Posts Tagged ‘շնորհ’

Ինչպե՞ս կարելի է ձևակերպել գործարքը

Narek.

Բարև ձեզ: Ես սկսնակ հաշվապահ եմ և խնդրում եմ, որ ինձ օգնեք հետևյալ հարցում: ԲԲԸ-ը զբաղվում է սածիլների արտադրությամբ, և պետությունը նրան հող է տվել և պահանջել, որ երբ նա այդ հողը վաճառի, այն ժամանակ էլ կփոխհատուցի նրա համար: Խնդրում եմ օգնել` ինչպե՞ս կարելի է ձևակերպել այս գործարքը:

Արդյո՞ք պետք է ԱԱՀ հաշվարկ ներկայացնել

Թամարա.

Բարև Ձեզ,

Խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում:
Արդյո՞ք հասարակական կազմակերպությունը, որը աշխատում է բացառապես շնորհներով, պարտավոր է եռամսյակը մեկ կամ, կախված շրջանառությունից, ամիսը մեկ հարկային տեսչություն ներկայացնի ԱԱՀ–ի հաշվարկ` տվյալ ժամանակահատվածի հաշվեգրված ծախսերը գրելով “ԱԱՀ–ից ազատված գործարքներ” տողում: Մի հարկայինում ասում են` պետք է, իսկ մի ուրիշում` զարմանում են ու ասում, որ այդ հաշվարկը ավելորդ է ՀԿ–երի համար: Խնդրում եմ հղում տալ, թե օրենքի որ հոդվածով է դա կարգավորվում:

Շնորհակալություն:

Ինչպիսի՞ հաշվետվություններ պետք է ներկայացնել

Sona.

Հարգելի կոլեգաներ, կարո՞ղ եք պատասխանել իմ հարցին. հասարակական կազմակերպությունը դրամաշնորհ է ստացել: Այդ միջոցներով աշխատողներ է ընդունել: ՀԿ-ն ազատված է ԱԱՀ-ից: Ինչպիսի՞ հաշվետվություններ պետք է ներկայացնել Հ/Տ բացի սոց. վճարների և եկամտահարկի հաշվետվություններից:

Շնորհների հաշվառում

18

Մարիամ.

Բարև Ձեզ, հարգելի կոլեգաներ: Խնդրում եմ պատասխանեք իմ հետևյալ հարցին. երբ անհատույց ստացվում են ապրանքներ, տրվում է հետևյալ ձևակերպումը`
ԴՏ 216
ԿՏ 541(Եկամուտներին վերաբերող շնորհներ):
Իսկ երբ հիմնական միջոցներ են անհատույց ստացվում, 541-ի փոխարեն օգտագործվում է 421 (Ակտիվներին վերաբերող շնորհներ): Հարցս հետևյալն է` ինչու՞ ապրանքներ կամ նյութեր անհատույց ստանալու դեպքում օգտագործվում 541 հաշիվը, իսկ մնացած դեպքերում` 421 հաշիվը:

ՀԿ-ն աշխատում է բացառապես շնորհների գումարով

Նարինե.

Հասարակական կազմակերպությունն աշխատում է բացառապես շնորհների գումարով, չունի ոչ մի տեսակի այլ եկամուտներ: Ի՞նչ պիտի ցույց տրվի պարզեցված շահութահարկի հաշվարկում, թե՞ պարզապես 0-ական /դատարկ/ բլանկ ներկայացնի: Շատ շնորհակալ կլինեմ հարցիս պատասխանելու համար:

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources
Check Google Page Rank
Powered by WordPress | Designed by: buy backlinks | Thanks to seo, seo services and Insanity Workout