Tag Archive: հաշվետվություն

Dec 11 2018

Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի ՍՊԸ-ն

Տիգրան.

Բարև ձեզ: ՍՊԸ եմ գրանցել, որը առևտրային գործունեություն է իրականացնելու: Աշխատելու է շրջանառության հարկով: ՍՊԸ-ում աշխատելու է միայն հիմնադիրը: Կասեք` ի՞նչ հաշվետվություններ եմ ներկայացնելու հարկային մարմնին:

Dec 03 2018

ԱՁ զբաղվելու է շինարարությամբ

Հայկ.

Բարև ձեզ, զբաղվելու եմ շինարարությամբ, համարվում եմ ԱԱՀ վճարող Ա/Ձ։ Հարցս հետևյալն է` ի՞նչ հաշվետվություններ պիտի ներկայացնեմ և ի՞նչ հարկեր պիտի վճարեմ։ Խնդրում եմ պատասխանել և կանխավ շնորհակալ եմ։ Եթե դժվար չի muk-mukik շնիկ mail.ru էլ.փոստին ուղարկեք հաշվետվությունների օրինակելի ձևերը։

Nov 26 2018

Եթե կազմակերպությունը հաշվապահական հաշվառում չի վարել

Մհեր.

Հարգելի հաշվապահներ, եթե կազմակերպությունը հաշվապահական հաշվառում չի վարել, սակայն հաշվետվությունները ներկայացրել է և հարկերը վճարել է ժամանակին, ինչ խնդիրներ կարող են առաջանալ հարկային մարմինների հետ: Նախապես շնորհակալություն:

Nov 07 2018

Շրջանառության հարկի հաշվարկը հանձնվել է ուշացումով

Հրաչյա.

Բարի օր, ԱՁ-իս նախորդ եռամսյակի (ապրիլ-հունիս) շրջանառության հարկը` 34 000 դրամ վճարել եմ հունիսի վերջին, բայց հաշվետվությունը հանձնել եմ հոկտեմբերի 12-ին` համարյա երեք ամիս ուշացումով։ Ի՞նչ տուգանք պիտի վճարեմ այս դեպքում։

Շատ շնորհակալութոյւն։

Oct 29 2018

Եկամտային հարկի հաշվարկը ուշ է ներկայացվել

Anush.

Բարև ձեզ, եթե եկամտային հարկն արդեն վճարել ենք, բայց էլեկտրոնային հաշվետվությունն (Ձև 189) ուշ ենք ուղարկել` ամսի 26-ին 20-ի փոխարեն, արդյո՞ք դրա համար տույժեր կլինեն: Շնորհակալություն:

Oct 18 2018

Շրջանառության հարկի հաշվարկ

Artur.

Բարև ձեզ:
Շրջանառության հարկի հաշվարկը` w9 ձև-ը, 3-րդ եռամսյակի համար ո՞ր ձևաթղթով պետք է կազմել հաշվետվություն: w9-ը նախատեսված էր մինչև 30.06.2018-ը:
ԱՁ է, վարձու աշխատող չունի, 2018թ. հուլիս ամսից վճարում է սոցիալական վճար:
Շնորհակալություն:

Sep 11 2018

Եռամսյակային հաշվետվությունների օրինակելի ձևեր

Մանյա Ա.

Բարև ձեզ, հաշվապահներ ջան: Աշխատում եմ դպրոցում որպես հաշվապահ: Ուզում եմ բեռնել Ֆին. նախ. 104-ն հրամանի եռամսյակային հաշվետվությունների օրինակելի ձևերը, բայց չեմ գտնում: Եթե ունեք դատարկ բլանկները` ուղարկեք խնդրում եմ rain.song շնիկ mail.ru էլ. փոստին: Կանխավ շնորհակալ եմ:

Aug 30 2018

“Հարկային տարի” հասկացության վերաբերյալ

Արմեն.

Հարգելի գործընկերներ, համաձայն ՀՕ հոդված 44-ի` հարկային պարտավորություններ չեն կարող առաջանալ, եթե դրանք հարկ վճարողին առաջադրվել են խախտումը կատարելու հարկային տարվան անմիջապես հաջորդող երրորդ հարկային տարին լրանալուց հետո, իսկ խախտումը կատարելու հարկային տարի է համարվում խախտում պարունակող համապատասխան հարկային հաշվարկը հարկային մարմին ներկայացնելու համար Օրենսգրքով և վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված ժամկետի վերջին օրը ներառող հարկային տարին: Արդյո՞ք շահութահարկի ճշգրտված հաշվարկ ներկայացնելու դեպքում “հարկային տարին” կհաշվարկվի հաշվարկի ներկայացման օրվանից:

Jul 23 2018

ԱՁ կնքել է վարձակալության պայմանագիր

Gayane.

Ողջույն, ես ունեմ ԱՁ, որը զբաղվում է ընտանեկան ձեռնարկատիրությամբ` խմորեղենի արտադրությամբ։ Մինչև այժմ ներկայացրել եմ միայն տարեկան հաշվետվություններ, հարկ չեմ վճարել։ Գրանցված աշխատողներ չունեմ։

Այժմ վարձակալում եմ տարածք, որի վարձակալության գնի 10%-ը պետք է վճարեմ որպես եկամտահարկ։

Հարց 1․ ավելանու՞մ են արդյոք ամսական հաշվետվություններ տարածքի հետ կապված։ Եթե այո, էլեկտրոնային հաշվետվությունների ո՞ր բաժնում պետք է դա լրացվի։

Հարց 2․ Ո՞ր հաշվին եմ վճարում վարձակալության եկամտային հարկը։

Շնորհակալ եմ։

Jul 10 2018

Ի՞նչ հարկային պարտավորություններ կունենա կազմակերպությունը

Վաչե Հ.

Բարև ձեզ: Կօգնե՞ք մի հարցում: ՍՊԸ-ն մասնավոր մանկապարտեզ է, շրջանառության հարկով հարկվող, բայց դեռ չի գործում, կգործի սեպտեմբերից: Ունի հիմնադիր և գործադիր տնօրեն: Բացի ամսական եկամտային հաշվետվությունից և շրջ. հարկից ի՞նչ հաշվետվություն և ի՞նչ հարկեր պետք է վճարվի:

May 29 2018

Ա/Ձ -ն 2017 թ-ին աշխատել է շրջանառության և արտոնագրային հարկով

Kara.

Բարև ձեզ, հաշվապահներ։ Խնդրում եմ պատասխանեք` եթե Ա/Ձ -ն 2017 թ-ին աշխատել է շրջանառության և արտոնագրային հարկով, 2017-թ համար պարզեցված հաշվարկ տարեկան եկամուտների մասին պե՞տք է ներկայացներ, թե՞ ոչ։ Եթե այո, ապա խնդրում եմ ասեք հաշվետվությունների ձևերի տողը 118՞-ն է։ Այն գրված է, որ ուժի մեջ է մինչև 2017թ․դեկտեմբերի 31-ը։ Ճիշտ կլինի՞, եթե հիմա ներկայացնեմ։
Կանխավ շնորհակալ եմ։

Mar 21 2018

Ի՞նչ նոր հաշվետվություններ պետք է ներկայացնի հասարակական կազմակերպությունը

Narchik.

Ի՞նչ նոր հաշվետվություններ պետք է ներկայացնի հասարակական կազմակերպությունը: Առաջ տարին մեկ ներկայացնում էինք շահութահարկի զրոյական հաշվարկ, իսկ նոր օրենսգրքի համաձայն խնդրում եմ հուշեք: Նշեմ, որ պետական և համայնքային աղբյուրներից ֆինանսավորում չենք ստանում:

Feb 15 2018

Անձը զբաղվում է թերթի տպագրությամբ

Սվետա.

Բարև ձեզ:
Հարգելի գործընկերներ, խնդրում եմ օգնեք: Զբաղվում եմ թերթի տպագրությամբ, աշխատում եմ ԱԱՀ դաշտում, որովհետև համաձայն համապատասխան օրենքի 15 հոդվածի 10-րդ կետի ԱԱՀ հարկից ազատված եմ, նոր հաշվետվության ձևում` “Միասնական հաշվարկ ԱԱՀ և ակցիզային հարկի” 13-ի Ա կետն է վերաբերում մեր գործառույթին, բայց հարկային օրենսգրքի հոդվածին վերաբերող պատուհանում չկա հանապատասխան հոդվածն ու կետը, խնդրում եմ օգնեք` ինչպես լրացնեմ ձևը (խնդրում եմ նշեք հղումը): Կանխավ շնորհակալություն:

Jan 18 2018

Շրջանառության հարկի ճշգրտված հաշվարկ

Ernest.

Ինչպե՞ս լրացնել շրջանառության հարկի ճշգրտված հաշվարկ:

Jan 08 2018

ԱՁ դիմումն ուշ ներկայացնելու պատճառով համարվել է ԱԱՀ վճարող

Հասմիկ.

ԱՁ-ն գործունեության դադարեցման դիմում է ներկայացրել 2017թ. մարտի 30-ից: Մինչ այդ այն աշխատել է շրջանառության հարկով, սակայն դիմումն ուշ ներկայացնելու պատճառով ավտոմատ կերպով դարձել է ԱԱՀ վճարող: Հարցս հետևյալն է` ի՞նչ տարեկան հաշվետվություն պետք է ներկայացրել:

Jan 08 2018

Արդյո՞ք տարեկան հաշվետվություն պետք է ներկայացնել

Արտակ.

Բարեվ ձեզ: Այսպիսի հարց. եթե ՍՊԸ-ն ստեղծվել է 2017-ին, այնուհետև մի քանի ամիս հետո կասեցվել է հարկայինում, այդ ընթացքում չի ծավալել որևէ գործունեություն, արդյո՞ք տարեկան հաշվետվություն պետք է ներկայացնել: Կա՞ ինչ որ հարկային պարզաբանում:

Jan 08 2018

Լուծարվող ԱՁ-ն պետք է ներկայացնի տարեկան հաշվետվություն

Pash.

Բարև ձեզ: Այս տարվա դեկտեմբերին ԱՁ-ն լուծարվել է: Հարկային տեսչությունում լուծարումից անմիջապես հետո ասացին, որպեսզի մինչև հունվարի 1-ը տարեկան հաշվետվություն ուղարկվի, որպեսզի խնդիրներ չառաջանան: Բայց հաշվետվությունների համակարգը թույլ չի տալիս այն ուղարկել, որովհետև ժամանակը դեռ չի ավարտվել, ոչ եռամսյակայինը և ոչ էլ տարեկանը: Ի՞նչ գործողություն ես պետք է կատարեմ, որպեսզի խուսափեմ խնդիրներից և տուգանքներից: ԱՁ-ն հարկվում էր շրջանառության հարկով:

Կանխավ շնորհակալություն:

Dec 11 2017

Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնել

Շուշանիկ.

Հարգելի գերծընկերներ, խնդրում եմ պատասխանել պարզունակ հարցիս` դեկտեմբեր ամսին գրանցված ՍՊԸ-ն որպես ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ ի՞նչ հաշվետվություններ ունի ներկայացնելու այս տարվա համար:

Sep 21 2017

Աշխատողի գրանցման հայտը չի ներկայացվել

Նանե.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել:
Ֆիզ. անձի հետ, ում հետ նաև աշխատանքային պայմանագիր ունեմ, կնքել եմ քաղաքացիաիրավական պայմանագիր 01.02.2017թ.: Մինչ օրս` 31.08.2017 չի ներկայացվել այդ փաստի վերաբերյալ գրանցման հայտ: Այս ընթացքում ֆիզ. անձը եկամուտ չի ստացել: Եթե հիմա ուղարկեմ գրանցման հայտ` նշելով քաղաքացիաիրավական պայամանգրի ժամկետը 01.02.2017, արդյո՞ք ճշգրտվելու են բոլոր հաշվետվությունները:

Aug 07 2017

Կազմակերպությունը ԵՏՄ-ից ապրանքներ է ներմուծել

Արմինե.

Հարգելի հաշվապահներ, մեր կազմակերպությունը առաջին անգամ է ԵՏՄ-ից ապրանքներ ներմուծում: Խնդրում եմ ասել` ի՞նչ նրբություններ կան տվյալ հարցի շուրջ, ինչպե՞ս է կատարվում մաքսազերծումը, ի՞նչ հաշվետվություններ են ներկայացվում ՀՏ: Նախապես շնորհակալություն:

Jun 26 2017

Արդյո՞ք ձեռքբերված տրանսպորտային միջոցի ԱԱՀ-ն հաշվանցվում է

Arsine.

Կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ով և ներկայացնում է եռամսյա հաշվետվություն:
Ապրիլ ամսին ձեռք է բերել տրանսպորտային միջոց Գերմանիայից և մաքսազերծման ժամանակ վճարել է մաքսային ԱԱՀ: ԱԱՀ հաշվետվության մեջ արդյո՞ք հաշվանցվում է արդեն վճարված ԱԱՀ-ն, եթե այո, ապա հաշվետվության ո՞ր տողում է ներկայացվում:

Jun 15 2017

Կազմակերպությունը ստացել է ճշգրտող հաշիվ

Արթուր.

Հարգելի հաշվապահներ, երբ շրջանառության հարկ վճարող կազմակերպությունը ստանում է ճշգրտող հաշիվ, որը ճշգրտում է նախորդող որևէ հաշվետու ժամանակաշրջանի հաշիվ, որի համար արդեն ներկայացվել է հաշվետվություն, և շրջանառության հարկը պակասեցվել է այդ ձեռքբերման 4 % – ի չափով, արդյո՞ք պետք է ճշգրտել այդ եռամսյակի հաշվետվությունը և պակաս վճարված հարկի համար վճարել նաև տույժեր: Շնորհակալություն:

Jun 12 2017

Կոլեկցիոներների հասարակական միություն

Hakob Avagyan.

Հարգելի հաշվապահներ,
Ցանկանում եմ կոլեկցիոներների հասարակական միություն ստեղծել (որը շահույթ չի հետապնդելու) և գրանցվել պետական ռեգիստրում: Արդյո՞ք պետք է որևէ տեսակի հարկային հաշվետվություններ ներկայացնել հարկային մարմիններին, թե՞ ոչ:
Կանխավ շնորհակալ եմ պատասխանների համար:

May 22 2017

ՀՀ Ազգային Վիճակագրական Ծառայությունում գրանցվելու համար

Արմինե Գրիգորյան.

Պատասխանեք խնդրում եմ իմ հետևյալ հարցին: Ես նոր եմ բացել ԱՁ, վիճակագրականում գրանցված չեմ: Կուզենայի իմանալ` արդյո՞ք ես պետք է դիմեմ, թե՞ նամակով կտեղեկացվեմ: Կանխավ շնորհակալություն:

May 10 2017

Արդյո՞ք պետք է զրոյական հաշվետվություն ներկայացնել

Արթուր.

Բարև ձեզ, արդյո՞ք ժամանակավոր դադարեցված ԱՁ-ն պարտավոր է շրջանառության հարկի հաշվետվություն ներկայացնել:

May 04 2017

Ընկերությունը գործունեություն չի ծավալում, սակայն գույքահարկով հարկվող օբյեկտ ունի

ROYAL.

Ընկերությունը գործունեություն չի ծավալում, սակայն գույքահարկով հարկվող օբյեկտ ունի, ինչի պատճառով ժամանակավոր դադարեցման դիմում չի կարող տալ և եռամսյակային հաշվետվություններ պարտաճանաչ տրվում է, և գույքահարկի կիսամյակային հաշվետվություններն էլ են նույնպես տրվում:

Հարց – Այս դեպքում պարտադի՞ր է տնօրենի հետ պայմանագիր ունենալ և աշխատավարձ սահմանել, թե՞ միայն զուտ պետ. ռեգիստրի ներդիրի հիման վրա տնօրեն լինելը բավական է: Եթե այո, ապա եթե ընկերությունը չի գործում և գործունեություն չի ծավալում, ինչու՞ պետք է տանը նստած ամբողջ օրը հեռուստասերիալ դիտող տնօրենին աշխատավարձ տալ: Ցանկացած պատասխանի դեպքում խնդրում եմ աղբյուրի հղումն էլ լինի:

Շնորհակալություն:

Apr 13 2017

ՀԿ-ն 2015թ. ստացել է դրամաշնորհ

Արամ.

Հարգելի գործընկերներ,
ՀԿ-ն 2015թ. ստացել է դրամաշնորհ մինչև տարվա վերջ, որի երկրորդ մասը փոխանցվել է ուշացումով 2016թ. ապրիլին՝ 145 000 դրամ: Տվյալ գումարը փոխանցվել է 2015թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների աշխատավարձ մեկ աշխատողի և մատուցված ծառայությունների համար: Եկամտային հարկերը աշխատողի փոխանցվել են դեկտեմբեր-հունվար ամիսներին (գումարի առաջին բաժնեմասից) և 2016թ.-ին այլ մուտքեր չեն եղել: Հիմա հարկային տարեկան հաշվետվությունը կարո՞ղ է ներկայացնել զրոյական: Դա ճի՞շտ է, թե ոչ:
Պատասխանողներին կանխավ շնորհակալություն:

Mar 22 2017

Տարեկան եկամուտների մասին պարզեցված հաշվարկի լրացման հետ կապված

Arsine.

ԱՁ հանդիսացող ֆիզիկական անձը մեկ այլ կազմակերպությունում աշխատում է որպես վարձու աշխատող, իսկ ԱՁ-ն աշխատում է շրջանառության հարկով: Հարցս հետևյալն է.

Տարեկան եկամուտների մասին պարզեցված հաշվարկի Բաժին III.I-ում արդյո՞ք ներկայացվում է այլ կազմակերպությունից ստացված աշխատավարձը` ըստ ամիսների և դրանից հաշվարկված և պահված եկամտային հարկը:
Կանխավ շնորհակալություն:

Mar 19 2017

Արդյո՞ք ԵՏՄ-ից ներմուծումը արտացոլվում է ԱԱՀ հաշվարկում

Արման.

Գործընկերներ, արդյո՞ք ԵՏՄ-ից ներմուծումը արտացոլվում է ԱԱՀ հաշվարկի “15. ՀՀ տարածք ներմուծված ապրանքների” տողում: Շնորհակալություն:

Mar 09 2017

ԱՁ ցանկանում է լուծարվել

Inna.

Բարեւ ձեզ: ԱՁ-ն, որը աշխատում է շրջանառության հարկով, ժամանակավորապես դադարեցրել էր գործունեությունը 2016 թվականին, և հիմա ցանկանում է լուծարվել: Ի՞նչ պետք է անել լուծարելու համար: Եվ արդյո՞ք պետք է ներկայացնել 2017 թվականի տարեկան եկամուտների զրոյական հաշվետվություն:

Feb 14 2017

Տարեկան եկամուտների մասին պարզեցված հաշվարկի լրացման հետ կապված

Arsine.

ԱՁ հանդիսացող ֆիզիկական անձը մեկ այլ կազմակերպությունում աշխատում է որպես վարձու աշխատող, իսկ ԱՁ-ն աշխատում է շրջանառության հարկով: Հարցս հետևյալն է.

Տարեկան եկամուտների մասին պարզեցված հաշվարկի Բաժին III.I-ում արդյո՞ք ներկայացվում է այլ կազմակերպությունից ստացված աշխատավարձը` ըստ ամիսների և դրանից հաշվարկված և պահված եկամտային հարկը:

Կանխավ շնորհակալություն:

Feb 14 2017

Դրոշմանիշային վճարները հաշվետվության մեջ արտացոլելու վերաբերյալ

Կարինե.

Հարգելի հաշվապահներ, արդյո՞ք եկամտային հարկի հաշվարկը լրացնելիս արդեն չպետք է երևան դրոշմանիշային վճարները (1 000 դր), չէ՞ որ հունվարի համար արդեն պետք է կատարենք դրանք: Ինձ մոտ հաշվարկը լրացնելիս դրանք չեն հաշվարկվում: Նաև խնդրում եմ գրել դրոշմանիշային վճարը կատարելու հաշվեհամարը: Շնորհակալություն:

Jan 23 2017

ԱՁ աշխատում է հաստատագրված վճարով

Վարդուշ.

Հարգելի մասնագետներ, խնդրում եմ ասեք, եթե Ա/Ձ-ն աշխատում է հաստատագրված վճարով` ի՞նչ հաշվետվություններ և ի՞նչ վճարումններ պետք է կատարի և ի՞նչ կտրվածքով, որ մարմիններին պետք է տա հաշվետվություն: Կանխավ շնորհակալ եմ:

Jan 13 2017

Շրջանառության հարկի հաշվարկի լրացման հետ կապված

Աննա.

Հնարավո՞ր է արդյոք շրջանառության հարկի եռամսյակային հաշվետվությունը ներկայացնելիս “7.4. Հաշվետու եռամսյակում ապրանքների ձեռքբերման ծախսերի գումար” կետը թողնել առանց լրացնելու։ Շնորհակալություն։

Nov 29 2016

ԱՁ զբաղվում է կիսաֆաբրիկատների արտադրությամբ

Սեդա.

Հարգելի մասնագետներ, խնդրում եմ ինձ օգնեք Ա/Ձ ի հաշվետվություների հարցում: Ա/Ձ-ն զբաղվում է կիսաֆաբրիկատների արտադրությամբ, աշխատում է շրջանառության հարկով: Ես եմ վարում իմ Ա/Ձ-ի հաշվապահությունը, ի՞նչ վճաներ ունեմ անելու, վարչականի տակ չընկնեմ: Շնորհակալ կլինեմ մանրամասն խորհրդատվության համար, Սեդա (043 16 52 39):

Nov 29 2016

Տուգանքի վճարման վերաբերյալ

Tigran.

Բարև ձեզ:
Հաշվապահական հաշվետվությունները օրենքով սահմանված ժամկետից ուշ ներկայացնելու դեպքում իրավաբանական անձը վճարում է տուգանք ըստ “Հարկերի մասին” ՀՀ օրենքի, թե՞ ըստ “Վարչական իրավախախտումների մասին” ՀՀ օրենքի:

Nov 16 2016

ՀԴՄ ֆիսկալ հաշվետվության հետ կապված

Արմեն.

Բարև ձեզ, ո՞վ կասի` Datecs DP-15 ՀԴՄ ինչպե՞ս կարող եմ ամսեկան հաշվետվությունը հանեմ: Օրեկան հաշվետվությունը հանում եմ, պետք է դրանք գումարեմ, թե՞ կա միանգամից հանելու ձև:

Nov 16 2016

Ի՞նչ վիճակագրական հաշվետվություն է ներկայացնում տուրիստական գործակալությունը

Sona.

Բարև ձեզ: Հարգելի գործընկերներ, տուրիստական գործակալությունը վիճ. վարչություն ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնի:

Oct 25 2016

Հարկման ո՞ր դաշտում են գտնվում հասարակական կազմակերպությունները

Sate.

Խնդրում եմ պատասխանել, թե հարկման ո՞ր դաշտում են գտնվում հասարակական կազմակերպությունները և ի՞նչ հաշվետվություններ են ներկայացնում: Կանխավ շնորհակալություն:

Oct 18 2016

Ընկերությունը համարվում է շրջանառության հարկ վճարող

ArGalstyan.

Բարև ձեզ: Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել ինձ. Ընկերությունը համարվում է շրջանառության հարկ վճարող: Խնդրում եմ գրել` ի՞նչ հաշվետվություններ պիտի ներկայացնի: Նախապես շնորհակալ եմ:

Oct 09 2016

Որքա՞ն կկազմի վարչական տուգանքը

Ալլա.

Բարև ձեզ, մի հարց ունեմ ձեզ: Աշխատողի ամսեկան սոցիալական վճարը և եկամտային հարկը վճարել ենք, բայց էլեկտրոնային հաշվետվություն չենք ուղարկել, հիմա նամակ են ուղարկել, որ տուգանվելու ենք: Դրա տուգանքը, եթե չեմ սխալվում, 10 000 – 20 000 դրամ է: Ինչպե՞ս են որոշում` ինչքան են տուգանելու:

Sep 29 2016

Արդյո՞ք անհրաժեշտ է ներկայացնել ճշգրտված հաշվետվություն

Arsine.

Հարգելի հաշվապահներ, շտապ է:
Կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ով: Հունիս ամսին դուրս է գրվել 2 հարկային հաշիվ` ընդհանուր մոտ 70 000 դրամի, որոնցում մատակարարման ամսաթիվը 20.06.2016թ-ի սխալմամբ նշվել է 20.05.2016: Մայիս ամսվա ԱԱՀ հաշվետվությունը ուղարկվել է առանց այդ երկու հաշիվների, որոնք ներառվել են հունիս ամսվա հաշվետվության մեջ:

Հարկայինից ստացվել է ծանուցում կամերալ ստուգման արդյունքների մասին, որով արձանագրվել է, որ մայիս ամսվա շրջանառությունը 70 000 դրամով պակաս է ներկայացված:

Նշեմ, որ ՀՏ-ն միայն արձանագրել է մայիս ամսվա պակաս շրջանառությունը, սակայն չի արձանագրել, որ հունիսին 70 000-ով ավել է ներկայացվել:

Ի՞նչ խորհուրդ կտաք: Արժե՞ արդյոք ներկայացնել ԱԱՀ ճշտված հաշվետվություն: Տվյալ դեպքում պետք է ներկայացվի մայիս և հունիս ամիսների ճշտում: Թե՞ ուղղակի կարելի է բացատրություն ներկայացնել, որ ամսաթվերը պատահաբար սխալ են գրվել և դրանք ներառված են հունիս ամսվա հաշվետվության մեջ:

Կանխավ շնորհակալություն:

Sep 26 2016

Ի՞նչ վարչական տույժեր են կիրառվում

Սոնա.

Բարև ձեզ, հարգելի գործընկերներ:
Կասե՞ք ինձ՝ եկամտային հարկի հաշվետվության ուշացման դեպքում (ձև 109) ի՞նչ վարչական տույժեր են կիրառվում:

Sep 09 2016

Վիճակագրական հաշվետվությունները առցանց հանձնելու համար

Արմեն.

Հաշվապահներ, ո՞վ է տեղյակ՝ ինչ է անհրաժեշտ վիճակագրական հաշվետվությունները առցանց ուղարկելու համար, թե չէ յուրաքանչյուր ամսվա սկզբում բավական ժամանակատար գործընթաց է դառնում վիճ. հաշվետվություններ հանձնելը:

Aug 26 2016

Կազմակերպությունը ստացել է ճշգրտող հաշիվներ

Arsine.

Կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ դաշտում: Օգոստոս ամսին ունի ստացված ճշգրտող հաշիվներ, որոնցով ճշգրտվել են հուլիս ամսվա հաշիվներ` ժամկետանց ապրանքների վերադարձի հիմքով:
1. Տվյալ դեպքում, ո՞ր ասմվա հաշվետվության մեջ է ներառվում ստացված հաշիվները` հուլիս, թե օգոստոս: Նշեմ, որ հուլիս ամսվա հաշվետվության մեջ չեմ ներառել, արդյո՞ք ճիշտ եմ արել
2. Ճշգրտող հարկային հաշվում “Վայրը, որտեղից ապրանքները մատակարարվում են” ու՞մ հասցեն է գրվում` հաշիվը դուրս գրողի, թե՞ ապրանքները վերադարձնողի

Կանխավ շնորհակալություն:

Aug 26 2016

ԵՏՄ վիճակագրական հաշվետվության ներկայացման ժամկետներ

Արմեն.

Հարգելի գործընկերներ, որքա՞ն ժամանակ է սահմանված ԵՏՄ երկրներից ներմուծման/արտահանման դեպքում վիճակագրական հաշվետվությունը ներկայացնելու համար:

Jul 28 2016

ԱՁ-ն 10 ամիս չի ներկայացրել եկամտային հարկի հաշվարկ

Sona Avagyan.

Բարև ձեզ:
ԱՁ-ն 10 ամիս չի ներկայացրել պասիվ եկամտային հաշվետվություններ: 10 ամիս հետո նոր եկել է ծանուցում: Վճարվել է վարչական տուգանք: Բացի այդ առանց ծանուցման պարզել եմ, որ տույժ տուգանքներ են եկել 10 ամիս շարունակ, որոնք հաշվանցվել են իմ վճարումներից, փաստորեն բացի հաշվետվուտյան 0,5% տուգանքներից իմ վճարումներն էլ բաց են մնացել, և դրանց համար ևս տուգանքներ են եկել: Ի դեպ` տուգանքների չափը 0,5-ի փոխարեն ամեն ամիս մոտ 80 տոկոս են կազմում: Դիմում եմ ներկայացրել պետական եկամուտների կոմիտե վերահաշվարկի համար: Ի՞նչ այլ քայլ կարող եմ անել:

Jun 22 2016

Անհրաժեշտ են որոշ վիճակագրական տվյալներ

Անահիտ.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Արդյոք կա՞ որևէ կայք, կամ որտեղի՞ց կարող եմ իմանալ, թե հաշվետվությունների էլեկտրոնային եղանակով ներկայացման կայքից քանի կազմակերպություն կամ անհատ է օգտվում, այսինքն քանիսն են, որ իրենց հաշվետվությունները ուղարկում եմ էլեկտրոնային եղանակով: Կամ ամեն տարի որքանո՞վ է փոփոխվում այդ թիվը:

Jun 21 2016

Ֆինանսական հաշվետվության լրացման հետ կապված

Ռիմա.

Բարև ձեզ: Ես սկսնակ հաշվապահ եմ և ֆինանսական հաշվերվության մեջ հանդիպել եմ շրջանառու միջոցներ դաշտին և չեմ հասկանում` ինչ լրացնել այնտեղ: Կօգնե՞ք հասկանալ` ինչ պետք է լրացնեմ:

May 25 2016

Եկամտային հարկի հաշվարկները սխալ են ներկայացվել

Lala.

Բարև ձեզ, խնդրում եմ ինձ օգնեք: 2014թ.-ի և 2015թ.-ի համար ներկայացրել եմ Ա/Ձ-ի հաշվետվությունը: Սոց. վճարող եմ: Հաշվետվության մեջ նշել եմ միայն եկամտային հարկի համար վճարված 60 000-ը: Չեմ լրացրել 5.4 կետը: Այսօր 24.05.2016թ. ինձ զանգահարել են ՀՏ-ից և տեղեկացնում են, որ 2014 և 2015թթ.-ի համար ուղարկված հաշվետվությունները սխալ են և տույժ ու տուգանքներ են ավելացել: Իմ այն հարցին, թե ինչու՞ են հիմա (մեկ տարի անց) ինձ տեղյակ պահում, պատասխանեցին, որ նոր են տեսել:
Հիմա ի՞նչ պետք է անեմ, ո՞րն է լինելու իմ հաջորդ քայլը և արդյո՞ք հնարավոր է գոնե տույժն ու տուգանքը չվճարել:

Older posts «

Loading...