետք է նշի աշխատանքային գրքույկիս մեջ:

Jul 12 2016

Ո՞ր աշխատավարձերն են հաշվի առնվելու նպաստի հաշվարկման ժամանակ

Հայկանուշ.

Բարև բոլորին: Խնդրում եմ օգնեք ինձ: Հիմնական աշխատավայրում գտնվում եմ ֆիզ. արձակուրդում, սակայն աշխատում եմ համատեղությամբ երկու այլ հիմնարկություններում: Շուտով նորից տրամադրվելու է հղիության և ծննդաբերության արձակուրդ: Եթե կարող եք պատասխանեք. որտեղի՞ց է վճարվելու նպաստը, ո՞ր աշխատավարձերն են հաշվի առնվելու: Եվ եթե հարկայինից տեղեկանքներ են ներկայացվելու հիմնական աշխատատեղ, ապա որտեղի՞ (հիմնական աշխատատեղը Երևանում է, իսկ մյուս երկուսը՝ ուր այս պահին աշխատում եմ այլ քաղաքում):

Jul 04 2016

Նույն հաստատությունում տարբեր հաստիքներով աշխատողի արձակուրդայինի հաշվարկ

Բարև ձեզ: Խնդրում եմ օգնեք ճիշտ հաշվարկել նույն հաստատությունում հաշվապահ և ուսուցիչ աշխատողի արձակուրդայինը և նաև` ե՞րբ պիտի աշխատողը վերադառնա աշխատանքի 20, թե՞ 35 օրից:

Jun 22 2016

Համատեղությամբ աշխատողի արձակուրկուրդայինի ճիշտ հաշվարկի ձև

Հարգելիներս, բարև բոլորին:

Խնդրում եմ օգնեք, եթե նույն հաստատությունում համատեղությամբ աշխատում են և հաշվապահ, և ուսուցիչ , և տնօրեն և ուսուցիչ, ինչպե՞ս իրենց տալ ամենամյա արձակուրդ և ինչպե՞ս ճիշտ հաշվարկել:

Jun 20 2016

Համատեղությամբ աշխատողին արդյո՞ք հասնում է ամենամյա արձակուրդ

Հարգելիներս օգնեք խնդրում եմ

Ես աշխատում եմ երկու ՊՈԱԿ-ներում համատեղությամբ: Պարտադի՞ր է արդյոք ամենամյա արձակուրդի ժամանակ ոչ հիմնական աշխատավայրից ինձ վերջնահաշվարկով հեռացնել, սեպտեմբերին կրկին ընդունել: Արդյո՞ք ինձ չի հասնում արձակուրդ:

Կանխավ շնորհակալություն:

May 20 2016

Համատեղությամբ աշխատողը հիմնական աշխատավայրից գնում է հերթական արձակուրդ

Լալա.

Բարև ձեզ, մեզ մոտ համատեղությամբ աշխատողը հիմնական աշխատավայրից գնում է հերթական արձակուրդ և հիմնական աշխատավայրից մեզ չի կարող ներկայացնել արձակուրդի վերաբերյալ քաղվածք: Մեզ մոտ անհրաժե՞շտ է հրաման տալ արձակուրդի համար, թե՞ ոչ, եթե ոչ, ապա ինչի՞ հիման վրա կազմել հերթական տաբելը: Կանխավ շնորհակալություն:

Oct 14 2015

Համատեղությամբ աշխատելու դեպքում մայրության նպաստի հաշվարկ

232

Աստղիկ.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք՝ համատեղությամբ աշխատելու դեպքում մայրության նպաստը որտե՞ղ պետք է հաշվարկել և վճարել, և եթե հնարավոր է` հաշվարկման ձևը հանգամանորեն մանրամասն բացատրեք: Համատեղությամբ աշխատանքը ՍՊԸ-ի տնօրեն է: Կանխավ շնորհակալ եմ:

Jul 23 2015

Համատեղությամբ աշխատանք

Ցանկանում եմ իմանալ` արդյո՞ք աշխատանքային գրքույկ կամ որևէ համաձայնություն պետք է մեկ այլ վայրում համատեղությամբ աշխատելու համար: Նախապես շնորհակալություն:

Jul 07 2015

Ինչպե՞ս է կատարվում մայրության նպաստի հաշվարկը 2 գործատուների մոտ աշխատելու պարագայում

Էլինա.

Հարգելի՛ մասնագետներ,
Խնդրում եմ օգնել՝ հասկանալու, թե ինչպես է կատարվում մայրության նպաստի հաշվարկը (միջին ամսական աշխատավարձի հաշվումը) 2 գործատուների մոտ աշխատելու պարագայում:

Ունեմ հիմնական գործատու, և նաև համատեղության կարգով դասավանդում եմ:

Ցանկանում եմ հասկանալ` միջին աշխատավարձ հաշվարկելիս արդյո՞ք առանձին են միջինացվում և կիրառում նվազագույն աշխատավարձի 50 տոկոսին չբավարարելու պայմանը, թե՞ յուրաքանչյուր գործատուի մոտ ստացած միջին աշխատավարձը առանձին են հաշվարկում և համեմատում այս պայմանին:

Քանի որ, իմ պարագայում, դասավանդման ժամերի դիմաց ստացված տարեկան համախառն զուտ եկամուտը կազմում է մոտ 250 000 ՀՀ դրամ:

Կանխավ շնորհակալ եմ այս հարցադրումն ինձ պարզաբանելու համար:
Հարգանքով՝
Էլինա

Jun 12 2015

Միջին աշխատավարձի հաշվարկ

Սիլվի.

Խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում: Շուտով դեկրետ եմ գնալու իմ հիմնական աշխատավայրից, որտեղ ունեմ 10 + տարվա ստաժ: Վերջերս համատեղությամբ աշխատել եմ նաև այլ գործատուի մոտ՝ հիմնական աշխատողին փոխարինող, ու նրա վերադարձից հետո ազատվել եմ աշխատանքից՝ համաձայն պայմանագրի: Երբ ընդունվել եմ, դեռ չեմ իմացել հղիության մասին, և կրճատվել եմ երեք ու կես ամսականում: Աշխատել եմ երեք ամիս: Այդ ընթացքում իմ ստացած աշխատավարձը հաշվարկվելու է իմ միջին աշխատավարձի հաշվարկի ժամանակ, թե՞ ոչ: Շնորհակալություն:

May 07 2015

Ի՞նչ պայմանագիր կնքել աշխատողների հետ

202

Սուսաննա.

Բարև ձեզ, հարգելի մասնագետներ:
1. ՍՊԸ-ն 3 ամսով էներգետիկ ոլորտի աշխատանքներ կատարելու համար աշխատակիցների հետ նպատակահարմար է կնքի աշխատանքի ընդունման պայմանագիր, թե՞ ծառայությունների մատուցման պայմանագիր: Վերջինիս դեպքում խնդրում եմ պարզաբանել` կուտակային սոց. վճարի և այլ պահումների կատարման կարգն ինչպիսի՞ն կլինի, և ի՞նչ պայմաններ են պարտադիր այդ դեպքում

2. Մեկ այլ գործատուի մոտ 8 ժամյա օրական և 40 ժամյա շաբաթական աշխատանքի ներգրավված անհատին համատեղությամբ աշխատանքի ընդունելու համար կա՞ն խոչընդոտներ, սահմանափակումներ, թե՞ ոչ, ինչպիսի՞ն պիտի լինի աշխատանքի ընդունման հրամանն ու պայմանագիրը:

Խնդրում եմ հնարավորինս մանրամասն պատասխանել, իսկ հարցերին վերաբերող այլ օգտակար նյութերն ուղարկել իմ էլեկտրոնային հասցեին` hsuska շնիկ mail.ru:
Նախապես` շնորհակալություն, Սուսաննա:

Apr 08 2015

Մայրության նպաստի հաշվարկ

Anna.

Խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում: Ինչպե՞ս է հաշվարկվելու մայրության նպաստը, եթե աշխատողը 12 ամսվա ընթացքում 6 ամիս նաև համատեղությամբ է աշխատել: Արդյո՞ք երկու տեղից ստացաց եկամուտը հաշվի է առնվում, թե՞ միայն դեկրետ գնալու պահին մեկ գործատուի մոտ ստացած եկամուտը:

Mar 09 2015

Կհաշվարկվի՞ արդյոք նպաստ նաև այլ գործատուի մոտ

Lilit.

Հարգելի մասնագետներ, կխնդրեի օգնեք հետևյալ հարցերի պատասխանները ստանալու հարցում:
Նախ ասեմ, որ գտնվում եմ հղության 3-րդ ամսում՝ 10-րդ շաբաթում, և աշխատում եմ այս տարվանից նոր ստատուս ստացած Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան հիմնադրամում:

1. Ցանկանում եմ համատեղության կարգով ընդունվել աշխատանքի ԱՁ-ի մոտ: Կհաշվարկվի՞ արդյոք ֆիզարձակուրդային գումար նաև այդ աշխատատեղից և եթե այո, ապա ինչպե՞ս:
2. Մեր համալսարանի հիմնադրամ դառնալու փաստը ի՞նչ փոփոխություններ է առաջացնում հղիության հետ կապված գործառույթներում:

Շնորհակալ եմ 🙂

Jan 30 2015

Արդյո՞ք աշխատակիցը իրավունք ունի աշխատել համատեղությամբ

Կարինե.

Եթե աշխատակիցը աշխատում է ոչ պետական հաստատությունում, նա իրավունք ունի՞ համատեղության կարգով աշխատել ուսումնական հաստատությունում: Խնդրում եմ, եթե հնարավոր է, շտապ պատասխանեք: Կանխավ շնորհակալություն:

Nov 28 2014

Տաբելի մեջ քանի՞ ժամ պետք է գրվի աշխատաժամանակը

Անժելա.

Հարգելի կոլեգա, ուսուցիչը աշխատում է համատեղությամբ, հիմնական դպրոցում 18 ժամ, մյուս դպրոցում 10 ժամ, տաբելի մեջ քանի՞ ժամ պետք է գրվի աշխատաժամանակը: Շնորհակալություն:

Nov 10 2014

Սոց. վճարի հետ կապված

Վաղարշակ.

Բարև ձեզ: Ցանկանում եմ իմանալ. եթե աշխատում են 2 վայրում` մեկը համատեղությամբ, իսկ մյուսը հիմնական, սոց. վճարումը կատարում են երկու աշխատավայրերից, թե՞ միայն մեկից:

Oct 06 2014

Արդյո՞ք հնարավոր է` ՍՊԸ-ի Տնօրենը լինի համատեղությամբ

Մարգարիտա.

Բարև ձեզ: Ցանկանում էի տեղեկանալ.
1. Արդյո՞ք հնարավոր է` ՍՊԸ-ի Տնօրենը լինի համատեղությամբ:
2. Արդյո՞ք ՍՊԸ-ի տնօրենը կարող է առանց նոտարական վավերացման լիազորագիր տալ այլ անձի, ով իր աշխատողը չէ` իր փոխարեն բանկային գործարքներ կատարելու համար: Նախապես շնորհակալ եմ:

Jul 02 2014

Կարո՞ղ է արդյոք տնօրենը կատարել գլխավոր հաշվապահի պարտականությունները

Hayk.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք. կարո՞ղ է արդյոք ընկերության տնօրենը կատարել նաև գլխավոր հաշվապահի պարտականությունները` անկախ ընկերության աշխատակիցների թվից:
Նախապես շնորհակալ եմ:

Jun 27 2014

Ինչպե՞ս կհաշվարկվի արձակուրդային գումարը

Մերի.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել, շտապ է.
1. Եթե դպրոցի աշխատողը աշխատում է համատեղությամբ` որպես փոխտնօրեն (հիմնական աշխ.) և ուսուցիչ, ինչպե՞ս հաշվարկել արձակուրդայինը: Արդյո՞ք այն կհաշվարկվի միայն հիմնական աշխատանքի համար` 25 օր, թե՞ առանձին` 25 օր հիմնականի համար և 35 օր ուսուցչի:
2. Եթե աշխատողը գտնվել է չվճարվող արձակուրդում, արդյո՞ք այդ ամիսը ներառվում է միջին աշխատավարձի հաշվարկում: Կանխավ շնորհակալություն:

Jun 23 2014

Կուտակային վճարի հետ կապված

Marina Sahakyan.

Բարև Ձեզ, ես աշխատում եմ համատեղությամբ: Մի կազմակերպությունում աշխատում եմ որպես տնօրեն, իսկ մյուսում համատեղությամբ այլ աշխատանք եմ կատարում: Իմ ղեկավարած կազմակերպությունում ես չեմ հաշվարկում և չեմ պահում իմ կուտակայինը, իսկ մյուսում` առայժմ հաշվարկվում է (աշխատավարձն առանձնապես բարձր չէ): Արդյո՞ք հնարավոր է մի կազմակերպութունում պահել կուտակային կենսաթոշակ, իսկ մյուս կազմակերպությունում`ոչ:

Եվ մի հարց ևս. սկսած ս.թ. հունվարի մեկից ես փաստացի ոչ պահել, և ոչ էլ փոխանցել եմ կուտակայինը, այլ փաստացի ստացել եմ իմ աշխատավարձն ամբողջությամբ, սակայն հարկային ձև 86-ում ավտոմատ ցույց է տրվել, որ այն հաշվարկվել է: Խնդրում եմ պարզաբանել, թե կուտակայինի օրենքի փոփոխությունից հետո ես պե՞տք է իրականացնեմ հաշվարկների ճշգրտումներ, թե ոչ, և եթե այո, ապա ինչպե՞ս և ի՞նչ կարգով ես պետք է իրականացնեմ ճշգրտումներ, և առհասարակ ի՞նչ պետք է անեմ: Միաժամանակ առաջարկում եմ վերոհիշյալ հարցերի պարզաբանումները տեղադրել ձեր կայքում, որպեսզի հասանելի լինի բոլորին: Շնորհակալություն:

Jun 12 2014

Համատեղությամբ մեկ այլ պաշտոնում աշխատելու դեպքում ժամային ի՞նչ սահմանափակում կա

ԱՆԻ.

Բարև Ձեզ:
Խնդրում եմ ասել, թե նույն գործատուի մոտ համատեղությամբ մեկ այլ պաշտոնում աշխատելու դեպքում ժամային ի՞նչ սահմանափակում կա:

May 21 2014

Աշխատողները ստանում են երկու տարբեր աշխատավարձեր

Վարդուհի.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Մի խնդրի առաջ եմ կանգնել: Հույս ունեմ` կկարողանաք ինձ օգնել: Կազմակերպությունն ունի երկու բանկային հաշիվներ, համատեղությամբ աշխատողներ, որոնք ստանում են երկու տարբեր աշխատավարձեր առկա երկու տարբեր հաշվեհամարներից: Եկամտային հարկը հաշվարկելիս ստացվում է 120 000 դրամը գերազանցող գումար: Օրինակ` մի աշխատավարձը կազմում է 115 000 դր, իսկ երկրորդը` 100 000 դր: Եկամտային հարկ` (215 000 – 120 000) * 26 % + 29 280: Ինչպե՞ս կատարել մաքուր աշխատավարձերի փոխանցումը:

Apr 10 2014

Միջին աշխատավարձի հաշվարկ

ARMAN.

Խնդրում եմ օգնեք, թե ինչպես պետք է հաշվել հղիության և ծննդաբերության նպաստի համար ամսական միջին աշխատավարձը: Վարձու աշխատողը ընդունվել է աշխատանքի համատեղության կարգով 2011թ-ին հունվարի 15-ին:

15/11/2013 մինչև 12/12/2013 գտնվել է վճարովի արձակուրդում:
13/12/2013 մինչև 31/01/2014 գտնվել է արձակուրդ իր հաշվին:

2014թ.ապրիլի 10 գնալու է ֆիզ արձակուրդ: Ամսական աշխատավարձը կազմում է 70 000 դրամ:
Ո՞ր ամիսները և որ եկամուտները հաշվարկեմ վերջին 12 ամիսների համար, որպեսզի պարզեմ ամսական միջին աշխատավարձը:

Շնորհակալություն:

Feb 22 2014

Արդյո՞ք կարիք կա կնքելու համատեղությամբ աշխատանքային պայմանագիր

Սուսաննա.

Բարև Ձեզ, ես աշխատում եմ որպես գործավար, իսկ կադրերի բաժնի աշխատակցի ազատումից հետո նաև համատեղությամբ կադրերի բաժնի տեսուչ միևնույն հիմնարկությունում: Ներքին հրամանով գործավարի հիմնական աշխատավարձի հետ ստանալու եմ նաև հավելավճար ԿԲ տեսուչի աշխատավարձի 50 տոկոսի չափով:

Հարցս հետևյալն է.
1. արդյո՞ք կարիք կա կնքելու համատեղությամբ աշխատանքային պայմանագիր (երկրորդը) միևնույն հիմնարկությունում երկու գործ համատեղելու պայմանով, եթե ոչ, ապա օրինական ձևակերպման կարգը ինչպիսի՞ն է
2. կա՞ որևէ սահմանապակում համատեղության դեպքում աշխատավարձի չափի հետ կապված: Կարելի՞ է արդյոք երկրորդ աշխատանքի համար վճարել ոչ թե 50 տոկոս, այլ 90 տոկոս:
3. այս դեպքում օրենքով թույլատրվու՞մ է ութժամյա աշխատաժամանակում համատեղել միևնույն ձեռնարկությունում մեկ անձի կողմից երկու աշխատանքների կատարումը
Կանխավ շնորհակալություն:
Հարգանքներով` Սուսաննա:

Feb 03 2014

Կազմակերպությունը իրավունք ունի՞ աշխատանքային պայմանագրում փոփոխություններ կատարելու

Artur.

Բարև ձեզ: Կազմակերպությունը իրավունք ունի՞ աշխատանքային պայմանագրում.
1) նշված վարձատրությունը հաստիքից դարձնել ժամավարձային, համաձայնագրի հիման:
2) համատեղության կարգով նշանակել մեկ ուրիշ պաշտոնի, աշխատավարձը նշել ժամավարձային, համաձայնագրի հիման վրա:
Շնորհակալություն:

Jan 29 2014

Աշխատողը մեկնում է արձակուրդ

Նելլի.

Հարգելի գործընկերներ,
եթե աշխատողը գնալու է հղիության և մայրության արձակուրդ, արդյո՞ք պարտադիր է, որ նա դա ձևակերպի այն ընկերությունում, որտեղ պայմանագիրը քաղաքացիաիրավական է: Թե՞ օրենքը դա չի պարտադրում: Որովհետև հստակ օրենքում գրված է, որ հիմնական և համատեղության կարգով աշխատելու դեպքում պետք է ձևակերպի: Խնդրում եմ հիմնավորել առաջինի դեպքում:

Քանի որ նա երեք տեղում էլ առկա է` հիմնական, համատեղության կարգով և քաղաքացիաիրավական պայմանագրով, առաջին և երկրորդ տեղերում պատրաստվում է ձևակերպել, իսկ երրորդում` ոչ: Որքանո՞վ է դա օրինական:
Կանխավ շնորհակալ եմ:

Jan 28 2014

Աշխատողի լրացուցիչ պարտականությունների նշանակում

Arman.

Բարև ձեզ: Խնդրում եմ ինձ շտապ օգնեք` ես կարո՞ղ եմ գրանցել մեկ աշխատանքային պայմանագիր և համաձայնագիր և նշել մեկ դրույք: Օրինակ, ընդունել աշխատանքի որպես տնօրեն 5ժ. աշխատանքային գրաֆիկով և համատեղության կարգով նշանակել 1ժ. աշխատանքային գրաֆիկով որպես կոսմետոլոգ, աշխատավարձը 100 000 դրամ:

Եթե դա սխալ է, ապա ինչպե՞ս կարող եմ դա գրանցել, որ աշխատավարձը 100 000 չգերազանցի: Շնորհակալություն:

Jan 28 2014

Աշխատողը աշխատում է 3 աշխատավայրերում

Ռայա.

Հարգելի գործընկերներ,
կարո՞ղ եք ասել, եթե աշխատողը ունի հիմնական աշխատանք, համատեղությամբ աշխատանք, և մեկ այլ ընկերությունում էլ քաղ. իրավական պայմանագրով է աշխատում, հղիության և ծննդաբերության արձակուրդ վերցնելու դեպքում ՀՀ օրենքով 3 տեղից էլ պե՞տք է ձևակերպվի արձակուրդը և վճարվի: Առանձնապես հետաքրքիր է քաղ. իրավականի դեպքում: Խնդրում եմ հղել հոդվածը:

Jan 20 2014

Ինչպե՞ս ընտրել ֆոնդեր և ֆոնդի կառավարիչ

Տիգրան.

Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնել ինձ:
Ես հանդիսանում եմ ՍՊԸ-ի փոխտնօրեն համատեղության կարգով, նաև աշխատում եմ մեկ այլ տեղ, վարում եմ այդ ՍՊԸ-ի հաշվապահությունը: Խնդրում եմ ասեք` 5% պարտադիր կուտակային վճարը երկու տեղից էլ պե՞տք է փոխանցվի: Եվ եթե կարող եք, ասեք` ինչպե՞ս եմ ֆոնդեր և ֆոնդերի կառավարիչներ ընտրում: Նախօրոք շնորհակալ եմ:

Oct 06 2013

Արդյո՞ք աշխատակցին հասնում է անաշխատունակության նպաստ

Karine.

Բարև, սիրելի հաշվապաներ, հարցս այսպիսին է` աշխատողը համատեղությամբ, սակայն 3 ամիս փորձաշրջանով, սեպտեմբերի 5-ին ընդունվել է աշխատանքի, սեպտեմբերի 24-27-ի համար ներկայացրել է անաշխատունակության նպաստի թերթիկի պատճեն: Խնդրում եմ ասացեք` իրեն հասնու՞մ է այդ նպաստը, թե ոչ: Եթե այո, ապա ինչպե՞ս, եթե ոչ, ապա ինչի՞ հիման վրա: Նախապես շնորհակալություն:

Aug 01 2013

Արդյո՞ք կատարվում է վերջնահաշվարկ

Հերմինե.

Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանել. միևնույն գործատուի մոտ համատեղությամբ աշխատողին մեկ աշխատանքից ազատելու դեպքում հասնու՞մ է վերջնահաշվարկ:

Jul 16 2013

Արդյո՞ք կարելի է շարունակել ռուսական աշխատանքային գրքույկը

Արսինե.

Հարգելի հաշվապահներ,
1. Արդյո՞ք կարող ենք շարունակել ռուսական աշխատանքային գրքույկը,
2. Եթե աշխատողը աշխատում է համատեղությամբ և պետք է գնա ֆիզ. արձակուրդ, ապա ժամանակավոր անաշխատունակության նպաստը ստանում է մե՞կ աշխատավայրից, թե՞ երկու աշխատավայրերից էլ` համապատասխան աշխատավարձի հիման վրա հաշվարկ կատարելով:

Կանխավ շնորհակալություն:

Jun 21 2013

Ո՞րն է համարվում համատեղությամբ աշխատանք

Ջուլիա.

Խնդրում եմ մեկնաբանեք` եթե անձը աշխատում է 2 տարբեր գործատուների մոտ, ո՞րն է համարվում հիմնական և որը համատեղությամբ աշխատանք: Նախապես շնորհակալություն:

May 21 2013

Վճարվու՞մ է արդյոք անաշխատունակության նպաստ համատեղությամբ աշխատավայրից

Արմինե.

Հարգելի գործընկերներ, պատասխանեք խնդրում եմ. եթե աշխատողը համատեղությամբ աշխատող է և ներկայացնում է անաշխատունակության թերթիկ, վճարվու՞մ է արդյոք անաշխատունակության նպաստ համատեղությամբ աշխատավայրից:

May 02 2013

Ներքին համատեղությամբ աշխատանք բյուջետային կազմակերպությունում

Ժաննա.

Բարև բոլորին: Իմ հարցը վերաբերվում է ներքին համատեղությանը: Մեր կազմակերպությունում (այն բյուջետային է) կան 2 աշխատակիցներ, ովքեր շատ ծանրաբեռնված չեն և կարող են ներքին համատեղությամբ այլ աշխատանք ևս կատարել օրվա ընթացքում: Նրանք մեր հիմնական աշխատողներն են: Հարցս հետևյալն է` բյուջետային կազմակերպության աշխատողը իրավունք ունի՞ զբաղեցնելու 2 տարբեր հաստիքներ երկու աշխատանքային պայմանագրերով` հիմնական և համատեղությամբ:
Հարգանքով

Apr 04 2013

Փոխտնօրենի գործառույթների կատարում հաշվապահի կողմից

Հասմիկ.

Հարգելի հաշվապահներ, ինձ կարո՞ղ եք օգնել: Եթե ընկերությունում գրանցված եմ որպես հաշվապահ, կարո՞ղ եմ նաև փոխտնօրենի գործողությունները կատարել և որոշ փաստաթղթերում երևամ որպես փոխտնօրեն:

Feb 21 2013

Ինչպե՞ս է կատարվում ազատ գրաֆիկով աշխատանքի վարձատրությունը

Վարյա.

Խնդրում եմ տալ հստակ պատասխան` եթե ես հաշվապահ եմ, ունե՞մ իրավունք ազատ գրաֆիկով աշխատելու, և ինչպե՞ս է կատարվում վարձատրությունը: Կանխավ շնորհակալություն:

Feb 08 2013

Արդյո՞ք կարող է պաշտպանության նախարարության աշխատակիցը մեկ այլ տեղ աշխատել համատեղությամբ

Աննա.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Կարո՞ղ եք ասել` արդյո՞ք կարող է պաշտպանության նախարարության աշխատակիցը մեկ այլ տեղ աշխատել համատեղությամբ: Կա՞ն արդյոք որոշակի սահմանափակումներ` կապված զբաղեցրած պաշտոնների հետ, և ընդհանրապես կառավարության որևէ որոշում կամ օրենք, որը կսահմանի նման կարգի որոշակի ցուցակ: Կանխավ շնորհակալություն:

Feb 03 2013

Համատեղությամբ աշխատանքի ընդունում

Տիգրան.

Բարև Ձեզ: Եթե աշխատող պետք է ընդունվի աշխատանքի համատեղության կարգով, ինչքա՞ն նվազագույն աշխատավարձ կարող ենք գրել և պայմանագրում աշխատանքային շաբաթվա մեջ քանի՞ ժամ կարող ենք գրել: Շնորհակալություն:

Feb 01 2013

Դասախոսի աշխատաժամանակի վերաբերյալ

Լուիզա.

Տաս տարի է, ինչ որպես դասախոս աշխատում եմ ԲՈՒՀ-ում, որը համարվում է իմ հիմնական աշխատավայրը: Միևնույն ժամանակ ԲՈՒՀ-ի և մշակույթի տան ղեկավարների գրավոր համաձայնությամբ համատեղության կարգով աշխատում եմ նաև որպես խմբակավար, շաբաթվա երկու օրերին երկուական խմբի հետ 14:30-ից մինչև 18:00-ն ըստ կազմված գրաֆիկի:

Պարտավո՞ր եմ արդյոք բացի իմ պարապմունքների օրերից գտնվել մշակույթի տանը հաստիքային հիմնական աշխատողների նման: Արդյո՞ք ճիշտ է վերջիններիս պահանջը իմ հանդեպ` գտնվել մշակույթի տանը պարապմունք չունեցած օրերին:

Նախապես շնորհակալություն պատասխանի համար:

Older posts «