Tag Archive: տեղեկանք

Dec 06 2017

ՍՊԸ-ի հարկային պարտավորությունների վերաբերյալ տեղեկանք ստանալու համար դիմում

Նելլի.

Բարև ձեզ, կարո՞ղ եք օգնել կազմել դիմում-նամակ ՊԵԿ ներկայացնելու նպատակով` ՍՊԸ-ի հարկային պարտավորությունների վերաբերյալ տեղեկանք ստանալու համար:

Jan 19 2017

Ավտոտրանսպորտային միջոցի գույքահարկ

Աննա Պլուզյան.

Բարև Ձեզ: Ես իմ սեփական փոխադրամիջոցի 2016 թ-ի տարեկան գույքահարկը վճարել եմ ամբողջությամբ և վերցրել զրոյական տեղեկանք: Տարեվերջին բանկերում տեխզննման կտրոն չլինելու պատճառով ավտոմեքենան տեխզզնում չի անցել: 2017 թ-ին ինձնից պահանջում են տվյալ տարվա ամբողջ գումարը զրոյական տեղեկանք տրամադրելու համար: Արդյո՞ք ես կարող եմ վճարել միայն հունվար ամսվա գումարը, և ինձ տրամադրեն տեղեկանք, որ ես հունվարի 30-ի դրությամբ գույքահարկի պարտք չունեմ: Եթե այո, ապա ո՞ր օրենքով:

Nov 30 2016

Կազմակերպությունը մթերք է գնում գյուղացուց

Աննա.

Բարև ձեզ: Խնդրում եմ շտապ պատասխանեք: ՍՊԸ, որը աշխատում է ԱԱՀ դաշտում, անմիջապես գյուղացուց (տեղեկանքի հիման վրա) գնում է մթերքներ և դրա դիմաց վճարում է 4 000 000 դրամ միանգամից: “Դրամարկղային գործառնությունների մասին” ՀՀ օրենքի համաձայն ես իրավունք ունեմ այդ վճարումը կատարել, թե՞ պետք է բաժանել ու մաս մաս վճարել 300 000 դրամներով: Խնդրում եմ նշեք` ի՞նչ ձևակերպում տալ նման գործարքի: Շնորհակալություն:

Oct 25 2016

Տեղեկանք տրամադրելու կարգ

Աննա Հարությունյան.

Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Ինձ մեկ հարց է հետաքրքրում` կա՞ արդյոք ինչ-որ օրենսդրական ակտ, որն արգելում է գործատուին տրամադրել տեղեկանք անգլերեն լեզվով, կամ ինչ-որ տեղ ամրագրվա՞ծ է տեղեկանք տրամադրելու կարգը: Շնորհակալություն:

Oct 10 2016

ՀՀ-ում ռեզիդենտ հանդիսանալու վերաբերյալ տեղեկանք

Արմեն.

Հարգելի հաշվապահներ, մեր ռուս գործընկերները ՀՀ-ում ռեզիդենտ հանդիսանալու վերաբերյալ տեղեկանք են ուզել մեր կազմակերպությունից: Խնդրում եմ բացատրել այդ փաստաթուղթը ստանալու կարգը: Շնորհակալություն:

Sep 14 2016

Համատեղությամբ աշխատավայրի գործատուն կարո՞ղ է աշխատողին տրամադրել տեղեկանք

Naira.

Համատեղությամբ աշխատավայրի գործատուն կարո՞ղ է աշխատողին տրամադրել տեղեկանք մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ ստանալու համար, եթե դեռևս վեց ամիս առաջ հիմնական աշխատավայրի գործատուն հղիության և ծննդաբերության արձակուրդի ավարտից հետո աշխատողին ազատել է աշխատանքից համաձայն ՀՀ ԱՕ 111 հոդվածի:
Եթե այո, ապա կա՞ անհրաժեշտություն մինչև տեղեկանքի տրամադրելը ընդունելու իրավական ակտ աշխատողի կարգավիճակը համատեղությունից` հիմնականի փոխելու համար:

Sep 06 2016

Աշխատողը ազատվում է հիմնական գործատուի մոտից

Armen.

Բարև ձեզ, խնդրում եմ ասեք՝ հիմնական գործատուից ազատվելու դեպքում պե՞տք է ներկայացնեմ տեղեկանք, որպեսզի նշվի համատեղությամբ աշխատանքը, և դա ինչ որ առավելություն ունի՞ ստաժի համար:

Եվ 2013-ից և աշխատել և սովորել եմ առկա համակարգում, գործատուն, ինչպե՞ս պետք է նշի աշխատանքային գրքույկիս մեջ:

Jul 12 2016

Ո՞ր աշխատավարձերն են հաշվի առնվելու նպաստի հաշվարկման ժամանակ

Հայկանուշ.

Բարև բոլորին: Խնդրում եմ օգնեք ինձ: Հիմնական աշխատավայրում գտնվում եմ ֆիզ. արձակուրդում, սակայն աշխատում եմ համատեղությամբ երկու այլ հիմնարկություններում: Շուտով նորից տրամադրվելու է հղիության և ծննդաբերության արձակուրդ: Եթե կարող եք պատասխանեք. որտեղի՞ց է վճարվելու նպաստը, ո՞ր աշխատավարձերն են հաշվի առնվելու: Եվ եթե հարկայինից տեղեկանքներ են ներկայացվելու հիմնական աշխատատեղ, ապա որտեղի՞ (հիմնական աշխատատեղը Երևանում է, իսկ մյուս երկուսը՝ ուր այս պահին աշխատում եմ այլ քաղաքում):

Jul 30 2015

Գործատուի կողմից տրվող աշխատավարձի մասին տեղեկանք

Համլետ.

Բարև ձեզ:

Հարգելի՛ մասնագետներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին:
Գործատուի կողմից տրվող աշխատավարձի մասին տեղեկանքում (մասնավորապես գանձապահի պարագայում) “զուտ աշխատավարձ” – ի մեջ արդյո՞ք մտնում է վնասակարության համար հավելավճարը:

Կանխավ շնոհակալ եմ:

May 05 2015

Արդյո՞ք պետք է ԱԱՀ-ի հաշվետվության հետ զրոյական տեղեկանք ներկայացնել

204

Նաթելլա.

Կազմակերպությունը հարկային հաշիվներ ստանում և դուրս է գրում էլեկտրոնային եղանակով: Խնդրում եմ պատասխանել` արդյո՞ք պետք է ԱԱՀ-ի հաշվետվության հետ զրոյական տեղեկանք ներկայացնել: Շնորհակալություն:

May 03 2013

Տեղեկանքի տրամադրում

Բելլա.

Կարո՞ղ է դպրոցի հաշվապահը կամ տնօրենը տալ տեղեկանք առձեռն` կանխիկ աշխատավարձի մասին, թե՞ դա կլինի խախտում, և նա պարտավո՞ր է տալ միայն կեղտոտ աշխատավարձի տեղեկանք: Շնորհակալություն պատասխանի համար:

Oct 01 2012

Ա/Ձ 1995թ.-ից գրանցված է հարկային տեսչությունում

Խաչատուր.

Հարգելի հաշվապահներ, եթե Ա/Ձ 1995թ.-ից գրանցված է հարկային տեսչությունում, ինչի մասին փաստում է հարկային տեսչությունից տրված տեղեկանքը, սակայն չգիտես ինչու մուծումների մասին 1995-ից մինչև 2005թ.-ը տեղեկատվություն չեն տրամադրում` պատճառաբանելով, որ տեղեկատվություն չունեն: Այժմ Ա/Ձ-ն անցնում է թոշակի, և տարածքային կենսաթոշակային հիմնադրամը պահանջում է 1995թ.-ից մինչ թոշակի անցնելու օրը Ա/Ձ-ի կողմից մուծած կտրոնները:

Հարց. Ա/Ձ-ի վկայականը, որը գրանցված է հարկային տարածքային մարմնում, արդյո՞ք չի կարող հիմք հանդիսանալ աշխատանքային ստաժը 1995թ-ից հաշվարկելու համար:

Mar 13 2012

ԱՁ չի ունեցել վարձու աշխատող

Հայկ.

Ա/Ձ-ն, որը 2011թ. չի ունեցել աշխատող և չի վճարել աշխատավարձ, արդյո՞ք անհատական սոցի հաշվետվություն և տարեկան եկամուտների մասին տեղեկություն հանձնում է: Շնորհակալություն:

Mar 05 2012

Տեղեկանք դուրս գրված և ստացված հարկային հաշիվների վերաբերյալ

Anna.

Եթե ընկերությունը հանդիսանում է ԱԱՀ վճարող և հարկային հաշիվներ է դուրս գրում և մատակարարարից ստանում միայն էլեկտրոնային եղանակով, ապա ԱԱՀ-ի հաշվարկի հետ տեղեկանքը պե՞տք է արդյոք ներկայացնեմ: Շնորհակալություն:

Dec 21 2011

Աշխատավարձի չափը հաստատող տեղեկանք նախորդ աշխատանքի վայրից

Անի.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ պատասխանել իմ այս հարցին: Ես աշխատում եմ պետական հիմնարկում 2011թ. դեկտեմբեր ամսից: Հիվանդության պատճառով բացակայել եմ 1 շաբաթ և ներկայացրել եմ բժշկից տեղեկանք բյուլետենի բացման համար: Հաշվապահը բյուլետենի աշխատավարձ հաշվարկելու համար պահանջում է նախորդ աշխատանքիս վայրից աշխատավարձիս չափը հաստատող տեղեկանք միջին աշխատավարձ հաշվարկելու համար: Հարց` ինչու՞ է անհրաժեշտ այդ տեղեկանքը, ի՞նչ կապ ունի այս կազմակերպությունը մյուսի հետ, և դրա բացակայության դեպքում ի՞նչ կարող է լինել: Կանխավ շնորհակալություն:

Dec 09 2011

Ինչպե՞ս ներկայացնել ճշգրտված տեղեկանք

Anna.

Բարև ձեզ: Եթե ես մոռացել եմ նշել 3-րդ եռամսյակում ԱԱՀ տեղեկանքի մեջ և ԱԱՀ հաշվարկի մեջ իմ կողմից դուրս գրված հարկային հաշվի տվյալները (համարը, ամսաթիվը, գումարը) ես ինչպե՞ս ճշտում կարող եմ տալ, եթե նոր բլանկի ԱԱՀ տեղեկանքի ճշգրտման կետը հանված է: Եվ մինչև ամսի քանի՞սը ես իրավունք ունեմ 3-րդ եռամսյակի ԱԱՀ հաշվարկի ճշտում տալ:

Dec 08 2011

Գնորդներին տրված և մատակարարներից ստացված հարկային հաշիվների տեղեկանքի վերաբերյալ

Sasun.

Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է.
ԱԱՀ հաշվարկի և գնորդներին տված և մատակարարներից ստացված տեղեկանքում հարկային հաշիվները պետք է գրենք մատակարարմա՞ն ամսաթվով, թե՞ դուրսգրման ամսաթվով: Խնդրում եմ տալ իրավական ակտի հղումը:

Oct 04 2011

Արդյո՞ք պետք է ներկայացնել ԱԱՀ տեղեկանք

Դավիթ Աատրյան.

Եթե ընկերությունը հանդիսանում է ԱԱՀ վճարող և հարկային հաշիվներ է դուրս գրում միայն էլեկտրոնային եղանակով, ապա ԱԱՀ-ի տեղեկանք պե՞տք է արդյոք ներկայացնի, եթե մատակարարից ստացել է թղթային հարկային հաշիվ:

Sep 22 2011

ԱԱՀ տեղեկանքի վերաբերյալ

Akva.

Բարև: 1-ին և 2-րդ եռամսյակների` մատակարներից ստացված ու գնորդներին դուրս գրված հարկային հաշիվների վերաբերյալ ԱԱՀ տեղեկանքում ապրանքի գումարը և ԱԱՀ-ն ներկայացրել եմ դրամներով 1000-ով ներկայացնելու փոխարեն: Կամերալով ստուգման ժամանակ պարզվել է, որ նշված հաշիվների գումարները դարձել են միլիոններ, որը սխալ է, օրինակ ԱԱՀ 25 հազ. փոխարեն 25 մլն: Սա միայն վերաբերվել է 2-րդ եռամսյակին: Ինչպե՞ս վարվեմ, ճշգրտում մտցնե՞մ նաև առաջին եռամսյակի տեղեկանքում:

Sep 22 2011

Տեղեկանք դուրս գրված և ստացված հարկային հաշիվների վերաբերյալ

Ani.

Հարգելի հաշվապահներ, ապրիլի 9-ին էլ. ցանցից ստացել եմ էլեկտրոնային հաշիվ, որը ներկայացրել եմ ԱԱՀ 1-ին եռամսյակի տեղեկանքում և հաշվարկում, քանի որ այն վերաբերվում էր մարտ ամսվան, և ծառայությունը մատակարարվել է մարտի 31-ի օրով: Հիմա ինձ կամերալով ծանուցում է եկել, որ իմ տեղեկանքում 2-րդ եռամսյակի տեղեկանքում չեմ ներկայացրել ներքոհիշյալ հաշիվը: Ինչպե՞ս վարվեմ, ճշգրտու՞մ մտցնեմ:

Aug 15 2011

ՀՀ Կառավարության 07.07.2011 թիվ 937-Ն որոշում

Կամո.

Հարգելի կոլեգաներ, ի՞նչ եք կարծում, ՀՀ Կառավարության 07.07.2011 թիվ 937-Ն որոշման (հարկային հաշիվների վերաբերյալ տեղեկանքի ներկայացման կարգի մասին) 18-րդ կետի մասին:

18. Տեղեկանքներ չեն կարող ներկայացվել հարկային մարմնի կողմից ստուգված կամ ստուգվող ժամանակաշրջանների համար:

Այսինքն, եթե 10.10.11 թ.բացվում է ստուգում, սեպտեմբերի համար տեղեկանքը դեր չեմ ներկայացրել, բայց ստուգման հանձնարարականում սեպտեմբերը ընդգրկված է որպես ստուգվող ժամանակաշրջան, ստացվում է, որ չեմ էլ կարող ներկայացնել: Աբսուրդ չէ՞ արդյոք:

Aug 12 2011

Աշխատանքային գրքույկի լրացման հետ կապված

Պետրոս.

Հարգելի գործընկերներ,
ինչպե՞ս պետք է գրառում կատարել աշխատանքային գրքույկում, երբ աշխատողը համատեղությամբ աշխատանքի վայրից տեղեկանք է բերում աշխատանքի վերաբերյալ: Ուղղակի նոր էջից գրե՞լ` “Ընդունված է համատեղությամբ աշխատանքի որպես …”, իսկ աջ սյունակում նշե՞լ տեղեկանքը կամ մյուս կազմակերպության հրամանի համարը: Կանխավ շնորհակալություն:

Aug 03 2011

Տեղեկանքների համարակալում

Tatevik.

Արդյո՞ք անհրաժեշտ է կազմակերպության կողմից տրամադրվող տեղեկանքները համարակալել:

May 24 2011

Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին օրենք

Դավիթ Ասատրյան.

Ժողովուրդ, բյուլետենի օրենքը փոխվել է 21.05.2011թ.-ից, մաքսիմալ 5*32500 սահմանը միայն Ա/Ձ-ների համար է, ՍՊԸ-ների համար սահման չկա, հետո ինչ-որ տեղեկանքի ձևեր են մշակվել, 6-րդ հոդվածում ոչ աշխատանքային օրերը կարծես թե աշխատանքային են համարվում, աբսուրդ… մի խոսքով կարդացեք… Թե չէ հարկայինից խեր չկա, լռում են, հետո սյուրպրիզ անում…

Mar 22 2011

Եկամուտների տարեկան տեղեկանք

Անի.

Խնդրում եմ ճշտել եկամուտների տարեկան տեղեկանքի հանձման օրը:

Mar 17 2011

Տեղեկությունների հանձնում

Լիանա.

Հարգելի հաշվապահներ, ճի՞շտ է, որ ԱԱՀ-ի տեղեկանքի հանձնման վերջնաժամկետը հաջորդ ամսվա 25-ի փոխարեն դարձել է 20-ը:

Mar 04 2011

Ընկերությանը մատուցվել է ծառայություն

Արամ.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցում:
Ընկերությանը մատուցվել է ծառայություն 2011թ. հունվար ամսին, հարկային հաշվում մատակարարման ամսաթիվը նշված է 03.02.11թ, դուրս գրման ամսաթիվը նշված է 04.02.11թ և ծառայության համար հունվար ամսին վճարվել է կանխավճար:
Հարց.
1. Ո՞ր ամսվա ԱԱՀ-ի հաշվարկում պետք է ներկայացնել այս ծառայության գումարը:
2. Ո՞ր ամսում պետք է հաշվանցվի ԱԱՀ-ի գումարը:
3. Ո՞ր ամսվա “Դուրս գրված և /կամ/ մատակարարներից ստացված հարկային հաշիվների վերաբերյալ” տեղեկանքում պետք է ներկայացվի:
4. Ո՞ր ամսվա ծախսերի մեջ պետք է ներառվի ծառայության գումարը:

Dec 10 2010

Արդյո՞ք պարտադիր է տեղեկանք ներկայացնել

Աննա.

Բարև Ձեզ: Ես գտնվում եմ մինչև երկու տարեկան երեխայի խնամքի արձակուրդում: Ստանում եմ նպաստ՝ 18000 դրամ: Ես ցանկանում եմ իմանալ, թե արդյոք պարտադիր է 2011-ին ներկայացնել տեղեկանք աշխատավայրից, քանի որ առաջին անգամ՝ 2010-ին, տեղեկանքի հետ միասին ներկայացրել եմ մի թերթիկ՝ ստորագրված տնօրենի կողմից, որտեղ գրված էր, որ աշխատանքից հեռացվելու կամ աշխատատեղը փակվելու դեպքում տնօրենը պարտավոր է տեղյակ պահել սոց. ապահովության մարմիններին այդ մասին: Գործակալը ամուսնուս ասել է, որ այդ թերթիկի առկայության դեպքում երկրորդ տարվա համար տեղեկանք հարկավոր չէ, սակայն ես կասկածում եմ, և կցանկանայի հաստատ իմանալ և չուշացնել տեղեկանքը: Նախապես շնորհակալություն:

Oct 18 2010

Գնորդներին տրված և մատակարարներից ստացված հարկային հաշիվների վերաբերյալ տեղեկանք

Armen.

Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում. գնորդներին տրված և մատակարարներից ստացված հարկային հաշիվների վերաբերյալ տեղեկանքում ո՞ր հաշիվները պետք է նշվեն, խնդրում եմ նշել կառավարության կողմից սահմանված չափը:

Oct 04 2010

Ֆինանսական վարձակալություն

R.A.

Բարև Ձեզ, խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս.
ԱԱՀ վճարող հանդիսացող կազմակերպությունը 17.09.2010թ. լիզինգով ձեռք է բերել ավտոմեքենա 13.420.000 և 2.684.000 /ԱԱՀ/ ընդհանուր արժեքով և 48 ամիս ժամկետով: Քանի որ մեզ ներկայացված հաշիվ ֆակտուրան տարբերվում է սովորական հաշիվ ֆակտուրայից, որտեղ նշվում են վաճառողը և գնորդը, ուստի ես խճճվել եմ և Ձեր օգնության կարիքն ունեմ:
Այն ունի հետևյալ տեսքը` Կարդալ ավելին … »

Sep 28 2010

Տեղեկանք հարկային հաշիվների վերաաբերյալ

Գայանե.

Բարև ձեզ, խնդրում եմ ինչքան հնարավոր է շուտ պատասխանեք այս հարցիս, հնարավոր է վերականգնել տեղեկանք հարկային հաշիվների վերաաբերյալ հաշվետվությունը, որի տողերը ջնջվել էին և հիմա այն excel-ով երևում է, բայց ՀԾ-ով բացելիս ասում է, որ սահմանված օբյեկտը սխալ է:

Sep 22 2010

Տեղեկանք հարկային հաշիվների վերաբերյալ

Գայանե.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, ՀԾ Հաշվապահ համակարգում Տեղեկանք հարկային հաշիվների վերաբերյալ հաշվետվությունը չի բացում, ինչ-որ սխալի մասին ա հայտնում: Ինչպե՞ս անեմ, որ բացի:

Jul 24 2010

Եթե հաշիվ-ապրանքագրում ԱԱՀ-ն առանձնացված չէ

Լիլիթ.

Հարգելի հաշվապահներ, եթե հաշիվ-ապրանքագրում ԱԱՀ-ն առանձնացված չէ, և ընդհանուր գումարը գերազանցում է 100000 դրամը, հարկային մարմնին տեղեկանք ներկայացնել պետք է, թե ոչ:

Jul 12 2010

Տեղեկանք հարկային հաշիվների վերաբերյալ

Լիլիթ.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք. ԱԱՀ վճարող չհանդիսացող կազմակերպությունը 100000 դրամը գերազանցող հարկային հաշվի դեպքում (երբ ձեռք բերողն ինքն է) հարկային մարմնին տեղեկանք պե՞տք է ներկայացնի, թե` ոչ:
Շնորհակալություն:

Nov 06 2009

Ավելացվել են փաստաթղթեր

“Փաստաթղթեր” բաժնում ավելացվել են հետևյալ փաստաթղթերը.

  • Ակտ գումարների սխալմամբ գրանցման
  • Տեղեկանք ամսվա ընթացքում կատարված չեղյալ համարման, վերադարձի և գումարների` սխալմամբ գրանցման մասին

Sep 23 2009

Եթե կազմակերպությունը ԱԱՀ վճարող չի համարվում…

Adriana.

Եթե կազմակերպությունը ԱԱհ վճարող չի համարվում պետք Է՞ արդյոք տեղեկություն տալ ստացված հաշիվ ապրանքագրերի մասին:

Aug 26 2009

Անհուսալի կրեդիտորական պարտք

Արմեն.

Ինչ գրծառնությունների հերթականությամբ կարելի է կրեդիտորական պարտքը ճանաչել անհուսալի և ինձ պատճառաբանմամբ…և եկամուտի ճանաչման ժամանակ արդյոք նպատակահարմար է օգտագործել 6142 ենթախմբային հաշիվը…արդյոք հարկային մարմնին մինչև շահութահարկի հաշվարկը պետք է ներկայացնել տեղեկանք անհուսալի դեբիտորական և կրեդիտորական պարտքերի մասին:

Aug 19 2009

Տեղեկություններ հարկային հաշիվների վերաբերյալ

Vahan.

Ո՞ր հարկային հաշիվներն են ներառվում հարկային հաշիվների վերաբերյալ տեղեկանքի մեջ (որքան գիտեմ, 100 հազ.-ը գերազանցող, կցանկանայի ճշտել):