Posts Tagged ‘որոշում’

Որոշման և պայմանագրի տիպային ձևեր

Արփի.

Բարև Ձեզ, խնդրում եմ տրամադրել ՀԿ հիմնադիր որոշման և հիմնադիր պայմանագրի տիպային ձևեր: Կանխավ շնորհակալություն: mart_arpi շնիկ yahoo.com

Հիմնադիրների ժողովի արձանագրություն

astxik.

Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Ես այսպիսի մի հարց ունեմ.
2010 և 2011թթ. հիմնադիրի շահույթը չեմ վճարել, որը շահութահարկի հաշվարներում երևում է կուտակված շահույթ տողում, այժմ գումար կա, ցանկանում եմ վճարել, դրա համար հարկավոր է ժողովի արձանագրություն կամ հիմնադրի որոշում: Ով տեղյակ է այս խնդրին, խնդրում եմ արձագանքեք, եթե կարող եք, ժողովի արձանագրության կամ որոշման ձևերը ուղարկեք s.arpik շնիկ mail.ru էլ.փոստին: Կանխավ շնորհակալություն:

Շահաբաժինների հայտարարում և վճարում

30

Անժելա.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք` տարվա վերջում առաջացած շահույթն ամբողջովին ենթակա՞ է վճարման որպես շահաբաժին: Ի՞նչ կարգով է կատարվում շահաբաժինների վճարումը, ե՞րբ չի թույլատրվում վճարել շահաբաժինները և ի՞նչ իրավական և հարկային հետևանքներ կարող են լինել հետևյալ 3 դեպքերում.
1. ՍՊԸ-ն ունի հիմնադիրների որոշում նախորդ տարվա շահաբաժինը բաշխելու վերաբերյալ, սակայն այդ շահաբաժինները չեն վճարվել:
2. ՍՊԸ-ն չունի հիմնադիրների որոշում նախորդ տարվա շահաբաժինը բաշխելու վերաբերյալ, սակայն շահաբաժիններ են վճարվել:
3. ՍՊԸ-ն չունի հիմնադիրների որոշում նախորդ տարվա շահաբաժինը բաշխելու վերաբերյալ, շահաբաժիններ չեն վճարվել:
Կանխավ շնորհակալություն:

Գույքահարկի արտոնություններ

Աիդա.

Արաբկիր շրջանում Կոմիտասի վրա ունեմ 2 բնակարան քարի շենքերում, մեկը 5 հարկանիի 5-րդ հարկում, մյուսը 6 հարկանիի 5 հարկում: Ամեն տարի մուծում եմ սեփականաշնորհված բնակարանների գույքահարկերը, սակայն տեղյակ եմ, որ կան շենքեր, որոնց առաջին և 5-րդ հարկի բնակիչները չեն մուծում, այսինքն ազատված են գույքահարկի վճարներից: Խնդրում եմ ասել` կա՞ն արդյոք որոշումներ Երևան քաղաքի շենքերի որոշակի բնակարանների համար, որոնց սեփականատերերն ազատվում են գույքահարկից, և ինչպե՞ս տեղեկանալ այդ որոշումներին: Շնորհակալ եմ նամակիս ուշադրություն դարձնելու և պատասխանելու համար:

525 որոշում

Nune.

Բարև Ձեզ:
Խնդրում եմ գրեք` որտեղ կարող եմ կարդալ 525 որոշումը:

ԼՂՀ կառավարության 2000 թվականի թիվ 255 որոշում

Tigran.

Հարգելի գործընկերներ,
Ինձ անհրաժեշտ է ԼՂՀ կառավարության 2000 թվականի թիվ 255 որոշումը, (դա ՀՀ-ի 314 և 315 որոշումների թեմայով է, Խնդրում եմ օգնել

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources
Check Google Page Rank
Powered by WordPress | Designed by: buy backlinks | Thanks to seo, seo services and Insanity Workout