Tag Archive: նորոգում

Jun 12 2017

Ինչպիսի՞ ուղեկցող փաստաթուղթ է անհրաժեշտ

Էլիզա.

Բարև բոլորին:
X կազմակերպությունը մեր կազմակերպության սարքավորումների վերանորոգումն է իրականացնում: Իր կողմից սարքավորումները տեղափոխելու դեպքում ինչպիսի՞ ուղեկցող փաստաթուղթ է անհրաժեշտ: Նախապես շնորհակալություն կարծիքների համար:

Jan 11 2016

Տրանսպորտային միջոցը շահագործվում է ընկերության շահերի համար

Բարև ձեզ: Եթե տրանսպորտային միջոցը գլխավորապես` մոտ 80%, շահագործվում է ընկերության շահերն առաջ տանելու համար, արդյո՞ք ընկերությունը պետք է իր վրա վերցնի վառելիքի ողջ ծախսը և շահագործման հետ կապված բոլոր ծախսերը՝ այդ թվում` տարեկան ԱՊՊԱ-ի, տեխսպասարկման վճարի, վարորդի մեղավորությամբ ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով մեքենայի վրա առաջացած ծախսերը, և ցանկացած ընթացիկ, միջին և հիմնանորոգման հետ կապված ծախսեր:

Jan 08 2016

Ընկերությունը ունի գործառնական վարձակալությամբ հիմնական միջոց

Arsine.

Ընկերությունը աշխատում է ԱԱՀ-ով:
Ընկերությունը ունի գործառնական վարձակալությամբ հիմնական միջոց (մեքենաներ): Ըստ մեքենաների շահագործման պայմանագրի դրանց հիմնական վերանորոգումը կատարվում է Ընկերության կողմից: Մեքենայի արժեքը ըստ պայմանագրի կազմում է 2 000 000 ՀՀ դրամ: Հարցս հետևյալն է.

Եթե Ընկերությունը կատարել է օրինակ 600 000-ի ծախս, որից օրինակ 450 000-ը ավտոպահեստամասեր, իսկ 150 000-ը ծառայության գումար, ապա նշված 450 000-ից 200 000-ը (2 000 000 * 10% = 200 000, համաձայն 11.04.2000 N161 որոշման) հանդիսանում է ծախս, իսկ 250 000-ը հաշվառվում է առանձին 154 հաշվով` որպես “Ոչ ընթացիկ ակտիվներ հետաձգված ծախսերի գծով”, թե՞ ամբողջ 600 000-ն էլ հանդիսանում է ծախս:

Oct 14 2014

Ավտոմեքենայի վերանորոգման ծախսը գերազանցում է սկզբնական արժեքի 10 %-ը

242

Arsine.

Հարգելի գործընկերներ, խնդրում եմ օգնեք:
Եթե ընկերությանը պատկանող հիմնական միջոցը՝ ավտոմեքենան վերանորոգվել է, և ծախսը գերազանցում է սկզբնական արժեքի 10%-ը, արդյո՞ք նման պարագայում գերազանցող մասով ավելանում է արժեքին, թե՞ ոչ: Նշեմ, որ վերանորոգումը կատարվել է մեկ այլ ընկերության կողմից, որի կողմից տրված հաշիվ-ապրանքագրում ուղղակի նշված է ավտոմեքենայի վերանորոգում:

Apr 17 2013

Ի՞նչ հարկեր են առաջանում

astxik.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ արձագանքեք, եթե առնչություն ունեք այս հարցին.

ԱԱՀ-ի դաշտում աշխատող կազմակերպությունը ունի նաև արտոնագիր ավտոտեխսպասարկմամբ զբաղվելու համար: Օրինակ, մեքենան մտնում է բոքս վերանորոգման համար, զննման ընթացքում հայտնաբերվում է, որ տվյալ մեքենայի մասերից մի քանիսը պետք է փոխարինվեն նոր մասերով: Այս դեպքում ի՞նչ հարկեր են առաջանում: Ես հետաքրքրվել եմ տարբեր հարկային և այլ աշխատողներից, ստացել եմ տարբեր պատասխաններ: Խնդրում եմ դուք էլ փորձեք պատասխանել, և եթե կարելի է` հիմնավորեք փաստերով կամ թողեք ձեր կարծիքը: Շնորհակալություն:

Nov 30 2012

Հիմնական միջոցի վերանորոգման ձևակերպում

Վլադիմիր.

Բարև Ձեզ: Ինչպե՞ս ձևակերպել շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցի վերանորոգում: Արդյո՞ք այն պետք է հանել շահագործումից: Ձեռնարկությունը կատարել է պերֆորատորի վերնորոգում: Դրա համար գնվել է համալրող սարք, որը փոխարինում է շարքից դուրս եկածին, և վճարել է այդ աշխատանքները կատարելու համար: Արդյո՞ք ճիշտ է այդ սարքի արժեքը 118-ից միանգամից տեղափոխել 111: Եվ ի՞նչ անել վերանորոգման համար վճարած գումարը: Շնորհակալություն:

Apr 07 2012

Համակարգչային ծառայությունների մատուցում

kar.

Ես ցանկանում եմ տարբեր ընկերությունների (համայնքապետարանների հետ) համակարգչային ծառայություններ մատուցել (համակարգիչների վերանորոգում և ծրագրային սպասարկում), և վճարումը լինելու է փոխանցումով, քանի որ պետք է պայմանագիր կնքվի նրանց հետ: Ա/Ձ եմ, արտոնագրային վճարով, ինչպես հասկացա, չեմ կարող պայմանագիր կնքել և հաշիվ-ապրանքագիր տալ: Արդյո՞ք դա ճիշտ է (հարկայինում են ասել, օրենքն էլ լղոզված է գրած): Եթե այս կերպ չեմ կարող, ապա ինչպե՞ս կարելի է անել, որ հնարավորինս դյուրին լինի: Խնդրում եմ ինձ օգնել միայն արագ: Կանխավ շնորհակալ եմ:

Mar 31 2012

Արդյո՞ք պետք է նոր արտոնագիր ստանալ

Արման.

Բարև Ձեզ: Ես արդեն 2 տարի է զբաղվում եմ բջջային հեռախոսների և համակարգիչների վերանորոգմամբ Արմավիր քաղաքում և գրանցված եմ Արմավիրի մարզային հարկային տեսչությունում, ունեմ համապատասխան արտոնագիր, Ա/Ձ եմ և վճարում եմ հաստատագրված վճար: Ես ցանկանում եմ տեղափոխվել Երևան և այնտեղ ծավալել իմ գործունեությունը: Կցանկանայի ճշտել` կարո՞ղ եմ նույն արտոնագրով աշխատել Երևանում, թե՞ նորից պիտի գրանցվեմ Երևանի Հարկային Տեսչությունում և նոր արտոնագիր ստանամ: Նախապես շնորհակալ եմ:

Apr 26 2011

Համակարգչային ծառայությունների մատուցում

Բաբկեն.

Խնդրում եմ ինձ հուշել: Ես ուզում եմ տարբեր ընկերությունների համակարգչային ծառայություններ մատուցել (համակարգիչների վերանորոգում և հարկ եղած դեպքում մասերի վաճառք), և ամենայն հավանականությամբ վճարումը լինելու է փոխանցումով, քանի որ պետք է պայմանագիր կնքվի նրանց հետ, խնդրում եմ ինձ օգնել: Ո՞րն է ճիշտ` Ա/Ձ, թե՞ ՍՊԸ, և աշխատել ԱԱՀ-ով, թե՞ առանց: Կամ գոնե տվեք մի հղում, որտեղ կա մանրամասն տեղեկություն:
Կանխավ շնորհակալ եմ:

Feb 07 2011

Կազմակերպությունը ձեռք է բերել նյութեր

Լևոն.

Բարև Ձեզ, կխնդրեի պատասխանել մեկ հարցի` կազմակերպությունը ձեռք է բերել նյութեր, որոնք ամբողջությամբ ծախսվել են շենքի կապիտալ նորոգման համար: Արդյո՞ք այդ նյութերի ԱԱՀ-ն հաշվանցվում է, թե՞ ոչ:
Շնորհակալություն: