Tag Archive: նորաբաց

Oct 28 2017

Ա/Ձ ցանկանում է աշխատել ՏՏ ոլորտում

Հարութ.

Ա/Ձ պետք է գրանցվի, որը պետք է աշխատի IT ոլորտում: Կասե՞ք` ի՞նչ հարկեր է տալու, և անհրաժե՞շտ է արդյոք նրան ՀԴՄ: Կանխավ շնորհակալություն:

Oct 26 2017

Պարզ հարկային ռեժիմներ

Oct 26 2017

Ձեռնարկատիրական գործունեության գրանցումը

Sep 29 2017

Ինտերնետ խանութ բացելու համար

Կարեն.

Բարև ձեզ:

Ուզում եմ փոքրիկ ինտերնետ խանութ բացել՝ վաճառելով ձմեռային գլխարկներ: Սակայն ընկերություն դեռ չեմ ուզում գրանցել, քանի որ չգիտեմ` կաշխատի միտքը, թե ոչ: Հավանաբար կգրանցեմ այն ժամանակ, երբ զգամ որոշակի շրջանառություն կա՝ մի քանի ամսից: Ի՞նչ տույժեր կամ պատիժ է նախատեսված, եթե հարկային ծառայությունն այդ ընթացքում “բռնացնի”: Արդյո՞ք ավելի թեթև չեն վերաբերվում սկսնակ, փոքրիկ ինտերնետ խանութին՝ մինչև դառնա բիզնես:

May 04 2017

Ի՞նչ է անհրաժեշտ ԱՁ-ին էլեկտրոնային համակարգով աշխատելու համար

Mari.

Հարգելի հաշվապահներ, ունեմ այսպիսի մի հարց. Ա/Ձ-ն նոր է բացվելու, հավանաբար աշխատելու է ԱԱՀ-ով և գործընկերների հետ գործարքները (առք ու վաճառք) իրականացնելու է էլեկտրոնային համակարգով: Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ անհատ ձեռներեցին էլեկտրոնային համակարգով աշխատելու համար (օրինակ` էլեկտրոնային ստորագրություն և այլն…): Կանխավ շնորհակալություն:

Apr 13 2017

Խմորեղենի արտադրամաս բացելու համար

Արման.

Բարև ձեզ: Ես փորձում եմ բացել խմորեղենի արտադրամաս, խնդրում եմ ասեք` որտե՞ղ դիմեմ որպես Ա/Ձ գրանցվելու համար, ու ասեք` որտե՞ղ դիմեմ լիցենզիա ձեռք բերելու համար:

Mar 09 2017

ԱՁ մատուցելու է վեբ ծառայություններ

Ani Smoyan.

Հարգելի՛ ընկերներ,
ես ցանկանում եմ ստեղծել ԱՁ, որը կատարելու է վեբ ծառայություններ, կայքերի ստեղծում սպասարկում և այլն: Խնդրում եմ ասեք` այս դեպքում ի՞նչ հարկեր են մուծվելու և ի՞նչ տոկոսադրույքներով:

Feb 27 2017

Ի՞նչ է պետք գրանցել` ԱՁ, թե՞ ՍՊԸ

Խաչիկ Հովսեփյան.

Հարգելի իրավաբաններ,
խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. եվրոպական կամ այլ արտասահմանյան երկրներից վերելակ պատվիրելու (Գնորդի և Վաճառող կազմակերպության միջև կնքվելու է պայմանագիր) դեպքում ի՞նչ է պետք գրանցել` ԱՁ, թե՞ ՍՊԸ:

Feb 01 2017

Հասարակական կազմակերպություն հիմնադրելու համար

Միշել.

Բարև ձեզ: Մենք ցանկանում ենք ՀԿ հիմնադրել: Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ և ի՞նչ վճարումներ պետք է կատարել: Նախապես շնորհակալություն:

Jan 16 2017

Անձը ցանկանում է առցանց գործունեությամբ զբաղվել

Norayr.

Բարև ձեզ, եթե ուզում եմ սկսեմ օնլայն բիզնես, բայց չգիտեմ` կաշխատի, թե չէ, չգիտեմ` մի ամիս հետո իրան կարդարացնի, թե չէ, չգիտեմ` կկարողանամ այդ կայքի միջոցով աշխատել հարկայինում գրանցվելու / հարկեր տալու գումարը, թե չէ, ու տենց մի քանի կայքեր: Կարո՞ղ եմ առաջին մի քանի ամիսը հարկայինուըմ չգրանցվեմ: Ու եթե չգրանցվեցի, ինչ-որ խնդիրներ կլինե՞ն: Ասեմ, որ կաքում կա փողի փոխանակություն, մի օգտվողի հաշվից դեպի մեկի հաշիվ:

Jan 13 2017

Էլեկտրոնային հրատարակչություն բացելու համար

Առհասարակ, էլեկտրոնային հրատարակչություն բացելու համար անհրաժե՞շտ է որպես ԱՁ գրանցվել կամ ստանալ լիցնեզիա, և եթե այո, ապա որտե՞ղ կարող եմ գրանցվել կամ ստանալ լիցենզիա:

Jan 13 2017

Անձը ցանկանում է գրանցվել որպես ԱՁ

Yeghishe.

Բարև ձեզ: Ունեմ մեկ հարց` կապված ԱՁ-ի հարկային պարտավորությունների հետ: Քանի որ ցանկանում եմ գրանցել ԱՁ և բացել փոքրիկ համակարգչային կենտրոն ոչ մարդաշատ բնակավայրում, ուստի կցանկանայի նախօրոք իմանալ հարկային և պետական պարտադիր վճարների մասով պարտավորությունների մասին: Նախապես շնորհակալ եմ:

Jan 11 2017

Որպես ԱՁ գրանցվելու համար

Վահան.

Որպես ԱՁ գրանցվելու համար ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր և որտե՞ղ պետք է դիմել: Խնդրում եմ նաև ասել` ԱՁ ի՞նչ կարող է արտահանել կամ ներկրել: Կա՞ այդպիսի ցուցակ, որտեղ նշվում են թույլատրելի և ոչ թույլատրելի ապրանքների անվանումները:

Dec 30 2016

ՍՊԸ գրանցելու համար

Արսեն.

Բարև ձեզ: Ես ցանկանում եմ ՍՊԸ բացել, ի՞նչ է հարկավոր անել դրա համար:

Dec 21 2016

Պայմանագիրը ստորագրելու հետ կապված

Nara.

Հարգելի գործընկերներ,
Խնդրում եմ ինձ օգնել մեկ հարցով` եթե նոր բացվող ընկերություն է և ընկերության տնօրենի հետ, ով ընկերության կանոնադրության համաձայն հանդիսանում է նաև ընկերության հիմնադիրը, պետք է կնքվի աշխատանքային պայմանագիր, ապա երկու կողմերն էլ ստորագրում է նու՞յն քաղաքացին:

Կանխավ շնորհակալություն:

Dec 19 2016

Առցանց վաճառքով զբաղվելու համար

Արսեն.

Բարև ձեզ, ունեմ կայք, որը պատրաստվել է օնլայն վաճառքով զբաղվելու համար, կա՞ արդյոք դրա համար սահմանված հարկ, և եթե կա, ի՞նչ է պետք դա գրանցելու համար, և եթե չգրանցել սկզբնականում, տուգանքի չափ կա՞ դրա համար սահմանված և ինչքա՞ն։ Նախապես շնորհակալություն։

Dec 19 2016

ՀԿ գրանցելու համար

Anahit.

Խնդրում եմ ինձ ուղարկել հասարակական կազակերպության կանոնադրության, արձանագրության տիպային նմուշ և այլ անհրաժեշտ փաստաթղթերի նմուշներ, որոնք անհրաժեշտ են ՀԿ գրանցելու համար: Շնորհակալություն
8a.asatryan շնիկ gmail.com

Dec 09 2016

Ի՞նչ է անհրաժեշտ ընտանեկան բիզնես գրանցելու համար

Lucie.

Կարելի՞ է իմանալ` ինչ է անհրաժեշտ ընտանեկան բիզնես գրանցելու համար, և որքան են կազմում ամսեկան վճարները, եթե զուտ ծառայություն է մատուցվում:

Dec 05 2016

Որպես ԱՁ գրանցվելու համար

Մարիամ.

Բարև ձեզ: Որպես ԱՁ գրանցվելու համար հայտ ներկայացնելուց հետո քանի՞ օրվա մեջ են գրանցում:

Nov 29 2016

Ինչպե՞ս պետք է գրանցել տնօրենին

ArGalstyan.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել ինձ. կազմակերպությունը համարվում է շրջանառության հարկ վճարող, դեռևս չունի աշխատողներ, միայն տնօրենն է: Խնդրում եմ ասել` ինչպե՞ս պետք է գրանցել տնօրենին:

Nov 29 2016

Դեղատուն բացելու համար

Aramayis.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ պատասխանել. ցանկանում եմ դեղատուն բացել Երևանում, ինչպե՞ս պետք է աշխատեմ, որտեղի՞ց սկսեմ, արդյո՞ք պետք է աշխատող պահեմ, քանի որ ինքս դեղագետ չեմ: Խնդրում եմ մանրամասն գրել, նապապես շնորհակալություն:

Nov 16 2016

Արագ սննդի կետ բացելու համար

Ալիկ.

Բարև ձեզ:

Ցանկանում եմ բացել արագ սննդի կետ Երևանի Կենտրոն համայնքում մոտ 15 քմ ընդհանուր տարածքով՝ տարածքի վարձակալությամբ: Սկզբնական շրջանում նախատեսում եմ աշխատել ինքս: Կցանկանայի իմանալ` ի՞նչ էտապներ կան անցնելու` սկսած ամենասկզբից: Կխնդրեի նաև ձեր մեկնաբանությունը հարկայինի վերաբերյալ, թե ինչ սկզբունքով է հարկվելու: Շնորհակալություն:

Nov 08 2016

Շինարարական ընկերություն բացելու համար

Լուսինե.

Կարո՞ղ եք ասել` շինարարական ընկերություն բացելու համար, որը միայն ծառայություն պետք է մատուցի, ՍՊԸ, թե՞ ԱՁ է անհրաժեշտ բացել: Ո՞րն է ճիշտ բացել, պարտադի՞ր պետք է ԱԱՀ-ով աշխատի, և ինչպե՞ս կազմակերպել, քանի՞ աշխատող պետք է լինի պարտադիր: Խնդրում եմ արձագանքեք:

Nov 08 2016

Սառը սուրճի արտադրությամբ և վաճառքով զբաղվելու համար

Vache Haar.

Բարև Ձեզ: Հարգելի օգտվողներ, հարցս հետևյալն է. ցանկանում եմ սկսել սառը սուրճի արտադրություն և վաճառել տարբեր խանութներում: Չեմ պլանավորում ունենալ աշխատող/ներ: Ես իմ արտադրանքը ինքս ցրելու եմ վաճառակետերին: Խնդրում եմ ասեք` անհրաժե՞շտ է արդյոք ԱՁ գրանցել, եթե այո` ի՞նչ փաստաթղթերով և ինչքա՞ն ամսեկան հարկերի պայմաններով, եթե ոչ, ապա ասացեք խնդրեմ` արտադրանքը խանութում չի՞ առաջացնի խնդիրներ հարկայինի հետ: Նախապես շնորհակալություն, խնդրում եմ օգնեք` հասկանամ:

Nov 08 2016

ՀԿ գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթեր

Lena.

Հարգելի հաշվապահներ, մենք ուզում ենք հիմնել ՀԿ, կարո՞ղ եք ուղարկել ինձ պետական գրանցման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերի ձևանմուշները.

1. Դիմում

2. Կանոնադրության

3. Հիմնադիրների ժողովի արձանագրություն

5. Իրական շահառուների վերաբերյալ հայտարարություն

tadevosyan.lena շնիկ gmail.com փոստին՝ կանխավ շնորհակալություն:

Nov 08 2016

ՀԿ հիմնադիրների միջև կնքվող պայմանագրի օրինակելի ձև

Սերգեյ.

Խնդրում եմ ինձ ուղարկել ՀԿ հիմնադիրների միջև կնքվող պայմանագրի օրինակելի ձևը և հիմնադիրների ժողովի արձանագրության օրինակելի ձևը: Կանխավ շնորհակալ եմ:

Oct 25 2016

ՍՊԸ գրանցելու կարգ

Անն.

Ինչպիսի՞ է հարկային դաշտում ՍՊԸ գրանցելու կարգն ու գործողությունների հերթականությունը:

Oct 24 2016

ԱՁ ներմուծելու է համակարգչային տեխնիկա

232

Elen.

Հասարակ փոստով ցանկանում եմ ներմուծել համակարգչային տեխնիկա, մատակարարները տարբեր են: Ցանկանում եմ գրանցվել որպես ԱՁ, աշխատող չի լինելու բացի ինձանից: Խնդրում եմ ուղղորդեք ամենահարմար ուղղու վրա, սկսնակիս, շատ կգնահատեմ բոլորիտ։

1․ ԱՁ ցանկանում եմ գրանցել e-register.am-ում, չեմ գտնում` որ կետով գործունեությունը նշեմ։
2․ Ի՞նչ հարկատեսակով է լավ ինձ համար մանրածախ առևտրի համար` ԱԱՀ՞, թե՞ շրջանառության հարկ։
3, Պարտադի՞ր է ունենալ կնիք ։
4, Պարտադի՞ր է նոր ՀԴՄ-ի սարքը, կարո՞ղ եմ գնել հինը ուրիշից։
5․ Կարո՞ղ եմ տրամադրել հաշիվ-ապրանքագիր իմ ֆիզիկական հաշվով։
6․ Բացի ամսական 5 000 դրամից ի՞նչ վճարներ կան։

Aug 05 2016

Հասարակական կազմակերպության գրանցում

Բարեւ ձեզ, մենք ուզում ենք հիմնել ՀԿ, դուք կարո՞ղ եք ուղարկել ինձ պետական գրանցման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերի ձևանմուշները gevorgyan-rafael շնիկ mail.ru էլ. փոստին՝ կանխավ շնորհակալություն:

Jun 20 2016

Քանի՞ օր է ուժի մեջ վճարումը

Բարև ձեզ: Էլ տեղ ու համար չմնաց զանգեմ: Պետ. ռեգիստրում էլ վերցնող չկա, 2 համարով զանգում եմ 2 օր ա: Հարկայինում չգիտեն…

Պետք է ԱՁ բացեմ, տարածքը հաստատ որոշված չի դեռ, վարձակալությամբ է լինելու։ 3 000 դրամ մուծում կա, էս է հաշվեհամարըը, չեմ էլ հիշում որտեղից կա մոտս 103003000470

Քանի՞ օր է ուժի մեջ մուծումը։ Դրանից հետո պետք է գնամ Պետ. ռեգիստր Կոմիտատի 49, անձնագրի կրկնօրինակով, նույնականացման քարտով ու 3*4 նկարով:

Jun 06 2016

Ծառայություններ մատուցող ԱՁ

Դիանա.

Հարգելի հետևորդ-հաշվապահներ,

Ցանկանում եմ Ա/Ձ բացել՝ տարբեր ծառայություններ մատուցող – մարդկային գործոն: Խնդրում եմ ինձ օգնեք իմանալու, թե ինչ հարկատեսակով կարելի է աշխատել, և արդյո՞ք վարձու աշխատողները, որոնք միայն իմը չեն լինելու, պարտադիր է գրանցել, և եթե այո, արդյո՞ք կա ֆիքսված վճար նման աշխատողի համար:
Կանխավ շնորհակալ եմ:

May 25 2016

ԱՁ զբաղվելու է զովացուցիչ ըմպելիքների արտադրությամբ

Սամվել.

Բարև ձեզ: Ցանկանում եմ բացել ԱՁ, զովացուցիչ ըմպելիքի արտադրամաս: Խնդրում եմ ասեք ինձ` ի՞նչ է անհրաժեշտ, ես միայն տեղյակ եմ ԱՁ բացելու կարգից, մնացած ոչինչից տեղյակ չեմ, արդյո՞ք պետք է լիցենզիա, որքա՞ն գումար կպահանջվի ամբողջ գործընթացի համար, սանէպիդկայանի հետ կապ ունի՞ այդ ԱՁ-ն, թե՞ ոչ, հնարավոր ամեն ինչ կասե՞ք, շատ-շատ շնորակալ եմ:

May 05 2016

ԱՁ ցանկանում է զբաղվել գործունեությամբ սահմանամերձ շրջանում

David.

Բարև ձեզ,
Ես ցանկանում եմ բացել Ա/Ձ սահմանամերձ շրջանում, որը պետք է զբաղվի անասնաբուժական դեղորայքի և գյուղտեխնիկայի վաճառքով (տրակտոր, կթի ագրեգատներ, խոտհնձիչ մեքենա և այլն), խնդրում եմ ասեք.
1. Ես շրջանառության հարկով, թե Ավելացված Արժեքի Հարկով պետք է հարկվեմ (խնդրում եմ համապատասխան օրենքի հոդվածի, որոշման հղումով),
2. Եկամտային հարկման մասով սահմանամերձ շրջանը ի՞նչ արտոնություններից կարող է օգտվել (խնդրում եմ համապատասխան օրենքի հոդվածի, որոշման հղումով),
3. Ա/Ձ բացելու համար ի՞նչ հերթական քայլեր են պետք
4. Որքա՞ն գումար է մոտավոր անհրաժեշտ Ա/Ձ բացելու համար (ՀԴՄ սարքը ներառյալ) և որքա՞ն ժամանակ է անհրաժեշտ Ա/Ձ գրանցելու համար

Apr 26 2016

ՀԿ գրանցելու համար

Sate.

Հարգելի ընկերներ, խնդրում եմ ասել` որքան է կազմում հասարակական կազմակերպության գրանցման համար նախատեսված պետական տուրքը: Եվ ես ունեմ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, արդյո՞ք հնարավոր է մերժեն ՀԿ գրանցումը: Շնորհակալություն:

Mar 11 2016

Հասարակական կազմակերպության գրանցում

Իրինա.

Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Ես ցանկանում եմ հիմնադրել հասարակական կազմակերպություն: Խնդրում եմ հնարավորինս արագ արձագանքեք` ինչի՞ց սկսեմ, որտե՞ղ դիմեմ: Նախապես շնորհակալ եմ:

Mar 11 2016

Գեղեցկության սրահի հաշվապահություն

Բարև ձեզ, ունեմ նորաբաց գեղեցկության սրահ Աբովյան քաղաքում, ուզում եմ իմանալ` բացի արտոնագրային վճարներից ի՞նչ վճարումներ պետք է անեմ, ի՞նչ ձևով, որտե՞ղ, ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնեմ և ի՞նչ ձևով:
Կանխավ շնորհակալություն:

Feb 03 2016

Նորաբաց մթերային խանութ

Arman Tangyan.

Բարև ձեզ: Ես ուզում եմ մթերային խանութ բացել: Կօգնե՞ք:
1. Ի՞նչ հերթականությամբ է պետք շարժվել
2. Ինձ հետաքրքրում է ամեն ինչ` Ա/Ձ-ի գրանցումից միչև առևտրի իրականացումը: Որտեղի՞ց է պետք սկսել և գործողությունների հերթականությունը: Որտեղի՞ց կարելի է օգտվել: Շնորհակալություն:

Feb 02 2016

ԱՁ զբաղվելու է ոսկերչությամբ

Marat.

Բարև ձեզ:
Մտադիր եմ գրանցվել որպես անհատ ձեռներեց ոսկերչությամբ զբաղվելու համար: Կարո՞ղ եք օգնել հաշվել հնարավորին հարկերը և տուրքերը:
Հ.Գ. բնակության վայր` Դիլիջան:

Dec 03 2015

Ինչպե՞ս գրանցել իրավաբանական անձ պետ. ռեգիստրում

Ofelya Vahanyan.

Կարո՞ղ եք ինձ ասել, թե ինչպես իրավաբանական անձ գրանցեմ պետական ռեգիստրում (բլանկի ձևը):

Jun 01 2015

Կազմակերպության տնօրենի և հաշվապահի գրանցման ամսաթիվ

Nonna.

Բարև ձեզ: Ես նորաստեղծ ՍՊԸ-ի հաշվապահ եմ, որը բացվել է 27.04.15թ: Դեռ գործունեություն չենք ծավալել: Խնդրում եմ պատասխանեք ինձ` ես տնօրենին ու հաշվապահին կարո՞ղ եմ գրանցել 01.06.15թ-ով, թե՞ պետք է դա անեմ բացման օրվանից: Կանխավ շնորհակալ եմ:

Mar 17 2015

Սննդի պատրաստում և վաճառք տան պայմաններում

Գոռ.

Բարև ձեզ: Ես ցանկանում եմ տան պայմաններում պատրաստել սնունդ և վաճառել խանութներին և դպրոցներին: Ի՞նչ պարտավորություններ են առաջանում դրանից, ինչի՞ց սկսեմ օրինականացումը:

Dec 25 2014

Ճիշտ է որպես ԱՁ գրանցվել, թե՞ կազմակերպություն հիմնադրել

Karine.

Բարև ձեզ: Խնդրում եմ օգնեք` ճիշտ որոշում կայացնեմ: Ես պետք է ուրիշի հանձնարարությամբ տարբեր աշխատանքներ կատարեմ (կոմունալների վճարում, տարածքի մաքրման համար աշխատողների տրամադրում և այլ բազմաբնույթ աշխատանքներ): Ճիշտ է ԱՁ գրանցվեմ, թե ՍՊԸ: Ուղղակի տվյալ ֆիրման, որը ինձ հանձնարարություններ է տալու, ուզում է անպայման գրանցված ֆիրմայի հետ աշխատել: Կանխավ շնորհակալություն: Խնդրում եմ, եթե հնարավոր է, շուտ արձագանքել հարցիս:

Nov 24 2014

Որպես ԱՁ գրանցվելու համար

Անահիտ.

Բարև ձեզ:
Կխնդրեի օգնել ինձ:
ԱՁ բացելու առաջնային քայլն ո՞րն է, և լիցենզիան որտեղի՞ց պետք է ձեռք բերել: Նախապես շնորհակալություն:

Nov 03 2014

Ինչպե՞ս գրանցվել որպես ԱՁ

Մարիամ.

Բարև ձեզ: Ինչպե՞ս, ի՞նչ հերթականությամբ կարող եմ իրականացնել ԱՁ-ի բացում: Ինձ հարկավոր է տեղեկանալ գործողությունների հերթականությանը, որևէ անհրաժեշտ փաստաթղթերի մասին, ինչպես նաև այդ ամենով զբաղվելու համար ո՞ր մարմիններին պետք է դիմել:

Oct 18 2014

ԱՁ զբաղվում է գրենական պիտույքների վաճառքով

Arevik.

Բարև ձեզ: Խնդրում եմ ինձ օգնել: Բացել ենք ԱՁ, գրենական պիտույքների խանութ և ծառայություններ, չունենք աշխատող: Խնդրում եմ ասեք` ի՞նչ հարկեր պետք է վճարենք և ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնենք: Նախապես շնորհակալություն:

Oct 18 2014

Կարի արտել բացելու համար

Mayis.

Բարև ձեզ: Ես ուզում եմ փոքրիկ կարի արտել բացել և ունենալու եմ 1 աշխատող:
Խնդրում եմ ասեք` ի՞նչ հարկով եմ հարկվելու, ի՞նչ հերթականությամբ պետք է շարժվել: Ինձ հետաքրքրում է ամեն ինչ` Ա/Ձ-ի գրանցումից մինչև աշխատելը, խնդրում եմ հարցիս շուտ պատասխանեք, նախապես շնորհակալություն:

Sep 24 2014

Խմորեղենի խանութ բացելու համար

Արմեն.

Բարև Ձեզ: Ես ուզում եմ խմորեղենի խանութ բացել: Խնդրում եմ ասեք.
1. Ի՞նչ հարկով եմ հարկվելու
2. Ի՞նչ հերթականությամբ է պետք շարժվել
3. Ինձ հետաքրքրում է ամեն ինչ` Ա/Ձ-ի գրանցումից միչև առևտրի իրականացումը: Որտեղի՞ց է պետք սկսել և գործողությունների հերթականությունը: Որտեղի՞ց կարելի է օգտվել: Շնորհակալություն:

Sep 17 2014

Ընկերության գրանցում ՀՀ-ում

Grigor.

Բարև ձեզ: Խնդրում եմ ասեք. ցանկանում եմ գրանցել սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, այդ ընկերութունը Հայաստանում ոչ մի գործարք չի իրականացնելու, գրանցվելու է ընկերության մասնաճյուղ արտասահմանում: Ինձ հետաքրքրում է ամեն ինչ, ինչը կապված է հարկային դաշտի հետ, կամ խնդրում եմ ինձ խորհուրդ տալ ինչ-որ մի հաշվապահական ընկերություն, որտեղ կարող եմ ստանալ լիարժեք ինֆորմացիա:

Շնորհակալություն պատասխանի համար:

Aug 12 2014

Նորաստեղծ ՍՊԸ-ի` հարկային մարմնում հաշվառման կարգը

Շուշանիկ Սաֆարյան.

Բարի օր:

Ինձ հետաքրքրում է նորաստեղծ ՍՊԸ-ի` հարկային մարմնում հաշվառման կարգը, և հետագա վճարվելիք հարկատեսակները:

Մանրամասն տեղեկությունն ու հղումները ողջունելի են:

Կանխավ շնորհակալություն:

Jun 12 2014

Ֆիզ. անձը ցանկանում է իրականացնել միրգ բանջարեղենի առք ու վաճառք

Gor.

Բարև ձեզ: Ֆիզ. անձը ցանկանում է իրականացնել միրգ բանջարեղենի առք ու վաճառք: Արդյո՞ք պարտադիր է ԱՁ գրանցվել, և ի՞նչ հարկատեսակով պետք է հարկվի:

Older posts «