Tag Archive: վարչական պատասխանատվություն

Jun 20 2017

Վարչական տուգանք չմուծված հարկի համար

Ալլա.

Բարև ձեզ:
Չմուծած տուգանքի համար արդեն տույժ էին նշանակել 0.15 տոկոս, հիմա է լ 20.000 դրամ տուգանել են նուն հարկի համար: Կարելի՞ է միևնույն ժամանակ և տույժ նշանակել, և տուգանել: Շնորհակալություն:

May 22 2017

Ինչպե՞ս խուսափել վարչական տուգանքից

Aram Harutyunyan.

Բարև ձեզ: ԱՁ-ն 2017-ի հունվար ամսից ժամանակավորապես չի գործում, իսկ 2017-ի ապրիլի 20-ին ես տվել եմ 2016-ի եկամտային հարկի պարզեցված հաշվետվություն՝ այսինքն 5 օր ուշացրել եմ, քանի որ ԵԿԵՆԳ-ի ծանրաբեռնվածության պատճառով էլ. ստորագրությունս ակտիվ չէր, դրանով խախտել եմ եկամտային հարկի մասին օրենքի 22 հոդվածի 1 կետը, և առաջացել է վարչական իրավախաղտման համար տուգանք։

Խնդրում եմ պատասխանեք` կա՞ արդյոք վճռաբեկ դատարանի նախադեպ, որով կմեղմանա հանգամանքը, որ ստորագրությունս ակտիվ չի եղել, կամ ուրիշ ի՞նչ կերպով կարող եմ խուսափել տուգանքից։ Կանխավ` շնորհակալություն։

Mar 15 2017

Արդյո՞ք անձը կենթարկվի վարչական պատասխանատվության

Գոհար.

Բարև ձեզ: Խնդրում եմ մի հարցի վերաբերյալ խորհրդատվություն տրամադրեք: Ասենք մարդը գրանցել է հասարակական կազմակերպություն մի 3 տարի առաջ, բայց որևէ գործունեություն չի իրականացրել, չունի կնիք և հաշվեհամար, արդյո՞ք կարող է տուգանքի արժանանալ: Չէ՞ որ գործունեություն չի ծավալել, որևէ շարժ չի եղել, բայց հաշվետվություն էլ չի ներկայացվել որևէ տեղ:

Feb 27 2017

Արդյո՞ք կա տուգանք բեյջ չկրելու համար

Raffi Galyan.

Բարև բոլորին, այսօր մի նոր բան եմ լսել, որ խանութի աշխատողը եթե բեյջ չի կրում, կարող է տուգանվել 20.000 դրամ, կա՞ արդյոք նման բան:

Jan 30 2017

ԱՁ հարկերը ուշ է փոխանցել

Հասմիկ.

Բարև ձեզ, խնդրում եմ ասել` հարկային վճարումները ամսի 20-ից հետո վճարելու համար բացի տույժերից ի՞նչ պատասխանատվության է ենթարկվում ԱՁ:

Jan 16 2017

Արդյո՞ք կազմակերպությունը պետք է ձեռք բերի նոր սերնդի ՀԴՄ

Նելլի.

Կազմակերպությունը աշխատում է շրջանառության հարկով: 2014թ. շրջանառությունը եղել է 11.300.000 դր., 2015թ-ին` 9.787.000 դր, 2016թ-ին` 9.800.000 դր: Խնդրում եմ ասեք` նոր սերնդի ՀԴՄ պե՞տք է ձեռք բերի կազմակերպությունը, և եթե չունի, ի՞նչ տույժ է կիրառվում:

Jan 16 2017

Գործունեություն չկատարելու հայտարարություն

Բարև ձեզ: ՍՊԸ-ն բացվել է սեպտեմբերին, սակայն մինչ այսօր որևէ գործունեություն չի կատարել, աշխատողներ չի գրանցել: Հարկային հաշվետվություններ չեն ներկայացվել: Կարո՞ղ եմ արդյոք գործունեություն չկատարելու հայտարարություն տալ: Ինչպե՞ս խուսափեմ 2016-ին հաշվետվություններ չներկայացնելու համար նախատեսված տուգանքներից:

Dec 09 2016

Ի՞նչ պատասխանատվություն է նախատեսված

Vahe.

Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է. ի՞նչ պատասխանատվություն է նախատեսված նվազագույն աշխատավարձի շեմը չպահպանելու համար:

Nov 29 2016

Տուգանքի վճարման վերաբերյալ

Tigran.

Բարև ձեզ:
Հաշվապահական հաշվետվությունները օրենքով սահմանված ժամկետից ուշ ներկայացնելու դեպքում իրավաբանական անձը վճարում է տուգանք ըստ “Հարկերի մասին” ՀՀ օրենքի, թե՞ ըստ “Վարչական իրավախախտումների մասին” ՀՀ օրենքի:

Oct 12 2016

Դրամարկղային գիրքը լրացված չէ

Արմեն.

Եթե դրամարկղի գիրքը լրացված չէ մի քանի ամիս, որքա՞ն տուգանք է սահմանված այդ խախտման համար: Շնորհակալություն:

Oct 09 2016

Որքա՞ն կկազմի վարչական տուգանքը

Ալլա.

Բարև ձեզ, մի հարց ունեմ ձեզ: Աշխատողի ամսեկան սոցիալական վճարը և եկամտային հարկը վճարել ենք, բայց էլեկտրոնային հաշվետվություն չենք ուղարկել, հիմա նամակ են ուղարկել, որ տուգանվելու ենք: Դրա տուգանքը, եթե չեմ սխալվում, 10 000 – 20 000 դրամ է: Ինչպե՞ս են որոշում` ինչքան են տուգանելու:

Oct 03 2016

Տաբել չվարելու համար ի՞նչ պատասխանատվություն է սահմանված

Արթուր.

Գործընկերներ, ի՞նչ պատասխանատվություն է սահմանված տաբել չվարելու համար, և ընդհանրապես ի՞նչ հետևանքներ կարող են լինել տաբել չվարելու դեպքում:

Sep 26 2016

Ի՞նչ վարչական տույժեր են կիրառվում

Սոնա.

Բարև ձեզ, հարգելի գործընկերներ:
Կասե՞ք ինձ՝ եկամտային հարկի հաշվետվության ուշացման դեպքում (ձև 109) ի՞նչ վարչական տույժեր են կիրառվում:

Jul 28 2016

ԱՁ-ն 10 ամիս չի ներկայացրել եկամտային հարկի հաշվարկ

Sona Avagyan.

Բարև ձեզ:
ԱՁ-ն 10 ամիս չի ներկայացրել պասիվ եկամտային հաշվետվություններ: 10 ամիս հետո նոր եկել է ծանուցում: Վճարվել է վարչական տուգանք: Բացի այդ առանց ծանուցման պարզել եմ, որ տույժ տուգանքներ են եկել 10 ամիս շարունակ, որոնք հաշվանցվել են իմ վճարումներից, փաստորեն բացի հաշվետվուտյան 0,5% տուգանքներից իմ վճարումներն էլ բաց են մնացել, և դրանց համար ևս տուգանքներ են եկել: Ի դեպ` տուգանքների չափը 0,5-ի փոխարեն ամեն ամիս մոտ 80 տոկոս են կազմում: Դիմում եմ ներկայացրել պետական եկամուտների կոմիտե վերահաշվարկի համար: Ի՞նչ այլ քայլ կարող եմ անել:

Apr 25 2016

Բնապահպանական վճարների հաշվարկ-հաշվետվությունները ուշացվել են 3 օրով

Արման.

Բնապահպանական վճարների հաշվարկ-հաշվետվությունները ուշացրել եմ 3 օրով, ու ընկերությանը տուգանել են 100 000 դրամով, սակայն օրենքով սահմանված է.

Բնապահպանական վճարներ վճարողների կողմից հարկային և բնապահպանական մարմիններ ներկայացվող հաշվարկ-հաշվետվությունները սահմանված ժամկետից 2 ամսից ավելի ուշ ներկայացնելու կամ չներկայացնելու դեպքում այդ ժամկետին հաջորդող յուրաքանչյուր 15 oրվա համար վճարողից գանձվում է տուգանք` վճարման ենթակա վճարի ընդհանուր գումարի 5 տոկոսի չափով: Նշված տուգանքների հանրագումարը չպետք է գերազանցի վճարի` օրենքով սահմանված վճարման ժամկետին չվճարված գումարը, իսկ 15-օրյա ժամկետը հաշվարկելիս ոչ աշխատանքային օրերը հաշվի են առնվում միայն առաջին տուգանքի հաշվարկման ժամանակ:

Խնդրում եմ ասեք` ինչպե՞ս վարվել:

Feb 29 2016

Ա/ Ձ-ն տարածք է վարձակալում ՍՊԸ-ից

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել:

Ա/Ձ-ն տարածք է վարձակալում ՍՊԸ-ից, սակայն վարձատուն խնդրում է վարձակալության պայմանագրից ծագող իրավունքները չգրանցել անշարժ գույքի պետական կոմիտեում:

Հարց՝ ինչպիսի՞ հարկային առումով հետևանքներ կարող է առաջացվել նման չգրանցումը իմ՝ Վարձակալի համար: Հնարավո՞ր է ես չգրանցման համար տուգանվեմ հարկայինի կողմից, չնայած եկամտային հարկի վճարումը պայմանագրով վերապահված է Վարձատուին:

Կանխավ շնորհակալություն:

Feb 23 2016

Որքա՞ն է կազմում տուգանքը

Բարև ձեզ: Խնդրում եմ ինձ ասել.

Քրեական օրենսգրքի 345 հոդվածը սահմանում է պատիժ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով: Ինչպե՞ս է դա հաշվարկվում: Որքա՞ն է դա կազմում: Շնորհակալություն:

Feb 19 2016

Անհասկանալի 100 000դր վարչական տուգանք: Ինչու՞, ո՞վ կասի:

Եռամսյակային հաշվարկ-հաշվետվությունները ժամկետից 1 օր ուշ ներկայացնելու համար Բնապահպանության նախարարության տարածքային բաժինը համաձայն “Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին” ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1 կետի խախտման համար նշանակել է 100 000դր վարչական տուգանք:
Ձեր դատին եմ ներկայացնում Սույն օրենքի կարգը և Սույն օրենքը խախտելու համար պատասխանատվությունը.

ՀՀ ՕՐԵՆՔ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հոդված 11. Վճարների հաշվարկ-հաշվետվությունների ներկայացման և վճարման ժամկետները
1. Վճարողների կողմից վճարների եռամսյակային հաշվարկ-հաշվետվությունները երկու օրինակից ներկայացվում են համապատասխան լիազոր մարմին գրանցման` մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը, եթե սույն օրենքով այլ կարգ սահմանված չէ:

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 18. Սույն օրենքը խախտելու համար պատասխանատվությունը
1. Սույն օրենքի խախտումն առաջացնում է օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն:
4. Վճարողների կողմից հարկային և լիազոր մարմիններ ներկայացվող հաշվարկ-հաշվետվությունները սույն օրենքով սահմանված ժամկետից 2 ամսից ավելի ուշ ներկայացնելու կամ չներկայացնելու դեպքում այդ ժամկետին հաջորդող յուրաքանչյուր 15 oրվա համար վճարողից գանձվում է տուգանք` վճարման ենթակա վճարի ընդհանուր գումարի 5 տոկոսի չափով: Նշված տուգանքների հանրագումարը չպետք է գերազանցի վճարի` օրենքով սահմանված վճարման ժամկետին չվճարված գումարը, իսկ 15-օրյա ժամկետը հաշվարկելիս ոչ աշխատանքային օրերը հաշվի են առնվում միայն առաջին տուգանքի հաշվարկման ժամանակ:

Սույն մասով սահմանված տուգանքի հաշվարկումը դադարում է տվյալ վճարի հաշվարկ-հաշվետվությունը հարկային մարմին ներկայացնելու պահից կամ տվյալ վճարի գծով պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումը ներառող ստուգման ավարտից:

Nov 30 2015

Պարզեցված հաշվարկի փոխարեն ներկայացվել է եկամտային հարկի հաշվարկ

Անի.

Հարգելիներս, շատ շտապ է, խնդրում եմ օգնեք: Արդյո՞ք տեղյակ եք` եթե տարեկան եկամտային հարկի հաշվարկ է ներկայացվել եկամտային հարկի պարզեցված հաշվարկի փոխարեն, ու այսօր նոր տեղեկացնում են դրա մասին, ի՞նչ է մեզ սպասվում: Վճարումները բոլորը ճիշտ արված են: Խնդրում եմ օգնեք:

Oct 30 2015

Արդյո՞ք ԱՁ կարող է տարեկան հաշվետվություն չներկայացնել

Yervand Varosyan.

Հարգելի հաշվապահներ.
1. Եթե Ա/Ձ ն հարկվում է եկամտային և շրջանառության հարկերով, կարո՞ղ է տարեկան հաշվետվություն չներկայացնել:
2. Ա/Ձ ի տարեկան հաշվետվության ուշացման համար վարչական տուգանքը ինչքա՞ն է կազմում այս պահի դրությամբ:

Կանխավ շնորհակալություն:

Oct 30 2015

Վարչական պատասխանատվության վերաբերյալ

Մովսես.

Վարչական տուգանքից խուսափելու ինչ-որ հնարավորություն կա՞:

Sep 05 2015

Աշխատողի համար վերջնահաշվարկ չի կատարվել

Lena.

Բարև ձեզ:
Աշխատողի աշխատանքային պայմանագիրը ավարտվել է 2015թ. հունիսի 30-ին: Սխալմամբ այդ աշխատողի համար վերջնահաշվարկ չի կատարվել: Հուլիսի 1-ից էլեկտրոնային հաշվետվության համակարգում այդ աշխատողի տվյալները արդեն չեն երևում: Հնարավո՞ր է արդյոք հիմա կատարել այդ աշխատողի համար վերջնահաշվարկ և ինչպե՞ս ներկայացնել ճշգրտված էլեկտրոնային հաշվետվություն հունիս ամսվա համար: Խնդրում եմ ձեր խորհուրդը` ինչպես լուծել այս հարցը: Եվ արդյո՞ք այդ սխալի համար սահմանվում է տույժ կամ տուգանք:
Կանխավ շնորհակալ եմ:

Aug 28 2015

Վարչական տույժ հարկերը չվճարելու համար

Բարև ձեզ:
ԱՁ-ին հարկերը չվճարելու համար տուգանել են 20 000 ՀՀ դրամով` հիմնավորելով դա վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 170,3 հոդվածով: Արդյո՞ք բողոքարկելն իմաստ ունի (փաստացի իրականացվել է կրկնակի տույժի հաշվարկում հարկային և վարչական օրենսգրքերի վրա հիմնվելով):
Նախապես շնորհակալություն:

Jan 16 2015

Եթե արտոնագիր ստանալու համար դիմում-հայտարարությունը ուշ է ներկայացվել

Հարություն.

Հարգելի գործընկերներ, եթե արտոնագիր ստանալու համար դիմում-հայտարարությունը ուշ է ներկայացվել, կազմակերպությունը աշխատել է, ՀԴՄ կտրոններ է տրամադրել, ապա այս դեպքում արդյո՞ք միայն վարչական տուգանք է հասնում, և ի՞նչ է նշանակում “գանձվում է տուգանք` առանց արտոնագրի գործունեությունը փաստացի իրականացնելու ժամանակահատվածի (բայց ոչ պակաս երեք ամսվա) համար սույն օրենքի N 8 հավելվածով սահմանված կարգով հաշվարկված` վճարման ենթակա արտոնագրային վճարի կրկնակի չափով”, այսինքն` եթե մեկ շաբաթ առանց արտոնագիր ենք աշխատել, ուրեմն պետք է երեք ամսվա արտոնագրային վճարի կրկնակիի չափ տուգանք վճարենք, թե՞ երեք ամսից պակաս առանց արտոնագրի աշխատելու դեպքում տուգանք չի հասնում: Նապապես շնորհակալություն:

Jul 22 2014

Կազմակերպությունը կորցրել է դրամարկղային գիրքը

Լիանա.

Բարև ձեզ, ինձ հետաքրքրում է հետևյալ հարցը` արդյո՞ք կա սահմանված տուգանք, եթե սահմանակափակ պատասխանատվությամբ ընկերությունը կորցնում է իր դրամարկղային գիրքը: Նախապես շնորհակալություն:

Jul 22 2014

ԱՁ ծանուցում է ստացել վարչական տուգանքի վերաբերյալ

Արամ.

Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է. 2013թ.փետրվարին բացել եմ ԱՁ, բայց ոչ մի գործունեություն չեմ ծավալել, ՀԴՄ չեմ ունեցել, գործունեություն սկսելու դիմում չեմ տվել: 2014թ. մարտին հանձնել եմ ԱՁ-ի վկայականը և լուծարել այն: Սակայն 2014 թ. ապրիլին հարկայինը ստիպել է ներկայացնել տարեկան հաշվետվություն և վճարել 60.000 դրամ (մեկ չաշխատած տարվա 5.000-ները): Ներկայացրել եմ ու վճարել: Հիմա էլ ծանուցում են ուղարկել, իբրև թե 2013թ-ի եռամսյակային հաշվետվություններ չներկայացնելու համար վարչական պետք է մուծեմ + մեկ ամսվա էլ 5.000: Կարո՞ղ եք ինձ ասել` ո՞ր մի կատարած գործունեությանս համար են ինձ հետապնդում: Կանխավ շնորհակալ եմ բոլորիդ արձագանքների համար:

Jul 17 2014

Ինչպե՞ս ուղարկել զրոյական հաշվետվություն

Մանե.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել հարցիս.

Տվյալ ժամանակահատվածի համար ինչպե՞ս ուղարկեմ եկամտային հարկի զրոյական հաշվետվություն, երբ ժամանակաշրջանը ընտրելիս որև աշխատող չի բերում, քանի որ նախորդ ամիս բոլորին ազատել եմ աշխատանքից: ՀՏ-ն ասում է, որ վարչական տուգանքներից ազատվելու համար պետք է պարտադիր զրոյական հաշվետվություն ուղարկեք: Նախապես շատ շնորհակալ եմ:

Jul 17 2014

Ամենամյա արձակուրդը համընկնում է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդի հետ

Արմինե.

Բարև ձեզ, խնդրում եմ պատասխանել` արդյո՞ք սխալ է, երբ ամենամյա արձակուրդը համընկնում է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդի հետ, եթե այո, ապա ինչպե՞ս վարվել, երբ արդեն սոցապ տեղեկանք է ներկայացվել նպաստ ստանալու վերաբերյալ, արդյո՞ք դա կարող է վարչական պատասխանատվության հիմք հանդիսանալ: Կանխավ շնորհակալություն:

Apr 21 2014

Արդյո՞ք վարչական տուգանքի նկատմամբ հաշվարկվում են տույժեր

Տիգրան.

Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել. կազմակերպությունը չի ներկայացրել զրոյական հաշվետվություն: Արդյո՞ք հարկային մարմինների կողմից դա հայտնաբերելու դեպքում վարչական տուգանքի վրա հաշվարկվում են տույժեր ուշացման օրվանից հաշված:

Apr 15 2014

Արդյո՞ք հոդվածները չեն հակասում իրար

Տիգրան.

Խնդրում եմ ինձ բացատրեք` արդյո՞ք “Վարչական իրավախախտումների մասին” ՀՀ օրենքի 169/1-րդ հոդվածը ու “Հարկերի մասին” ՀՀ օրենքը 24-րդ հոդվածը չեն հակասում իրար: Շնորհակալություն:

Apr 08 2014

Վարչական տուգանք հաշվետվությունը ժամկետից ուշ ներկայացնելու համար

Տիգրան.

Բարև ձեզ: Խնդրում եմ ասեք ինձ` ո՞ր դեպքում է հարկային հաշվետվությունները ուշացնելու համար հաշվարկվում 10 000 դրամ, ու ո՞ր դեպքում` 20 000 դրամ տուգանք: Կանխավ շնորհակալություն:

Jan 08 2014

Տուգանք դրամարկղային գիրք չվարելու համար

Արմեն.

Հարգելի հաշվապահներ, ես ունեմ ՍՊԸ, որը զբաղվում է առևտրով և շրջանառության հարկ վճարող է հանդիսանում, նաև ունի ՀԴՄ: Արդյո՞ք պետք է ունենալ դրամարկղային գիրք: Եթե այո, ապա կասե՞ք` ինչքա՞ն է սահմանվում տուգանքը դրամարկղային գիրք չունենալու համար:

Dec 16 2013

Նվազագույն աշխատավարձի վերաբերյալ

Արման.

Բարև Ձեզ:

Անկեղծ ասած` ես հաշվապահ չեմ:
Աշխատում ենք 2 հոգով, փոքրիկ ՀԿ-ում: Ունենք նվազագույն աշխատավարձ: Ցավոք` ժամանակին չենք իմացել նվազագույն աշխատավարձում եղած փոփոխությունների մասին և առ այսօր հաշվետվություններ կազմել և ուղարկել ենք 35.000 դրամի չափով:

Ցանկանում էի իմանալ` ի՞նչ եղանակով կարելի է ուղղել այս խնդիրը, և արդյո՞ք հնարավոր է առանց վարչական տուգանքների, և եթե ոչ, որքա՞ն կկազմի տուգանքի չափը:

Նախապես շնորհակալություն:

Dec 05 2013

Եկամտային հարկի հաշվարկը այլ ամսվա համար է ներկայացվել

Քաջիկ.

Հարգելի գործընկերներ, եկամտային հարկի ամսեկան հաշվետվություն ներկայացնելիս (էլեկտրոնային եղանակով) փետրվար ամսվա փոխարեն նշել եմ հունվար: Այսինքն` դարձել է հունվարը ճշգրտված, իսկ փետրվարը բացակայում է: ՏՀՏ-ից ստացել եմ գրություն, վարչական իրավախախտման մասին արձանագրություն: Խնդրում եմ ասեք` հնարավո՞ր է արդյոք չվճարել տուգանք, քանի որ եկամտային հարկն ամբողջությամբ փոխանցվել է, հարկային պարտականությունները կատարվել են ժամանակին:

Կանխավ շնորհակալություն:

Nov 04 2013

ԱՁ-ն իրականացնում է արտադրություն

Ռաֆիկ.

Բարև ձեզ, ինձ հետաքրքրում է հետևյալ հարցը. ԱՁ-ն իրականացնում է արտադրություն, ի՞նչ փաստաթղթեր պետք է տրամադրի պատվիրատուին, և ֆակտուրայի ոչ լիարժեք լրացնելու համար ինչպիսի՞ վարճական տույժեր են նափատեսվում, և արդյո՞ք անհատ ձեռնարկատերը պետք է պահի որևիցե գիրք: Հարցը տալուց առաջ ուսումնասիրել եմ օրենսգիրքը` ԱՁ-ների և շրջանառության հարկ վճարողների վերաբերյալ, և ակնկալում եմ առավել բավարար պատասխան, նախապես շնորհակալություն:

Nov 02 2013

Ընկերության դրամարկղը և բանկային հաշիվը վերցվել են կալանքի տակ

Varduhi.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Մեր ընկերության դրամարկղը և բանկային հաշիվը 2013թ-ի հունիս ամսից հարկայինի կողմից վերցվել են կալանքի տակ, հետևաբար մեր դրամական մուտքերը տնօրինվում է հարկային մարմինների կողմից: Սակայն վերջերս ստացել ենք ծանուցում ՏՀՏ ի կողմից, որտեղ ասվում է, որ հուլիս ամսվա եկամտային հարկը օրենքով սահմանված ժամկետում չի վճարվել պետ.բյուջե, որի համար սահմանվել է 20 000 դրամ տուգանք: Հարցս կայանում է հետևյալում` ճի՞շտ է արդյոք ՏՀՏ-ն, և որոնք են այս դեպքում ընկերության իրավունքները: Կանխավ շնորհակալություն:

Aug 06 2013

Կազմակերպությունը չի ներկայացրել շրջանառության հարկի հաշվարկ

Արսեն.

Բարև ձեզ,
2013 թ-ից սկսած մինչ այս պահը ՍՊԸ-ն չի ներկայացրել Շրջանառության հարկի հաշվետվություն (կարծես թե ստացվում է 2 եռամսյակ): Ի՞նչ տույժեր են սպասվում:

Հ.Գ. ՍՊԸ-ն գործունեություն չի ծավալել այդ ողջ ընթացքում:

Jun 10 2013

Արդյո՞ք հասնում է վարչական տուգանք

Հակոբ.

Բարև ձեզ, խնդրում եմ ասեք.
1. վարսավիրական կազմակերպությունը սպը է, 2012թ.աշխատել է արտոնագրային վճարով, 2012թ տարեկան շահութահարկի պարզեցված հաշվարկ չի ներկայացվել, նման դեպքում վարչական իրավախախտման տուգանք հասնու՞մ է, թե՞ ոչ

2. հաստատագրված վճարողը տարեվերջին տարեկան շահութահարկի պարզեցված հաշվարկ ներկայացնելու՞ է, թե՞ ոչ:

Կանխավ շնորհակալություն:

May 07 2013

Դրամարկղի գրքում գրանցումներ են բաց թողնվել

TIKO.

Սիրելի հաշվապահներ ջան, շատ եմ խնդրում` օգնեք ինձ այս դժվարին հարցի շուրջ:
Ես սկսնակ հաշվապահ եմ և գրամցումներ կատարելիս դրամարկղի գրքում թույլ եմ տվել այսպիսի մի մեծ սխալ. դրամարկղի գիրքն գրանցելիս մոռացել եմ կատարել մայիս ամսվա 2 մուտք, և այդպես շարունակել եմ մոտավոր մի 2 ամիս` բացակայելով մնացորդում այդ 2 մուտքերն: Շատ եմ խնդրում` օգնեք. ինչպե՞ս կարող եմ աննկատ այդ 2 մուտքերն գրանցել, որ տույժի չենթարկվեմ: Նախապես շնորհակալություն:

May 07 2013

Արդյո՞ք կհաշվարկվի տույժ

Armine.

Բարև Ձեզ: Խնդրում եմ ինձ ասեք` եթե մեկ ամսվա հաշվետվությունը չեմ ուղարկել, բայց գումարը փոխանցել եմ, տույժ կլինի՞, թե՞ ոչ (բյուջետային հիմնարկների համար): Կանխավ շնորհակալություն:

Mar 28 2013

Ո՞ր հաշվեհամարին պետք է փոխանցել տուգանքը

Էմմա.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք: ՍՊԸ-ն հաշվետվությունը ուշ ներկայաղնելու համար վարչական տուգանքը ո՞ր հաշվեհամարին պետք է վճարի: taxservice.am և taxinfo.am կայքերում տարբեր հաշվեհամարներ են նշված:

Mar 26 2013

Տուգանք հաշվետվությունը ժամկետից ուշ ներկայացնելու համար

Հեղինե.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք.
հաշվետվությունները (օրինակ` ԱԱՀ հաշվարկը) ժամկետից ուշ ներկայացնելու դեպքում ի՞նչ տուգանք է սահմանված, և դրանք ո՞ր օրենքով են ամրագրված: Կանխավ շնորհակալություն:

Mar 10 2013

Աշխատաժամանակի տեղեկագիր վարելու վերաբերյալ

Հարություն.

Ի՞նչ պատասխանատվություն է սահմանված աշխատաժամանակի տեղեկագիր` տաբել չվարելու համար: Եթե վարչական տուգանք, ապա արդյո՞ք հետո պարտադիր պետք է վերականգնվեն տաբելները: Տաբելի վարումը մեր կազմակերպության համար այնքան բարդ ու աշխատատար է և միևնույն ժամանակ` անիմաստ, քանի որ աշխատողները անհարգելի բացականեր չեն ունենում, անկախ ամեն ինչից` յուրաքանչյուր ամիս նույն աշխատավարձն են ստանում, որ համաձայն ենք վարչական տուգանք վճարել տաբել վարելու փոխարեն: Ի՞նչ խորհուրդ կտաք:

Feb 21 2013

“Մենք վարչական տուգանքներ չենք կիրառի մինչև համակարգի կատարելագործված աշխատելը”

Աղբյուր` panorama.am

“Տեխնիկական խնդիրների պատճառով էլեկտրոնային եղանակով հաշվետվությունները հարկային մարմիններ ուշացումով ներկայացրած հարկատուների նկատմամբ վարչական պատասխանատվության միջոցներ չեն կիրառվի”: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ 2013 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած “Եկամտային հարկի մասին” ՀՀ օրենք համաձայն` տնտեսվարող սուբյեկտները պարտավոր են յուրաքանչյուր ամսվա համար հաջորդող ամսվա 20-ից բոլոր հաշվետվությունները ներկայացնեն էլեկտրոնային տարբերակով:

Սակայն վերջին շրջանում տնտեսվարող սուբյեկտները հաճախակի դժգոհում են, թե դժվարությունների են հանդիպում եկամտային հարկի հաշվետվությունների էլեկտրոնային ներկայացման ժամանակ: Նշենք, որ կտրուկ աճել է էլեկտրոնային հաշվետվություններ ներկայացնող հարկատուների թվաքանակը, ինչի արդյունքում առաջացել են մի շարք խնդիրներ: Մասնավորապես` դրանք վերաբերում են ՀՀ ոստիկանության ՀՀ բնակչության պետական ռեգիստրի համակարգի և ՀՀ ՊԵԿ հարկային հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջև անխափան աշխատանքի հետ կապված տեխնիկական խնդիրներին:

“Տեխնիկական խնդիրները կվերացվեն և մենք վարչական տուգանքներ չենք կիրառի մինչև համակարգի կատարելագործված աշխատելը”,- ասաց Գ.Խաչատրյանը:

Dec 05 2012

Ի՞նչ տուգանք է նախատեսված

Էմմա.

Հարգելիներս, խնդրում եմ օգնեք: Ես սկսնակ եմ: Դրամարկղային գիրքը լրացնելիս մի քանի ամսվա դրամարկղի ելքերը և մուտքերը լրացրել եմ մեկ էջի վրա: Դա սխա՞լ է: Ի՞նչ տուգանք է նախատեսված: Կանխավ շնորհակալ եմ:

Oct 20 2012

Ընկերության դրամարկղային գիրքը չի հաստատվել ՀՏ կողմից

Հասմիկ.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ես ուզում էի մի հարց տալ` եթե ընկերությունը բացված է արդեն մեկուկես տարի, բայց դրամարկղի գիրքը կնքված չէ, կարո՞ղ եք ասել, թե ինչ տուգանք կարող է լինել:

Oct 13 2012

Վիճակագրական հաշվետվությունների ներկայացում

Գոռ.

Հարգելի գործընկերներ, խնդրում եմ ինձ ասեք, թե Ա/Ձ ե՞րբ և ինչպե՞ս է համարվում վիճ. հաշվետվություն ներկայացնող, և ի՞նչ պատասխանատվություն կա չգրանցվելու և հաշվետվություն չներկայացնելու դեպքում:
Շնորհակալություն:

Aug 27 2012

Սոցապ տարվող փաստաթղթերում սխալ հայտնաբերելու դեպքում

Աստղիկ.

Բարև Ձեզ, ունեմ այսպիսի հարց.

Սոցապ տարվող փաստաթղթերում սխալ հայտնաբերելու դեպքում 15 օրվա ընթացքում կարող ենք տանել ճշգրտում առանց վարչական տուգանքների: Ինձ հետաքրքրում է` 15 օրը հաշվարկվում է փաստաթղթի ներկայացմա՞ն օրվանից, թե՞ ներկայացված փաստաթղթում սխալ հայտնաբերելու օրվանից: Շնորհակալություն:

Jul 10 2012

Նորաբաց կազմակերպություն

Անդրանիկ.

2012 թվականի հունիսի 11-ին գրանցել եմ ՍՊԸ: Խնդրում եմ ասեք, թե երբ ու ինչ հաշվետվություններ պետք է ներկայացնեմ, չե՞մ ուշացրել արդյոք և եթե ուշացրել եմ` ի՞նչ է ինձ սպասվում: Կանխավ շնորհակալ եմ:

Jun 14 2012

Ի՞նչ պատասխանատվություն է սահմանված

Արման.

Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցերին.
Ի՞նչ պատասխանատվություն է սահմանված.
1. աշխատաժամանակի տեղեկագիր չվարելու / չլրացնելու համար:
2. աշխատողներին ժամանակին արձակուրդ չուղարկելու համար (արձակուրդի իրավունք ձեռքբերելու տարվանից անցել է 18 ամսվանից ավել ժամանակ, որոշ աշխատողներինը` մի քանի տարի)

Older posts «