Tag Archive: պարգևավճար

Oct 22 2018

Աշխատակցին չի վճարվել վերջնահաշվարկ

Անահիտ Ս.

Հարգելի գործընկեր, հարցս հետևյալն է. Նախկին աշխատակցին, ով ՏԻՄ – ում աշխատել է 1999-2017թթ ընկած ժամանակահատվածում, ունեցել է չվճարված արձակուրդ 1999-2006թթ-ի համար: 2017թ-ին համայնքների խոշորացման հետևանքով ազատվել է աշխատանքից, և նրան հաշվարկվել և վճարվել է վերջնահաշվարկ 2003-2006թթ-ի համար, իսկ մինչև 2003թ-ը չի վճարվել, քանի որ չկա այդ ժամանակահատվածի համար կնքված պայմանագիր: Հիմա այս աշխատակիցը դիմել է դատարան և պահանջում է 1999-2003թթ ընկած ժամանակահատվածի համար չվճարված գումարը: Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցերին.
1. վերջնահաշվարկ հաշվարկելիս ո՞ր ժամանակահատվածի աշխատավարձն են ընդունում միջին ամսեկան աշխատավարձ՝ 1999-2003թթ-ին ստացած աշխատավարձը, թե ըստ աշխ. օրեսգրքի 195 հոդվածի նման պահանջ առաջանալուց ամսվան նախորդող վերջին տասներկու ամիսների ընթացքում տվյալ գործատուի կողմից աշխատողի համար հաշվարկված աշխատանքի վարձատրության բոլոր տեսակների (հիմնական աշխատավարձ, լրացուցիչ աշխատավարձ` հավելումներ, հավելավճարներ, լրավճարներ, պարգևատրումներ և այլն) ընդհանուր գումարը տասներկուսի բաժանելու միջոցով:
2.Ճի՞շտ է արդյոք, որ վճարվել է 2003-2006թթ-ի համար` 60 օր տևողությամբ, քանի որ աշխատանքային օրենսգիրքը գրվել է 2005թ-ին և հետադարձ ուժ ունի ընդունումից երկու տարի առաջ ծագած հարաբերությունների վրա, այսինքն սկսած 2003թ-ից հետո պետք է վճարվի: Կանխավ շնորհակալ եմ:

Jul 30 2018

Պարգևավճարից կենսաթոշակային կամ եկամտային հարկ պահվու՞մ է

Julietta.

Բարև ձեզ, պարգևավճարից կենսաթոշակային կամ եկամտային հարկ պահվու՞մ է:

Jan 08 2018

Ի՞նչ հարկեր են պահվում մրցույթում տրվող դրամական պարգևից

Սառա.

Ողջույն,
Խնդրում եմ ասեք` ի՞նչ հարկեր են պահվում մրցույթում տրվող դրամական պարգևից և ի՞նչ չափով: Շնորհակալ եմ:

Mar 28 2017

Արձակուրդայինի հաշվարկ

asmik.avagyan.

Արձակուրդի հաշվարկի մեջ պարգևատրման գումարը երկրորդ անգամ կարո՞ղ է մտնել հաշվարկի մեջ, եթե տվյալ ամիսը մտնում է հաշվարկի մեջ: Կանխավ շնորհակալություն:

Jan 31 2017

Վերջնահաշվարկ

Գառնիկ Մ.

Բարև ձեզ, ես էսպիսի հարց ունեմ` կապված արձակուրդայինի հաշվարկի հետ, կոնկրետ իմ դեպքում` վերջնահաշվարկ: Եթե ենթադրենք իմ աշխատավարձը կազմում է 80 000 դրամ, + ամեն ամիս ստանում եմ KPI բոնուս 20 000-ի չափով, ունեմ արձակուրդային 60 օր, ինձ ինչքա՞ն գումար կվճարեն աշխատանքից դուրս գալու դեպքում, և ի՞նչ բանաձևով է հաշվարկվում դա: Շնորհակալություն:

Dec 14 2016

Արձակուրդայինի հաշվարկ

Մարինե.

Բարև ձեզ, հարգելի մասնագետներ: Դիցուք աշխատողը գնում է արձակուրդ սեպտեմբերի 1-ից: Նրան անհրաժեշտ է վճարել արձակուրդային առնվազն երեք օր առաջ (ՀՀ աշխատանքային օրենսգրքի 169 հոդվածի համաձայն), այսինքն առնվազն օգոստոսի 28-ին: ՀՀ աշխատանքային օրենսգրքի 195 հոդվածում նշվում է. “Աշխատողի միջին ամսական աշխատավարձի չափը որոշվում է այդպիսի պահանջ առաջանալու ամսվան նախորդող վերջին տասներկու ամիսների ընթացքում տվյալ գործատուի կողմից աշխատողի համար հաշվարկված աշխատանքի վարձատրության բոլոր տեսակների (հիմնական աշխատավարձ, լրացուցիչ աշխատավարձ` հավելումներ, հավելավճարներ, լրավճարներ, պարգևատրումներ և այլն) ընդհանուր գումարը տասներկուսի բաժանելու միջոցով:” Խնդրում եմ պատասխանել այսպիսի հարցին. պահանջ առաջանալու պահը համարվում է սեպտեմբերի 1-ը, թե՞ օգոստոսի 28-ը: Կանխավ շնորհակալություն:

Sep 11 2014

Ինչո՞վ են իրարից տարբերվում հավելավճարը, հավելումը և պարգևավճարը

Arsine.

Հարգելի հաշվապահներ,
ինչո՞վ են իրարից տարբերվում հավելավճարը, հավելումը և պարգևավճարը:

May 04 2014

Արդյո՞ք կառաջանա եկամտային հարկի պարտավորություն

astxik.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք` եթե աշխատակցին վճարում եմ նվեր ստացված գումար, դրանից պահվու՞մ է եկամտային հարկ, և եթե հնարավոր է` հղում արեք:

Mar 13 2014

Նպաստի հաշվարկ

Անի.

Բարև ձեզ: Ֆիզարձակուրդի հաշվարկում արդյո՞ք հաշվի են առնվում նաև պարգևավճարները, և հաշվարկվում է մաքուր աշխատավարձը, թե՞ առանց պահումների:

Mar 06 2014

Կազմակերպությունը 2013 թ. վերաբերվող պարգևավճարները վճարում է 2014 թ. սկզբին

Գառնիկ.

Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պարզաբանել հետևյալը:

Կազմակերպությունը 2013 թ. վերաբերվող պարգևավճարները վճարում է 2014 թ. սկզբին: Պարտադիր կուտակային կենսաթոշակային վճարների առումով արդյո՞ք տվյալ պարգևավճարը համարվում է նվազեցվող եկամուտ, թե՞ այն չպետք է նվազեցվի՝ հաշվի առնելով, որ դա 2013 թ. եկամտի մաս է (պարզապես վճարվել է 2014 թ.-ին):

Նախօրոք շնորհակալություն:

Mar 14 2013

Արդյո՞ք պարգևավճարները հարկվում են

Հեղինե.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք.

1. Պարգևավճարները, հավելավճարները արդյո՞ք ենթակա են հարկման եկամտային հարկով:
2. Որո՞նք են համարվում պասիվ եկամուտներ:
3. Եթե ԱՁ-ն գործում է, կատարում է 5000 դրամ եկամտային հարկի վճարումները, սակայն դեռևս միայն ձեռքբերումներ է անում հետագայում արտադրանք թողարկելու համար և աշխատողներ չունի, այս դեպքում նա պարտավո՞ր է որևիցե հաշվետվություն ներկայացնելու, թե՞ ոչ: Նշեմ, որ ԱՁ-ն համարվում է շրջանառության հարկ վճարող:

Կանխավ շնորհակալություն:

Nov 27 2012

Պարգևատրումների հաշվարկ

Susanna Serobyan.

Խնդրում եմ ասել, թե ինչպես են հաշվարկում միջին աշխատավարձը տարեվերջյան պարգևատրումները հաշվարկելիս: Շնորհակալություն:

Nov 01 2012

Արդյո՞ք հասնում է պարգևատրում

Մարինե.

Բարև Ձեզ, խնդրում եմ ինձ ասեք` պետական հիմնարկում աշխատողին մինչև 6 աշխատանքային ամիս լրանալը պարգևատրում հասնու՞մ է, թե՞ ոչ:

Apr 29 2012

Արդյո՞ք պարգևավճարը հարկվում է

Աննա.

Կարո՞ղ եք ասել, եթե արհմիությունում որոշել են աշխատողներին պարգևատրում կամ հավելում տալ, դա հարկվու՞մ է:

Nov 08 2011

Ինչպե՞ս հաշվարկել հարկերը

Արտակ.

Բարև ձեզ, խնդրում եմ օգնել ինձ հետևյալ հարցում, եթե աշխատողը ամսական ստանում է 80000 դրամ աշխատավարձ և 10000 դրամ պարգևավաճար, ինչպե՞ս հաշվարկել հարկերը:

Oct 26 2011

Ինչպե՞ս հաշվարկել աշխատողի միջին աշխատավարձը

Hasmik.

Ինչպե՞ս հաշվարկել աշխատողի միջին աշխատավարձը, եթե նա 2010թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին եղել է արձակուրդի մեջ, դեկտեմբեր ամսին ստացել է պարգևատրում:

Oct 13 2011

Աշխատողը գտնվում է հղիության և ծննդաբերության արձակուրդում

Armine.

Աշխատողը գտնվում է հղիության և ծննդաբերության արձակուրդում: Ունեցել է երեխա: Ցանկանում ենք դրամական խրախուսանք տալ մայրիկին: Իրավունք ունե՞նք արդյոք հղիության և ծննդաբերության արձակուրդի ընթացքում տալ այն:

Sep 19 2011

Միջին աշխատավարձ հաշվելիս

Աննա.

Բարև ձեզ:
Ես 22.12.2010 – 10.05.2011 եղել եմ հղիության և ծննդաբերության արձակուրդում և դուրս եմ եկել աշխատանքի 11.05.2011, ապա 22.08.2011 – 03.09.2011 վերցրել եմ ինձ հասանելիք ամենամյա հերթական արձակուրդ: Միջին աշխատավարձ հաշվելիս ըստ ՀՀ աշխ. օրենքի 195 հոդվածի միջին աշխատավարձի հաշվարկման համար հաշվի են առնվում աշխատանքի վարձատրության բոլոր տեսակները (լրավճարներ, հավելավճարներ, պարգևատրումներ և այլն), որոնք կիրառվում են տվյալ կազմակերպությունում` անկախ վճարման աղբյուրից: Հաշվու՞մ են արդյոք հղիության և ծննդաբերության արձակուրդի դիմաց վճարած գումարը (ընդհանրապես վերջին 12 ամսում վճարած արձակուրդայինները կամ բյուլետենները):

Sep 08 2011

Պարգևավճարից ի՞նչ հարկեր է պահվում

Մարիամ.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ ասեք` պարգևավճարից ի՞նչ հարկեր է պահվում:

Jul 06 2011

Արձակուրդայինի հաշվարկ

Հրաչյա.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք հաշվարկել իմ արձակուրդայինը և մնացած օրերի աշխատավարձս:

Վերջին անգամ արձակուրդ եմ գնացել փետրվար ամսին: Հունվարից մինչև այժմ ամսական աշխատավարձս կազմում է 280000 դրամ (մաքուր ստանում եմ 231700 դրամ): Մայիս ամսին ստացել եմ 20000 պարգևատրում: Հուլիսի 11-ից մինչև հուլիսի 20-ը լինելու եմ արձակուրդում (10 օր տևողությամբ): Աշխատում եմ 5-օրյա աշխատանքային գրաֆիկով:
Հուսով եմ, վերևում նշված տվյալները բավական են հաշվարկները կատարելու համար:

Կանխավ շնորհակալություն օգնության համար:

Հարգանքներով, Հրաչ:

Jan 24 2011

Նախածննդյան արձակուրդ

Ռաֆիկ.

Ինչպե՞ս է հաշվարկվում նախածննդյան արձակուրդը, եթե անձնավորությունը ստանում է բացի աշխատավարձից նաև հավելավճարներ, պարգևատրումներ:

Jan 13 2011

Կազմակերպությունում կա 12 աշխատող

Gayane.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցին. մեր կազմակերպությունում կա 12 աշխատող, որից մեկը դեկտեմբերի 1-ից վերցրել է իր հաշվին արձակուրդ: Մեր աշխատավարձը դեկտեմբերին եղել է ընդ. 774676 դրամ, իսկ գործատուի սոցըˋ 160002 դրամ, այս գումարից կա մեկ աշխ.102000 հզ.դրամ, սոցը 19100: Դեկտեմբերին ունեցել ենք 4 հոգու պարգևատրում ընդ.396360 դրամ, 75452 սոց: Սոցի թվերը իրար չեն համապատասխանում սոցի հաշվետվությունում, խնդրում եմ պատասխանեք սկսնակիս:

Nov 22 2010

Աշխատանք վնասակար պայմաններում

Մարիամ.

Բարև բոլորին, խնդրում եմ օգնեք.
1. Ինձ հետաքրքրում է, այժմ է՞լ են պլաստիկ քարտերով վճարումների դեպքում տրվում ՀԴՄ-ի կտրոններ, թե այդ կարգը չի գործում:

2. Եթե աշխատողը աշխատում է առողջության համար վնասակար պայմաններում, ապա հավելյալ արձակուրդի և աշխատավարձի ի՞նչ նորմեր կան:

Nov 11 2010

Աշխատանքային օրենսգրքի 195 հոդվածի համաձայն

Նանա.

Աշխատանքային օրենսգրքի 195 հոդվածի համաձայն,
Աշխատողի միջին ամսական աշխատավարձի չափը որոշվում է այդպիսի պահանջ առաջանալու ամսվան նախորդող վերջին տասներկու ամիսների ընթացքում տվյալ գործատուի կողմից աշխատողի համար հաշվարկված աշխատանքի վարձատրության բոլոր տեսակների (հիմնական աշխատավարձ, լրացուցիչ աշխատավարձ` հավելումներ, հավելավճարներ, լրավճարներ, պարգևատրումներ և այլն) ընդհանուր գումարը տասներկուսի բաժանելու միջոցով: Կարդալ ավելին … »

Nov 08 2010

Պարգևատրություն

Արմինե.

Բարև ձեզ, ես սկսնակ հաշվապահ եմ: Աշխատում եմ բյուջետային հիմնարկում: Մեր նախկին հաշվապահը ամեն տարի իրենց աշխատավարձից տնտեսած գումարը տարեվերջում պարգևատրում է տվել աշխատողներին: Խնդրում եմ ասեք, ճի՞շտ է վարվել, թե ոչ: Արդյոք մենք այդ իրավուքը ունենք, թե չէ:

Oct 30 2010

Հարկեր աշխատավարձից

Մարինա.

Հարգելի հաշվապահներ,
խնդրում եմ մանրամասն ներկայացնել աշխատավարձի հարկման կարգը (եկամտահարկ և սոց.վճար) այն դեպքում, երբ ես ստանում եմ աշխատավարձ 15 օրը մեկ անգամ և յուրաքանչյուր ամսվա 10-ին պարգևավճար` աշխատավարձի կեսի չափով: Նշեմ, որ աշխատավարձիս չափը մինչև հարկումը կազմում է 122000 ՀՀ դրամ:

Oct 26 2010

Պարգևատրման գումարի վերաբերյալ

Մանուշ.

Բարև Ձեզ, ես աշխատում եմ Տեղական ինքնակառավարման մարմիններում հաշվապահ, նախահաշվով ունեմ նախատեսած 4112 հոդվածով պարգևատրման գումար, ուզում եմ իմանամ` այդ գումարը վճարելիս որևէ պահում արվում է, թե ոչ, կենսաթոշակային հաշվարկվում է, թե ոչ այդ գումարի համար, կամ սոցի ու եկամտահարկի հաշվետվությունում նշվում է, թե ոչ:

Oct 20 2010

Պարգևատրություն աշխատակիցներին

Լարիսա.

Բարև բոլորին: Ես սկսնակ հաշվապահ եմ բյուջետային հիմնարկում` թանգարանում: Մենք ունենք տարվա ընթացքում տնտեսած գումար: Արդյոք իրավունք ունենք այդ գումարներով աշխատակիցներին պարգևատրություն տալ:
Կանխավ շնորհակալ եմ:

Loading...