Tag Archive: ձևակերպում

Nov 08 2017

ՀԾ-ում հաշվապահական ձևակերպումը կանոնադրական կապիտալի համար

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ:

Խնդրում եմ հուշեք ինձ, թե ինչպես պետք է ՀԾ-ում իրականացնեմ ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալի համալրման վերաբերյալ հաշվապահական ձևակերպումը:

Նախապես շնորհակալություն:

Oct 24 2017

Գործուղման ձևակերպում

Բարև ձեզ, ես սկսնակ հաշվապահ եմ, որ խնդրեմ, ինձ կասե՞ք` ինչպես ձևակերպեմ գործուղումը, եթե աշխատակիցը 2 օրով մեկնել է Սիսիան, ներկայացրել է գիշերակացի հաշիվ-ապրանքագիր 1 օրվա համար և վառելիքի ՀԴՄ: Ուղղակի խնդրում եմ ինձ ասել` ի՞նչ փաստաթղթով պետք է ձևակերպել ծախսերը և ինչպե՞ս: Կանխավ շնորհակալ եմ:

Oct 17 2017

Ի պահի ձևակերպում հաշվապահական ծրագրում

Hayk.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասեք` Հայկական Ծրագրում որևէ կազմակերպությունից ապրանք ի պահ վերցնելը կամ տալը ինչպե՞ս է ձևակերպվում: Նախապես շնորհակալ եմ:

Sep 26 2017

Ձևակերպումներ

Hrachya.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք ձևակերպել

1. գնվել է մեղվաընտանիք
2. արտադրվել է մեղր

Sep 25 2017

Թղթակցող հաշիվների արտացոլում դրամարկղային գրքում

Մարիամ.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասեք` մանրածախ առևտուրը գրանցելիս տալիս ենք դտ-711 կտ-216 / դտ-221 կտ 611 / դտ-251 կտ-221

Հարցս հետևյալն է` նշված դրամարկղի մուտքի օրդերի հիման վրա դրամարկղի գրքում ի՞նչ թղթակցող հաշիվ ենք գրում: Դրամարկղի գրքում լրացնում եմ հասույթ, հասույթի հաշիվը 611 է, բայց մուտքի օրդերում թղթակող հաշիվը 221 է: Կարծում եմ` բոլորն էլ վերը նշված ձևակերպումներն են տալիս, բայց դրամարկղի գրքում ինչպե՞ս են անում, տեղյակ չեմ:

Շնորհակալություն:

Sep 25 2017

Կազմակերպության տնօրենը հաշվին գումար է մուտք արել

Nara.

Բարև ձեզ: Խնդրում եմ օգնեք ինձ:
Կազմակերպության տնօրենը հաշվին գումար է մուտք արել: Ազգային արժույթի դրամարկղում ինչպե՞ս պիտի ձևակերպեմ և հաջորդ ամիս վերադարձնեմ:

Sep 21 2017

Կտորի խանութում աշխատում է նաև դերձակ

Արման.

Բարի երեկո, հարգելի հաշվապահներ:

Կտորի խանութում աշխատում է նաև դերձակ, որը խանութի համար պատրաստում է հագուստի նմուշներ խանութում առկա կտորներից: Ասեք խնդրեմ` կարելի՞ է արդյոք վաճառասրահից կտորը ներքին տեղաշարժով ձևակերպել դերձակի պահեստի վրա, այնուհետև հագուստի նմուշը ներկայացնել վաճառքի: Եթե ոչ` խնդրում եմ խորհուրդ տվեք ճիշտ ձևը: Կանխավ շնորհակալություն:

Jun 23 2017

Կազմակերպությունը ստացել է երկարաժամկետ վարկ

Lilit.

Բարև ձեզ: Խնդրում եմ օգնեք գրել այս խնդիրը:
Ստորև բերված տվյալների հիման վրա ձևակերպել երկարաժամկետ վարկի ստացման, մարման և տոկոսային ծախսերի հաշվառման գործառնությունները: Որոշել փոխառության ծախսումների կապիտալացման դրույքը և կապիտալացման ենթակա գումարը:

Տվյալներ. Վարչական նոր մասնաշենքի կառուցման համար 01.02.200x թ. կազմակերպությունը ստացել է առևտրային բանկից երկարաժամկետ վարկ` 8.000.000 դրամ գումարով, 4 տարի մարման ժամկետով 20% տոկոսադրույքով: Վարկի գումարը մուտքագրվել է հաշվարկային հաշվում: Վարկի և տոկոսների մարումը կատարվում է անուիտետով, ըստ կազմված ժամանակացույցի, յուրաքանչյուր տարվա վերջում: 2 ամիս անց ստացված գումարից 4.000.000 դրամը 10 ամիս ժամկետով տրամադրվել է այլ կազմակերպությանը որպես փոխառություն, տարեկան 10% տոկոսադրույքով: Վերը նշվածվարկի գումարից բացի շենքի շինարարության համար օգտագործվել է 1.000.000 դրամ ընդհանուր նպատակներով ներգրավված փոխառությունից: Փոխառությունը ներգրավվել է 200x թ. մարտի 1-ին պարտատոմսերի թողարկման և տեղաբաշխման ճանապարհոց` 3.000.000 դրամ գումարով, 2 տարի ժամկետով, տարեկան 16% տոկոսադրույքով, յուրաքանչյուր տարվա վերջում վճարումներ կատարելու պայմանով: Շենքի կառուցումը ավարտվել է 2-րդ տարվա վերջում, որից հետո վարկի տոկոսների կապիտալացումը դադարեցվել է:

May 10 2017

Որակի բաժնի պետը ներկայացրել է հիվանդության թերթիկ

Գայանե.

Բարև ձեզ, կարո՞ղ եք տալ հետևյալ ձևակերպումը`
Որակի բաժնի պետը ներկայացրել է հիվանդության թերթիկ 01.03.2016-28.04.2016թթ․ համար, և նրա վերջին 12 ամիսների հաշվարկած աշխատավարձը հետևյալն է՝
փետրվար՝ 1.95 մլն․ դրամ
հունվար՝ 1.75 մլն
Դեկտեմբեր՝ 2.3 մլն
նոյեմբեր՝ 1.98 մլն
հոկտեմբեր ՝ 2.32 մլն
հաշվարկել և վճարվել է նպաստը, տալ ձևակերպումները

Mar 19 2017

Ա կազմակերպությունը բանկին է հանձնում Բ կազմակերպության նկատմամբ իր 500 000 դրամի պահանջը ֆակտորինգային պայմանագրով

Անահիտ.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ:
Հարցս վերաբերվում է բանկերում հաշվապահական հաշվառման վարմանը.
Ենթադրենք Ա կազմակերպությունը բանկին է հանձնում Բ կազմակերպության նկատմամբ իր 500 000 դրամի պահանջը ֆակտորինգային պայմանագրով (90%-ով): Ի՞նչ հաշվապահական ձևակերպումներ պետք է տա բանկը պայմանագիրը կնքելու պահին ու Բ կազմակերպության կողմից պարտավորությունը մարելուց հետո:
Կանխավ շնորհակալություն:

Mar 09 2017

Եթե կազմակերպությունը առևտուրը իրականացնում է բոնուսային քարտերով

Մարիամ.

Հարգելի հաշվապահներ, եթե կազմակերպությունը առևտուրը իրականացնում է բոնուսային քարտերով, ի՞նչ ձևակերպումներ է տրվում բոնուսային քարտի վրա գումար ավելանալու և քարտի գումարը օգտագործելու դեպքում:

Mar 01 2017

Ի՞նչ ձևակերպում տալ գործարքին

Anna.

Բարև ձեզ, երբ ԱԱՀ վճարողը ձեռք է բերել ապրանք ԱԱՀ չվճարողից, ի՞նչ ձևակերպում տալ:

Feb 27 2017

Ի՞նչ է նշանակում ձևակերպումը

Բարև ձեզ, ես սովորում եմ հաշվապահական հաշվառման բաժնում։ Խնդրում եմ օգնեք կատարել հետևյալ առաջադրանքը.

Ի՞նչ է նշանակում հետևյալ ձևակերպումը.
Դտ “Արտադրանք”
Կտ “Անավարտ արտադրություն”

Feb 14 2017

Ինչպիսի՞ ձևակերպումներ պետք է տալ

Saten.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք.
Ի՞նչ ձևակերպում են տալիս մայրության նպաստի գումարի հաշվարկման ժամանակ: Հաշվարկել եմ 273 065 գումար, որից 69 076 հարկ, իսկ տվյալ ամսվա եկամտային հարկը կազմել է 108 306, կանխիկ վճարել եմ 203 989, փոխհատուցվել է 164 705:

Jan 30 2017

Արտարժույթի փոխանակում աշխատակցի միջոցով

Anna.

Բարև ձեզ: Կազմակերպույթունը իրավունք ունի՞ արտարժույթի դրամարկղից 2 000 դոլար առհաշիվ տրամադրի աշխատակցին, որ փոխանակման կետում դարձնի դրամ ու ստացված դրամը մուտքագրել դրամարկղ: Ես կարո՞ղ եմ այդ գործարքը առանց առհաշիվ ձևակերպել, այսինքն արտարժույթային դրամարկղից 2512 – դրամային դրամարկղ մուտքագրեմ 2511: Շնորհակալություն:

Jan 13 2017

Ինչպիսի՞ հաշվապահական ձևակերպումներ պետք է տրվեն

Mary.

Կազմակերպությունը տվել է կանխավճար մատակարարին, ապրանքը ստանալու է ԱԱՀ-ով: Ինչպիսի՞ հաշվապահական ձևակերպումներ պետք է տրվեն:

Dec 05 2016

Արտարժութային գործարքների հետ կապված

266

Աննա.

Բարև ձեզ: Կարո՞ղ եք ինձ օգնել և գրել արտարժույթի կամ տարադրամի փոխարկման ձևակերպումը, ես ճի՞շտ եմ գրել.
1) Դրամարղից (արտարժույթային) 2 000 դոլարը փոխանակման կետում դարձրել եմ դրամ և այդ դրամը մուտքագրել եմ դրամարկղ (դրամային): Ես կարո՞ղ եմ նման ձևակերպում տալ.
Ելքի Օրդեր – Դ 2511 Կ2512 Տարադրամի փոխարկում 2000$
Մուտքի Օրդեր – Դ2512 Կ2511 Դրամարկղի (դրամային) համալրում 960 000, 1$-480

2) Դրամարղից (դրամային) 960 000 դրամը փոխանակման կետում դարձրել եմ դոլար և այդ դոլարը մուտքագրել եմ դրամարկղ (արտարժույթային): Ես կարո՞ղ եմ նման ձևակերպում տալ.
Ելքի Օրդեր – Դ 2512 Կ2511 Արտարժույթի փոխարկում 960 000
Մուտքի Օրդեր – Դ2511 Կ2512 Դրամարկղի (արտարժույթային) համալրում 2 000

Nov 21 2016

Դիմացի կազմակերպությունը դուրս է գրել ճշգրտող հաշիվ

265

Ռոզա.

Բարև ձեզ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցիս.

Երբ դիմացի կազմակերպությունը նոյեմբեր ամսին դուրս է գրում օգոստոս ամսին վերաբերող հարկային հաշվի ճշգրտող հաշիվ, ի՞նչ պետք է անել:
1. Ճշտու՞մ ենք օգոստոս ամսի հաշիվը
2. Եթե ոչ, նոյեմբերին ստացված հաշիվը ի՞նչ ձևակերպում ենք տալիս

Կանխավ շնորհակալ եմ:

Aug 23 2016

Նպաստի ձևակերպումներ

Gayane.

Բարև ձեզ: Հաշվարկել եմ հղիության և ծննդաբերության նպաստ: Խնդրում եմ օգնել ինձ հաշվապահական ձևակերպումները տալ:

Aug 03 2016

Ֆիրմային անվանում

Բարև ձեզ, ես մի հարց ունեմ. եթե ֆիրմային անվանումը դառնում է ոչ նյութական ակտիվ՝ ձևակերպումը, գինը, մաշվածքի դրույքաչափը ո՞նց է հաշվարկվում:

Jul 04 2016

Ի՞նչ ձևակերպումներ պետք է տալ

Arsine.

Հարգելի հաշվապահներ,
ի՞նչ ձևակերպումներ պետք է տալ արձակուրդայինի հաշվարկի և վճարման դեպքում:

Կանխավ շնորհակալություն:

Jun 06 2016

Գումարի վերադարձի հաշվապահական ձևակերպումներ

259

Arpine.

Հարգելի ընկերներ,

Մեր բանկային հաշվին այլ կազմակերպության կողմից սխալմամբ գումար է փոխանցվել, որը ես հետ եմ փոխանցել: Խնդրում եմ ասել, թե նման դեպքերում ինչ ձևակերպում կարելի է տալ:

Շնորհակալություն

Հարգանքով,
Արփինե

Jun 01 2016

Շահաբաժնի հետ կապված

Arsine.

Հարգելի հաշվապահներ,
ՍՊԸ-ի 2015թ. շահութահարկի հաշվարկով շահույթը կազմել է 1 500 000 դրամ: Շահութահարկ= 1 500 000 * 20% = 300 000:
Հարցերս հետևյալն են`
1. Հիմնադրին վճարման ենթակա շահաբաժինը = 1 500 000 – 300 000 = 1 200 000
2. Կարո՞ղ եմ արդյոք այդ 1 200 000-ից օրինակ 1 000 000-ը վճարել կանխիկ, դրամարկղից
3. Արդյո՞ք ձևակերպումները հետևյալն են.
դտ342 կտ 529
դտ529 կտ251

Apr 25 2016

Ին՞չ հաշվապահական ձևակերպումներ պետք է տալ

Գևորգ.

Ողջույն, հարգելի գործընկերներ: Խնդրում եմ օգնեք ինձ տալու հետևյալ գործառնության հաշվապահական ձևակերպումները.

փետրվարի 1-ին կազմակերպությունը բանկից ստացել է կարճաժամկետ վարկ` 10․000 USD (դոլլար) և երկարաժամկետ վարկ 20.000.000 AMD (դրամ): Ին՞չ հաշվապահական ձևակերպումներ պետք է տալ: Կանխավ շնորհակալություն:

Apr 17 2016

Ինչպիսի՞ ձևակերպումներ տալ

Afina.

Հարգելի հաշվապահներ, ի՞նչ գործողություններ տալ, եթե ապրանք ենք ձեռք բերել + ԱԱՀ, օրինակ` 578 000 դ-ի ապրանք, ապա 578 000 * 16.67:

Mar 30 2016

Ոչ ռեզիդենտի շահութահարկի վերաբերյալ

212

Ռոբերտ.

Խնդրում եմ պատասխանել. եթե ոչ ռեզիդենտ կազմակերպությունը բեռնափոխադրում է իրականացնում, և ՀՀ տարածքի ներսում բաժին ընկնող մասից 5 տոկոս շահութահարկ ենք պահում որպես հարկային գործակալ, այդ 5 տոկոսը, պարզ է, որ ոչ ռեզիդենտին ամեն դեպքում վճարելու ենք, սակայն անհասկանալի է` ձևակերպումներ տալուց կարո՞ղ ենք ցույց տալ, որ դա վճարվել է կազմակերպության հաշվին, թե պետք է պարտադիր ցույց տանք, որ ոչ ռեզիդենտին վճարել ենք “n գումար հանած 5 %”:

Feb 25 2016

ՊՈԱԿ-ն ունի բյուջե և արտաբյուջե

Վարդուհի.

Բարև ձեզ, ձեր օգնության կարիքն ունեմ:
ՊՈԱԿ-ն ունի բյուջե և արտաբյուջե: Ինչպե՞ս ավելի ճիշտ կլինի` ամեն ծախսի համար տամ 2 ձևակերպում %-ային հարաբերությամբ բաշխած, թե՞ ավելի ռացիոնալ տարբերակ կա:

Feb 25 2016

Թույլատրվու՞մ է արդյոք թղթակցությունը

Armine.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցին`
Կարելի՞ է արդյոք վարչական բնույթի ծախսերը ( կտ 713, 714…) փակել անավարտ արտադության հետ` դտ 214.., հաշվի առնելով այն, որ ընկերությունը զբաղվում է շինարարությամբ, և այլ գործունեության տեսակ չունի, իրացում ևս չունի: Կանխավ շնորհակալություն:

Feb 23 2016

Վճարումը համարվում է կանխի՞կ, թե՞ անկանխիկ

214

Arsine.

ՍՊԸ-ն ձեռք է բերել 400 000 (ներառյալ ԱԱՀ) ապրանք, որի դիմաց դուրս է գրվել հարկային հաշիվ: Եթե դրա դիմաց վճարումը կատարվի ոչ թե ՍՊԸ-ի հաշվարկային հաշվից, այլ մեկ այլ բանկից, որում չունի հաշիվ, ապա տվյալ դեպքում նման վճարումը համարվում է կանխի՞կ, թե՞ անկանխիկ: Խնդրում եմ նաև տալ ձևակերպումները և եթե հնարավոր է` նաև հղում կատարել օրենքի համապատասխան հոդվածին:

Կանխավ շնորհակալություն:

Jan 18 2016

Արդյո՞ք տրված ձևակերպումները ճիշտ են

239

H.K.

Հարգելի հաշվապահներ` ոչ ռեզիդենտ կազմակերպությունը մեր կազմակերպությանը ծառայություն է մատուցել, որի դիմաց վճարումը կատարվել է արտարժույթով, ինվոյսինգով դուրս ենք գրել մատակարարի անունից հաշիվ՝ ինքնահաշիվ: Ձևակերպումները ճի՞շտ են.
դտ713 կտ521 100.000 դրամ, 200USD
դտ521 կտ5241 20.000 դրամ
դտ261 կտ5243 20.000 դրամ
դտ226 կտ261 20.000 դրամ
դտ725 կտ521 կամ դտ625 կտ521
և վճարումը` դտ253 կտ521 200 USD

Nov 30 2015

ԱԱՀ հաշվարկի հետ կապված

Lyudmila.

Շտապ է, ԱԱՀ-ի հաշվարկի համար ավելացում, պակասեցումների թղթակցությունները կգրե՞ք:
Շնորհակալ եմ նախապես արձագանքողներին:

Nov 13 2015

Աշխատակիցը իր միջոցներով ձեռք է բերել ապրանք

Հարգելի հաշվապահներ,

Խնդրում եմ հուշել, թե ինչ ձևակերպում պետք է տալ, երբ կազմակերպության աշխատակիցը իր միջոցներով ձեռք է բերում ապրանք, և պետք է փոխհատուցել նրան այդ գումարը:
Ճի՞շտ են արդյոք հետևյալ ձևակերպումները
Դ216 Կ228
Դ228 Կ 528

Դ528 Կ228
Դ228 Կ 251
Կանխավ շնորհակալություն:

Oct 30 2015

Հաշվապահական հաշվառման ստանդարտների հետ կապված

Super Joke.

1. Գործու՞մ են արդյոք հաշվապահական հաշվառման ստանդարտնեռը: Ինչո՞վ ղեկավարվել գործառնությունների ճանաչման և ձևակերպումների համար: Ո՞ր ԳՈՐԾՈՂ (!) օենսդրական ակտով: superjoke շնիկ mail.ru

2. Հաշվապահական հաշվառման հաշվային պլանը անգլերեն – եթե հնարավոր է, ապա ուղարկել superjoke շնիկ mail.ru հասցեով:

Կանխավ շնորհակալ եմ:

Oct 21 2015

Կազմակերպության հաշվեկշռից դուրս են գրվել ոչ նյութական ակտիվներ

Տաթև.

Բարև ձեզ, կխնդրեի տալ ձևակերպումներ.
– կազմակերպության հաշվեկշռից դուրս են գրվել ոչ նյութական ակտիվներ որպես ներդրում այլ կազմակերպության կանոնադրական կապիտալում:
– ձևակերպվել է ոչ նյութական ակտիվների արժեզրկման հակադարձումը

Sep 28 2015

Ինչպե՞ս ձևակերպել էլեկտրական սարքավորումների գումարը

231

Արմինե.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել ինձ հետևյալ հարցում:

Կազմակերպությունը պայմանագիր է կնքել ծառայություն մատուցող ընկերության հետ, համաձայն որի այդ ընկերությունը վերանորոգելու է կազմակերպության հաստոցները:

Հիմա տվյալ ընկերությունը մեզ դուրս է գրել` օրինակ Հ/Ա 150 000 դրամի չափով (հաստոցի համար անհրաժեշտ էլեկտրական սարքավորումների գինը): Սակայն հաստոցի օգտակար ծառայության ժամկետը ավարտվել է, և տարվա սկզբի դրությամբ հաշվեկշռում գրանցված մնացորդային արժեքը կազմում է 2 000 դրամ:

Հարց. հաստոցի վերանորոգման համար անհրաժեշտ էլեկտրական սարքավորումների գումարը ինչպե՞ս ձևակերպեմ:

Sep 28 2015

Հաշվապահական ձևակերպումներ

Lily.

Խնդրում եմ տալ համապատասխան ձևակերպում.
Կազմակերպությունը ձեռք է բերել բենզին 120 000դր.
Արժեք-100000
ԱԱՀ -20000

Jul 17 2015

Ի՞նչ ձևակերպում պետք է տալ

Suzy.

Հարգելի գործընկերներ, ծառայողական ավտոմեքենայի վրա ծախս է կատարվել, որն անհրաժեշտ է ավելացնել մեքենայի արժեքին: Ի՞նչ ձևակերպում պետք է լինի կրեդիտում, դեբետը հասկանալի է:

Jun 09 2015

Ի՞նչ թղթակցություն կիրառել

Հեղինե.

Ողջույն, հարգելի հաշվապահներ: Ես մի հարցի առաջ եմ կանգնած, խնդրում եմ օգնեք: Մեր կազմակերպության դոլարային հաշվից գումար ենք հաշվանցել մեր կազմակերպության դրամային հաշվին: Ի՞նչ թղթակցող հաշվով ելք անել դոլարային հաշվից և ի՞նչ թղթակցող հաշվով մուտք անել դրամային հաշվին:

May 15 2015

Ինչպե՞ս փակել 625 և 725 հաշիվները

Saten.

Խնդրում եմ պատասխանել. ինչպե՞ս փակել 625 և 725 հաշիվները:

Mar 26 2015

Ինչպե՞ս պետք է ձևակերպել լիցենզիայի պետք տուրքի գումարը

234

Նանա.

Հարգելի հաշվապահներ, կազմակերպությունը ամեն տարի վճարում է պետ. տուրք լիցենզիայի համար (շինարարության): Ինչպե՞ս պետք է հաշվապահորեն ձևակերպել լիցենզիայի պետք տուրքի գումարը: Արդյո՞ք հետևյալ թղթակցությունը ճիշտ է.
131-252
813-132

Mar 03 2015

Կազմակերպության հիմնադիրը հաշվարկային հաշվին գումար է մուտքագրել

Arsine.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք.

ՍՊԸ-ի հիմնադիրը, որը գրանցված չէ կազմակերպությունում որպես աշխատող, ՍՊԸ -ի բանկում ունեցած հ/հ-ին գումար է մուտքագրել:

Հարցս հետևյալն է.
1. Այդ գումարը որպես ներդրում ձևակերպե՞մ, թե՞ կարող եմ որպես երկարաժամկետ փոխառություն ձևակերպել:
2. Կարո՞ղ եմ արդյոք այդ գումարը դրամարկղից կանխիկ վերադարձնել հիմնադրին:

Feb 22 2015

Ուսման վարձի մուտքի ձևակերպում

Սյուզի.

Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ օգնեք, թե ինչպես ձևակերպեմ նոր հաշվային պլանով ուսման վարձի մուտքը հաշվարկային հաշիվ:

Feb 17 2015

Ինչպիսի՞ թղթակցություն կտրվի

Hayk.

ԱԱՀ-ի դաշտում գործող կազմակերպությունը ձեռք է բերում 600 000 (ներառյալ ԱԱՀ)-ի ապրանք: Ինչպիսի՞ թղթակցություն կտրվի:

Jan 26 2015

Եթե քաղաքացիաիրավական պայմանագրով կանխավճար է տրվել

Կարինե.

Եթե քաղաքացիաիրավական պայմանագրով կանխավճար է տրվել, ինչպե՞ս ձևակերպել դա: Կանխավ շնորհակալություն:

Jan 16 2015

Ինչպե՞ս են ձևակերպվում ֆակտորինգային գործարքները

Հռիփսիմե.

Հարգելի փորձառու հաշվապահներ, ինչպե՞ս են ձևակերպվում ֆակտորինգային գործարքները:

Dec 08 2014

Տնօրենը ՍՊԸ-ին անտոկոս կարճաժամկետ փոխառություն է տվել

Հեղինե.

ՍՊԸ-ի տնօրենը ՍՊԸ-ին անտոկոս կարճաժամկետ փոխառություն է տվել: Ի՞նչ թղթակցող հաշիվներով ներկայացնել մուտքը դրամարկղ և ելքը դրամարկղից` վերադարձնելու ժամանակ: Նախապես շնորհակալություն:

Dec 01 2014

Ինչպե՞ս է կատարվում ձևակերպումը

Սաթենիկ.

Հարգելիներս, խնդրում եմ պատասխանեք` եթե շահութահարկի գծով պարտավորության հաշվանցման ադյունքում պարզվում է, որ բյուջե ավել է փոխանցվել, ապա ինչպե՞ս է ձևակերվում:

Nov 24 2014

Ինչպե՞ս ձևակերպել լիզինգը և ԱԱՀ հաշվանցումները

209

Siranush.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ արձագանքեք, ձեր օգնության կարիքն ունեմ: Կազմակերպությունը լիզինգով ձեռք է բերել մեքենաներ, որի համար բանկից ստացել է հարկային հաշիվ: Պայմանականորեն ասեմ, որ մեքենան արժե 100 000 Եվրո, որից 20 000-ը կազմակերպությունը նախապես վճարել է, որպես կանխավճար: Պայմանագիրը և մարումների գրաֆիկը արտարժույթով են, բանկը բնականաբար հարկային հաշիվը դուրս է գրել դրամով: Խնդրում եմ ասեք` ինչպե՞ս պետք է ձևակերպեմ լիզինգը և ԱԱՀ հաշվանցումները: Նախապես շնորհակալություն:

Nov 20 2014

Փոխառության հաշվապահական ձևակերպումներ

Արամ Ռաֆիկի Հայրապետյան.

Հարգելի հաշվապահներ,
Եթե կազմակերպությունը հաշվարկային հաշվից գումար է ելքագրում տնօրենին փոխառություն տրամադրելու նպատակով, խնդրեմ հաշվապահական ձևակերպումը կասեք` ինչ հաշվով եմ տնօրենին գումար տրամադրելու:

Nov 10 2014

Ինչպե՞ս է փայատերը ստանում իր շահաբաժինը

Lusine.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել ինձ հետևյալ հարցում՝ մեր ՍՊԸ-ի տնօրենը նաև հիմնադիր է և համարվում է 100% փայատեր, բայց փայը ինչպե՞ս պետք է վերցնի և ի՞նչ ձևակերպումներով: Ես կարծում եմ, որ պետք է տրվեն հետևյալ ձևակերպումները.
331-343 նախորդ տարին փակել ենք շահույթով
343-342 շահույթի տեղափոխումը այս տարի
342-529 պահուստային կապիտալից շահաբաժնի վճարում
529-251 շահաբաժնի վճարում դրամարկղից

Older posts «