Tag Archive: հիվանդաթերթիկ

Sep 04 2017

Արդյո՞ք նպաստը ճիշտ են հաշվարկել

Քնարիկ.

Բարև ձեզ: Ես` Քնարիկ Արթուրի Ավագիմյանս, 01.04.16թ. գրանցված աշխատող եմ, սակայն որոշակի պատճառներով 09.01.17թ. ինձ ազատել են և կրկին գրանցել 03.04.17թ: Ես 18.08.17թ.-ին ստացել եմ իմ անաշխատունակության թերթիկը (բալիկ ունենալու համար) և ներկայացրել իմ աշխատավայր, և ինձ ասացին, որ ես իմ վճարովի արձակուրդի գումարը կստանամ սեպտեմբերի 20-ից հետո, և որ հաշվարկելու են իմ վերջին աշխատած 3-4 ամիսների համար: խնդրում եմ օգնեք հասկանալ` արդյո՞ք այդպես օրինական է:

May 10 2017

Որակի բաժնի պետը ներկայացրել է հիվանդության թերթիկ

Գայանե.

Բարև ձեզ, կարո՞ղ եք տալ հետևյալ ձևակերպումը`
Որակի բաժնի պետը ներկայացրել է հիվանդության թերթիկ 01.03.2016-28.04.2016թթ․ համար, և նրա վերջին 12 ամիսների հաշվարկած աշխատավարձը հետևյալն է՝
փետրվար՝ 1.95 մլն․ դրամ
հունվար՝ 1.75 մլն
Դեկտեմբեր՝ 2.3 մլն
նոյեմբեր՝ 1.98 մլն
հոկտեմբեր ՝ 2.32 մլն
հաշվարկել և վճարվել է նպաստը, տալ ձևակերպումները

Feb 14 2017

Արձակուրդում գտնվող աշխատակիցը ներկայացրել է հիվանդության թերթիկ

Նանե.

Բարև ձեզ: Ես գտնվում եմ վճարվող արձակուրդում: Նույն ժամանակահատվածում բյուլետեն եմ ներկայացրել: Վճարվելու՞ եմ արդյոք բյուլետենում գտնված օրերի համար:

Feb 09 2017

Անձը բացակայել է աշխատանքից հիվանդության պատճառով

Բարև ձեզ: Այստեղ կարդացի մի քանի կարծիքներ այս թեմայի վերաբերյալ, բայց չկարողացա լավ հասկանալ: Եթե բացակայել եմ աշխատանքից 4 աշխատանքային օր և ներկայացրել եմ հիվանդաթերթիկ (բյուլետեն), ինչպե՞ս պետք է հաշվարկվի աշխատավարձս այդ ամսվա:

Sep 16 2016

Հղիության և ծննդաբերության արձակուրդ / չվճարվող արձակուրդ

Sirarpi.

Աշխատում եմ 2 տեղ, մեկից ստացել եմ հղիության և ծննդաբերության արձակուրդը բժշկի թղթի հիման վրա: Ի՞նչ գործընթացով եմ ստանում չվճարվող արձակուրդ 2-րդ գործատուից: Միայն դիմումը բավարա՞ր է արդյոք, թե՞ պարտավոր եմ ներկայացնել այլ հիմքեր:

Sep 14 2016

Ժամանակավոր անաշխատունակություն

Եթե աշխատակիցը հիվանդության պատճառով չի այցելում աշխատանքի և ներկայացնում է անաշխատունակության թերթիկ, տրվու՞մ է արդյոք հրաման այդ մասին: Խնդրում եմ ասեք, թե ինչ ընթացակարգով է դա տեղի ունենում:

Jul 04 2016

Ինչպե՞ս հաշվարկել նպաստը

Lily.

Աշխատակիցը ներկայացրել է անաշխատունակության թերթիկ (նախնական), և այն շարունակելի է: Այս դեպքում ինչպե՞ս հաշվել նպաստը: Սպասել` ներկայացնի շարունակությունը և երկուսը միաժամանակ, թե՞ առանձին առանձին:

Jul 04 2016

Քանի՞ օրվա համար վճարել նպաստը

Արփինե.

Բարև ձեզ:
Աշխատողը ներկայացրել է հիվանդության թերթիկ 29.05.16-18.06.16թթ. համար, քանի՞ օրվա համար պետք է վճարել:

May 20 2016

Միջին ամսական աշխատավարձի հաշվարկ

Հիվանդության համար հաշվարկվող անաշխատունակության նպաստ հաշվարկելից միջին ամսական աշխատավարձի հաշվարկի մեջ ներառու՞մ են արդյոք արձակուրդում գտնված ամիսներին ստացված արձակուրդայինները:

Mar 19 2016

Աշխատողը փետրվարի 22-ից անաշխատունակ է

Arsine.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք, շտապ է.
Աշխատողը փետրվարի 22-ից անաշխատունակ է, գտնվում է բուժման մեջ: Բացի այդ նա դիմել է համապատասխան մարմին հաշմանդամության կարգ տրամադրելու: Աշխատողի ասելով՝ նրան տրամադրվելու է 90 օր ժամկետով անաշխատունակության թերթիկ, որը մինչ այսօր չի ներկայացրել գործատուին: Հարցս հետևյալն է.

1. Ե՞րբ է ընկերության կողմից հաշվարկվում և վճարվում անաշխատունակության նպաստը,
2. Ինչպե՞ս պետք է հաշվարկեմ փետրվար ամսվա աշխատավարձը, եթե 22.02.-ից չի աշխատում
3. Եթե 22.02.-ից հաշվում ենք 90 օր, ապա ստացվում է, որ անաշխատունակությունը ավարտվում է 21.05.2016թ-ին: Սակայն աշխատողը ցանկանում է վերադառնալ աշխատանքի 01.04-ից: Արդյո՞ք ընկերությունը իրավունք ունի թույլ տալու որպեսզի աշխատանքի անցնի 01.04-ից: Եթե այո, ապա ինչպե՞ս պետք է վարվեմ նման պարագայում, եթե արդեն իսկ հաշվարկված և վճարված լինի 90 օրվա անաշխատունակության նպաստը:
Կանխավ շնորհակալություն:

Feb 17 2016

Աշխատավարձի հաշվարկ հիվանդաթերթիկ ներկայացնելու դեպքում

Ani.

Բարև ձեզ: Ես գրանցված աշխատող եմ: Հունվար ամսվա մեջ ներկայացրել եմ բուլետեն 9 օր: Իմ գործատուն ասում է, որ հունվար ամսվա մեջ հաշվարկվում է 15 աշխատանքային օր, այսինքն բուլետենից բացի ինձ վարձատրել է 6 օրվա համար: Բայց եթե ես բուլետին չներկայացնեի, ինձ կվարձատրեր ամբողջ ամսվա համար, այսինքն մինչև հունվարի 7 -ը ես չեմ վարձատրվել ի տարբերություն իմ կոլեգաների, որոնք նույնպես չեն աշխատել, քանի որ եղել են տոն օրեր, բայց վարձատրվել են: Խնդրում եմ ինձ օգնեք, իմ գործատուն ճի՞շտ է, թե՞ ոչ` ինձ վարձատրելով 6 օրվա համար: Կանխավ շնորհակալություն:

Feb 02 2016

Արդյո՞ք նորից կհաշվարկվի նպաստ

Անուշիկ.

1 տարի 8 ամիս է, ինչ գտնվում եմ ֆիզ. արձակուրդում, բայց սպասում եմ արդեն երկրորդ բալիկին: Երեխան ստանում է 18 000 – ականը, սակայն ինձ հետաքրքրում է` նորից կհաշվարկվի՞ բյուլետեն ըստ իմ աշխատավարձի չափի և նորից 3 տարի կտրամադրվի՞արձակուրդ, և երեխային կվճարվի՞ խնամակալության ամսեկան գումարը: Կանխավ շնորհակալություն:

Jan 20 2016

Անաշխատունակության նպաստի հաշվարկ

Jasmin.

Բարև ձեզ:
Խնդրում եմ օգնեք հաշվարկեմ անաշխատունակության նպաստը: Աշխատողը աշխատում է կազմակերպությունում 01.07.1994թ.-ից: Ներկայացրել է անաշխատունակության թերթիկ: Ասացեք խնդրեմ` ինչպե՞ս հաշվարկեմ անաշխատունակության նպաստը հոկտեմբեր, նոյեմբեր, ամիսների համար: Աշխատավարձը` 141 000 դրամ: Շնորհակալություն:

Dec 14 2015

Նպաստը ո՞ր ամսում է հաշվարկվում

Տիգրանուհի.

Բարև ձեզ:
Եթե անաշխատունաության թերթիկը բացվել է 23.11-ից մինչև 07.1, այս դեպքում նպաստը ո՞ր ամսում է հաշվարկվում:

Dec 11 2015

Անաշխատունակության նպաստի հաշվարկ

Արմինե Օհանյան.

Բարև ձեզ: Խնդրում եմ օգնեք հաշվարկեմ անաշխատունակության նպաստը: Աշխատողն աշխատանքի է ընդունվել 01.10.2015թ.-ին: 05.11.2015թ-ից դեռևս հայտնի չէ` երբ կավարտվի, ներկայացրել է անաշխատունակության թերթիկ: Ասացեք խնդրեմ` ինչպես հաշվարկեմ անաշխատունակության նպաստը նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներին: Կանխավ շնորհակալություն: Խնդրում եմ հնարավորիս շուտ պատասխանել:

Oct 07 2015

Ինչպե՞ս հաշվարկել աշխատավարձը

Knarik.

Աշխատողը բերել է 4 օրվա անաշխատունակության թերթիկ: Ինչպե՞ս հաշվել ամսվա վերջում նրա աշխատավարձը:

Mar 17 2015

Արդյո՞ք երկարում է արձակուրդը

Jemma.

Բարև ձեզ: Ես գտնվում եմ վճարվող արձակուրդում: Նույն ժամանակահատվածում 9 օր բյուլետեն եմ ներկայացրել: Երկարու՞մ է արդյոք իմ արձակուրդը և քանի՞ օրով:

Jan 21 2015

Արդյո՞ք կարելի է երկարաձգել աշխատանքային պայմանագիրը

Մարինե.

Հարգելի գործընկերներ, խնդրում եմ ասացեք, արդյո՞ք կարելի է երկարաձգել հիվանդության թերթիկ ներկայացրած աշխատակցի աշխատանքային պայմանագիրը, եթե ժամկետը լրացել է, իսկ նա դեռ չի վերադարձել իր աշխատանքին:

Dec 23 2014

Աշխատակիցը բյուլետենի փոխարեն տեղեկանք է ներկայացրել

Ժաննա.

Բարև ձեզ:

Անձը մոտավորապես 40 օր գտնվել է բուժման մեջ, սակայն բյուլետենի փոխարեն Էրեբունի հիվանդանոցը տվել է տեղեկանք բուժման մասի՝ համապատասխան կլոր կնիքով: Աշխատանքի վայրում տվյալ տեղեկանքը չեն ընդունում, ասում են, որ բյուլետենի համապատասխան թիվն է անհրաժեշտ:

Կարո՞ղ եք հուշել, տվյալ դեպքում գուցե հիվանդանոցը պետք է տեղեկանքի հիման վրա տրամադրի բյուլետենը կամ աշխատավայրում պետք է ընդունեն նաև բժշկական թերթիկի նման ձևը ևս:

Նախապես շնորհակալություն:

Dec 08 2014

Ինչպե՞ս է հաշվարկվում բացակա օրերի վճարվելիք աշխատավարձը

Մերի.

Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցիս:

Ինչպե՞ս է հաշվարկվում բացակա օրերիս վճարվելիք աշխատավարձը, եթե ներկացրել եմ անաշխատունակության թերթիկ: Բացակայել եմ 5 աշխատանքային օր: Աշխատանքային գրաֆիկը հնգօրյա է: Խնդրում եմ տրամադրել ֆորմուլան, որով կարելի հաշվել:

Կանխավ շնորհակալություն:

Nov 17 2014

Ինչպե՞ս հաշվարկել նպաստը

Silva.

Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին: Կատարել եմ հղիության և ծննդաբերության նպաստի հաշվարկ, փաթեթը ներկայացրել ՀՏ: Այնուհետև դիմում եմ ներկայացրել սոց. ապահովության պետ. ծառայություն: Գումարը փոխանցվել է գործատուի հաշվեհամարին: Աշխատակիցը ներկայացրել է երկրորդ անաշխատունակության թերթիկ, քանի որ կատարվել է կեսարյան հատում: Նման դեպքում ինչպե՞ս վարվեմ: 26.08.14թ -13.01.15թ 1-ին թերթիկի օրերն են` 120 աշխատանքային օրեր, 31.10.14թ -28.01.15թ 2-րդ թերթիկի օրերն են` 13 աշխատանքային օրեր: Հարցս հետևյալն է` 13 օրերի համար հաշվարկ կատարեմ և կրկին փաթեթ ներկայացնեմ ՀՏ, թե՞ 120 + 13 ամբողջությամբ հաշվարկ կատարեմ, հանեմ վճարված գումարը տարբերությունը տամ աշխատողին, ապա այս դեպքում ինչպե՞ս լրացնեմ եկամտային հարկի հաշվետվությունը:

Եթե հնարավոր է` շտապ պատասխանեք: Կանխավ շնորհակալ եմ:

Aug 21 2014

Ե՞րբ պետք է ներկայացնել հիվանդության թերթիկը

Մարինե.

Բարև ձեզ, ես մի հարց ունեմ` հիվանդության պատճառով աշխատանքի չներկայանալու և բժշկից տեղեկանք ներկայացնելու վերաբերյալ:

Ըստ օրենքի աշխատակիցը հիվանդության ո՞ր օրվանից պետք է ներկայացնի բժշկից տեղեկանք: Ենթադրենք նա հարբուխով հիվանդ է եղել երկու-երեք օր և չի ներկայացել աշխատանքի, պարտադիր այդ օրերի համար բժշկից տեղեկանք է անհրաժեշտ, թե՞ յուրաքանչյուր ընկերություն ինքն է սահմանում այդ օրերը (առանց բժշկի տեղեկանքի):

Կանխավ շնորհակալ եմ պատասխանի համար:

Jul 28 2014

Աշխատակիցը բացակայել է աշխատանքից մեկ օր

Անի.

Բարև ձեզ: Եթե աշխատանքից ամսվա մեջ 1 օր բացակայել եմ, աշխատավարձից պահում կատարվելու՞ է, թե՞ ոչ: Արդյո՞ք 1 օրը հարգելի չի համարվում ու բժշկից տեղեկանք պետք չէ:

Jul 28 2014

Աշխատակիցը ժամանակավոր անաշխատունակության մեջ է

Նունե.

Աշխատողը դպրոցում աշխատում է 2013թ. սեպտեմբերի 1-ից, 2014թ-ի փետրվարի 2-ից ժամանակավոր անաշխատունակության մեջ է: Խնդրում եմ ասել` քանի՞ օր իրավունք ունի բյուլետեն բերելու: Նախապես շնորհակալություն:

Apr 01 2014

Արդյո՞ք աշխատակցին հասնում է 10 ամսվա վերջնահաշվարկ

Shogher.

Հարգելի հաշվապահներ, այսպիսի մի հարց ունեմ` աշխատողը ընդունվել է աշխատանքի և 5,5 ամիս աշխատելուց հետո ներկայացրել է ֆիզ. բյուլետեն, իսկ ֆիզ. բյուլետենից հետո դիմում է գրել, որ ազատվի աշխատանքից երկրից մեկնելու պատճառով: Արդյո՞ք այս աշխատակցին հասնում է 10 ամսվա վերջնահաշվարկ, թե՞ միայն փաստացի աշխատած 5,5 ամիսների համար, և միջին աշխատավարձում նպաստի գումարը ներառվու՞մ է, թե՞ ոչ: Նշեմ, որ ֆիզ. բյուլետենի հաշվարկի համար աշխատակիցը բերել է նախկին աշխատավայրում աշխատած ամիսների մասին տեղեկանք ՀՏ-ից:

Dec 22 2013

Ինչպե՞ս է հաշվարկվում արձակուրդի գումարը

Մարիամ.

Եթե ես ստանում եմ 95 000 դրամ աշխատավարձ, և աշխատել եմ 8-9 ամիս և դրանից 2-3 անգամ հիվանդ եմ եղել և բյուլետեն եմ ներկայացրել, այդ դեպքում ինչպե՞ս է հաշվարկվում իմ արձակուրդի գումարը:

May 21 2013

Վճարվու՞մ է արդյոք անաշխատունակության նպաստ համատեղությամբ աշխատավայրից

Արմինե.

Հարգելի գործընկերներ, պատասխանեք խնդրում եմ. եթե աշխատողը համատեղությամբ աշխատող է և ներկայացնում է անաշխատունակության թերթիկ, վճարվու՞մ է արդյոք անաշխատունակության նպաստ համատեղությամբ աշխատավայրից:

May 07 2013

Հնարավո՞ր է արդյոք, որ հղին չստանա նպաստի գումարը

Անի.

Հնարավո՞ր է արդյոք, որ հղին չստանա ֆիզի գումարը, եթե նա մինչև սահմանված օրը աշխատել է, իսկ իր արձակուրդի անցնելուց հետո հաստիքը կրճատվել է, նա ներկայացրել է անհրաժեշտ փաստաթուղթը բուժհաստատությունից:

Apr 03 2013

Միջին աշխատավարձը հաշվարկելու համար

Hayk.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք. եթե աշխատողը ընդունվել է աշխատանքի 08.01.2013-ին և ստանում է 100 000 դրամ, այլ գործատուի մոտ նախկինում չի աշխատել, 04.04.2013-ին ներկայացնում է հիվանդության թերթիկ, ապա միջին աշխատավարձը հաշվարկելու համար 100 000-ը պետք է բաժանել 12-ի՞, թե՞ 3-ի:

Nov 14 2012

Անաշխատունակության թերթիկի լրացում

Մհեր.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք: 14 հուլիսի 2011 թվականի N1024-Ն որոշման մեջ հստակ տրվում է, թե ժամանակավոր անաշխատունակության թերթիկը ինչ ձևի պետք է լինի` հավելված 4: Սակայն մինչ օրս այդ թերթիկները չեն փոխվել, և հին թերթիկներն են տալիս բուժհիմնարկությունները: Նույնիսկ սոց. բաժնի աշխատողը ասում է, որ այդ հին թերթիկը վավերական է: Խնդրում եմ ինձ ասացեք, թե ինչպես ես լրացնեմ հին բյուլետենը, եթե այն չի համապատասխանում նոր օրենքի պահանջներին:

Nov 14 2012

Որքա՞ն է հիվանդության նպաստը

Liana.

Բարև Ձեզ:
Ինձ հետաքրքիր է, թե հիվանդության պատճառով աշխատանքից բացակայելու դեպքում (հիվանդության թերթիկի առկայությամբ) որքա՞ն գումար են ինձ վճարելու: Իմ միջին աշխատավարձի չափո՞վ, թե՞ ավելի քիչ: Շնորհակալություն:

Oct 09 2012

Հիվանդության նպաստի հաշվարկ

Hayk.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասեք` ինչքան գումար պետք է ստանա աշխատողը հոկտեմբեր ամսին, եթե նա աշխատանքի է ընդունվել 01.06.12-ին, հիվանդության թերթիկ է բերել 02.10-ից մինչև 05.10-ը, աշխատավարձը կազմում է 190000 դրամ, իսկ նախորդ գործատուի մոտ աշխատավարձը կազմել է 150000 դրամ: Խնդրում եմ մանրամասն բացատրեք և նշեք, թե ինչպես է պահվում եկամտահարկը: Նախապես շնորհակալ եմ:

Sep 18 2012

Անաշխատունակության թերթիկի` ՀՏ ներկայացման վերաբերյալ

Մերի.

Խնդրում եմ ասեք` եթե ես գրանցված եմ որպես ԱՁ և աշխատում եմ որպես պատճենահանող, անաշխատունակության թերթիկը հանձնել եմ մեր հաշվապահություն հուլիսի 16-ին, իսկ մինչ այժմ հաշվապահը չի ներկայացրել հարկային, հարցնելու դեպքում պատասխանում է, որ կարող է ներկայացնել անգամ ծննդաբերությունից հետո, և ոչ մի խնդիր չի լինի, ես կարո՞ղ եմ ստանալ իմ արձակուրդային գումարը: Իսկ ծննդաբերությունը կլինի սեպտեմբերի վերջ: Խնդրում եմ ասացեք` դա ճի՞շտ է, թե՞ ոչ:

Aug 04 2012

Ուսուցիչը ներկայացրել է հիվանդաթերթիկ

Lilu.

Եթե ուսուցիչը ներկայացրել է ծննդաբերության թերթիկ, կարո՞ղ եմ 140 օրը լրանալուց հետո վճարել իր հերթական արձակուրդը:

Jul 04 2012

Հիվանդության նպաստի ստացում 2 աշխատավայրից

Ani.

Բարև ձեզ: Եթե ես աշխատում եմ համատեղությամբ, կարո՞ղ եմ 2 աշխատավայրից էլ հիվանդության նպաստ ստանամ: Եվ արդյո՞ք 2 աշխատավայրում էլ նույն սկզբունքով պետք է հաշվարկվի նպաստը:

Jun 20 2012

Արձակուրդի իրավունքից օգտվելուց հրաժարվելու դեպքում

Kristine.

Իսկ ես կարո՞ղ եմ ֆիզ. արձակուրդի բյուլետենը չներկայացնել և մինչև վերջ գնալ աշխատանքի և ստանալ աշխատավարձ: Միայն երբ երեխան ծնվի, վերցնել հերթական արձակուրդ և հետ վերադառնալ:

Jun 06 2012

Եթե աշխատողը ֆիզ. արձակուրդի ընթացքում չի վերցրել բյուլետեն

Արտուր.

Եթե աշխատողը ֆիզ. արձակուրդի ընթացքում չի վերցրել բյուլետեն, նորից ֆիզ. արձակուրդ է գնացել, կարո՞ղ է 18000 ստանալ:

May 03 2012

Աշխատողը հիվանդացել է արձակուրդի ընթացքում

Արևիկ.

Կխնդրեի պատասխանել հետևյալ հարցին.
ենթադրենք աշխատողը վերցնում է իր ամենամյա արձակուրդը (10 աշխ. օր) 02.04.2012-14.04.2012, սակայն այդ ընթացքում պառկում է հիվանդանոց և 03.04.2012-19.04.2012 վերցնում է բյուլետեն: Այս դեպքում արձակուրդը երկարում է, այնպես չէ՞ և եթե այո, կխնդրեի ասեիք` այս դեպքում մինչև ե՞րբ է երկարում: Կանխավ շնորհակալ եմ:

Apr 29 2012

Աշխատողը ներկայացրել է հիվանդաթերթիկ

Աննա.

Եթե աշխատողը հիվանդացել է և ներկայացրել է հիվանդաթերթիկ 2012թ-ի մարտի 27-ից մինչև ապրիլի 15-ը, խնդրում եմ ասեք վճարման ժամկետի մասին: Կանխավ շնորհակալություն:

Mar 24 2012

Հղի կինը ընդունվել է աշխատանքի

Սոնա.

Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանեք իմ հետևյալ հարցին: Հղի կինը ընդունվել է աշխատանքի ֆիզ. արձակուրդում գտնվողին փոխարինող: Ֆիզ. արձակուրդից վերադառնալուց հետո հիմնական աշխատողը մեկ ամսով անվճար արձակուրդ է վերցրել իր երեխային խնամելու համար, որից հետո վերադարձել է իր աշխատանքին: Նույն ժամանակահատվածում փոխարինողը ներկայացրել է անաշխատունակության թերթիկ, որի համար նրան վճարվել է անաշխատունակության նպաստ: Արդյո՞ք ճիշտ եմ վարվել, թե՞ պետք է ազատվեր աշխատանքից, հիմնական աշխատողի 140 օր արձակուրդի լրանալուց հետո: Փոխարինողն աշխատել է 120 օր: Կանխավ շնորհակալ եմ:

Mar 13 2012

Եթե աշխատողը գտնվում է ժամանակավոր անաշխատունակության մեջ

Նունե.

Խնդրում եմ պատասխանեք, եթե աշխատողը հիվանդ է և գտնվում է ժամանակավոր անաշխատունակության մեջ, ներկայացրել է հիվանդաթերթիկ, ապա ինչպե՞ս հաշվարկեմ վճարվող աշխատանքային օրերի քանակը, հանգստյան օր վերցնեմ միայն շաբաթը և կիրակին, թե՞ նաև տվյալ ժամանակահատվածում ընկած տոն օրերը (օրինակ մարտի 8-ը): Նախապես շնորհակալություն:

Mar 04 2012

Վերջնահաշվարկի կատարում

Karine.

Բարև, հարգելի հաշվապաներ: Խնդրում եմ օգնեք, ես սկսնակ եմ ու պետք է կատարեմ վերջնահաշվարկ: Մանկավարժը աշխատել է սեպտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 22-ը, որից հետո մինչև դեկտեմբերի 28-ը եղել է բյուլետենում, այնուհետև աշխատել է հունվարը լրիվ ամիս և փետրվարի 29-ին դուրս է եկել աշխատանքից: Աշխատավարձը 24312 դրամ է: Ինչպե՞ս հաշվեմ վերջնահաշվարկը: Եթե հնարավոր է` գրեք մանրամասն: Շնորհակալություն:

Feb 20 2012

Ինչպե՞ս հաշվարկել սոց. վճարը

Anahit.

Եթե աշխատողը ողջ ամիսը գտնվել է բյուլետենում, և գումարն էլ կազմել է 114555 դրամ, այդ աշխատողի համար ինչպե՞ս է հաշվարկվում գործատուի սոց-ը:

Jan 30 2012

Նպաստի հաշվարկ

Նարինե.

2 տարի ֆիզ. արձակուրդում էի: 9-10 տարվա աշխատանքային ստաժ ունեմ նույն հիմնարկությունում: Ֆիզ. արձակուրդ գնացել եմ 48000 դրամ աշխատավարձով, այժմ էլ նույնն է: 4 օրվա համար անաշխատունակության թերթիկ ներկայացրի: Չհասկացա` ինչպես են հաշվել: Միայն հասկացա, որ 1 օրը չեն վճարում, 3 օրն էլ գործատուի հայեցողությամբ է` կուզի կվճարի, կուզի չէ: Խնդրում եմ անպայման պատասխանեք, թե որն է ճիշտ, և ինչպես պետք է հաշվել:

Dec 21 2011

Աշխատավարձի չափը հաստատող տեղեկանք նախորդ աշխատանքի վայրից

Անի.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ պատասխանել իմ այս հարցին: Ես աշխատում եմ պետական հիմնարկում 2011թ. դեկտեմբեր ամսից: Հիվանդության պատճառով բացակայել եմ 1 շաբաթ և ներկայացրել եմ բժշկից տեղեկանք բյուլետենի բացման համար: Հաշվապահը բյուլետենի աշխատավարձ հաշվարկելու համար պահանջում է նախորդ աշխատանքիս վայրից աշխատավարձիս չափը հաստատող տեղեկանք միջին աշխատավարձ հաշվարկելու համար: Հարց` ինչու՞ է անհրաժեշտ այդ տեղեկանքը, ի՞նչ կապ ունի այս կազմակերպությունը մյուսի հետ, և դրա բացակայության դեպքում ի՞նչ կարող է լինել: Կանխավ շնորհակալություն:

Dec 12 2011

ՀՀ-ից բացակայելու հետ կապված

Դավիթ.

Եթե աշխատակիցը ժամանակավոր անաշխատունակության մեջ է գտնվում, կարո՞ղ է վերջինս ՀՀ-ից դուրս գալ, սահմանը հատել: Գոյություն ունի որևիցե օրենք, որը արգելում է բյուլետենի ժամանակ Հայաստանի Հանրապետությունից բացակայելը: Շնորհակալություն:

Dec 01 2011

Ինչքա՞ն է կազմում նպաստը

Մերի.

Ստանում եմ 60000 դրամ աշխատավարձ: Աշխատում եմ հուլիսի 1-ից: Բյուլետեն ներկայացրել եմ հոկտեմբերի 21-29 (աշխատանքային 5 օր): Աշխատում եմ 5 օրյա աշխատանքային գրաֆիկով ՊՈԱԿ-ում: Ինչքա՞ն է կազմում բյուլետենիս չափը: Ըստ մեր հաշվապահի հաշվարկի 6100 դրամ է:

Dec 01 2011

Բյուլետենի հաշվարկ

Ella.

Բարև ձեզ, հարգարժան հաշվապահներ: Խնդրում եմ, հաշվարկով ներկայացրեք ինձ հասնելիք ֆիզարձակուրդի գումարը: Տվյալ կազմակերպությունում աշխատում եմ 01/07/2011-ից, ստացել եմ 70 000 դրամ աշխատավարձ, դրան նախորդող 12 ամիսներին չեմ աշխատել: Բյուլետենի ժամանակահատվածն է 01/12/2011-18/04/2012: Շատ եմ խնդրում, արձագանքեք: Նախապես շնորհակալ եմ:

Nov 24 2011

Աշխատողը հիվանդացել է արձակուրդի ընթացքում

Լևոն.

Եթե աշխատողը իր հաշվին վերցրած արձակուրդի ընթացքում հիվանդացել է և ներկայացրել է անաշխատունակության թերթիկ, արդյո՞ք այն պետք է վճարվի և ինչպե՞ս:

Nov 08 2011

Նպաստի վճարում

Աննա.

Բարև ձեզ: Խնդրում եմ օգնեք ինձ: Կուզեի իմանալ` հղիության բուլետենը ներկայացնելուց քանի օր հետո պետք է վճարվի ֆիզարձակուրդը, և արդյո՞ք գործատուն իրավունք ունի այն հետաձգելու (ուղղակի բուլետենս ներկայացրել եմ սեպտեմբերի 1-ին, մինչև հիմա ֆիզը չի փոխանցվել, հաշվապահը պատճառաբանում է, թե աշխատավարձերը վճարելուց հետո հաշվին էլ փող չի մնում):

Older posts «