Tag Archive: նպաստ

Jun 12 2017

Արդյո՞ք աշխատողին կվճարվի արձակուրդային գումար

Syuzi.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ես դպրոցում եմ աշխատում ու դեկրետ եմ գնալու հունիսի 19-ից, իսկ ուսուցիչների արձակուրդը սկսվում է հուլիսի 3-ից: Ինձ հետաքրքրում է` այս դեպքում ես արձակուրդային կստանա՞մ, թե՞ միայն դեկրետային գումարը:

Jun 12 2017

Ինչպե՞ս է հաշվարկվելու նպաստը

Անահիտ.

Բարև ձեզ:
Ես գրանցված աշխատող եմ և աշխատում եմ ՍՊԸ-ում որպես վաճառքի մենեջեր: Մայիս ամսին ստացել եմ 60 000, հունիսին 80 000, հուլիսին աշխատավարձս բարձրանալու է` 300 000, իսկ օգոստոսին` 400 000: Խնդրում եմ կասե՞ք` ինչպես է հաշվարկվելու ֆիզ. արձակուրդը և ինչքա՞ն է այն լինելու:

May 10 2017

Որակի բաժնի պետը ներկայացրել է հիվանդության թերթիկ

Գայանե.

Բարև ձեզ, կարո՞ղ եք տալ հետևյալ ձևակերպումը`
Որակի բաժնի պետը ներկայացրել է հիվանդության թերթիկ 01.03.2016-28.04.2016թթ․ համար, և նրա վերջին 12 ամիսների հաշվարկած աշխատավարձը հետևյալն է՝
փետրվար՝ 1.95 մլն․ դրամ
հունվար՝ 1.75 մլն
Դեկտեմբեր՝ 2.3 մլն
նոյեմբեր՝ 1.98 մլն
հոկտեմբեր ՝ 2.32 մլն
հաշվարկել և վճարվել է նպաստը, տալ ձևակերպումները

Apr 18 2017

Եթե եկամտային հարկը ուղղվում է նորարակառույց բնակարան ձեռք բերելու համար

Բարև ձեզ,

Կարո՞ղ եք հուշել` եթե իմ եկամտային հարկը ուղղվում է նորարակառույց բնակարան ձեռք բերելու համար, այս դեպքում արդյո՞ք հետագայում ես կստանամ ֆիզ արձակուրդի գումար (մայրության նպաստ) կամ հիվանդության նպաստ:

Mar 22 2017

Երեխայի խնամքի նպաստ

Ռուզաննա.

Ես որպես անհատ ձեռներեց գրանցվել եմ 04.02.2016թ-ից, աշխատել եմ մինչև 01.09.2016 ու գնացել ֆիզ. արձակուրդ, հարկայինով դադար եմ տվել մինչև երեխայիս երեք տարին լրանալը: Խնդրում եմ պատասխանեք հարցիս` կարո՞ղ եմ օգտվել ամենամսյա նպաստից (18 000 դրամ) և ու՞մ դիմեմ: Կանխավ շնորհակալ եմ:

Feb 27 2017

Մայրության նպաստի հաշվարկ

Բարեւ ձեզ:

Խնդրում եմ օգնեք հասկանալ` ինչպես է հաշվարկվում ֆիզ. արձակուրդը, եթե ամսական աշխատավարձս կազմում է 100.000 դրամ (դա գրանցված աշխատավարձը չէ, այդքան ես ստանում եմ):

Հ.Գ. Կարո՞ղ եմ արդյոք 30 շաբաթից շուտ գնալ ֆիզ. արձակուրդ:

Նախապես շնորհակալություն:

Feb 14 2017

Արձակուրդում գտնվող աշխատակիցը ներկայացրել է հիվանդության թերթիկ

Նանե.

Բարև ձեզ: Ես գտնվում եմ վճարվող արձակուրդում: Նույն ժամանակահատվածում բյուլետեն եմ ներկայացրել: Վճարվելու՞ եմ արդյոք բյուլետենում գտնված օրերի համար:

Feb 14 2017

Ինչպիսի՞ ձևակերպումներ պետք է տալ

Saten.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք.
Ի՞նչ ձևակերպում են տալիս մայրության նպաստի գումարի հաշվարկման ժամանակ: Հաշվարկել եմ 273 065 գումար, որից 69 076 հարկ, իսկ տվյալ ամսվա եկամտային հարկը կազմել է 108 306, կանխիկ վճարել եմ 203 989, փոխհատուցվել է 164 705:

Jan 19 2017

Երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու վերաբերյալ նշում

Inna.

Բարև ձեզ, կարո՞ղ եք հուշել` որտեղ պետք է նշվի աշխատակցի “Երեխայի խնամքի արձակուրդ” – ում գտնվելու մասին տեղեկությունը` Եկամտային հարկի հաշվետվության մեջ: Կանխավ շնորհակալ եմ:

Հ.Գ. Նպաստների ցանկում նշված են մայն`
1.հիվանդության նպաստ
2.պրոթեզավորման նպաստ
3.առողջարանային բուժման նպաստ
4.հղիության և ծննդաբերության նպաստ
5.ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստ

Jan 19 2017

Որքա՞ն կկազմի մայրության նպաստը

Elina. N.

Բարև ձեզ, հարգելիներս: Կասե՞ք` ինչքան կկազմի իմ մայրության նպաստը: Աշխատավարձս 55 000, սպասում եմ զույգերի, ֆիզարձակուրդ եմ գնալու հունիս ամսին, աշխատանքային արձակուրդ մինչ այդ չեմ գնալու: Նախապես շնորհակալությոն:

Jan 13 2017

Նպաստի հաշվարկ

Բարև ձեզ, կասե՞ք ինչպես հաշվարկեմ իմ ֆիզից ֆիզ գնալը (ես աշխատում եմ 02.05.2013-ից և ստացել 80.000 դրամ, 1-ին ֆիզ գնացել եմ 27.10.2013, հիմա 2-րդ գնալու եմ 01.03.2017), շնորհակալություն կանխավ:

Jan 13 2017

Արդյո՞ք ԱՁ ունի սոց. վճարի պարտավորություն

Lusine.

ԱՁ-ն բացվել է 2016թ-ի մայիսին: Վճարվել է 10 000 դրամ և դադարեցվել հունիսին, վերսկսվել է նոյեմբերի 2-ին:
Չունի վարձու աշխատող, իսկ Անհատ Ձեռնարկատերը հղիացել է նոյեմբեր ամսվանից: Արդյոք ունի՞ որևէ պարտականություն սոց. վճարների նկատմամբ, և ինչպե՞ս կվճարվի (թե ոչ) նրա դեկրետային վճարը:

Dec 21 2016

Ֆիզ. արձակուրդում գտնվող անձը ունենում է երկրորդ երեխան

Լիլիթ.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել, ֆիզ. արձակուրդում գտնվող անձը ունենում է երկրորդ երեխան, նախածննդյան և հետծննդյան արձակուրդի գումարը ի՞նչ սկզբունքով է հաշվարկվում և ինչպե՞ս շնորհակալություն:

Dec 19 2016

Նպաստի հաշվարկ երկու գործատուի մոտ աշխատելու դեպքում

Լուսինե.

Կասե՞ք` իմ նպաստը ինչքան կկազմի, եթե ես ունեմ 2 գործատու, հիմնական գործատուի մոտ աշխատում եմ 02.03.2015թ, մաքուր աշխատավարձս 55 000 դրամ է, իսկ մյուս ՍՊԸ-ում 01.06.2016 մաքուր աշխատավարձս 150 000: Գնալու եմ արձակուրդ 25.12.2016թ: Նախապես շնորհակալություն:

Dec 09 2016

ԱՁ մայրության նպաստ

Արմինե.

Բարև ձեզ: Կարո՞ղ եք ասել` ինչպես են հաշվարկում անհատ ձեռներեցի մայրության նպաստը: Շնորհակալություն:

Nov 30 2016

Ինչպե՞ս կհաշվարկվի նպաստը

Աննա.

Բարև ձեզ: Խնդրում եմ ասել` արդյո՞ք երկվորյակ երեխաներ սպասելու և կեսարյան հատման դիմելու դեպքում ֆիզ. արձակուրդ գնալու ժամկետը կրճատվում է, այսինքն ավելի շուտ են գնում ֆիզ: Իսկ վճարումն ինչպե՞ս է իրականացվում այս դեպքում: Շնորհակալություն:

Nov 30 2016

Ինչպե՞ս հաշվել արձակման նպաստը

Լուսինե.

Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ օրինակի վրա բացատրել` ինչպե՞ս հաշվել արձակման նպաստը, եթե աշխատողը 6 տարի աշխատել է կազմակերպությունում և ստանում է նվազագույն աշխատավարձ: Կանխավ շնորհակալություն:

Nov 12 2016

Մայրության նպաստ հաշվարկելիս

Կարինե.

Բարև ձեզ:

Արդյո՞ք աշխատողները ֆիզ. արձակուրդ գնալիս ստանում են 126 000 դրամը, որ տրվում է պետության կողմից: Եվ մայրության նպաստ հաշվարկելիս վերջին 12, թե՞ 6 ամիսների միջին կեղտոտ աշխատավարձով են հաշվում: Մի հարց ևս` կեսարյան դեպքում, երբ 155 օր են հաշվում նպաստը միանգամից 155 – ով են հաշվում, թե՞ 140 -ով ու արդեն ծննդաբերությունից հետո 15 օրվա հաշվարկն առանձին են անում:

Նախապես շնորհակալ եմ պարզաբանումների համար:

Oct 15 2016

Երկրորդ մայրության նպաստի վերաբերյալ

Բարև ձեզ, հարգելիներս, հարցս հետևյալն է. Հունվարի 9-ին լրանալու է իմ 1-ին ֆիզ. արձակուրդը, բայց հիմա 13 շաբաթական հղի եմ (փետրվարին նորից ֆիզ եմ), արդյո՞ք կստանամ նպաստը (աշխատավարձ ստացել եմ 80 000):

Oct 14 2016

Գործատուն հրաժարվում է վճարել նպաստը

Annieart.

Բարև ձեզ, անցնում եմ ֆիզից ֆիզ, և գործատուն հրաժարվում է վճարել նպաստը: Ի՞նչ անել, ու՞մ դիմել:

Oct 10 2016

Որքա՞ն կկազմի նպաստը

Marina.

Բարև ձեզ, կասե՞ք խնդրում եմ` ես աշխատում եմ պետակամ հիմնարկում, մաքուր աշխատավարձս կազմում է 156 000 դրամ, բայց ստանում եմ մոտ 110 000 դրամ, աշխատում եմ արդեն 5 տարի, պատրաստվում եմ գնալ ֆիզ. արձակուրդ, ինչքա՞ն կկազմի արձակուրդիս վճարը, շնորհակալություն: Ֆիզ-ը հաշվարկվում է մաքու՞ր աշխատավարձից:

Oct 09 2016

Մայրության նպաստի հաշվարկ

Սոնա.

Բարև ձեզ: Աշխատում եմ դպրոցում: Մաքուր աշխատավարձս` 54 000 դրամ, կեղտոտը` 78 000 դրամ: Նոյեմբերի սկզբին գնալու եմ ֆիզ. արձակուրդ: Որքա՞ն կկազմի մայրության նպաստը, եթե հուլիս – օգոստոս ամիսներին եղել եմ արձակուրդում 20 օր: Շատ շնորհակալ եմ նախապես:

Oct 06 2016

Որքա՞ն կկազմի նպաստը

Մերի.

Բարև ձեզ, խնդրում եմ ինձ օգնել ֆիզարձակուրդի հաշվարկման հարցում: Դպրոցում աշխատում եմ 01.09.2013թ, մաքուր աշխատավարձս կազմում է 51 700 դրամ: Դեկտեմբերի 1-ից գնալու եմ ֆիզարձակուրդ, որքա՞ն է կազմելու իմ ֆիզարձակուրդի գումարը: Նախապես շնորհակալություն:

Oct 03 2016

Ինչպե՞ս է հաշվարկվում անաշխատունակության նպաստը

Ամալյա.

Հարգելի հաշվապահներ,

խնդրում եմ հուշել՝ ինչպե՞ս է հաշվարկվում անաշխատունակության նպաստը 2-րդ երեխայի դեպքում, եթե առաջին երեխայի ծննդյան, այնուհետև խնամքի արձակուրդի անցնելուց հետո մայրը աշխատանքը չի վերսկսել։

Նախապես շնորհակալ եմ,
Ամալյա

Oct 03 2016

Որքա՞ն արձակման նպաստ պետք է վճարվի

Margo.

Եթե հիմնարկությունն լուծարվում է, ու 2 ամիս առաջ չեն զգուշացրել, ինչքա՞ն արձակման նպաստ պիտի տան (միանգամից լուծարել են):

Sep 30 2016

Որքա՞ն կկազմի նպաստի գումարը

Հասմիկ.

Բարև ձեզ: Տվյալ կազմակերպությունում աշխատում եմ 19.10.2014 թվից: 2016-ի նոյեմբերի 1-ից գտնվելու եմ ֆիզարձակուրդում, միջին ամսեկան աշխատավաչձը կազմում է 120 000 դրամ, ունեմ 22 օր չօգտագործված արձակուրդ: Որքա՞ն կկազմի նպաստի գումարը:

Sep 22 2016

Չաշխատող մայրերի նպաստի հաշվարկ

Նունե.

Բարև ձեզ: Կխնդրեի բացատրել չաշխատող մայրերի մայրության 126 600 դրամ տրվելիք գումարը ինչպես են հաշվում: Գիտեմ՝ միջին աշխատավարձը 55 000 դրամ է: Կանխավ շնորհակալություն:

Sep 22 2016

Որքա՞ն կկազմի նպաստը

R.i.m.a.

Եթե իմ մաքուր աշխատավարձը 75 600 դր է, ես աշխատում եմ 01-02-2016-ից, դեկրետ եմ գնացել 13-09-2016-ից, ինչքա՞ն կլինի իմ դեկրետային աշխատավարձը: խնդրում եմ օգնեք:

Sep 14 2016

Համատեղությամբ աշխատավայրի գործատուն կարո՞ղ է աշխատողին տրամադրել տեղեկանք

Naira.

Համատեղությամբ աշխատավայրի գործատուն կարո՞ղ է աշխատողին տրամադրել տեղեկանք մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ ստանալու համար, եթե դեռևս վեց ամիս առաջ հիմնական աշխատավայրի գործատուն հղիության և ծննդաբերության արձակուրդի ավարտից հետո աշխատողին ազատել է աշխատանքից համաձայն ՀՀ ԱՕ 111 հոդվածի:
Եթե այո, ապա կա՞ անհրաժեշտություն մինչև տեղեկանքի տրամադրելը ընդունելու իրավական ակտ աշխատողի կարգավիճակը համատեղությունից` հիմնականի փոխելու համար:

Sep 07 2016

Աշխատողին վերջնահաշվարկ չեն վճարել

Լիլիթ.

Բարև ձեզ:
Սիրելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել իմ հարցին: Քաղաքացին 38 տարի աշխատել է և կենսաթաշակային տարքը լրանալու կապակցությամբ նրա հետ կնքված անժամկետ աշխատանքային պայմանագիրը լուծվել է: Ամսեկան մաքուր աշխատավարձը կազմել է 73 000 ՀՀ դրամ: Իր հետ վերջնահաշվարկ չեն կատարել, արձակման նպաստ չեն տրամադրել՝ պատճառաբանելով, որ 6 տարի առաջ ինքը օրենքով սահմանված ժամկետից ավել է գտնվել արձակուրդում: Արդյո՞ք ճիշտ են պատասխանե՞լ:

Sep 05 2016

Արդյո՞ք նպաստը հաշվարկվելու է նվազագույն աշխատավարձի հիման վրա

Ծովինար.

Բարև ձեզ, ես պատրաստվում էի ֆիզարձակուրդից ֆիզարձակուրդ գնալ: Ինձ ասացին, որ կվճարվի միայն նվազագույն աշխատավարձով, ոչ իմ իսկական աշխատավարձով: Դա արդյո՞ք ճիշտ է:

Sep 05 2016

Նպաստի հաշվարկ

Լիանա.

Հղիության և ծննդաբերության արձակուրդի հաշվարկը ամենամյա երկարացված արձակուրդից հետո ինչպե՞ս հաշվեմ և ի՞նչ պահումներ պետք է անեմ:

Aug 29 2016

Նպաստի հաշվարկ բարդ ծննդաբերության ժամանակ

Կարինե.

Հարգելիներս, խնդրում եմ պարզաբանեք` արդյո՞ք կեսարյան ծննդաբերության դեպքում նպաստը նույնպես հաշվարկվում է 140 օրվա համար: Որքանով հիշում եմ` գոյություն ունի բարդ ծննդաբերություն հասկացություն, ո՞ր դեպքերին է դա վերաբերվում:

Aug 29 2016

Մայրության նպաստի հաշվարկ

Saten.

Խնդրում եմ պատասխանեք` մայրության նպաստի հաշվարկի մեջ արձակուրդում գտնվելու ամիսը ներառվու՞մ է, թե՞ ոչ:

Aug 23 2016

Նպաստի ձևակերպումներ

Gayane.

Բարև ձեզ: Հաշվարկել եմ հղիության և ծննդաբերության նպաստ: Խնդրում եմ օգնել ինձ հաշվապահական ձևակերպումները տալ:

Aug 09 2016

Մայրության նպաստ

Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել: Ընդունվել եմ աշխատանքի նախորդ 25/05/15թ.: 2016թ. Մարտի 14-ին ինձ հրամանով ազատել են աշխատանքից և միևնույն օրը ընդունել աշխատանքի նույն կազմակերպությունում` որպես այլ հաստիքի աշխատող: Խնդրում եմ հաշվարկել` որքա՞ն կկազմի իմ մայրության նպաստը, եթե իմ զուտ աշխատավարձը կազմում է 140.000 ՀՀ դրամ:

Jul 28 2016

Որքա՞ն կկազմի նպաստը

Բարև ձեզ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցիս.

2010թ աշխատում եմ աշխատանքային պայմանագրով լրիվ դրույք:

Այս ընթացքում աշխատավարձս վերանայվել է, այժմ կազմում է 260 000 մաքուր, սակայն գիտեմ, որ պետք է 12 ամսվանը – 01.02.2016 – մինչ օրս 260 000 է, իսկ դրանից առաջ 245 000:

Հիմա գտնվում եմ դեկրետի մեջ` սկսած 09.07.2016 մինչ 26.11.2016:

խնդրում եմ ասեք` ինչքան եմ ստանալու գումար:

Շնորհակալ եմ:

Jul 28 2016

Մայրության նպաստի հաշվարկ

Հարգելիներս, խնդրում եմ ինձ օգնեք հետևյալ հարցում.
Ես ներկա պահին գտնվում եմ ֆիզարձակուրդում ու կրկին պատրաստվում եմ բալիկ ունենալ… Առաջին արձակուրդս հաշվարկվել է 2 գործատուների աշխատավարձների հիման վրա, քանի որ մի տեղից անմիջապես տեղափոխվել եմ մյուս տեղը, և հետևաբար 7 ամիսը մի վայրից է վերցվել 5 ամիսը մյուս: Հիմա կրկին պետք է ստանամ արձակուրդային, ինչպե՞ս է հաշվարկվելու: Հնարավո՞ր է նույն գումարը լինի ինչպես առաջինի ժամանակ, թե այս դեպքում 2-րդ գործատուի գրանցված աշխատավարձն են դիտարկելու և հաշվարկեն:

Jul 15 2016

Հղիության և ծննդաբերության արձակուրդ

Բարև ձեզ:

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել:

Ես 2007թ-ից աշխատում եմ ՍՊ ընկերությունում և այժմ պետք է գնամ հղիության և ծննդաբերության արձակուրդ:
Անաշխատունակության թերթիկով անաշխատունակության սկիզբը 07.06.2016թ, ավարտը 25.10.2016թ: Վերջին 12 ամիսների ընթացքում գրանցված աշխատավարձս եղել է ամսեկան 110.000 դրամ: Որքա՞ն է կազմելու ինձ հասանելիք գումարը:
Շնորհակալություն:

Jul 12 2016

Ո՞ր աշխատավարձերն են հաշվի առնվելու նպաստի հաշվարկման ժամանակ

Հայկանուշ.

Բարև բոլորին: Խնդրում եմ օգնեք ինձ: Հիմնական աշխատավայրում գտնվում եմ ֆիզ. արձակուրդում, սակայն աշխատում եմ համատեղությամբ երկու այլ հիմնարկություններում: Շուտով նորից տրամադրվելու է հղիության և ծննդաբերության արձակուրդ: Եթե կարող եք պատասխանեք. որտեղի՞ց է վճարվելու նպաստը, ո՞ր աշխատավարձերն են հաշվի առնվելու: Եվ եթե հարկայինից տեղեկանքներ են ներկայացվելու հիմնական աշխատատեղ, ապա որտեղի՞ (հիմնական աշխատատեղը Երևանում է, իսկ մյուս երկուսը՝ ուր այս պահին աշխատում եմ այլ քաղաքում):

Jul 04 2016

Ինչպե՞ս հաշվարկել նպաստը

Lily.

Աշխատակիցը ներկայացրել է անաշխատունակության թերթիկ (նախնական), և այն շարունակելի է: Այս դեպքում ինչպե՞ս հաշվել նպաստը: Սպասել` ներկայացնի շարունակությունը և երկուսը միաժամանակ, թե՞ առանձին առանձին:

Jul 04 2016

Արդյո՞ք նպաստի գումարը ճիշտ է վճարվել

Tatul.

Բարև ձեզ.
Խնդրում եմ օգնեք մի հարցում:
Կինս 2014թ -ի սեպտեմբերից գտնվում է ֆիզ արձակուրդում: 2014թ. օգոստոս ամսվա աշխատավարձը եղել է 82 675 դրամ, հուլիսինը` 82 675 դրամ, հունիսինը` 82 675 դրամ, մայիսինը` 60 520 դրամ, ապրիլինը` 35 038 դրամ: Դրանից առաջ չի աշխատել:

Ֆիզ. արձակուրդը դեռ չլրացած նորից ֆիզ արձակուրդ է գնացել 17.02.16թ-ից: Առաջին ֆիզի ժամանակ գործատուն նորմալ վճարել է, իսկ երկրորդի ժամանակ առաջինի կեսի չափով է վճարել ֆիզ. արձակուրդի գումարը: Խնդրում եմ ասեք` որքա՞ն է կազմում երկրորդ ֆիզ արձակուրդի գումարը: Երկրորդի համար վճարել են մոտավոր 125 880 դրամ, ճի՞շտ է արդյոք:

Jul 04 2016

Որքա՞ն կկազմի նպաստը

Շուշան.

Բարև ձեզ։ Խնդրում եմ պատասխանել իմ հարցին։ Արդեն 8 տարի է աշխատում եմ նույն վայրում, և վերջին 2 տարիների ընթացքում կեղտոտ աշխատավարձս կազմում է 96 000 դրամ, իսկ մաքուրը` 67 000 դրամ։ Պետք է ստանամ ֆիզ արձակուրդի գումարը 140 օրվա համար։ Կարո՞ղ եք ասել` ինչքա՞ն կկազմի իմ ֆիզ արձակուրդի գումարը։ Նախօրոք շնորհակալություն։

Jun 21 2016

Ինչպե՞ս հաշվարկել մայրության նպաստը

Մարինա.

Բարև ձեզ: Խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում.
Ես սկսնակ հաշվապահ եմ և պետք է ընկերության աշխատակցին տրամադրեմ հղիության և ծծնդաբերության արձակուրդ:

Անաշխատունակության թերթիկով անաշխատունակության սկիզբը 26.05.2016թ, ավարտը 12.10.2016թ: Ո՞ր օրից սկսած է հաշվարկվում իր արձակուրդը: Ինչպե՞ս հաշվեմ աշխատողին հասանելիք գումարը, եթե նրա վերջին 12 ամիսների աշխատավարձը կազմել է 1 165 720 դրամ, աշխատել է 5 օրյա գրաֆիկով: Եվ էլեկտրոնային հաշվետվության ո՞ր բաժնում պետք է նշեմ հաշվարկված գումարը:

Խնդրում եմ արձագանքել: Կանխավ շնորհակալ եմ:

Jun 20 2016

Ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնել

Mariana.

Բարև ձեզ: Կխնդրեի օգնել ինձ: Իմ աշխատակիցը գնում է ֆիզ. արձակուրդ: Ինչպե՞ս է կատարվում ֆիզ. արձակուրդի ձևակերպումը, և ինչպիսի՞ փաստաթղթեր պետք է ներկայացնել և որտե՞ղ:

May 20 2016

Երեխայի խնամքի արձակուրդի տրամադրում և նպաստի վճարում

Զարինե.

Բարև ձեզ, ես ուզում եմ երեխա որդեգրել և աշխատում եմ: Որդեգրելուց հետո ինձ երեխայի արձակուրդ հասնու՞մ է մինչև երեխայի 3 տարին լրանալը, ու ինձ երեխայի 18 000 դրամ նպաստը կհասնի՞: Կանխավ շնորհակալ եմ:

May 20 2016

Միջին ամսական աշխատավարձի հաշվարկ

Հիվանդության համար հաշվարկվող անաշխատունակության նպաստ հաշվարկելից միջին ամսական աշխատավարձի հաշվարկի մեջ ներառու՞մ են արդյոք արձակուրդում գտնված ամիսներին ստացված արձակուրդայինները:

May 05 2016

Ինչպե՞ս հաշվարկել ԱՁ մայրության նպաստը

Ռուզաննա.

Ա/Ձ-ն սկսել է գործունեությունը 01.02.2016թ_ից և օգոստոսից պետք օգտվի ֆիզ. արձակուրդից: Ինչպե՞ս պետք է հաշվարկեմ նպաստը, նախապես շնորհակալ եմ:

May 03 2016

Մայրության նպաստի վերաբերյալ

Անի.

Բարև ձեզ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին.
Ես 19 տարեկան եմ, չունեմ աշխատանքային ստաժ, ԲՈՒՀ-ի ուսանող եմ, պատրաստվում եմ մայրանալու: Խնդրում եմ ասել իմ արտոնությունների մասին:
1. Բուլետեն գնալու և վճարի մասին
2. Աշխատանքի ընդունվելու մասին

Apr 28 2016

Որքա՞ն կկազմի մայրության նպաստը

Sofia.

Բարև ձեզ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին.
Որքա՞ն կկազմի իմ մայրության նպաստը, եթե ընդունվել եմ աշխատանքի 01.07.2015-ին և գնացել ֆիզ. արձակուրդ 26.10.2015-ին: Միջին ամսեկան աշխատավարձս կազմում է 100 000 դրամ, եկամտային հարկը և սոցիալական վճարը հանած` 70 600: Երեխային ունեցել եմ կեսարյան հատումով, ուստի օրերի քանակը ավելացվել է 14.03.2016-ից 28.03.2016թ: Խնդրում եմ պատասխանել:

Older posts «