Tag Archive: ստուգում

Jul 06 2017

Ի՞նչ անել, եթե համաձայն չեք հարկային ստուգման կազմված ակտի հետ. Ֆինանսական խորհրդատու

Jun 28 2017

Հարկային ստուգումներ. ե՞րբ և ինչպե՞ս է այն կատարվում

May 25 2017

Կկանոնակարգվեն ռիսկի վրա հիմնված համալիր հարկային ստուգումների համակարգի կիրառման հարցերը

Dec 19 2016

Աուդիտորական ստուգման հետ կապված

Հասմիկ Ա.

Բարև ձեզ։ Ես մի հարց ունեմ. Իրավունք ունի՞ արդյոք աուդիտը պահանջելու, որ հաշվապահը ստուգման ենթակա բոլոր փաստաթղթերը տա իրեն, և նա դրանք տանի իր հետ` իրեն հարմար վայրում ստուգելու համար։

Sep 29 2016

Արդյո՞ք անհրաժեշտ է ներկայացնել ճշգրտված հաշվետվություն

Arsine.

Հարգելի հաշվապահներ, շտապ է:
Կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ով: Հունիս ամսին դուրս է գրվել 2 հարկային հաշիվ` ընդհանուր մոտ 70 000 դրամի, որոնցում մատակարարման ամսաթիվը 20.06.2016թ-ի սխալմամբ նշվել է 20.05.2016: Մայիս ամսվա ԱԱՀ հաշվետվությունը ուղարկվել է առանց այդ երկու հաշիվների, որոնք ներառվել են հունիս ամսվա հաշվետվության մեջ:

Հարկայինից ստացվել է ծանուցում կամերալ ստուգման արդյունքների մասին, որով արձանագրվել է, որ մայիս ամսվա շրջանառությունը 70 000 դրամով պակաս է ներկայացված:

Նշեմ, որ ՀՏ-ն միայն արձանագրել է մայիս ամսվա պակաս շրջանառությունը, սակայն չի արձանագրել, որ հունիսին 70 000-ով ավել է ներկայացվել:

Ի՞նչ խորհուրդ կտաք: Արժե՞ արդյոք ներկայացնել ԱԱՀ ճշտված հաշվետվություն: Տվյալ դեպքում պետք է ներկայացվի մայիս և հունիս ամիսների ճշտում: Թե՞ ուղղակի կարելի է բացատրություն ներկայացնել, որ ամսաթվերը պատահաբար սխալ են գրվել և դրանք ներառված են հունիս ամսվա հաշվետվության մեջ:

Կանխավ շնորհակալություն:

Sep 06 2016

Կազմակերպությունը ընդգրկված է տարեկան ստուգումների պլանում

Arsine.

Հարգելի հաշվապահներ,
ՍՊԸ-ն զբաղվում է մեծածախ (իրականացնում է առաքում) և մանրածախ առևտրով և աշխատում է ԱԱՀ դաշտում: Կազմակերպությունը ընդգրկված է տարեկան ստուգումների պլանում: Կարո՞ղ եք ասել, թե տվյալ դեպքում ինչերն են հիմնականում ստուգման ենթարկվում: Կանխավ շնորհակալություն:

Aug 29 2016

Եթե կազմակերպությունը չկա ՊԵԿ նախատեսվող ստուգումների պլանում

Կարեն.

Հարգելի գործընկերներ, եթե ընկերությունը չկա ՊԵԿ նախատեսվող ստուգումների պլանում, արդյո՞ք դա նշանակում է, որ տվյալ ժամանակահատվածում ստուգում չի լինելու ընդհանրապես, թե՞ ինչ-որ կետերով այնուամենայնիվ կարող են գալ ստուգման: Շնորհակալություն:

Jul 06 2016

Երբ իրականացվում են ստուգումներ և գտնվում են որոշակի սխալներ

Աննա.

Բարև ձեզ, երբ իրականացվում են ստուգումներ և գտնվում են որոշակի սխալներ, ի՞նչ է սպասվում դրանից հետո: Կանխավ շնորհակալ եմ, հարցս վերաբերում է գործավարի կատարած աշխատանքին փաստաթղթերի հետ կապված:

Jun 16 2016

Շահութահարկի հաշվարկի 6-րդ աղյուսակը սխալմամբ լրացվել է 1 000 դրամներով

Նարինե.

Հարգելի կոլեգաներ, եթե հանդիպել եք նման խնդրի, խնդրում եմ արձագանքել.
2014 թվականի շահութահարկի 6-րդ աղյուսակը սխալմամբ լրացվել է 1 000 դրամներով: 2015թ-ի շահութահարկի հետ համեմատելով կամերալ ստուգմամբ հայտաբերվել է մեծ գումարի չափով սխալ, որը հետևանք է հենց 6-րդ աղյուսակի սխալ լրացնելուն, սակայն 2014 թվականը ստուգված է, այսինքն հաշվարկը ճշգրտել հնարավոր չէ: Այս դեպքում ինչպե՞ս պետք է խնդիրը լուծվի, արդյո՞ք բավարար է կամերալին պատասխանել նամակով, որ սխալ է լրացված 6-րդ այուսակը, և սա կլինի բավարար, թե կարո՞ղ են լինել այլ հետևանքներ:

Jul 24 2015

Տեսչական ստուգումները կես տարով կդադարեցվեն

Աղբյուր` Fintax.am

Տնտեսվարող սուբյեկտներում տեսչական ստուգումները կես տարով կդադարեցվեն, կառավարության նիստի ընթացքում ասել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նրա խոսքերով, պետք է ականջալուր լինել տնտեսվարողների դժգոհություններին` կապված պետական մարմինների իրականացրած անհարկի ստուգումների հետ, որոնք խոչընդոտում են ընկերությունների գործունեության բնականոն ընթացքը:

“Ստեղծված իրավիճակում պետք է արվի ամեն ինչ` անհարկի միջամտությունները բացառելու և բոլոր կարգի ստուգումները նվազագույնի հասցնելու համար”,- նշել է վարչապետը:

Այս նպատակով Հովիկ Աբրահամյանը հանձնարարեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին քննարկումներ կազմակերպել տեսչական իրավասություններ ունեցող պետական մարմինների հետ և ստուգումները դադարեցնել մինչև 2015 թվականի վերջը:

Jul 08 2014

Ինչպե՞ս թևթևացնել կոշտ հարկային վարչարարությունը` բարձրացնելով դրա իրականացման արդյունավետությունը

243

Arthur.

Հարգելի գործընկերներ, եթե դժվար չէ, խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցին: Ինչպե՞ս ձեզ հայտնի է, վերջին շրջանում առևտրային գործարքների փաստաթղթաշրջանառության իրական ծավալները ֆիքսելու կամ ստվերը կրճատելու ուղղությամբ իրականացվում է համեմատաբար կոշտ հարկային վարչարարություն. օպերատիվ միջոցառումներ, տրանսպորտային միջոցների հաճախակի ստուգումներ, ստուգումների այլ տեսակներ և այլն, որոնք կրում են, որոշակի առումով, խնդիրը լուծելու պարտադրական տարրեր: Ի՞նչ տարբերակներ կմատնանշեք, որպեսզի բիզնեսը չթաքցնի իր հարկերը և բարեխղճորեն վճարի` հիմնված ինքնահայտարարագրման սկզբունքի վրա, և միաժամանակ իրականացվի թեթև հարկային վարչարարություն: Կխնդրեի վերջինիս պատասխանը հնարավորինս առարկայական ձևակերպեիք` ինչպե՞ս թևթևացնել կոշտ վարչարարությունը` բարձրացնելով դրա իրականացման արդյունավետությունը: Նախապես շնորհակալություն:

Jun 05 2014

ՏՀՏ-ն իրավունք ունի՞ ստուգում կազմակերպել ժամանակավոր դադարեցման շրջանում

Լևոն.

Բարև Ձեզ: ՍՊԸ-ի` ժամանակավոր դադարեցման դիմում տալուց հետո ՏՀՏ-ն իրավունք ունի՞ ստուգում կազմակերպել ժամանակավոր դադարեցման շրջանում: Նախապես շնորհակալություն:

Apr 26 2014

Ստուգման ակտով արձանագրված գումարների հաշվապահական ձևակերպումներ

Արթուր.

Հարկային տեսչությունը գրել է ակտ, օրինակ` 1 000 դր շահութահարկ, 500 դր ԱԱՀ և ակտի 10 % խրախուսման ֆոնդին: Խնդրում եմ տալ հաշվապահական ձևակերպումները:

Feb 24 2014

ՏՀՏ-ն իրավունք ունի՞ ստուգում կազմակերպել դադարեցման շրջանում

Դիանա.

Բարև Ձեզ, կարո՞ղ եք ասել` ՍՊԸ-ն դադարեցման դիմում տալուց հետո ՏՀՏ-ն իրավունք ունի՞ ստուգում կազմակերպել դադարեցման շրջանում, խնդրում եմ նշել օրենքի կետ: Եվ կա՞ արդյոք օրենք, որ այսքան տարի դադարեցման մեջ գտնվող ՍՊԸ-ները ավտոմատ լուծարվում են: Շնորհակալություն:

Oct 29 2013

Կազմակերպությունը չի վճարել առաջին եռամսյակի նվազագույն շահութահարկը

Hayk.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք. այս տարվա մինչև հունիսի 15-ը և մինչև սեպտեմբերի 15-ը վճարվել է 2-րդ և 3-րդ եռամսյակների նվազագույն շահութահարկը: Հոկտեմբերին պարզվել է, որ չենք վճարել առաջին եռամսյակի նվազագույն շահութահարկը, որն ուզում ենք հիմա վճարել: Կարո՞ղ եք ասել` տույժ էլ պետք է վճարեմ, եթե այո, ապա ի՞նչ ժամկետի համար: Ցանկանում եմ հղում անել նաև շահութահարկի մասին Կարգի 9.4 կետը և կխնդրեի ձեր մեկնաբանությունները:

Ընդ որում` նվազագույն շահութահարկի եռամսյակային գումարների նկատմամբ տույժերը հաշվարկվում են միայն ռեզիդենտի մոտ իրականացված շահութահարկի գծով պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգման ընթացքում:

Oct 24 2013

Փոքր բիզնեսին կրկին կսկսեն ստուգել

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ…՝
© 168 Ժամ առցանց լրատվական կայք

ՀՀ կառավարությունը փոփոխություն և լրացումներ է կատարել “Ստուգումների կազմակերպման և անցկացման մասին” որոշման մեջ: Հաշվի է առնվել այն իրողությունը, որ մի շարք ստուգող մարմիններ արդեն ներդրել են ռիսկի վրա հիմնված ստուգման համակարգը: Նրանց համար վերացվել է ստուգման արգելքը, որը մտցվել էր 2009 թվականին, Կարդալ ավելին … »

Oct 02 2013

Ընկերության հարկային պարտավորությունները ավելացել են

Արմեն.

Բարև բոլորին: Խնդրում եմ պատասխանել հարցիս: 2002 թվականից ընկերությունը ծավալում է գործունեություն շինարարության բնագավառում, մինչև 2012 թվականը մարված են եղել բոլոր հարկային պարտավորությունները, առկա է տարածքային հարկային տեսչության տրամադրած տեղեկանքը: 20.05.2013թ. հարկային պարտավորություններն ավելացվել է 1 000 000 ՀՀ դրամով, որը հարկային տեսչության նորանշանակ աշխատակցի պնդմամբ 2003թ ստուգման ակտի 10 տոկոսն է և նրա վրա կիրառված տույժը: Սակայն 19.04.2013թ. տրամադրած հարկային հաշիվների մասին տեղեկանքում այդ գումարը նշված չի: Ինչպե՞ս վարվել նման դեպքում:

Sep 15 2013

Աշխատանքի տեսչության կողմից իրականացվող ստուգումների վերաբերյալ

Gnel.

Արդյո՞ք աշխատանքային տեսչության ստուգումների ակտում արձանագրվում են ներքո խախտումներից.

ա) տաբելների սխալ լրացում;
բ) աշխատանքային գրքույկի սխալ լրացում;
գ) աշխատանքային պայմանագրերի լուծման ժամկետների խախտում:

May 20 2013

Արդյո՞ք կարելի է ճշգրտված հաշվարկ ներկայացնել

Vaxinak.

Հարգելի հաշվապահներ, հարկայինում կամերալ ստուգումների-ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ շահութահարկի հաշվարկում կան որոշակ սխալներ: Այդ սխալը կախված է նաև նախորդ տարվա 1-ին եռամսյակի ԱԱՀ հաշվարկից: Կարո՞ղ եմ ժամանակաշրջանի նշված ԱԱՀ հաշվարկում ճշգրտում տալ, թե՞ արդեն ուշ է: Իմ իմանալով` ճշգրտում չենք կարող տալ միայն ստուգումների ժամանակ կամ հետո: Էլի նշեմ, որ դա ընդամենը կամերալ ուսումնասիրություն է:

Mar 10 2013

Շահութահարկի հաշվարկի լրացման հետ կապված

Արա Ա.

Հարգելի կոլեգաներ, շահութահարկի հաշվարկը լրացնելիս այսպիսի մի հարց է առաջացել. կազմակերպությունը հաշվետու տարում (2012) վնասով է աշխատել (-100 միավոր), սակայն տարվա ընթացքում կատարված ստուգման արդյունքում հայտնաբերվել է 2011-ին պակաս ցույց տրված եկամուտ (110 միավոր): Երբ այդ պակաս ցույց տրված գումարը տեղադրում ենք “հաշվետու տարում հայտնաբերված (նաև` ստուգմամբ)` դրան նախորդող 3 տարիներում պակաս (ավելի) ցույց տրված եկամուտները (նվազեցումները)” տողում, 2012-ին օգուտ է ստացվում (10 միավոր), սակայն.

“Հաշվետու տարվա շահութահարկի գումարը” (0600) տողը (10 * 20 % = 2 միավոր) պակաս է “- այդ թվում` ստուգմամբ հայտնաբերված լրացուցիչ շահութահարկի գումարը (0600Ա) տողից (110 * 20 % = 22 միավոր), ինչը տրամաբանական չէ, և էլեկտրոնային հաշվետվությունների ծրագիրը չի էլ ընդունում:

Հարց 1. Որտե՞ղ է արտացոլվելու ստուգմամբ հայտնաբերված 110 միավոր եկամուտը և դրան համապատասխան` 22 միավոր շահութահարկը

Հարց 2. Արդյո՞ք այդ 22 միավոր 2011 տարվա շահութահարկը պետք է մասնակցի 2013թ. կանխավճարների հաշվարկին:

Feb 03 2013

Վարձակալության պայմանագիրը ճանաչվել է առոչինչ

Armen.

Բարև ձեզ: Խնդրում եմ օգնեք: Մեր կազմակերպությունը գտնվում է ստուգման մեջ (2011թ.): Բացահայտվել է, որ վարձակալության պայմանագիրը նոտարով հաստատված չէ, և ես իրավունք չունեի հաշվանցել ԱԱՀ-ն, քանի որ փաստաթուղթը առոչինչ է: Մենք անհապաղ կնքեցինք պայմանագիրը նոտարով, որում նշվեց, որ պայմանագրի դրույթները գործում են 01.01.2011-ից (դա թույլատրվում է համաձայն քաղ. օրենսգրքի 441 հոդվածի): Արդյո՞ք մենք ազատվում ենք դրանով տույժերից, թե՞ ոչ: Մի կարևոր նշում ևս` կարող է պայմանագիրը ճանաչվել առոչինչ, բայց չէ՞ որ իրականում մենք վճարում ենք հաշիվ ֆակտուրայի հիման վրա, ոչ թե պայմանագրի, այս դեպքում հաշիվ ֆակտուրան է՞լ է դառնում առոչինչ: Նախօրոք անչափ շնորհակալություն:

Nov 18 2012

ՍՊԸ-ն լուծարվում է

Դավիթ.

ՍՊԸ-ն լուծարվում է: Երեկ զանգահարեցին հարկային տեսչությունից և ասացին, որ գնանք լուծարման մասին որոշումը վերցնենք, որից հետո պետք է ստուգում իրականացնեն: Ի՞նչ ստուգման մասին է խոսքը, և ինչի՞ն պատրաստ լինել: Նախապես շնորհակալություն:

Oct 18 2012

Հաշվի մեջ չի առանձնացվել ԱԱՀ գումարը

A.M..

ԱԱՀ վճարող կազմակերպությունը հաշիվ ապրանքագիր է դուրս գրում (1 000 000 դրամ գումարով), որի մեջ առանձնացված չէ ԱԱՀ-ն: Որոշ ժամանակ անց ստուգմամբ հայտնաբերվում է իրավախախտումը, այս դեպքում որքա՞ն տուգանք է կիրառվելու:

Oct 09 2012

Ծառայության դիմաց չի տրվել ՀԴՄ կտրոն

Ռուզաննա.

Բարև Ձեզ: Եթե ՀԴՄ կտրոնը ծառայության դիմաց չի տրվել, արդյունքում ակտի հիման վրա ՍՊԸ-ն տուգանվել է համապատասխան ձևով, գումարը հարկային տեսուչը մուտքագրել է ՀԴՄ-ով և հանել Z հաշվետվություն: Այդ գումարը հետ է վերադարձվել տեսուչին, ինչը նշված է արձանագրության մեջ: Եթե այդ ծառայությունը չի մատուցվել և գումարը վերադարձվել է, ապա այդ գումարը համարվու՞մ է եկամուտ և դրամարկղային գրքում գրանցվելու՞ է, թե՞ ոչ: Եթե այո, ու՞մ անունից պետք է գրանցվի մուտքի օրդերը:

Jul 21 2012

Կազմակերպությունը մանկական սնունդ է ներմուծել

Սևակ.

Բարև Ձեզ, ինձ շտապ պրոֆեսիոնալ հաշվապահի օգնություն է պետք, նախապես շնորհակալ եմ: Իսկ հարցս հետևյալն է. կազմակերպությունը մանկական սնունդ է ներմուծել Հայաստան ու մաքսային մարմիններին վճարվել է ներմուծված ապրանքների համար հաշվարկված ԱԱՀ-ի գումարները: Այնուհետև համապատասխան դուրսգրման ակտով ժամկետանց լինելու հիմքով ներկրված ապրանքների մի մասը դուրս է գրվել և ոչնչացվել: Կատարված ստուգման արդյունքում կազմվել է ստուգման ակտ, որով արձանագրվել է, որ խախտվել է ԱԱՀ-ի մասին օրենքի 23-րդ հոդվածի վերջին պարբերության պահանջները, և ԱԱՀ հաշվանցված գումարների ճշտում չի կատարվել ու արդյունքում բյուջե չի վճարվել ԱԱՀ-ի գումարները, ԱԱՀ-ի հաշվարկ չի ներկայացվել: Խնդրում եմ պատասխանել` արդյո՞ք ճիշտ է կազմվել ստուգման ակտը: Չէ՞ որ ընկերությունը դուրս գրված ապրանքների համար արդեն ներմուծման ժամանակ վճարել էր ԱԱՀ-ի գումարը, իսկ դուրս գրված ապրանքներով նա ԱԱՀ-ով հարկվող գործարքներ չի կատարել, ու մաքսային մարմիններին վճարված ԱԱՀ-ի գումարը չի վերադարձվել, դուրս է գալիս ընկերությունը կրկնակի հարկման է ենթարկվում միևնույն ապրանքների համար ընդամենը վերահաշվարկ չներկայացնելու համար: Շնորհակալ եմ:

May 30 2012

Ստուգման ակտով արձանագրված գումարների ձևակերպում

Նանա.

Հարգելիներս, 2012թ. ստուգման ակտով արձանագրվել է շահութահարկ` X դրամ, տուգանք` Y դրամ, տույժ` Z դրամ, ինչպես նաև եկամտահարկ, եկամտահարկի գծով տույժ և տուգանք: Ինչպե՞ս պետք է ձևակերպեմ այս գումարները:

May 27 2012

Երրորդ անձանց մասնակցությունը հսկիչ գնման ժամանակ

Արման.

Լսել եմ, որ կա ՊԵԿ նախագահի հրաման, որով արգելվում է երրորդ անձանց մասնակցությունը հսկիչ գնման ժամանակ, այսինքն տեսուչները չեն կարող որևէ քաղաքացու միջոցով հսկիչ գնում կատարել: Խնդրում եմ իմացողներին տալ այդ հրամանի հղումը կամ հրամանի համարն ու օրը, չեմ կարողանում գտնել:

May 21 2012

Ստուգմամբ արձանագրված տույժ և տուգանք

Գոհար.

Բարև բոլորին: 2012թ. մարտ ամսին ընկերությունում կատարվել է 2011թ. արդյունքների հարկային ստուգում: Ստուգման ակտով արձանագրված տույժ և տուգանքները ես իրավունք ունե՞մ արդյոք 2012թ. հաշվել ծախս:
Հարգանքներով`
Գոհար

Apr 19 2012

Ստուգմամբ հայտնաբերված շահութահարկի վերաբերյալ

Նանա.

Հարգելի հաշվապահներ, 2011թ. ընկերությունում իրականացված ստուգման արդյունքում գրվել է ակտ շահութահարկի գծով: Այդ գումարը արդյո՞ք պետք էր ներառել շահութահարկի հաշվարկում:

Feb 20 2012

Տուգանք կատարողական ակտի բացակայության պատճառով

Դավիթ Ասատրյան.

Ենթադրենք, որ Ալֆա ՍՊԸ-ն ցանկանում է խանութ կառուցի և այդ նպատակով դիմում է Բետա ՍՊԸ-ին, որը ունի շինարարական լիցենզիա: Բետա ՍՊԸ-ն առաջարկում է այդ խանութը կառուցել ասենք տաս միլիոն դրամով: Ալֆա ՍՊԸ-ն համաձայնվում է, կնքվում է կապալի պայմանագիր` տաս միլիոն դրամ: Իրականացվում է շինարարություն, Բետա ՍՊԸ-ն դուրս է գրում հարկային հաշիվ, ցույց է տալիս ԱԱՀ-ի հաշվարկում և տեղեկանքում, Ալֆա-ն վճարում է տաս միլիոնը, Բետան վճարում է ԱԱՀ-ն… Եվ գալիս է Բետա ՍՊԸ-ի ստուգման օրը, հարկային տեսուչը պահանջում է կատարողական ակտ, իսկ Բետա ՍՊԸ-ն չունի այն: Կարո՞ղ է հարկայինը տուգանել Բետա ՍՊԸ-ին կատարողական ակտի բացակայության համար, և եթե այո, ապա ո՞ր օրենքով, ո՞ր հոդվածի համաձայն:

Feb 17 2012

Խախտվել է “Դրամարակղային գործառությունների մասին” օրենքը

N.

Բարև: ԱԱՀ ստուգման ժամանակ հայտանբերվել է, որ 2008թ. եղել է 2196000 կանխիկ գնում ու կանխիկ վճարում մեկ կտրոնով: Հաշվանցվել է նրանում եղած 336000 ԱԱՀ: Ստացվել է, որ դրանով խախտվել է Դրամարակղային գործառությունների մասին օրենքը, և ԱԱՀ հաշվանցելու հնարավորությունը: Ի՞նչ տուգանքներ են հասնում, հիշեցնեմ, որ դա վերաբերվում է 2008թ, և գործարքից անցել է 3 տարի:

Jan 30 2012

Առաքվող կամ տեղափոխվող արտադրանքի, ապրանքների գրանցման (հաշվառման) գրքի վերաբերյալ

Դավիթ Ասատրյան.

Հին առաքման գիրքը վերացավ, նոր գիրք ստեղծվեց, որտեղ պետք է հաշվառվի ապրանքների առաքման կամ տեղափոխման ուղեկցող փաստաթղթերը, այսպես ասած բեռնագրերը: Ճիշտ է գիրքը կարող ես ունենալ ապրիլից, սակայն բեռնագրերը արդեն պիտի գրես, հունվարից, այսինքն, երեք ամիս կուտակված թղթերը պետք է լրացնես գրքում ապրիլին: Հարկերի մասին օրենքի հավելված 4-ով սահմանված են վավերապայմաններ, թե ինչ պետք է գրվի բեռնագրում, սակայն օրինակելի ձև չի զետեղված: Սա մեկ… Կարգը կարդալուց առաջացել են բազում հարցեր, դրանք են` Կարդալ ավելին … »

Jan 21 2012

Արդյո՞ք կնշանակվի վարչական տուգանք

Անուշ.

Հարգելի հաշվապահներ, եթե 2-րդ եռամսյակի համար սոց. հաշվետվությունը ճշգրտված ներկայացնեմ, արդյո՞ք վարչական տուգանք կնշանակեն: Սխալը ես եմ հայտնաբերել, ստուգումներ չեն իրականացվել: Շնորհակալ եմ:

Jan 18 2012

Նորաբաց հագուստի խանութ

Գայանե.

Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Ես 3 ամիս առաջ բացել եմ հագուստի խանութ, ներկրել եմ 5 մլն դրամի ապրանք, շրջանառությունս կազմել է 2 մլն 5 հարյուր հազար դրամ, ունեմ 3.5 մլն-ի հաշիվ-ֆակտուրա: Հիմա հարկային տեսուչները ինձանից պահանջում են 2 մլն 5 հարյուր հազար դրամ շրջանառությունից բացի ներկայացնել նաև ներկրված 5 մլն ապրանքի հաշիվ-ֆակտուրա: Հակառակ դեպքում սպառնում են տուգանել 5 մլն դրամի 30 տոկոսի չափով: Ճի՞շտ են արդյոք նրանք: Եթե ճիշտ են, ապա ստացվում է, որ 5 մլն-ի ապրանքը վաճառելուց հետո ես նորից հարկ պիտի մուծեմ:

Հարց 2-րդ. Արդյո՞ք հարկային տեսուչը իրավունք ունի նոր (3 ամիս առաջ) բացված խանութում ստուգումներ կատարել (հաշիվ-ֆակտուրա, ապրանքի հաշվում, ստուգում, եկամտի հաշվում և այլն ): Կանխավ շնորհակալություն:

Nov 30 2011

ՊԵԿ-ը հրապարակել է 2012 թ. ստուգումների ենթակա կազմակերպությունների ցանկը

Աղբյուր` panarmenian.net
Ոչ թե ստուգում, արձանագրում և պատասխանատվության միջոցների կիրառում, այլ կանխարգելում. գործունեության այս սկզբունքն է որդեգրել Պետական եկամուտների կոմիտեն: Եվ արդեն այսօր ՊԵԿ-ը հրապարակել է այն կազմակերպությունների ցանկը, որտեղ նախատեսում է ստուգումներ իրականացնել 2012թ. ընթացքում: Հաջորդ տարվա հունվարի 1-ից ստուգումներն իրականացվելու են բացառապես ռիսկային չափանիշների վրա հիմնված հարկ վճարողների ընտրության համակարգի միջոցով, որը թույլ կտա ստուգման ենթակա կազմակերպությունների ընտրությունը կատարել առավել օբյեկտիվ և ռիսկային չափանիշների հիման վրա` նվազեցնելով կոռուպցիոն ռիսկերը և մարդկային գործոնի ազդեցությունն այդ գործընթացի վրա: Զուգահեռաբար աշխատանքներ են իրականացվում հսկողական մեխանիզմների կատարելագործման ուղղությամբ` նպատակ ունենալով բարձրացնել դրանց արդյունավետությունը և դարձնել առավել հասցեական: Կոմիտեն իր առջև խնդիր է դրել հարկ վճարողների նկատմամբ հսկողությունը կազմակերպել ճիշտ պահին և առավել արդյունավետ գործիքների կիրառմամբ` հնարավորինս նվազեցնելով անհարկի ներգործությունը, հայտնում է ՊԵԿ մամլո ծառայությունը: Կարդալ ավելին … »

Oct 18 2011

Լրացուցիչ հարկային պարտավորություններ

Ashot.

Բարև Ձեզ: Ես ունեմ ԱԱՀ հետ կապված խնդիր, կխնդրեի օգնել, խորհուրդ տալ, նախօրոք շնորհակալություն:
2009թ. 4-րդ եռամսակից սկսել եմ աշխատել, ունեցել եմ ինտերնետ, հեռախոսակապ, աշխատող չեմ ունեցել: Մինչև գործունեություն սկսելը նախօրոք գնացել եմ պարզելու, թե ինչ հարկատեսակով եմ աշխատելու, և արդյո՞ք դա ինձ եկամուտ կբերի, քանի որ մեր քաղաքում արդեն իսկ մրցակցությունը շատ բարձր էր: Ինձ ասացին, որ Կարդալ ավելին … »

Sep 13 2011

Աշխատաժամանակի տեղեկագրի վերաբերյալ

Անի.

Հարգելի հաշվապահներ, հաշվապահի կողմից կազմված տաբելը կարո՞ղ է անվիճելի հիմք ծառայել աշխատավարձի, եկամտահարկի ու սոցի հաշվարկելու համար: Թե՞ կարող է ստուգումների ժամանակ պարզվի, որ դրա համար պետք է նաև աշխատողների ամենօրյա ստորագրությունները` ըստ հաճախելիության: Կա՞ որոշակի ձև:

Aug 15 2011

ՀՀ Կառավարության 07.07.2011 թիվ 937-Ն որոշում

Կամո.

Հարգելի կոլեգաներ, ի՞նչ եք կարծում, ՀՀ Կառավարության 07.07.2011 թիվ 937-Ն որոշման (հարկային հաշիվների վերաբերյալ տեղեկանքի ներկայացման կարգի մասին) 18-րդ կետի մասին:

18. Տեղեկանքներ չեն կարող ներկայացվել հարկային մարմնի կողմից ստուգված կամ ստուգվող ժամանակաշրջանների համար:

Այսինքն, եթե 10.10.11 թ.բացվում է ստուգում, սեպտեմբերի համար տեղեկանքը դեր չեմ ներկայացրել, բայց ստուգման հանձնարարականում սեպտեմբերը ընդգրկված է որպես ստուգվող ժամանակաշրջան, ստացվում է, որ չեմ էլ կարող ներկայացնել: Աբսուրդ չէ՞ արդյոք:

Jun 29 2011

Կազմակերպությունը զբաղվում է արտադրությամբ

Մերի.

Հարգելի փորձառու հաշվապահներ, խնդրում եմ ինձ օգնել: Ես նոր նոր եմ փորձում դառնալ հաշվապահ, դեռ շատ երիտասարդ եմ: Ինձ մի շատ կարևոր հարց է հուզում, եթե դժվար չէ, խնդրում եմ պատասխանեք ինձ: Կազմակերպությունը, որտեղ ես աշխատում եմ, զբաղվում է արտադրությամբ, և շատ հնարավոր է, որ մոտակա օրերը սոցը ստուգումներ բացի մեզ մոտ: Կարո՞ղ էիք ինձ ասել, երբ սոց. վարչությունը գալիս է ստուգման, առաջնահերթ ի՞նչն է ստուգում, կամ որո՞նք են այն բաց տեղերը, որտեղ սոցը գտնում է սխալներ: Շատ շնորհակալ կլինեմ, եթե ինձ գրեք:

Jun 29 2011

Ստուգման վերաբերյալ

Rip.

Հարգելի գործընկերներ, սպասում եմ Ձեր պատասխաններին կապված հետևյալ հարցերի հետ.
2009թ. 1-ին, 2-րդ և 3-րդ եռամսյակների համար հարկայինը ստուգել է կազմակերպության եկամտահարկը, սոց. վճարը և ԱԱՀ-ն:
1. 2010թ.-ին կազմակերպությունը հայտնաբերել է, որ 2009թ. 3-րդ եռամսյակի ԱԱՀ-ի հաշվարկում իր կողմից մատուցած ծառայության 1 հաշիվ ֆակտուրա ներառված չէ, և այդ հաշիվը ներառել է 4-րդ եռամսյակի ԱԱՀ-ի հաշվարկում, քանի որ 3-րդը ստուգված էր: Այժմ մեզ մոտ հարկային ստուգումներ են և տեսուչներն ուզում են ակտ գրել 60 տոկոս, որ մենք թաքցրել ենք ԱԱՀ-ն: Ձեր կարծիքով իրավունք ունե՞ն նման ակտ գրելու, թե՞ ոչ:
2. Բացի այդ հայտնաբերել են, որ 2009թ. 2-րդ և 3-րդ եռամսյակների աշխատավարձը և հետևաբար սոց. վճարն ու եկամտահարկը հաշվետվություններով պակաս է ցույց տրվել, քան իրականում եղել է, սակայն շահութահարկով նվազեցվել է ամբողջ գումարը: Ցանկանում են սրա համար ևս ակտ գրել 60 տոկոս: Ի՞նչ կարծիքի եք, ի՞նչ ակտ կարղ են գրել հարկային տեսուչները:
Սպասում եմ Ձեր արձագանքներին:

May 30 2011

Վնասի տեղափոխում հետագա տարիներ

Anna.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք: Կազմակերպությունը 2008 տվականին ունեցել է վնաս, և այդ վնասը տեղափոխվել է հետագա տարիներ: Այժմ հարկայինից ստուգում է անցկացվում, և ասում են, որ իրավունք չունեինք 2008 թվականի վնասը տեղափոխել հետագա տարիներ: Շահութահարկի ո՞ր հոդվածով է դա կարգավորվում: Եվ արդյո՞ք նման բան կա:

May 30 2011

Կամերալ գրության պատասխան

Siranush.

Բարև ձեզ, սիրելի հաշվապահներ: Խնդրում եմ պատասխանել իմ հարցին. կամերալ գրության պատասխանը ինչպե՞ս պետք է ուղարկվի հարկային տեսչություն: Արդյո՞ք գոյություն ունի էլեկտրոնային տարբերակ գրությունները ուղարկելու համար:

Mar 25 2011

Ակտի գումարների ձևակերպում

Աննա.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ օգնեք հետևյալ հարցում: Ստուգման ակտի համաձայն պետական բյուջե պետք է վճարվի պարտադիր սոց վճար-x գումար, շահութահարկ-y, ԱԱՀ-z դրամ և ակտի 10%: Խնդրում եմ ասեք, թե ինչպես կարելի է ճիշտ ձևակերպում տալ: Կանխավ շնորհակալ եմ:

Oct 03 2010

Հարկային ստուգումների և ակտի մասին

Դավիթ Ասատրյան.

Հարգելի կոլեգաներ, հարկային ստուգումների և ակտի մասին: Բերեք կոնկրետ օրինակներ, երբ է`
1. կիրառվում “ՀՀ օրենքը հարկերի մասին” հոդված 25-ը
2. կիրառվում “ՀՀ օրենքը հարկերի մասին” հոդված 27-ը
3. կիրառվում “ՀՀ օրենքը հարկերի մասին” հոդված 25-ը և 27-ը միաժամանակ:
Շնորհակալություն!

May 31 2010

Ստուգման վերաբերյալ

Արմեն.

Հարգելի գործընկերներ,
ՊԵԿ Օպերատիվ բաժինը` մեր հայտնի օպերները 🙂 հանձնարարական են բացել մեզ քաջ հայտնի 28 կոչված հոդվածով: Առանց արձանագրության առգրավել են առաքումների գիրքը, չեն տվել հանձնարարականի պատճեն, դե խախտել են ստուգումների վերաբերյալ օրենքի 7,8 հոդվածի մի շարք կետեր, հիմա էլ մի շարք այլ փաստաթղթեր են պահանջում, ինչպես այդ խելոքներին ստիպենք մի քիչ օրենքի շրջանակներում գործեն?

Dec 24 2009

Ստուգում

Ստուգում

-Ծանոթացեք, Աստղիկը մեր գլխավոր հաշվապահն է:
-Բարև, բալիկ:
-Բարև Ձեզ:
-Դե, եկել ենք ստուգենք(քմծիծաղով ասաց հարկային տեսուչը):
-Հանձնարարական ունե՞ք:
-Չե, լևիյա(կիսալսելի ձայնով ասաց տեսուչը):

“Լևի” պատասխանեցի բոլոր հարցերին, քանի որ շեֆը “դաբրո” էր տվել:

“Ստուգման” ակնկալիքները չարդարացան: Աչքերում “այլ բի բեք” արտահայտությամբ տեսուչը հրաժեշտ տվեց մեզ: Տնօրենիս հայացքը Կարդալ ավելին … »

Nov 14 2009

ՓՄՁ ստուգումներ

Աննա.

Ողջույն.
1.Ըստ օրենքի փոփոխության մինչև 2011 թ.-ը փոքր և միջին բիզնեսի ստուգումներն արգելվում է : Այսինքն դա նշանակում է , որ բոլոր տեսակի ստուգումներն է արգելվում?
2.Մի խնդրանք նույնպես , գեղեցկեւթյան սրահն որպես ծառայություն մատուցող ,արդյոք պետք է լիցենզիա ստանա?
Նախապես շնորհակալություն պատասղանի համար

May 29 2009

Կառավարությունը կասեցնում է ՓՄՁ-ների ստուգումները

Այսօր տեղի է ունեցել կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ինչպես տեղեկացրին կառավարության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչությունից, մինչ օրակարգին անցնելը վարչապետը, ինչպես հայտարարել էր նախորդ նիստում, անդրադարձել է ժամկետանց հանձնարարականներին և լսել դրանց վերաբերյալ հաշվետվություններն ու պարզաբանումները: Տ. Սարգսյանը նախարարներին և գերատեսչությունների ղեկավարներին առաջարկել է նման պրակտիկա կիրառել նաև իրենց ժամկետանց հանձնարարականների վերաբերմամբ:

Կարդալ ավելին … »