աշխատանք

Tag Archive: ներմուծում

Feb 24 2013

Ավտոմեքենայի` որպես պահեստամասեր ներմուծում

karen.

Հարգելի մասնագետներ, հնարավո՞ր է արդյոք ավտոմեքենան Հայաստան ներմուծել որպես ավտոպահեստամաս (վնասված է շարժիչը, բայց մյուս մասերը հնարավոր է օգտագործել): Ֆիզ. անձի կողմից ներմուծելու դեպքում ինչպիսի՞ մաքսազերծում է նախատեսվում: Մեքենան գնվելու է Վրաստանից, և լինելու է ինվոյս/պայմանագիր, որի մեջ նշած է լինելու գնման գինը:

Կանխավ շնորհակալություն:

Jan 22 2013

Կարո՞ղ է արդյոք կազմակերպությունը համարվել շրջանառության հարկ վճարող

Աննա Սարիբեկյան.

Հարգելի հաշվապահներ,
կարո՞ղ է արդյոք նորաստեղծ ՍՊԸ-ն համարվել շրջանառության հարկ վճարող, եթե

1. այն ունի մեկ հիմնադիր, որին պատկանում է 100% փայաբաժինը, և հիմնադիրն էլ հանդիսանում է այդ ՍՊԸ-ի տնօրեն

2. այդ ՍՊԸ-ն պարբերաբար ներմուծում է ապրանքներ (հագուստ) և կատարում է մաքսազերծում

3. ինչպես նաև ՍՊԸ-ի տնօրենը աշխատում է մեկ այլ ընկերությունում որպես ծրագրավորող և այդ ընկերությունում փայաբաժին չունի:

Հարգանքներով`
Աննա

Jan 16 2013

ՍՊԸ-ն պետք է ներմուծի $ 100 արժողությամբ մի հեռախոս

Անի.

Բարև ձեզ, մեր ՍՊԸ-ն նոր է բացվել և չի համարվում ԱԱՀ վճարող ընկերություն: Խնդրում եմ պատասխանել իմ հարցին, որպեսզի հասկանամ ընթացքը: Ենթադրենք ՍՊԸ-ն պետք է ներմուծի $ 100 արժողությամբ մի հեռախոս, ապա կազմակերպությունը պետք է վճարի միայն մաքսատուրք (մաքսային արժեքի 10%), թե՞ նաև ԱԱՀ (մաքսային արժեքի + մաքսատուրքի 20%-ն): Շնորհակալություն:

Jan 12 2013

Պահեստամասերի ներմուծում

Արամ.

Բարև ձեզ: Ցանկանում եմ մեծաքանակ պահեստամասեր ներմուծել: Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ՍՊԸ բացելու, մաքսային և հարկային ներկայացնելու համար: Պահեստամասերը գնելու եմ ինտերնետով: Նախապես շնորհակալություն, կսպասեմ արձագանքների:

Jan 12 2013

Ա/Ձ-ն ներմուծում է հարսանյաց զգեստներ Չինաստանից

Անի.

Հարգելի հաշվապահներ, Ա/Ձ-ն ներմուծում է հարսանյաց զգեստներ Չինաստանից և այդ զգեստները հետագայում տալիս է վարձույթով, ի՞նչ տեսակ հարկեր պետք է վճարի:

Ինչպես հասկացել եմ իմ ինտերնետում կարդացածից` ներմուծման համար մաքսատանը պետք է վճարվի ԱԱՀ 20% -ի չափով: Արդյո՞ք հետագայում ծառայություն մատուցելու համար ևս պետք է ԱԱՀ վճարի, եթե իրականացրած գործարքների հարկվող շրջանառությունը չի գերազանցում 58.35 միլիոն դրամը (ԱԱՀ-ի շեմը) և համարվի ԱԱՀ վճարող:

Կանխավ շնորհակալություն:

Dec 27 2012

Մեքենայի ներմուծում

Տիգրան.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնեք ինձ:
Եթե կազմակերպության համար Եվրոպայից մեքենա են գնում, հնարավո՞ր է մաքսազերծում չանել մինչև վաճառելը: Կանխավ շնորհակալություն:

Dec 22 2012

Մաքսային օրենսգրքի հոդված 105-ի 8-րդ կետ

armine.

Բարև ձեզ: Ես մատնահրդար եմ և ցանկանում եմ ebay-ից գնել մատնահարդարման նյութեր և պարագաներ: Քանի որ շատով գնելու դեպքում ավելի մատչելի է, որոշ ապրանքատեսակներ ցանկանում եմ պատվիրել մեծաքանակ: Խնդրում եմ ասեք, եթե 6 ամսվա ընթացքում ստանամ ծանրոցներ, որոնց ընդհանուր գումարը չգերազանցի 150 000 դրամը, իսկ քաշը` 50 կգ, այս դեպքում նույնպե՞ս պետք է մաքս վճարեմ` համաձայն ՀՀ մաքսային օրենսգրքի հոդված 105-ի 8-րդ կետի:

Dec 04 2012

Ֆիզիկական անձին սուրհանդակային ծառայությամբ եկած ապրանքի մաքսազերծում

Արսեն.

Ֆիզիկական անձի անունով 180 օրվա մեջ երկրորդ անգամ եկել է ծանրոց, որն էլ ենթակա է մաքսազերծման: Մարմնի կրեմները գնված են օնլայն խանութից, և հաշիվ ֆակտուրայում արժեքը նշված է 35 դոլար, ուղարկվել է Հայաստան ԱՄՆ-ից: Մաքսատանը մաքսազերծման համար պահանջվում է 41000 դրամ կամ ավելի (ինչպես նշվեց բրոկերի կողմից): Ծանրոցի քաշը 3,3 կգ է, ապրանքի զուտ քաշը` 2կգ: Հարգելի հաշվապահներ, ինչպե՞ս է ձևավորվում և հաշվարկվում մաքսային արժեք, որ 15000 դրամ արժողությամբ ապրանքի համար պետք է վճարվի եռապատիկի չափով մաքսավճար: Արդյո՞ք բեռնափոխադրման արժեքը ներառվում է մաքսավճարի մեջ: Բայց չէ՞ որ այդ գումարը վճարվել է սուրհանդակային ծառայությանը ուղարկող երկրում:

Oct 31 2012

Ներմուծվել է հիմնական միջոց

Изабела.

Հարգելի հաշվապահներ, ներմուծել ենք հիմնական միջոց և վճարել ԱԱՀ և մաքսավճար: Արդյո՞ք մաքսավճարը պետք է միացվի հիմնական միջոցի արժեքին, և ԱԱՀ-ի հաշվարկ 15Ա տողում այն երևալու՞ է մաքսային արժեքի մեջ:

Oct 27 2012

Հիմնական միջոցի մուտքագրում

Изабела.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել: Ինչպե՞ս ՀԾ ծրագրում մուտքագրել հիմնական միջոց ներմուծված ԱՄՆ դոլլարով, քանի որ հիմնական միջոցների բաժնում տարադրամի տեղ չկա:

Oct 23 2012

ԱԱՀ մասին օրենքի 6.1 հոդված

Հարություն.

Հարգելի գործընկերներ, կազմակերպությունը սարքավորում է ներմուծել, որի համար ԱԱՀ վճարումը հետաձգվել է 1 տարով համաձայն ԱԱՀ մասին օրենքի 6.1 հոդվածի: Կազմակերպությունը ցանկանում է մարել այդ ԱԱՀ-ն մասերով: Արդյո՞ք պետք է յուրաքանչյուր մարման ժամանակ հայտարարություն ներկայացնի մաքսային մարմիններ:

Եվ երկրորդ հարցը նույն հոդվածի հետ կապված` “ԱԱՀ-ի գումարները վճարվում են մինչև հետաձգման ժամկետը լրանալու օրը”, արդյո՞ք սա նշանակում է, որ այդ հայտարարությունը պետք է ցանկացած դեպքում ներկայացվի, օրինակ, եթե մարման ժամկետին մնացել է 1 օր:

Կամ եթե այն դեպքում, երբ վճարման ժամկետին մնա 1 օր, ներկայացվի հայտարարություն վճարման ժամկետի դադարեցման համար, չի՞ ստացվի, որ վճարման ժամկետը երկարացվում է ևս 10 օրով (“…ԱԱՀ-ի վճարման հետաձգման ժամկետը դադարելու օրվան հաջորդող տասնօրյա ժամկետում` սույն հոդվածի երկրորդ մասով սահմանված դեպքերում”):

Oct 01 2012

Արտադրական հոսքագիծ ներմուծելու համար

Համազասպ.

Բարև ձեզ: Ես մի հարց ունեմ: Ինչպե՞ս կարելի է Հայաստանում մաքսազերծել արտադրական հոսքագիծ, որը ներկրված է սեփական արտադրության կարիքների համար: Եվ ճի՞շտ է արդյոք, որ Հայաստանում մաքսային արտոնություններ կան արտադրական հոսքագիծ ներկրելիս:

Sep 27 2012

Ապրանքի ներմուծում ֆիզ. անձի կողմից

Հարություն.

Հարգելի հաշվապահներ, համաձայն ԱԱՀ մասին օրենքի հոդված 2-ի.
“Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանցից սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով գանձվում է ԱԱՀ Հայաստանի Հանրապետության տարածք ապրանքներ ներմուծելիս, եթե նրանց կողմից ներմուծվող ապրանքների քանակը կամ արժեքը գերազանցում է օրենքով սահմանված չափերը:”

Որո՞նք են այդ չափերը, ո՞ր օրենքով են սահմանված:

Sep 08 2012

Ավտոմեքենաների ներմուծում

Gor.

Ցանկանում եմ իմանալ, թե որ մեքենան ինչ թվի և ինչ հզորության ինչ մաքսային արժեք կսահմանվի Հայաստան ներմուծելիս:

Sep 08 2012

Ո՞րն է CIF և CPT տարբերությունը

Liana.

Խնդրում եմ օգնել ինձ: Ես այսպիսի մի հարց ունեմ: Մեր կազմակերպությունը ապրանք է ներմուծում արտերկրից: Պայմանագրում առաքման պայմանները նշված են CIF, իսկ ինվոյսում` CPT: Ո՞րն է դրանց տարբերությունը:

Sep 06 2012

Ապրանքի ներմուծում Չինաստանից

Աննա.

Հարգելի հաշվապահներ,
Հարց` ներմուծվում է ապրանք (հագուստ) Չինաստանից օդային բեռնափոխադրման միջոցով: Ի՞նչ վճարներ է անհրաժեշտ կատարել ապրանքը մաքսազերծելու համար: Հետագայում վաճառվելու է խանութում` ձևակերպած Ա/Ձ: Հետո՞ է վճարելու ԱԱՀ, թե՞ ԱԱՀ-ի վճարումը կատարվում է մաքսակետում:
Շնորհակալություն,
Աննա

Aug 16 2012

Կազմակերպությունը ներմուծում է կատարել

Արամ.

Հարգելի կոլեգաներ, կազմակերպությունը ներմուծում է կատարել: Հարցը հետևյալն է` ո՞ր ամսվաթվով` օտարերկրյա կազմակերպության կողմից տրամադրված հաշիվ-ապրանքագրի, թե՞ ներմուծման օրվա փոխարժեքով պետք է ապրանքը մուտք անել պահեստ: Կանխավ շնորհակալություն:

Aug 05 2012

Ապրանքի գնում ինտերնետով

Արմեն.

Բարև ձեզ: 29.05.2012-ին ինտերնետով (ebay) գնեցի պրոյեկտոր և մաքսազերծեցի: Հիմա ես նույն կերպ մի քանի ապրանքներ եմ գնել, որոնց ընդհանուր գումարը կազմում է 20 000 – 25 000 դրամ: Խնդրում եմ ասել, արդյո՞ք այդ ապրանքները ենթակա են մաքսազերծման: Կանխավ շնորհակալություն:

Jul 21 2012

Կազմակերպությունը մանկական սնունդ է ներմուծել

Սևակ.

Բարև Ձեզ, ինձ շտապ պրոֆեսիոնալ հաշվապահի օգնություն է պետք, նախապես շնորհակալ եմ: Իսկ հարցս հետևյալն է. կազմակերպությունը մանկական սնունդ է ներմուծել Հայաստան ու մաքսային մարմիններին վճարվել է ներմուծված ապրանքների համար հաշվարկված ԱԱՀ-ի գումարները: Այնուհետև համապատասխան դուրսգրման ակտով ժամկետանց լինելու հիմքով ներկրված ապրանքների մի մասը դուրս է գրվել և ոչնչացվել: Կատարված ստուգման արդյունքում կազմվել է ստուգման ակտ, որով արձանագրվել է, որ խախտվել է ԱԱՀ-ի մասին օրենքի 23-րդ հոդվածի վերջին պարբերության պահանջները, և ԱԱՀ հաշվանցված գումարների ճշտում չի կատարվել ու արդյունքում բյուջե չի վճարվել ԱԱՀ-ի գումարները, ԱԱՀ-ի հաշվարկ չի ներկայացվել: Խնդրում եմ պատասխանել` արդյո՞ք ճիշտ է կազմվել ստուգման ակտը: Չէ՞ որ ընկերությունը դուրս գրված ապրանքների համար արդեն ներմուծման ժամանակ վճարել էր ԱԱՀ-ի գումարը, իսկ դուրս գրված ապրանքներով նա ԱԱՀ-ով հարկվող գործարքներ չի կատարել, ու մաքսային մարմիններին վճարված ԱԱՀ-ի գումարը չի վերադարձվել, դուրս է գալիս ընկերությունը կրկնակի հարկման է ենթարկվում միևնույն ապրանքների համար ընդամենը վերահաշվարկ չներկայացնելու համար: Շնորհակալ եմ:

Jul 09 2012

Արտարժույթի փոխարժեքի տարբերությունից եկամուտ

ՄԱՐԻՆԱ.

Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանեք. եթե ապրանք ձերք բերելու նպատակով կանխավճար է արվել 01/05/12թ-ին, երբ դոլարին համարժեք կուրսը եղել է 384 դրամ, իսկ ապրանքը մաքսազերցվել է 05/06/2012 թ-ին, այդ ժամանակ կուրսը ԿԲ եղել է 408 դրամ, 35000$ – ի տարբերությունը մեծ գումար է կազմում: Խնդրում եմ ասեք` տարբերություն կազմած գումարը պետք է որպես շահու՞յթ ձևակերպել: Ասեմ նաև, որ ապրանքի ձեռքբերման պայմանագիր չունենք: Դրա համար մուտքագրել եմ հայտարարագրի կուրսով:

Older posts «

» Newer posts