Tag Archive: շրջանառություն

Feb 14 2017

Արդյո՞ք հիմնադրամը պետք է վճարի ԱԱՀ

Նունե.

Հարգելի գործընկերներ,
ես ներկայացնում եմ հիմնադրամ, որի շրջանառությունը գերազանցում է 58 մլն-ը: Այսպիսով՝ համարվում ենք ԱԱՀ վճարող: Սրա հետ կապված ունեմ ձեր խորհրդատվության կարիքը.
– Արդյո՞ք հիմնադրամը, եթե ծառայությունների մատուցման պայմանագիր է կնքում փորձագետների հետ, ովքեր ներգրավված են հիմնադրամի ծրագրերում, պետք է վճարի +20% ԱԱՀ:
Շնորհակալ եմ աջակցության համար:
Հարգանքով,
Նունե

Feb 01 2017

ԱԱՀ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն

Արմեն.

Հարգելի գործընկերներ, արդյո՞ք կազմակերպությունը, որի շրջանառությունը 2016թ-ին գերազանցել է ԱԱՀ շեմը` 115 մլն դրամը, պետք է ներկայացնի ԱԱՀ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարությունը: Շնորհակալություն:

Mar 20 2015

Եկամուտ, շահույթ, հասույթ և շրջանառություն տերմիներ

Anna.

Խնդրում եմ բացատրել եկամուտ, շահույթ, հասույթ և շրջանառություն տերմիները: Արդյո՞ք շահույթը և հասույթը ունեն նույն նշանակությունը: Խնդրում եմ բացատրել նաև` ի՞նչ կարող է ներառվել ընկերության ակտիվների մեջ: Կանխավ շնարհակալություն:

Mar 19 2013

Տուրիստական գործակալությունը հարկվում է շրջանառության հարկով

Leo Lucinyan.

Տուրիստական գործակալությունը հարկվում է շրջանառության հարկով: Հյուրանոցների ամրագրման դեպքում երբեմն ստիպված ենք ինքներս ստանալ գումարը հաճախորդից և այնուհետև փոխանցել հյուրանոցին: Գումարը մեծ է, բայց այդ գումարի միայն 5-10 %-ն է մեր շահույթը, որը հյուրանոցը փոխանցում է միայն ամբողջ գումարը ստանալուց և ծառայությունը մատուցելուց հետո: Հետ ստացված շահույթը նույնպես դիտվում է շրջանառություն և ստացվում է` մենք երկու անգամ նույն գումարից պետք է շրջանառության հարկ տանք, որը գերազանցում է մեր շահույթը: Խնդրում եմ հուշեք, թե ինչպես կարելի է վարվել նման պարագայում` առանց ԱԱՀ-ի անցնելու: Շնորհակալություն:

Jun 06 2011

Դրամարկղային գրքի վարման կարգ

Արտեմ.

Խնդրում եմ ինձ օգնել, ինձ շտապ պետք է իմանալ կազմակերպության շրջանառությունից կախված դրամարկղային գրքի վարման կարգը, նախօրոք շնորակալություն:

Jun 06 2011

ՀԴՄ տեղեկությունների վերաբերյալ

Դավիթ Ասատրյան.

Հունիսի 7-ը վերջին օրն է, որպեսզի ներկայացվի ՀԴՄ ամսական (մարտ, ապրիլ, մայիս) շրջանառությունը համաձայն 14.04.11 թիվ 511-ն որոշման: Կոչվում է տեղեկություն: Ի՞նչ պատասխանատվություն է սահմանված չներկայացնելու կամ ուշացնելու համար: Իսկ ամսական շրջանառությունը ո՞նց են հանում ՀԴՄ-ից, կոնկրետ ի՞նչ կոճակներ պետք է սեղմել, արդյո՞ք կոդ պետք է: Խնդրում եմ օգնել ինձ, ով գլուխ է հանում ՀԴՄ ֆիսկալ հանելուց:

Apr 26 2011

Եկամտահարկի հաշվարկ

Ալլա.

Հարգելի հաշվապահեր, խնդրում եմ ուղղություն տալ, թե ինչպես կարող եմ խուսափել ՀՏ-ի այն պահանջից, ըստ որի ՓՄՁ համարվող ԱՁ-ի 2010 թ-ի տարեկան եկամտահարկը հաշվարկվի շրջանառության 3,5 %-ի չափով: Այն տպավորությունն է, որ ուզում են շրջանառության մեջ մտցնել պարզեցված հարկի դրույքաչափը (դա իրենք էլ են խոստովանում):
Կանխավ հայտնում եմ շնորհակալությունս:

Apr 21 2011

Ճշգրտված հաշվետվության հանձնում

Araik.

Բարև Ձեզ, մենք աշխատում ենք ՓՄՁ հարկատեսակով, տարեկան շահութահարկի հաշվետվությունը ուղարկել ենք, բայց տարեկան շրջանառությունը սխալ է գրվել, կարո՞ղ ենք արդյոք հիմա ճշտված օրինակը ուղարկել, հաշվետվությունը փոստով է ուղարկվել: Կանխավ շնորհակալ եմ:

Mar 31 2011

ՀԴՄ տվյալների ներկայացում ՀՏ

Վանա.

Հարգելի հաշվապահներ, մեզ բանավոր տեղեկացրել են, որ այս ամսվանից ՀԴՄ-ի տվյալները (շրջանառությունը) մենք ենք ներկայացնելու ՀՏ: Եթե որևէ մեկը գիտի, թե դա ինչ ձևով է արվելու, թող արձագանքի: Կանխավ շնորհակալություն:

Loading...