Tag Archive: վարսավիրական

Sep 11 2017

Կոսմետոլոգի և լազերային էպիլացիայի ծառայություններ

Sergey.

Բարև ձեզ:
Կարո՞ղ եք ինձ հուշել` կոսմետոլոգի և լազերային էպիլացիայի ծառայությունները արտոնագրային վճարով հարկվու՞մ են, թե՞ ոչ:

Mar 19 2017

Գեղեցկության սրահի հարկային պարտավորություններ

Ռաֆայել.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ հուշել, թե ինչպիսին են գեղեցկության սրահի հարկային պարտավորությունները: Ունի 3 աշխատող` ԱՁ-ն ներառյալ:

Aug 02 2016

Անձը ցանկանում է աշխատել վարսավիրանոցում որպես կոսմետոլոգ

Նաիրա.

Ես ցանկանում եմ աշխատել գործող վարսավիրանոցում որպես կոսմետոլոգ, տարածքի վարձակալությամբ: Ա/Ձ-ի հետ պայմանավորվածության արդյունքում հարկային բոլոր ծախսերը պետք է հոգամ ինքս: Խնդրում եմ ասել` ամսեկան ինչքա՞ն գումար պետք է վճարեմ: Կանխավ շնորհակալություն:

Mar 11 2016

Գեղեցկության սրահի հաշվապահություն

Բարև ձեզ, ունեմ նորաբաց գեղեցկության սրահ Աբովյան քաղաքում, ուզում եմ իմանալ` բացի արտոնագրային վճարներից ի՞նչ վճարումներ պետք է անեմ, ի՞նչ ձևով, որտե՞ղ, ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնեմ և ի՞նչ ձևով:
Կանխավ շնորհակալություն:

Nov 30 2015

Վարսավիրական գործունեություն իրականացնելու համար

Hovo.

Հարգելիներս, խնդրում եմ մի հարցով օգնեք. սկսնակ վարսավիր եմ և ուզում եմ աշխատել օրենքի սահմաներում, սակայն ամենամատչելի հարկերով, խնդրում եմ օգնեք` ինչի՞ց սկսեմ, և ո՞րը կլինի ամենահարմար հարկի տեսակը, աշխատելու եմ մենակ, աշխատողներ չեմ ունենալու: Նախապես շնորհակալություն:

Apr 29 2015

ԱՁ ցանկանում է վարսավիրանոց բացել

Tatev.

Բարև ձեզ:

Ցանկանում եմ բացել վարսավիրանոց, ունեմ մի քանի հարց:
1. Արտոնագրային վճարը, որ օրենքում գրված է 45 000 դրամ եռամսյակային կտրվածքով, դա 1 վարսավիրի համար է, այսինքն եթե ես ունեմ 3 աշխատող, պետք է վճարեմ 3 * 45.000
2. Եթե վարսավիրանոցս գտնվում է Երևան քաղաքի կենտրոնում, արտոնագրային վճարը մնու՞մ է 45 000 դրամ
3. Սոց. վճար ես պետք է կատարեմ ամեն ամիս 5 000 դրամ և վե՞րջ: Վարսավիրներիս սոց. վճարը ո՞նց պետք է կատարվի
4. Կա՞ ինչ-որ դեպք, որ ես պետք է եկամտային հարկ վճարեմ
5. Եթե ես ԱՁ-ի տերն եմ ու նաև աշխատում եմ իմ վարսավիրանոցում, ինձ է՞լ է պետք գրանցել որպես աշխատող ու վճարել 45 000 դրամ

Feb 09 2015

Գեղեցկության սրահի հաշվապահական հաշվառում

Արփի.

Բարև: Սկսնակ հաշվապահ եմ, ուզում եմ վարել գեղեցկության սրահի հաշվապահություն: Խնդրում եմ ասեք` ինչպե՞ս կարող եմ վարել կամ ինտերնետում որտե՞ղ կարող եմ գտնել օգտակար ինֆորմացիա: Շնորհակալություն:

Jun 16 2014

Գեղեցկության սրահի հարկման առանձնահատկություններ

Մարինե.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել ինձ հետևյալ հարցում. ի՞նչ հարկատեսակներով է աշխատում Երևանում գտնվող գեղեցկության սրահը, և ի՞նչ հաշվետվություններ պետք է ուղարկվեն: Կանխավ շնորհակալ եմ:

Apr 16 2014

Վարսավիրական ծառայությունների մատուցում

208

Սևակ.

Բարև ձեզ, ցանկանում եմ գրանցել ԱՁ կամ ՍՊԸ և մատուցել վարսավիրական ծառայություններ, կցանկանայի կոնկրետ իմանալ` ինչքա՞ն արտոնագրային վճար պետք է վճարեմ, եթե ունեմ մեկ ախատող, բացի արտոնագրային վճարից ուրիշ ի՞նչ հարկեր պետք է վճարեմ և ի՞նչ չափով, վարսահարդարի հետ աշխատանքային պայմանագիր պե՞տք է կնքել, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալություն:

Feb 24 2014

ԱՁ-ն կարո՞ղ է աշխատել մեկ ՀԴՄ-ով

226

Գայանե.

Բարև Ձեզ: Ա/Ձ-ն իր գործող գրախանութին կից առանձին բաժնով բացում է վարսավիրանոց: ԱՁ-ն կարո՞ղ է աշխատել մեկ ՀԴՄ-ով, բայց երկու բաժիններով` բաժին 1 և բաժին 2: Շնորհակալություն:

Aug 13 2013

Վարսավիրանոցի հաշվապահական հաշվառում

Հ.Ա.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ:
Առաջարկել են վարել վարսավիրանոցի հաշվապահությունը, սակայն այդ ոլորտի հաշվապահությանը ծանոթ չեմ: Վարսավիրանոցը պետք է նոր բացվի, ԱՁ է լինելու, և առայժմ 1 աշխատող է գրանցվելու: Խնդրում եմ հուշեք` ինչի՞ց պետք է սկսել նորաբաց վարսավիրանոցի հաշվապահությունը, ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնել, և ի՞նչ կարժենա այդ տեսակ վարսավիրանոցի հաշվապահություն վարելը:

Apr 26 2013

Արտոնագրային վճար վարսավիրական գործունեության համար

Ani.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ես Ձեր օգնությանն եմ դիմում հետևյալ հարցով: Վարսավիրանոցի համար ինչպե՞ս է հաշվարկվում արտոնագրային վճարը եռամսյակի համար: Կանխավ շնորհակալ եմ:

Apr 03 2013

ԱՁ զբաղվում է վարսավիրական գործունեությամբ

Ժաննա.

Սիրելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք ինձ մի հարցում: Ա/Ձ ցանկանում է բացել վարսավիրանոց: Գիտեմ, որ հարկվելու է արտոնագրային վճարով: Ավելի մանրամասն կասե՞ք` ամսեկան կամ եռամսյակային ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի Ա/Ձ-ն: Նախապես շատ շնորհակալ եմ:

Oct 03 2012

Ի՞նչ հարկատեսակով է աշխատելու կազմակերպությունը

Արման.

Բարև ձեզ: ՍՊԸ նոր բացված մասնաճյուղը աշխատում է առանց ԱԱՀ, կատարում է կոսմետոլոգիական գործունեություն: Խնդրում եմ պատասխանեք` ի՞նչ հաշվետվություն պետք է հանձնել հարկային, և ի՞նչ հարկատեսակով է աշխատելու կազմակերպությունը: Շնորհակալություն:

Jun 29 2012

Վարսավիրական ծառայությունների մատուցում

Գայանե.

Բարև Ձեզ, ցանկանում եմ գրանցել ԱՁ և մատուցել վարսավիրական ծառայությոուններ, կցանկանայի իմանալ` ինչ քայլեր են անհրաժեշտ այն գրանցելու համար: Արդյո՞ք անհրաժեշտ է լիցենզիա, եթե վարսավիրանոցում մատուցելու են կոսմետոլոգիական ծառայություններ Գերմանիայից ներմուծված սարքավորումների միջոցով:

May 12 2012

ԱՁ գրանցում սոց. ապ. հիմնադրամում

Վարդան.

Բարև Ձեզ: Ես այսպիսի մի հարց ունեմ. 2011 դեկտեմբերի 12-ին գրանցել եմ ԱՁ ու ամեն ամիս մուծել եմ սոց. վճար հանդիսացող 5000 դրամը: Գործնեությունը սկսել եմ իրականացնել ս.թ. հունվարի 1-ից: Ասեմ, որ ԱՁ իրականացնում է վարսավիրական գործնեություն և աշխատում է հաստատագրված վճարով: Գնացել եմ թաղապետարանի համապատասխան բաժին (ինչպես իրենք են ասում 101 սենյակ), որպեսզի գրանցեմ աշխատողներին` մայիս ամսից: Ինձ ասել են, որ ես պետք է ինձ գրանցեի որպես աշխատող, որը չեմ արել (ԱՁ ես եմ), ուստի պետք է դրա համար վճարեմ տուգանք գրանցման օրվանից ինձ չգրանցելու և իմ սոց. վճարը չմուծելու համար: Խնդրում եմ ինձ ուղղություն տալ այս հարցում: Արդյո՞ք ես պետք է ինձ գրանցեի որպես աշխատող, եթե այո, ապա 5000 սոց. վճարը ինչի՞ համար էի մուծում, և եթե ես իրոք խախտում եմ կատարել, ապա ինչպե՞ս է հաշվարկվում այդ սոց. վճարը և տուգանքի չափը: Կանխավ շնորհակալություն:

May 03 2012

ԱՁ զբաղվում է վարսավիրական ծառայությունների մատուցմամբ

Մերի.

Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ օգնեք: ԱՁ-ն հարսանյաց զգեստի վարձույթի սրահին կից նաև որոշել է մատուցել վարսավիրական ծառայություններ` 2 վարսավիր աշխատանքի ընդունելով: Կասե՞ք ինձ, ինչպիսի հարկատեսակների հետ է գործ ունենալու ԱՁ-ն, և ո՞ր օրենքով է կանոնակարգվում վարսավիրական ծառայությունների մատուցման հետ կապված հարկային դաշտը, եթե Հաստատագրված վճարների մասին օրենքի վերջին փոփոխություններում վարսավիրական ծառայությունների մատուցմանը վերաբերող կետը դուրս է եկել:

Mar 16 2012

Վարսավիրական գործունեություն

Ռոբերտ.

Ես անհատ ձեռնարկատեր եմ, զբաղվում եմ վարսավիրական գործունեությամբ, աշխատում եմ մենակ: Հարց` ես վճարելու՞ եմ սոց. վճար և պե՞տք է ունենամ ՀԴՄ:

Mar 11 2012

ԱՁ-ն աշխատում է հաստատագրված վճարով

Anna.

Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում. ԱՁ-ն աշխատում է հաստատագրված վճարով(վարսավիրանոց): Արդյո՞ք պետք է ներկայացվի ֆիզիկական անձի տարեկան եկամուտների պարզեցված հաշվարկ, և ի՞նչ կարգով պետք է լրացվի, կանխավ շնորհակալ եմ:

Feb 06 2012

Վարսավիրական ծառայությունների մատուցում

Marish.

Բարև Ձեզ, գրանցված եմ որպես Ա/Ձ, գործունեության տեսակը` վարսավիրական ծառայություն, ունեմ 3 աշխատող: Խնդրում եմ օգնել` ի՞նչ հարկով եմ հարկվելու և ի՞նչ հաշվետվություներ պետք է ներկայացնեմ: Նախապես շնորհակալ եմ:

Jan 21 2012

Աշխատանքային պայմանագրի օրինակ

Irina.

Ինձ անհրաժեշտ է վարսահարդարի հետ կնքվող աշխատանքային պայմանագրի օրինակ, խնդրում եմ աջակցել:

Jan 15 2012

Վարսավիրանոցը ի՞նչ տարեկան հաշվետվություններ է հանձնում

Արմինե.

Հարգելիներս, խնդրում եմ օգնեք ինձ հետևյալ հարցում` վարսավիրանոցը ի՞նչ տարեկան հաշվետվություններ է հանձնում, և եթե նույն ԱՁ-ն նաև հարսանեկան պարագաների վաճառքով է զբաղվում, ի՞նչ պիտի հանձնի այդ դեպքում: Շնորհակալություն:

Dec 07 2011

Նորաբաց վարսավիրանոցի հաշվապահական հաշվառում

LILIT.

Խնդրում եմ օգնեք: Ես սկսնակ հաշվապահ եմ և պետք է վարեմ վարսավիրանոցի հաշվապահություն: Բացի հաստատագրված վճարի մասին հաշվետվությունից ի՞նչ հաշվետվություններ, տեղեկություններ պետք է ներկայացնել հարկային տեսչություն (վարսավիրանոցը նորաբաց է):

Nov 14 2011

Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնել

Արմինե.

Բարև Ձեզ: Ես սկսնակ հաշվապահ եմ: Խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում: Ի՞նչ հաշվետվություններ և ի՞նչ ժամանակահատվածում պետք է ներկայացնել վարսավիրանոցի համար: Կանխավ շնորհակալ եմ:

Oct 24 2011

Որքա՞ն նպաստ պետք է ստանա աշխատողը

lusine.

50000 դրամ աշխատավարձով վարսավիրանոցում 6 ամիս գրանցված աշխատող համարվող վարսավիրը գտնալու է դեկրետ: Կստանա՞ արդյոք հղիության նպաստ և որքա՞ն:

Sep 12 2011

Ավելացվել են փաստաթղթեր

“Փաստաթղթեր” բաժնում ավելացվել են հետևյալ փաստաթղթերը.

  • Հայտարարություն հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալի և ուղղիչ գործակիցների մասին
  • Հայտարարություն հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության սահմանային չափի ցուցանիշների մասին
  • Հայտարարություն բաղնիքների և ցնցուղարանների կազմակերպման ոլորտում իրականացվող գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալի և ուղղիչ գործակցի մասին
  • Հայտարարություն հյուրանոցային տնտեսության օբյեկտների գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալի և ուղղիչ գործակցի մասին

Կարդալ ավելին … »

Mar 21 2011

Վարսավիրական ծառայությունների մատուցում

Լուսինե.

Հարգելի հաշվապահներ, ես Ա/Ձ եմ և ունեմ վարսավիրանոց,այն աշխատում է հաստատագրված վճարով, արդյո՞ք ես պետք է հաշիվ-ապրանքագիր վերցնեմ, օրինակ, երբ ներկեր եմ գնում, և արդյո՞ք պետք է շրջանառություն հանեմ ամսվա կտրվածքով: Խնդրում եմ խորհրդի կարգով օգնեք, թե ինչպիսի հաշվապահական փաստաթղթեր վարեմ: Կանխավ շնորհակալություն:

Mar 10 2011

Հաստատագրված վճարի հաշվարկ

Anna.

Բարև Ձեզ, խնդրում եմ ստուգեք` ճիշտ եմ կատարել հաստատագրված վճարի հաշվարկը:
Վարսավիրանոցը ունի 1 վարսավիր և 1 մատնահարդար: Ամսվա աշխատանքային օրերը հաշվարկվել է 27 օր: Վարսավիրանոցը գտնվում է Երևան քաղաքում, որի ուղղիչ գործակիցն 1,0: Վարսավիրական ծառայությունների մատուցման գործունեության հաստատագրված վճարի ամսական չափը հաշվարկվում է ելակետային տվյալների և համապատասխան ուղղիչ գործակցի արտադրյալի 420-ապատիկի չափով` դրամական արտահայտությամբ:
Իսկ սպառողական գների ինդեքսը նախորդ տարվա հետ համեմատ կազմել է 110,6 %: Տվյալ դեպքում հաստատագրված վճարը տվյալ ամսվա համար հավասա՞ր է
ՀՎ=Պ+Տ+Օր+Գ+Ա=420*2*27*1,0*1,1=24948դրամ
Ճի՞շտ եմ կատարել հաշվարկը:

Jan 12 2011

Ի՞նչ հաշվետվություններ պետք է հանձնի վարսավիրանոցը

Լիանա.

Մեր վարսավիրանոցը աշխատում է հաստատագրված վճարով և ունի աշխատողներ, կարո՞ղ եք ասել, թե ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնենք եռամսյակային և տարեկան:

Jul 15 2010

Վարսավիրական գործունեության վերաբերյալ

Գայանե.

Բարև Ձեզ: Ասեք խնդրեմ, վարսավիրական գործունեության դեպքում գոյություն ունի սահմանային չափերի վերաբերյալ հայտարարություն, ինչպես օրինակ դա կա հանրային սննդի գործունեության դեպքում, և եթե այո, դրա ժամկետները: Կանխավ շնորհակալ եմ:

Jun 19 2010

Վարսավիրանոցի հաշվապահական հաշվառում

Iren.

Բարև Ձեզ: Եթե հնարավոր է, կարող եք ասել, ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ վարսավիրանոցի հաշվապահական հաշվառման համար և ինչ հաշվետվություններ պետք է ներկայացնել հարկային:

Apr 03 2010

Վարսավիրական ծառայություններ

Ani.

Բարև Ձեզ,
Ինձ մի հարց է հետաքրքրում ու հուսով եմ կկարողանաք օգնել.
հաստատագրվածով աշխատող վարսավիրանոցը տարեկան հաշվետվություններից (ձև 1, 2 և պարզեցված շահութահարկի հաշվարկ) ո՞րն է տալիս. տարբեր հարկային աշխատակիցների հարցրել եմ, ոչ մեկ հստակ չի պատասխանել: Շնորհակալություն:

Mar 12 2010

Վարսավիրական ծառայություններ մատուցող ՍՊԸ

Անահիտ.

Բարև Ձեզ, խնդրում եմ օգնեք այս հարցում:
Սկսնակ հաշվապահ եմ, վարսավիրանոցային ծառայություններ մատուցող ՍՊԸ-ի հաշվապահ եմ, այս պահին տարեկան հաշվետվություններ եմ կազմում, կարող եք ինձ ասել, ես պետք է ներկայացնեի հայտարարագիր եկամուտների հետ կապված? Դա ինչ հաշվետվություն է, արդյոք նման ՍՊԸ-ն պարտադիր է որ հանձնի այդ հաշվետվությունն, անչափ շնորհակալ եմ նախապես հարցի համար:
Հարգանքներով, Անահիտ: