Tag Archive: նոտար

Jun 05 2017

Վարձակալության իրավունքը չի գրանցվել կադաստրում

Arthur.

Բարև ձեզ։ Մի հարց ունեմ, եթե իրավաբանական անձը մի քանի ֆիզիկական անձանց հետ ունի կնքած վարձակալական պայմանագիր, որը ոչ նոտարով, ոչ էլ կադաստրով հաստատված չի, բայց պայմանագրում ֆիքսված թվով վճարվում են հարկեր, այս դեպքում ի՞նչ խնդիր կարող է առաջանալ հարկայինի հետ կապված պայմանագրերի կադաստրում գրանցված չլինելու հետ:

May 10 2017

Նոտարական գրասենյակ

Ընկերություն` Նոտարական գրասենյակ
Հասցե` Կոտայք, Աբովյան
Հեռախոս` 077-848-868
Էլ. փոստ` notar.papinyan շնիկ mail.ru
Թափուր աշխատատեղ` Նոտարի գործավար
Աշխատանքի նկարագրություն` Նոտարական գրասենյակում գործավար աշխատելու համար աշխատանքի է հրավիրվում համակարգչի իմացությամբ, աշխատանքային փորձով անձ (ցանկալի է բարձրագույն կրթությամբ) : Պարտականություններ` Ընդունել գրասենյակի հաճախորդներին, ծանոթանալ նրանց կողմից կնքվելիք գործարքների պայմաններին, պարզել դրանց բովանդակությունը կողմերի մտադրության հետ և ղեկավարի հսկողությամբ համեմատել դրանց համապատասխանությունն օրենսդրության պահանջների հետ: Ուսումնասիրել գործարքների կնքման համար առկա/ներկայացված փաստաթղթերը և գնահատել դրանց բավարարելիությունը գործարքի կնքման համար: Պատրաստել իրավական բնույթ ունեցող գործարքների նախագծեր՝ պայմանագրեր, լիազորագրեր և այլն Իրականացնել աշխատանք արխիվի հետ: Պատասխանել հեռախոսազանգերին: Իրականացնել աշխատանքային պարտականությունների հետ կապված և/կամ ղեկավարի ցուցումներից բխող այլ գործառույթներ: Պահանջվող հմտություններ. Բարձրագույն կրթություն (ցանկալի է), Համակարգչային և գրասենյակային սարքավորումներով աշխատելու կարողություն, MS Office (Word, Excel), Համապատասխան աշխատանքային փորձ, Նոր գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու պատրաստակամություն, Հայերեն լեզվի գերազանց իմացություն (գրավոր եւ բանավոր), ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն (ցանկալի է), Գերազանց միջանձնային և հաղորդակցման հմտություններ, ճնշման տակ աշխատելու կարողություն, բանակցելու, հարաբերությունների կառուցման, խնդիրների լուծման, արագ կողմնորոշվելու և ժամանակին արձագանքելու, նամակագրության և թղթակցության վարման, վերլուծական հմտություններ. Պատասխանատվություն, սեղմ ժամկետներում աշխատելու կարողություն, նախաձեռնողականություն և թիմում աշխատելու ունակություն:
Աշխատավարձ` Սկսած 70.000 ՀՀ դրամից
Այլ նշումներ` Հավելյալ տեղեկություններ` Նոտարական գրասենյակում կամ նոտարի աշխատակազմում աշխատանքային փորձը, նոտարական aenis ծրագրի իմացությունը և օտար լեզվի (ռուսերեն, անգլերեն) իմացությունը կդիտվի որպես առավելություն և երաշխիք՝ նոտարի աշխատակազմում աշխատանքի ընդունվելու համար: Հնարավոր է, որ դիմորդներն անցնեն առնվազն մեկամսյա փորձաշրջան: Դիմելու Գործընթաց. Վերոնշյալ պահանջներին համապատասխանող անձինք կարող են զանգահարել նշված հեռախոսահամարով կամ ինքնակենսագրական (CV) ուղարկել notar.papinyan շնիկ mail.ru էլեկտրոնային հասցեին:

Sep 07 2016

Տարածքի վարձակալության պայմանագիր

Արմեն.

Հարգելի գործընկերներ, կազմակերպությունը ցանկանում է տարածքի վարձակալության պայմանագիր կնքել ֆիզ. անձի հետ: Արդյո՞ք պարտադիր է այդ պայմանագրի նոտարական վավերացումը:

Feb 29 2016

Ա/ Ձ-ն տարածք է վարձակալում ՍՊԸ-ից

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել:

Ա/Ձ-ն տարածք է վարձակալում ՍՊԸ-ից, սակայն վարձատուն խնդրում է վարձակալության պայմանագրից ծագող իրավունքները չգրանցել անշարժ գույքի պետական կոմիտեում:

Հարց՝ ինչպիսի՞ հարկային առումով հետևանքներ կարող է առաջացվել նման չգրանցումը իմ՝ Վարձակալի համար: Հնարավո՞ր է ես չգրանցման համար տուգանվեմ հարկայինի կողմից, չնայած եկամտային հարկի վճարումը պայմանագրով վերապահված է Վարձատուին:

Կանխավ շնորհակալություն:

Jan 20 2014

Զբոսաշրջային գործունեություն

209
Emily.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Կխնդրեի, որ պատասխանեին զբոսաշրջության ոլորտում աշխատող հաշվապահները: Ա/Ձ սկսել է զբաղվել արտասահմանյան երկրների զբոսաշրջային կազմակերպությունների հետ զբոսաշրջային գործունեությամբ և հյուրանոցներում, հանգստյան տներում տեղեր ամրագրելով: Հարցերս հետևյալն են`

1. Արդյո՞ք պետք է Ա/Ձ-արտասահմանյան երկրներ ուղարկվող պայմանագրերի և հաշիվ-ֆակտուրաների համար համար ձեռք բերի կնիք կամ հակառակ դեպքում պե՞տք է արդյոք գլխավոր պայմանագրերը նոտարով հաստատված լինեն:

2. Արդյո՞ք պետք է պայմանագրերը և հաշիվ-ֆակտուրաները լինեն նաև հայերեն տարբերակով, բացի տվյալ երկրի լեզվով գրվածից:

3.Արդյո՞ք Ա/Ձ չի կարող աշխատել միայն բանկային հաշիվներով և պետք է ունենա ՀԴՄ և բացի ՀԴՄ կտրոնից հաճախորդին տրամադրի հաշիվ-ֆակտուրա ռուսերեն կամ անգլերեն, կամ այն երկրի լեզվով, ուր որ գնում է հաճախորդը: Ա/Ձ դեռ շրջանառության հարկ վճարող է:

Եվ վերջում շատ կխնդրեի, որ այս ոլորտում աշխատող հաշվահապներից մեկը իր հեռախոսի համար գրեր, որ հարցերի դեպքում դիմեի, իհարկե եթե կարելի է 🙂

Feb 03 2013

Վարձակալության պայմանագիրը ճանաչվել է առոչինչ

Armen.

Բարև ձեզ: Խնդրում եմ օգնեք: Մեր կազմակերպությունը գտնվում է ստուգման մեջ (2011թ.): Բացահայտվել է, որ վարձակալության պայմանագիրը նոտարով հաստատված չէ, և ես իրավունք չունեի հաշվանցել ԱԱՀ-ն, քանի որ փաստաթուղթը առոչինչ է: Մենք անհապաղ կնքեցինք պայմանագիրը նոտարով, որում նշվեց, որ պայմանագրի դրույթները գործում են 01.01.2011-ից (դա թույլատրվում է համաձայն քաղ. օրենսգրքի 441 հոդվածի): Արդյո՞ք մենք ազատվում ենք դրանով տույժերից, թե՞ ոչ: Մի կարևոր նշում ևս` կարող է պայմանագիրը ճանաչվել առոչինչ, բայց չէ՞ որ իրականում մենք վճարում ենք հաշիվ ֆակտուրայի հիման վրա, ոչ թե պայմանագրի, այս դեպքում հաշիվ ֆակտուրան է՞լ է դառնում առոչինչ: Նախօրոք անչափ շնորհակալություն:

Oct 01 2012

Արդյո՞ք պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման

Հարություն.

Հարգելի գործընկերներ, մեր կազմակերպությունը ցանկանում է վարձակալությամբ տարածք վերցնել ֆիզ. անձից: Լսել ենք, որ 2012թ. հունվարի 1-ից անշարժ գույքի վարձակալության պայմանագրերը այլևս ենթակա չեն նոտարական վավերացման: Արդյո՞ք դա ճիշտ է, և ո՞ր իրավական ակտով է տեղի ունեցել այդ փոփոխությունը:

Mar 24 2012

Կոմունալ վճարները ծախս դիտելու համար

Մարիա.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում: ՍՊԸ-ն անհատույց վարձակալել է տարածք գուրծունեությունը ծավալելու համար: Արդյո՞ք պարտադիր պետք է այդ տարածքի հետ կապված կոմունալ վճարները` հեռախոսը, էլեկտրաէներգիան և այլն ծախս դիտելու համար անվանափոխել ՍՊԸ-ի անունով, թե՞ վարձակալման պայմանագիրը նոտարական հաստատումով բավարար է:
Շնորհակալ եմ:

Jan 20 2012

Ծախսի հիմնավորում պատճեով

Արփինե.

Հարգելի կոլեգաներ, կարո՞ղ եք օգնել ինձ մի հարցում: Ես Ա/Ձ եմ, զբաղվում եմ նոտարի մոտ թարգմանություններով և մուծում եմ պետ. տուրք, ինձ մոտ փաստաթղթի պատճեն է, ես կարո՞ղ եմ արդյոք դա նվազեցնել իմ եկամուտից, օրիգինալը պարտադիր մնում է նոտարի մոտ, նախապես շնորհակալություն:

Jan 18 2012

Ֆիզիկական անձը տարածք է վարձով տալիս

Սրբուհի.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ֆիզիկական անձը տարածք է վարձով տալիս, ինձ տարածքի վարձակալության պայմանագրի ձև է անհրաժեշտ: Պայմանագիրը պետք է նոտարով վավերացնեմ և կադաստրում վարձակալության վկայական վերցնեմ, նոտար և կադաստր ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնեմ, ինչքա՞ն գումար պետք է վճարեմ: Եկամտահարկի գումարը 10 տոկոս է չէ՞ կազմում, եկամտահարկի գումարը վճարում և եռամսյակային հաշվետվությամբ ներկայացնում եմ ես, թե՞ կազմակերպությունը: Շատ շնորհակալություն srbuhy շնիկ mail.ru

Dec 25 2011

Պայմանագրի փոփոխում

Ata.

Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Ես սկսնակ հաշվապահ եմ և հետևաբար խնդրում եմ օգնեք ինձ: Եթե հիմնադիրն ու տնօրենն է փոխվում (երկուսն էլ նույն մարդն է), ֆիզ. անձից տարածք է վարձակալել, իհարկե վարձակալության պայմանագրով, որը նոտարով կնքված է, այդ դեպքում պարտադի՞ր է, որպեսզի փոխվի պայմանագիրը, և տարբերություն կա՞ անհատույց օգտագործման է, թե վարձակալած: Եվ եթե պայմանագրի ժամկետը լրացել է, ինչպե՞ս պետք է վարվել: Կանխավ շատ շնորհակալ եմ:

Aug 21 2011

Ընկերության գործունեության հասցեի հետ կապված

Սոնա.

Հարգելի հաշվապահներ, ես սկսնակ հաշվապահ եմ և իմ առաջին գործն եմ վերցրել և շատ եմ զգում Ձեր օգնության կարիքը: Ընկերությունը նորաբաց ՍՊԸ է, որը դեռ չունի գործունեության հասցե: Տնօրենը ցանկանում է վարձակալել տարածք: Ուղղակի գործունեության բնույթը այնպիսին է, որ տարածքը իրականում այդքան էլ պետք չի գալու (ինտերնետ առևտուր): Իսկ հիմա հարցերս.
1. Հնարավո՞ր է որպես գործունեության հասցե ձևակերպել տնօրենի բարեկամներից մեկի բնակարանը, որում մարդիկ են ապրում:
2. Օֆիսային տարածքներ տրամադրող շենքերից մեկում, երբ տարածք էինք նայում, ասեցին, որ վարձակալության պայմանագիրը կարող է տվյալ դեպքում նոտարով չհաստատվել, այլ ներքին պայմանագիր կնքել: Դա հնարավո՞ր է: Թե՞ ամեն դեպքում վարձակալության պայմանագիրը պետք է հաստատվի նոտարով:
3. Եթե վարձակալության պայմանագիրը պետք է հաստատվի նոտարով, ի՞նչ քայլեր են պետք դրա համար և ի՞նչ ծախսեր կան:
Շատ շնորհակալություն:

Jul 12 2011

Կնքվել են փոխառության պայմանագրեր

Արթուր Կաղզվանցյան.

Կխնդրեի խորհրդատվություն հետևյալ հարցի վերաբարյալ` կնքվել են երկու փոխառության պայմանագրեր դրամ տրամադրելու վերաբերյալ, որոնցից առաջին պայմանագրի վաղեմության ժամկետը լրացել է: Փոխառուն հրաժարվում է վերադարձնել նոտարով կնքված երկու պայմանագրերով նախատեսված գումարները: Վեճի լուծումը հանձնվել է դատարանի քննությանը: Հարցս հետևյալն է` եթե դատարանի որոշմամբ կիրառվի վաղեմության ժամկետը, և առաջին պայմանագիրը համարվի անվավեր, այսինքն փոխառուն ազատվի առաջին պայմանագրով նախատեսված գումարը վճարելու պարտավորությունից, ապա ի՞նչ հնարավոր միջոցների է կարելի դիմել: Արդյո՞ք հնարավոր է փոխառուին ենթարկել քրեական պատասխանատվության խարդախության համար, համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 178/179 հոդվածների: Հուսով ենք, որ հայցը երկրորդ պայմանագրի մասով դատարանի կողմից կբավարարվի, քանի որ չունի վաղեմության ժամկետի խնդիր:

Կանխավ շնորհակալություն:

May 31 2011

2 ՍՊԸ կնքել են տարածքի վարձակալության պայմանագիր

Մկրտիչ.

Հարգելի կոլեգաներ, ունեմ հետևյալ հարց` 2 ՍՊԸ կնքել են տարածքի (անշարժ գույքի) վարձակալության պայմանագիր, որը վավերացվել է նոտարի մոտ և գրանցվել կադաստրում մեկ տարի ժամկետով: Հարկայինի տեսուչի այցի ժամանակ նա ասաց, որ այժմ ինչ որ փոփոխություն է եղել, և երկու ՍՊԸ իրար հետ կարող են պայմանագիր կնքել առանց նոտարի: Հիմա այդ պայմանագրի ժամկետը ավարտվել է, կարո՞ղ ենք արդյոք այն երկարացնել առանց նոտարի և կադաստրի մարմինների: Կամ հիմնվել քաղաքացիական օրենսգրքի 624 հոդվածի հիման վրա:

May 25 2011

ՍՊԸ-ն ֆիզ. անձից վարձակալել է տարածք

Շուշան.

Իմ հարցը հետևյալն է` ՍՊԸ-ն ֆիզ. անձից վարձակալել է տարածք, ունի վարձակալության պայմանագիր նոտարով հաստատված, կոմունալ ծախսերը անվանափոխելու համար կադաստրի վարձակալության սեփականության իրավունքը պարտադի՞ր պայման է: Շնորհակալ եմ:

May 01 2011

Տարածքի սեփականության վկայական

Ֆլորա.

Հարգելի հաշվապահներ, Ա/Ձ-ն դարբնոցի արտադրական տարածքի և գրասենյակի համար ֆիզ. անձից շինություն է վերցրել` ամսավճարով իհարկե: Սակայն խնդիրը կայանում է նրանում, որ ֆիզ. անձը այդ շինության համար սեփականության վկայական դեռ չունի: Ի՞նչ խորհուրդ կտաք, ինչպե՞ս վարվել: Չէ՞ որ տարածքի վարձակալության համար չենք կարող նոտարով պայմանագիրը հաստատել: Ինչպե՞ս վարվել, որ ամեն ինչ օրինական լինի և հնարավոր լինի այդ վարձավճարը ծախս ճանաչել:

Apr 27 2011

Անհատույց նվիրարատվության ստացում

Աննա.

Կազմակերությունը վարձակալել է մեքենա, իսկ այս տարվա հունվարի մեկից այդ նույն մեքենան ստանացել է որպես անհատույց նվիրարատվություն: Արդյո՞ք կարիք կա այդ պայմանագիրը հաստատել նոտարով, և ի՞նչ հարկային պարտավորություններ են առաջանում:

Apr 04 2011

Ինչպիսի՞ ձևակերպումներ պետք է տալ

Ֆլորա.

Հարգելի հաշվապահներ, ինչպիսի՞ ձևակերպումներ պետք է տամ, եթե վճարվել է գույքի նկատմամբ պետ. գրանցման տուրք, վճարումը կատարվել է գործառնական վարձակալության պայմանագիրը նոտարում հաստատելու համար: Կանխավ շնորհակալություն:

Mar 07 2011

Արդյո՞ք պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման

Anush.

ՍՊԸ-ն ձևակեպել է ոչ բնակելի տարածքի անհատույց ստացման պայմանագիր ֆիզ. անձի հետ: Արդյո՞ք այդ պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, թե՞ այդ պայմանագիրը բավարար է, որպեսզի գործունեության ծավալման վայր հանդիսանա այդ տարածքը (իրավաբանական հասցեն այլ քաղաքում է):

Շնորհակալ եմ:

Mar 03 2011

Տարածքի վարձակալության պայմանագիր

aleqs.

Օգնեք, խնդրում եմ:
Տարածքի վարձակալության պայմանագիրը նոտարով վաղաժամկետ լուծելուց հետո կադաստր գնալը արդյո՞ք պետք է:

Feb 23 2011

Պայմանագրի փոփոխություն

Հայկուշ.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում: Ա/Ձ -ն կնքել է վարձակալության պայմանագիր ֆիզ. անձի հետ նոտարով: Որոշ ժամանակ անց նրանք կարող՞ են առանց նոտարի պայմանագրի վարձավճարի կետի վերաբերյալ փոփոխություն անել գրավոր, երկու կողմի ստորագրությամբ և կցել պայմանագրին որպես նրա անբաժան մաս: Կանխավ շնորհակալություն:

Feb 01 2011

ՍՊԸ լուծարում

Էդգար.

Հարգելի գործընկերներ,
խնդրում եմ օգնել ՍՊԸ-ի լուծարման հարցում: Վարձակալությամբ աշխատացնում էի խանութ: ՍՊԸ-ն գրանցված է 2010 թ. սեպտեմբերից, խանութն աշխատել է նոյեմբերից: Շուրջ մեկ ամիս է այլևս ՍՊԸ-ն գործունեություն չի իրականացնում, սակայն որևէ փաստաթղթով դա հիմնավորված չէ: Ասացեք խնդրեմ, արդյո՞ք պարտադիր է վարձակալության պայմանագիրը չեղյալ համարել նոտարով, թե՞ հնարավոր է զուտ դիմել կադաստրին և զերծ մնալ նոտարական ծախսից: Արդյո՞ք խորհուրդ կտայիք դիմել հարկային մարմնին` գործունեություն չծավալելու վերաբերյալ` լրացուցիչ հարկերից խուսափելու համար (այժմ ամսական անիմաստ ավելանում են հարկային պարտավորությունները` տարածքի վարձակալության եկամտահարկի և սոցվճարների պատճառով): Եվ ընդհանրապես, քայլերի ի՞նչ հերթականություն կառաջարկեիք լուծարման համար (ռեգիստր, կադաստր, հարկային և այլն):

Շնորհակալություն

Aug 03 2010

Տարածքի ենթավարձակալություն

Անի.

Հարգելի կոլլեգաներ,
կարո՞ղ եք ասել, ինչ հետևանքներ կարող է բերել, եթե կազմակերպությունը ենթավարձակալության տա իր գրասենյակի մի մասը և նոտարով ու կադաստրով չհաստատի այն: Այն տարածքը, որտեղ նա նստած է, վարձակալության է վերցված նոտարով և կադաստրով հաստատված է:
Շնորհակալ եմ:

May 03 2010

Տարածքի վարձակալության հետ կապված

Zara.

Ես ունեմ մի կարևոր հարց կապված տարածքի վարձակալության հետ:
Մեր պայմանագիրը կնքվել է այնպես, որ տարածքի վարձակալության պայմանագրի(նոտարով հաստատված)ժամկետը երկու տարի է, ժամկետը լրանալուց պարտադիր է արդյոք նորից նոտարով հաստատված պայմանագիր կնքել, թե կարող ենք համաձայնագիր կցել հին պայմանագրին(վարձատուն ֆիզիկական անձ է)առանց նոտարի աստատման: կանխավ շնորհակալություն:

Mar 20 2010

Նոտարական վավերացում

Հովհաննես.

Հարգելի կոլեգաներ խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում:
2009 թ-ին ֆիզիկական անձի հետ կնքվել է անշարժ գույքի/տան/ վարձակալության պայմանագիր /3-ամիս/,եկամտահարկը 10-% պահել և վճարվել է պետ. բյուջե,ֆիզիկական անձին վճարումն հիմնավորող փաստաթղթերը կան:
Կնքված պայմանագիրը նոտարական վավերացում չունի: Խնդրում եմ ասեք եթե պ/գ-ը նոտարական վավերացում չունի ինչ խնդիր կառաջանա,ասեմ նաև այդ գումարը համախառն եկամտից նվազեցրել եմ:

Mar 10 2010

Տարածքի վարձակալության պայմանագիր

Աննա.

Բարև Ձեզ,կարող եք օգնել ինձ մի հարցով,եթե ֆիզ աձի և կազմակերպության միջև կնքվում է տարածքի վարձակալության պայմանագիր, տվյալ դեպքում ֆիզ անձըհանդիսանում է վարձատուն,պետք ` նոտարական հաստատման տալայդ պայմանագիրը,թե ոչ և տվյալ դեպքում գումարից միայն պահվում է 10% եկամտահարկ ?????