Tag Archive: վաճառքի գին

Nov 15 2017

Ապրանքի գնի սահմանում

Զառա.

Ինչպե՞ս ապրանքը թանկացնել 14 տոկոսով և իջեցնել 14 տոկոսով:

May 22 2017

Ապրանքների գները սահմանելու հետ կապված

Garnik.

Հարգելի գործընկերներ, խնդրում եմ օգնել: Կազմակերպությունը ներմուծում է օդափոխիչներ տարբեր գներով: Առաջին ներմուծված օդափոխիչը վաճառվել է X գնով: Խնդրում եմ ասել` մյուս օդափոխիչների գները քանի՞ տոկոսով կարող են տարբերվել X-ից: Թե՞ ինչ գնով ցանկանանք, կվաճառենք` անկախ ՀՏ զեղչի հայտարարություն տալու հանգամանքից: Իհարկե պետք է վաճառել ինքնարժեքից բարձր գնով, բայց կա՞ արդյոք հատուկ կարգավորող նորմ: Նախապես շնորհակալություն:

Dec 30 2016

Ապրանքի արժեքի հաշվարկ ու գնի որոշում

Բարև ձեզ: Խնդրում եմ բացատրել` ինչպե՞ս արտադրության մեջ հաշվել ապրանքի ինքարժեքը ու գին որոշել:

Oct 31 2016

Որտե՞ղ են գրանցվում ապրանքների գները

Hasmik.

Հարգելի հաշվապահներ, քանի որ վերջին 4-5 տարիների ընթացքում ես առևտրի ոլորտի հետ չեմ առընչվել, խնդրում եմ օգնել մի հարցում: Նախկինում առևտրի կետում առկա ապրանքների վաճառքի գները ֆիքսվում էին հասույթի գրանցման գրքում, հիմա ինչպե՞ս է կարգավորվում այդ հարցը, որտե՞ղ և ինչպե՞ս են գրանցվում առկա ապրանքի վաճառքի գները: Կանխավ շնորհակալություն:

Jun 08 2013

Ներմուծված ապրանքների գնագոյացում

astxik.

Հարգելի հաշվապահներ,
ներմուծված ապրանքների գնագոյացումը ինչպե՞ս է կատարվում, մասնավորապես ո՞ր օրվա փոխարժեքն է գնագոյացման համար վերցվում:

Apr 10 2013

Ուղեկցող փաստաթղթին ներկայացվող պահանջներ

Հարություն.

Հարգելի գործընկերներ, “Հարկերի մասին” օրենքի հավելված 4-ի համաձայն ուղեկցող փաստաթղթում պետք է առկա լինի տեղափոխվող ապրանքի գինը (արժեքը):

Կազմակերպությունը տեղափոխում է ապրանքը իր մի պահեստից մյուս պահեստ, որոնք նույն առաքման վայրում չեն գտնվում: Լրացվել է տեղափոխման բեռնագիր հաշվապահական ծրագրի միջոցով, որտեղ երևում են ապրանքի քանակը, միավորի արժեքը, ընդհանուր արժեքը, սակայն այդ արժեքները ապրանքի ինքնարժեքն են: Հարցը հետևյալն է` արդյո՞ք օրենքում “արժեք” ասելով` հասկացվում է հենց ինքնարժեքը, և խախտում չի՞ համարվի ուղեկցող փաստաթղթում ապրանքի ինքնարժեքի արտացոլումը: Առհասարակ, հաշվապահական փաստաթղթերում որտե՞ղ են երևում վաճառվող ապրանքի վաճառքի գները: Իմ կարծիքով` չեն երևում:

Jun 05 2012

Վաճառքի գնի սահմանում

Սամվել.

Իմ սեփական արտադրանքի ինքնարժեքը ինձ վրա նստել է 480, բայց վաճառել եմ 520 դրամ ենթադրենք, առանց ԱԱՀ: Կա՞ ինչ որ սահմանափակում գնի նվազագույնի համար, պարտադի՞ր է 20 և ավելի տոկոս ավել գումար դնելը: Ես էլ աշխատում եմ ԱԱՀ-ով: Կամ ապրանք եմ գնել 50 դրամ, վաճառել 55, պե՞տք է արդյոք անպայման 20 տոկոսից բարձր գումարել, որպեսզի շահութահարկի խնդիր չառաջանա: Խնդրում եմ շտապ ձեր օգնությունը:

Nov 09 2011

Գների իջեցում կամ բարձրացում

Անի.

Հարգելի հաշվապահներ, կարո՞ղ եք ինձ ասել, թե ինչպես է կատարվում ապրանքների գների իջեցումը կամ բարձրացումը: Հրաման տալ արդյո՞ք անհրաժեշտ է, թե՞ ոչ, և ընդհանրապես ինչպե՞ս է դա արվում: Նախապես շնորհակալ եմ:

May 30 2011

Ապրանքի վաճառքի վերաբերյալ

Դիանա.

Հնարավո՞ր է արդյոք միևնույն ապրանքը միևնույն ժամանակահատվածում տարբեր կազմակերպություններին վաճառել տարբեր գներով:

Jul 09 2010

Ապրանքի վաճառք զեղչով

Կամո.

Բարև Ձեզ, հարգելի կոլեգաններ: Ունեմ մեկ հարց, շատ շնորհակալ կլինեմ, եթե հղում տաք, թե որտեղից կարդամ: Եթե ապրանքը վաճառում ենք զեղչով (գների գրանցման գրքում ֆիքսված գնից եժան,) ԱԱՀ-ի և շահութահարկի հարկման բազան որ գինն է հանդիսանում` փաստացի վաճառքի, թե գրանցված: Կանխավ շնորհակալ եմ: