Tag Archive: մանկապարտեզ

Jul 10 2018

Ի՞նչ հարկային պարտավորություններ կունենա կազմակերպությունը

Վաչե Հ.

Բարև ձեզ: Կօգնե՞ք մի հարցում: ՍՊԸ-ն մասնավոր մանկապարտեզ է, շրջանառության հարկով հարկվող, բայց դեռ չի գործում, կգործի սեպտեմբերից: Ունի հիմնադիր և գործադիր տնօրեն: Բացի ամսական եկամտային հաշվետվությունից և շրջ. հարկից ի՞նչ հաշվետվություն և ի՞նչ հարկեր պետք է վճարվի:

May 07 2013

Նախադպրոցական հիմնարկների հարկման հետ կապված

Անահիտ.

Խնդրում եմ ձեզ պատասխանել հետևյալ հարցիս.
նախադպրոցական հիմնարկները համարվու՞մ են ավելացած արժեքի հարկ վճարող և ո՞ր հոդվածի համաձայն:
Կանխավ շնորհակալ եմ:

Feb 28 2013

Մանկապարտեզ բացելու համար

Արաքսյա.

Խնդրում եմ օգնեք ինձ կողմնորոշվել: Մանկապարտեզ բացելու համար անպայման անհրաժե՞շտ է ունենալ ՍՊԸ, թե՞ կարելի է գործունեություն ծավալել նաև ԱՁ-ով: Եվ հարկային դաշտում ո՞ր ձևով է առավել հարմար աշխատել:

Aug 05 2012

Դպրոցների և մանկապարտեզների հաշվապահական հաշվառման առանձնահատկություններ

Anna.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ուղղություն տվեք` որ օրենքներով առաջնորդվեմ դպրոցի և մանկապարտեզի հաշվապահություն վարելիս: Խնդրում եմ պարզաբանեք առանձնահատկությունները, ինչպես նաև փաստաթղթավորման հետ կապված հարցերը: Շնորհակալություն:

May 25 2011

Նվիրատվության ստացում

Vadim.

Մանկապարտեզի տնօրենը խնդրել է մեր կազմակերպությանը տրամադրել 50000 դրամ, որպեսզի մանկապարտեզում կայանալիք հանդեսին հրավիրված մանկատան երեխաներին նվերներ բաժանի: Խնդրում եմ պարզաբանեք` ես ոնց պետք է այս ամենը հաշվապահորեն ճիշտ ձևակերպեմ, որպեսզի հարկայինի հետ խնդիրներ չունենամ:

Feb 07 2011

Փոքր մասնավոր մանկապարտեզ բացելու համար

Մարինե.

Փոքր մասնավոր մանկապարտեզ բացելու համար (1 խմբի) ի՞նչ փաստաթղթեր պետք է ունենալ, և ի՞նչ սիստեմով պիտի մուծվեն հարկերը: Նախապես շնորհակալ եմ:

Aug 06 2010

Ի՞նչ հարկային պարտավորություններ ունի մանկապարտեզը

Հեղինե.

Հարգելի պատասխանող, ինձ հետաքրքրում է , թե ինչ հարկային պարտավորություններ ունի մասնավոր մսուր–մանկապարտեզը և ինչ պայմաններով է տրամադրվում լիցենզիա՝ նման գործունեություն ծավալելու համար;
2. Կա արդյոք մաքսազերծում անձնական օգտագործման համակարգչի ՀՀ տեղափոխման դեպքում /նոթբուք/ ՌԴ-ից՝ ՌԴ քաղաքացու կողմից։

Loading...