աշխատանք

Tag Archive: ստանդարտներ

Mar 16 2014

ՀՀՄՍ վերաբերյալ նյութեր

Քնարիկ.

Բարև ձեզ, կարո՞ղ եք ինձ օգնել` հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների վերաբերյալ նյութեր որտեղի՞ց կարող եմ ձեռք բերել:

Dec 08 2012

Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտներ

“Նյութեր” բաժնում ավելացվել են հետևյալ նյութերը.

  • ՀՀՄՍ-ներ
  • ՖՀՄՍ-ներ
  • ՖՀՄՄԿ մեկնաբանություններ
  • ՄՄԿ մեկնաբանություններ
  • ՓՄԿ ՖՀՄՍ

May 19 2012

Հաշվապահի որակավորման քննությունների հարցաշար

Արաքս.

Ֆին. նախարարության հարցաշարում ո՞ր ստանդարտներն են օգտագործվում, միջազգայի՞ն ՀՀՄՍ, թե՞ ՀՀՀՀՍ: Ո՞ր կայքերում կան ամենավերջին ու քննական հարցաշարում հանդիպող ստանդարտները:

May 14 2012

Ստանդարտ 34-ի հետ կապված խնդիրներ

Arthur.

Ո՞վ ունի ստանդարտ 34-ի հետ կապված խնդիրներ: Նախընտրելի է, որ լուծումներն էլ լինեն: Նախապես շնորհակալ եմ:

Mar 31 2012

Կազմակերպությունը պետք է վերանայի ՀՄ օգտակար շահագործման ժամկետը

Նունե.

Կազմակերպությունը ունի զրոյական մնացորդային արժեքով հաշվառվող հիմնական միջոցներ, հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտ 16-ի 51 կետի համաձայն կազմակերպությունը պետք է վերանայի հիմնական միջոցների օգտակար շահագործման ժամկետը: Խնդրում եմ պարզաբանեք` որտեղ կարող եմ կարդալ նշված գործընթացի իրականացման կարգը, այսինքն` ինչպես է վերանայումից հետո հաշվարկվում ամորտիզացիան, կամ եթե տվյալ հիմնական միջոցի մնացորդային արժեքը զրո է, և կազմակերպությունը վերանայել է հիմնական միջոցի շահագործման ժամկետը և պետք է այն օգտագործի ևս 2 տարի, ապա այդ դեպքում ամորտիզացիա հաշվարկվու՞մ է, թե՞ ոչ: Նախապես շնորհակալություն :oops:

Dec 13 2011

IFRS-ի վերաբերյալ

Արտեմ.

Բարև Ձեզ, խնդրում եմ հուշեք ինձ, որտեղի՞ց կարող եմ բեռնել կամ գտնել IFRS-ի և դրա կիրառմանը վերաբերող ուղեցույցի մասին ինֆորմացիա: Նախապես շնորհակալ եմ:

Nov 17 2011

Հաշվապահական հաշվառման նոր ստանդարտներ

Tatevik.

Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ ինձ օգնել հետևյալ խնդրում. որտեղի՞ց կարող եմ գտնել հաշվապահական հաշվառման նոր ստանդարտները:
Կանխավ շնորհակալություն:

Aug 25 2011

Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտներ

Gohar.

Խնդրում եմ ուղարկել միջազգային ստանդարտները նշված հասցեին.
gogazg2006 շնիկ mail.ru
Կանխավ շնորհակալություն:

Jun 13 2011

Հաշվապահական հաշվառման ստանդարտներ

lusine.

Ասացեք խնդրեմ` որտեղից բեռնեմ հաշվապահական հաշվառման ստանդարտները:

May 13 2011

Դրամական միջոցների հաշվառում

Inga.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնեք գտնել դրամական միջոցների հաշվառման համար անհրաժեշտ հաշվապահական ստանդարտները:

May 10 2011

Ստանդարտ 39

Մերի.

Խնդրում եմ, կարո՞ղ եք ինձ ուղարկել հաշվապահական հաշվառման 39-րդ ստանդարտը: Նախօրոք շնորհակալություն: Էլ. փոստ- marykhachatrian շնիկ mail.ru:

Mar 18 2011

Շահութահարկի հաշվարկի վերաբերյալ

Արփինե.

Հարգելի հաշվապահներ, եթե ունեք շահութահարկի 5 աղյուսակում լրացնելու ստանդարտ ձև, հաշվապահական հաշվառման քաղաքականության մասին (հաշվապահական հաշվառումը համապատասխանում է ՀՀօրենքի ՀՀ ստանդարտին), խնդրում եմ ուղղարկեք skrisina շնիկ mail.ru :

Feb 19 2011

ՀՀՄՍ 39

Նունե.

Հարգելի հաշվապահներ, եթե կարող եք օրինակով մեկնաբանել ՀՀՄՍ 39-ի մեջ ներկայացված արդյունավետ տոկոսադրույքի մեթոդը և ակտիվի կամ պարտավորության ամորտիզացված արժեքները, կխնդրեի գրել: Կամ ընդհանրապես, եթե կցանկանայիք քննարկել հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտները, կխնդրեի գրել nune.1987 շնիկ mail.ru հասցեին: Ստանդարտները կարող եմ ուղարկել: Կարծում եմ, ընդհանուր քննարկումը ավելի արդյունավետ կլինի: Նախապես շնորհակալություն:

Jan 20 2011

Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտներ

Անուշիկ.

Ցանկանում եմ ծանոթանալ Հաշվապահական Հաշվառման Միջազգային Ստանդարտներին: Եվ խնդրում եմ, ցանկանում եմ ունենալ նյութեր: Կարո՞ղ եք ուղարկել:

Sep 09 2010

Հաշվապահական հաշվառման միջազգային նոր ստանդարտներ

Արթուր.

Բարև Ձեզ հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ ինձ օգնեք գտնել հաշվապահական հաշվառման միջազգային նոր ստանդարտները, կանխավ շնորհակալություն:

Jun 26 2010

Հայաստանի Հանրապետության Հաշվապահական Հաշվառման Ստանդարտներ

Անի.

Բարև Ձեզ: Ինձ կարող եք ասել, թե որ կայքից կարող եմ ձեռք բերել Հայաստանի Հանրապետության Հաշվապահական Հաշվառման Ստանդարտները (ՀՀՀՀՍ) ամբողջությամբ: Նախապես շնորհակալություն:

Jun 18 2010

Հայաստանի ՓՄՁ-ների ներկայացուցիչները բախվել են կրկնակի հաշվապահության խնդրի հետ

Հայաստանի կառավարությունը հունիսի 17-ի իր նիստում որոշել է հայերեն տպագրել փոքր և միջին կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտը, որը կիրառելու է Հայաստանում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպությունների ճնշող մեծամասնությունը և որը հնարավորություն կտա Կարդալ ավելին … »

Jun 11 2010

Հաշվապահական հաշվառման միջազգային նոր ստանդարտներ

Հասմիկ.

Կօգնեք ինձ գտնել հաշվապահական հաշվառման միջազգային նոր ստանդարտները.

May 14 2010

Հաշվապահական Հաշվառման Միջազգային Ստանդարտներ

Աննա.

Խնդրանք արդյոք կարող է ինչ որ մեկն ինձ օգնել ուղղարկելով Հաշվապահական Հաշվառման Միջազգային Ստանդարտները հետևյալ էլեկտրոնային հասցեով anna.25.25 շնիկ mail.ru կանխավ շնորհակալ եմ.

Oct 30 2009

Նոր ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտ

Հայաստանում վերջին օրենսդրական փոփոխություններից հետո որոշ կազմակերպություններ` այդ թվում նաև բանկերը, ապահովագրական և վարկային կազմակերպությունները, համապատասխանաբար 2009 և 2010 թթ. հունվարից իրենց ֆինանսական հաշվետվությունները պետք է կազմեն ՖՀՄՍ-ի` Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտի համաձայն: ՓՄՁ-ների համար ՖՀՄՍ-ն Կարդալ ավելին … »

Older posts «