Posts Tagged ‘ՀԴՄ’

Նորաբաց կազմակերպությունը ծառայություններ է մատուցելու ինտերնետային կայքի միջոցով

83

Լուսինե.

Շատ եմ խնդրում ուղղորդեք, արդեն խճճվեցի օրենքները կարդալիս: Ես նորաբաց ՍՊԸ-ի տնօրեն եմ: ՍՊԸ-ն բացվել է մի քանի օրում, քանի որ գործընկերս պետք է մեկներ: Բացելուց հետո արագ հայտարարություն եմ տվել հարկայինում, որ դեռ չի գործում, որպեսզի հարկեր չտամ: Ուզում եմ հասկանալ` ինչ հաջորդականությամբ պետք է անեմ քայլերս (ՍՊԸ-ն միայն մատուցելու է ծառայություններ ինտերնետային կայքով): Արդյո՞ք մենք պարտավոր ենք ունենալ ՀԴՄ, կարո՞ղ եմ արդյոք հաշվապահի հաստիք չպահել, այլ դիմել որևէ մեկի վճարովի ծառայությանը: Անսահման ուրախ կլինեի, եթե որևէ մեկը գրեր` որը որից հետո անեմ, որպեսզի խնդիր չառաջանա` մինչև սկսենք գործել: Կանխավ շնորհակալ եմ:

Կազմակերպությունը ներմուծելու է կոսմետիկա

Lia.

Կազմակերպությունը ներմուծելու է կոսմետիկա, ինչպես նաև խնամքի միջոցներ: Բայց աշխատանքին սխեման լինելու է ցանցային, օրինակ, ինչպես որ աշխատում է Օրիֆլեյմը, Ֆաբերլիկը: Խանութներում վաճառք չի լինելու, լինելու են կոնսուլտանտներ, ովքեր կատալոգների միջոցով կատարելու են վաճառք: Կոնսուլտանտները հնարավորություն ունեն լավ աշխատանքի շնորհիվ դառնալ տնօրեն: Հարցս հետևյալն է`
ինչպե՞ս է գրանցում լինում, ի՞նչ հարկեր են վճարում, ապրանքի շարժը ինչպե՞ս են ցույց տալիս, քանի որ ՀԴՄ չկա: Շնորհակալություն:

Ինչպե՞ս են հաշվարկվելու ԱՁ հարկերը

Տաթև.

Բարև Ձեզ: Խնդրում եմ մի քանի ցուցումներ, պարզաբանումներ տալ ինձ հետևյալի առնչությամբ. գրանցել եմ ԱՁ, զբաղվելու եմ թարգմանչական գործունեությամբ: Աշխատող չունեմ: Աշխատելու եմ հսկիչ-դրամարկղային մեքենայով: Ինձ տեղեկացրեցին հարկային տեսչությունում, որ աշխատելու եմ 5 տոկոսով, եթե անհատույց օգտագործման պայմանագիր կնքեմ, էլեկտրոնային հաշվետվություններ վարել անհրաժեշտ չէ, պետք է ընդամենը յուրաքանչյուր ամիս վճարել 5000-ական դրամ ԱՁ-ի եկամտային հարկ և տարեկան շրջանառության հարկ՝ եռամսյակային կտրվածքով: Ինձ անհասկանալի է, եթե ես նոր եմ գործունեություն իրականացնում, ինչպես հասկանամ տարեկան կտրվածով իմ հասույթը, որ բաժանեմ եռամսյակների ու վճարեմ, ինչպես նաև տարեկան հաշվետվությունը, իմ պարագայում, ինչպիսին պետք է լինի և ինչ կարգով պետք է վարեմ: Խնդրում եմ, ընդհանուր առմամբ, ինձ բացատրել, թե ինչպես, ինչ կարգով և ինչ վճարումներ ու հաշվետվություններ պետք է ներկայացնեմ: Կանխավ շնորհակալ եմ:

ՀԴՄ գրանցում

63

Արթուր.

ՍՊԸ-ն զբաղվում է առցանց ապրանքների վաճառքով, և ՀԴՄ-ն չի կարող գրանցել ՍՊԸ-ի գրանցված տարացքում ոչ առևտրային տարածք լինելու պատճառով: Խնդրում եմ ասեք` կարո՞ղ է այն գրանցվել այլ առևտրային տարածքում և ի՞նչ եղանակներով: Կարո՞ղ է մեկ ՍՊԸ-ն գրանցել իր ՀԴՄ-ն այլ անձի գործող առևտրային տարածքում: Իսկ հնարավո՞ր է այն տեղադրել առաքող մեքենայի մեջ:

ԱԱՀ հաշվանցման վերաբերյալ

Ներսես.

Բարև Ձեզ, խնդրում եմ օգնել ինձ հետևյալ հարցում. հիմնադրամն իր կանոնադրությամբ կարող է նաև ձեռնարկատիրական գործունեություն ծավալել և աշխատում է ԱԱՀ-ով: Հարցս հետևյալն է` ԱԱՀ-ի հաշվանցում կատարելիս արդյո՞ք հաշվի է առնվում միայն ձեռնարկատիրական գործունեությամբ կատարված ծախսերի ԱԱՀ-ն: Եվ մյուս հարցս` եթե ՀԴՄ կտրոնի վրա նշվում է ԱԱՀ, դա կարելի՞ է հաշվանցել: Կանխավ շնորհակալ եմ:

ԱՁ-ն զբաղվում է հագուստի մանրածախ և մեծածախ վաճառքով

Ռոբերտ.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ:

Ես նոր գրանցված ԱՁ եմ, զբաղվում եմ հագուստի մանրածախ և մեծածախ վաճառքով: Վաճառքը կազմակերպում եմ տանից, 1 սենյակ տրամադրել եմ որպես վաճառասրահ: Ինձ հարկային մարմիններում տեղեկացրին, որ դրամարկղային մեքենա չի հասնում ինձ, քանի որ տարածքս գտնվում է 2 հարկում և “խանութի” սահմանված պահանջներին չի համապատասխանում: Աշխատում եմ մենակ, ուրիշ աշխատող չունեմ: Հարցերս հետևյալն են.

1) Ինչպե՞ս ես ցույց տամ իմ շրջանառությունը
2) Արդյո՞ք պետք է ներկայացնեմ ձեռք բերման որևէ թուղթ
3) Եվ հնարավո՞ր է ինձ հաստատագրված հարկ նշանակեն

իմ էլեկ. հասցեն է rob0408 շնիկ mail.ru.

Կանխավ շնորհակալություն պատասխանների համար:

Ապրանքի հետ վերադարձ

34

Հարություն.

Հարգելի գործընկերներ, խանութում կատարվել է վաճառված ապրանքի վերադարձ: Հաշվապահական ձևակերպումները պարզ են, սակայն ի՞նչ քայլեր պետք է արվեն ՀԴՄ-ի հետ կապված, և կա՞ արդյո՞ք ՀՏ-ին այս մասին իրազեկման ինչ-որ ձև: Կանխավ շնորհակալություն:

Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի ԱՁ-ն

Սամվել.

Բարև ձեզ, ես ԱՁ եմ և ունեմ մթերաին խանութ ու մեկ գրանցված աշխատող: Խնդրում եմ ինձ ասել, թե ինչ հաշվետվություններ պետք է ուղարկեմ ամսեկան, մասնավորապես` եկամտաին հարկի հաշվարկը աշխատողի համար, և այն միայն աշխատողի՞ համար է, թե իմ գործունեության համար էլ պետք է ուղարկեմ:

Եվ ևս մեկ հարց` նախորդ տարի ՀԴՄ հաշվետվությունը ներկայացվում էր ամսվա կտրվածքով, ինձ ասացին, որ այս տարի պետք է ներկայացվի եռամսյակը մեկ, սակայն հաշվետվությունների ցուցակում “60. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ` Հսկիչ-դրամարկղային մեքենայով իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ” բաժնում հաշվետուն կրկին ամսեկան է, այլ ոչ եռամսյակով, հաշվետվությունն է՞լ է փոխվել:

Շրջանառության հարկի վերաբերյալ

Razmik.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ մի քիչ պարզաբանեք շրջանառության հարկի մասին: Ո՞ր դեպքերում է հնարավոր, երբ տնտեսական գործունեություն իրականացնող ֆիզիկական կամ իրավաբանական անձը չի վճարում շրջանառության հարկ, այլ հարկվում է մեկ այլ հարկտեսակով, ու երբ նրա նախորդ տարվա շրջանառությունը չի գերազանցում 58.35 մլ. դր.:

Հարց 2. եթե չի գերազանցում վերը նշված շեմը, հարկ վճարողը ո՞ր դեպքերում է դառնում պարտադիր շրջանառության հարկ վճարող, և արդյո՞ք իրավունք ունի ընտրել այլ հարկատեսակով հարկվելու հնառավորություն, օրինակ` արտոնագրային վճարով

Հարց 3. Ա/Ձ-ն առաջ վճարում էր եկամտահարկ, 5000 դր ամսեկան սոց. վճար և իր ամսեկան շրջանաոության 1 տոկոսը ՀԴՄ-ի տպված չեկերով, իսկ հիմա եթե համարվում է շրջանառության հարկ վճարող, ի՞նչ տեսակի վճարումներ պիտի կատարի:

Շատ եմ խնդրում` օգնեք ինձ հասկանալ` պատասխանելով հարցերիս: Սկսնակ հաշվապահ եմ և ձեր օգնության կարիքը շատ ունեմ, հարգելի հաշվապահներ: Նախապես անչափ շնորհակալ եմ:

Արդյո՞ք ՀԴՄ կտրոնները ծախսը հիմնավորող փաստաթուղթ են հանդիսանում

98

Tigran.

Բարև բոլորին, խնդրում եմ օգնեք: Գրանցված եմ որպես Ա/Ձ, զբաղվում եմ մանրածախ առևտրով: Գրեթե բոլոր ապրանքները ձեռք եմ բերել Սուրմալու տոնավաճառից, իհարկե տրամադրել են ՀԴՄ կտրոն: Կտրոնների գնման գումարները տարբեր են, կան նաև մանր թվեր` մոտ 250 000-ի կտրոն: Ասացեք խնդրեմ` կարո՞ղ եմ այդ կտրոնները ներկայացնել որպես ծախս և ինչպե՞ս պետք է կցեմ նրանց փաստաթուղթ: Լսել եմ նաև, որ կարելի է գնումների գիրք պատրաստել հասարակ տետրից, որտեղ կնշվի կտրոնի ձեռք բերման նպատակը, ասացեք` դա ճի՞շտ է:

Կանխիկ գործառնության սահմանափակում

Սոնյա.

300,000 դրամի սահմանափակումը վերաբերվում է կանխիկով դուրս գրված հաշիվ-ապրանքագրի՞ն, թե՞ ՀԴՄ-ին: Կանխավ շնորհակալություն:

Արդյո՞ք կազմակերպությունը կհամարվի շրջանառության հարկ վճարող

Արթուր.

Բարև ձեզ: Բժշկական կենտրոնը, որը մատուցում է միայն մանկաբուժական ծառայություն և ֆոտոէպիլյացիա, (առանց ատամնաբուժարանի) աշխատում է առանց ԱԱՀ, 2012թ. շրջանառությունը չի գերազանցում 58.35 մլն, և հանձնել եմ շահութահարկի պարզեցված հաշվարկ: Խնդրում եմ շտապ պատասխանեք, 2013 թվականին`
1) Հարկվելու՞ եմ շրջանառության հարկով 5%
2) ՀԴՄ տեղեկությունները եռամսյակայի՞ն եմ հանձնելու

Շնորհակալություն:

Կազմակերպությունը չի գերազանցել ԱԱՀ շեմը

Helen.

Բարև հարգելիներս, խնդրում եմ արձագանքել հնարավորինս շտապ.
եթե ՍՊԸ-ն 58.3 մլն չի գերազանցում և հանդիսանում է շահութահարկ վճարող, արդյո՞ք նա 2013թ-ից համարվում է շրջանառության հարկ վճարող և արդյո՞ք ՀԴՄ-ի հաշվետվությունները պետք է ներառի շրջանառության հարկի եռամսյակային հաշվետվության մեջ:

Արդյո՞ք վերակազմակերպված կազմակերպությունը կարող է համարվել շրջանառության հարկ վճարող

83

Ալլա.

Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է. եթե կազմակերպությունը ԱԱՀ վճարող է և անցել է ԱԱՀ շեմը` 58.35 միլիոն դրամը, կարո՞ղ է արդյոք վերակազմավորվել, և որպես վերակազմավորված նոր կազմակերպություն համարվել շրջանառության հարկ վճարող: Եվ եթե ոչ, խնդրում եմ բացատրել, թե ինչպես այս դեպքում կազմակերպությունը կարող է համարվել շրջանառության հարկ վճարող: Եվ հաջորդ հարցս` եթե ԱԱՀ-ով աշխատող կազմակերպությունը դառնում է շրջանառության հարկ վճարող, արդյո՞ք պետք չէ ներկայացնել ՀԴՄ ամսեկան հաշվետվություն: Միայն ՀԴՄ-է տպվում, արդյո՞ք ճիշտ եմ հասկանում: Կանխավ շնորհակալ եմ Ձեր պատասխանների համար:

Արդյո՞ք կատարվել է “Դրամարկղային գործառնությունների մասին” օրենքի խախտում

Vahagn.

Հարգելի հաշվապահներ, ինձ հետաքրքրում է մի հարց հետևյալի մասին. եթե կազմակերպությունը, տվյալ դեպքում ՍՊԸ-ն, մեկ օրում կանխիկ գնում է կատարել 1.200.000 դրամ արժողությամբ առևտրի կենտրոնից, որի դիմաց ստացել է 4 հատ ՀԴՄ կտրոն 300.000 դրամ արժողությամբ, ինձ շատ է հետաքրքրում, քանի որ գործարքը կատարվել է միևնույն օրվա ընթացքում, արդյո՞ք կատարվել է “Դրամարկղային գործառնությունների մասին” օրենքի խախտում:

Ծախսի հիմնավորում

Գայանե.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ օգնեք այս հարցում. ՀԴՄ կտրոններով ձեռք բերված ապրանքները կարո՞ղ են հիմնավորված ծախս հանդիսանալ ԱՁ-ի համար:

Կազմակերպությունը գործունեություն է ծավալում երկու տարբեր հասցեներում

Արման.

Բարև ձեզ: Կազմակերպությունը գործունեություն է ծավալում երկու տարբեր հասցեներում, երկու տեղ ունի դրամարկղային ապարատ: Այդ դեպքում ես երկու օբյեկտներից ֆիսկալը գումարեմ և մեկ մուտքի օրդերով գրանցեմ դրամարկղային գրքի մեջ, թե՞ առանձին մ/0N1 և մ/օN75: Շնորհակալություն:

ԱՁ ցանկանում է զբաղվել ծաղիկների վաճառքով

7

Lika.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք հետևյալ հարցերում: Երկու օր է, ինչ գրանցվել եմ որպես անհատ ձեռնարկատեր, ցանկանում եմ զբաղվել ծաղկի մանրածախ վաճառքով բացօթյա տարածքում և ունեմ թուլատվություն, ունեմ ՀԴՄ, աշխատող չունեմ: Հարցերս հետևյալն են.
1. ի՞նչ հարկով եմ հարկվելու
2. ի՞նչ պարտադիր վճարներ եմ կատարելու
3. հդմ կտրոնները ի՞նչ եմ անելու
4. հաշվապահական ի՞նչ գիրք պետք է ունենամ
Խնդրում եմ հնարավոր դեպքում շուտ արձագանքել: Նախապես շատ շնորհակալ եմ:

Ծառայության դիմաց չի տրվել ՀԴՄ կտրոն

87

Ռուզաննա.

Բարև Ձեզ: Եթե ՀԴՄ կտրոնը ծառայության դիմաց չի տրվել, արդյունքում ակտի հիման վրա ՍՊԸ-ն տուգանվել է համապատասխան ձևով, գումարը հարկային տեսուչը մուտքագրել է ՀԴՄ-ով և հանել Z հաշվետվություն: Այդ գումարը հետ է վերադարձվել տեսուչին, ինչը նշված է արձանագրության մեջ: Եթե այդ ծառայությունը չի մատուցվել և գումարը վերադարձվել է, ապա այդ գումարը համարվու՞մ է եկամուտ և դրամարկղային գրքում գրանցվելու՞ է, թե՞ ոչ: Եթե այո, ու՞մ անունից պետք է գրանցվի մուտքի օրդերը:

Ապրանքի վաճառք ապառիկով

52

Աննա.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք` առաջին անգամ պետք է զբաղվենք ապառիկ առևտրով: Ֆիզ. անձը գնում է ապրանքը ապառիկով, սակայն գումարը փոխանցում է բանկը, այսինքն ես ՀԴՄ-ի կտրոն չեմ կարող տրամադրել գնորդին, դրա փոխարեն պետք է դուրս գրեմ հաշիվ-ֆակտուրա, որպեսզի կրկնակի շրջանառություն չլինի, բայց այս դեպքում էլ ԱԱՀ-ի 12 տողի շրջանառության և ՀԴՄ-ի ֆիսկալային թվի միջև կլինի տարբերություն, խնդրում եմ օգնեք ավելի ճիշտ հասկանալու և ձևակերպելու նման գործարքները:

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources
Check Google Page Rank
Powered by WordPress | Designed by: buy backlinks | Thanks to seo, seo services and Insanity Workout