Tag Archive: փաստաթղթեր

Oct 11 2017

Քաղցր բամբակի կետ

Բարև բոլորին, ուզում եմ քաղցր բամբակի կետեր բացեմ մոլերում, ի՞նչ փաստաթղթեր պետք է պատրաստեմ, ի՞նչ հարկային դաշտում աշխատեմ:

Sep 29 2017

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ներկայացնել ՀՏ

Աղունիկ.

Ասացեք խնդրեմ, ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ներկայացնել ՀՏ մայրության նպաստը ստանալու համար:

Jun 26 2017

Արդյո՞ք մեքենայի բենզինը թույլատրվում է ծախս ճանաչել

Ա.

Ա/Ձ ն զբաղվում է նախագծային աշխատանքներով, հանդիսանում է ԱԱՀ զրոյական դրույքաչափով հարկվող: Արդյո՞ք հնարավոր է նրա կողմից շահագործվող մեքենայի բենզինը որպես ծախս ճանաչել, և ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ հիմնավորելու համար, ինչպիսի՞ սահմանաչափեր կան:

Jun 26 2017

ՀԿ-ն կազմակերպում է ճամբար

Liana.

Հարգելի հաշվապահներ,

ՀԿ-ն կազմակերպում է ճամբար, որի ընթացքում փոխհատուցելու է ճամբարի մասնակիցների ճանապարհածախսերը (մասնակիցները ՀՀ տարբեր մարզերից են): Նշված ծախսերը հիմնավորելու համար ի՞նչ փաստաթղթեր է անհրաժեշտ ներկայացնել:

Շնորհակալություն:

Jun 12 2017

Ինչպիսի՞ ուղեկցող փաստաթուղթ է անհրաժեշտ

Էլիզա.

Բարև բոլորին:
X կազմակերպությունը մեր կազմակերպության սարքավորումների վերանորոգումն է իրականացնում: Իր կողմից սարքավորումները տեղափոխելու դեպքում ինչպիսի՞ ուղեկցող փաստաթուղթ է անհրաժեշտ: Նախապես շնորհակալություն կարծիքների համար:

Mar 01 2017

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ հացաբուլկեղենի արտադրության համար

Ashot Beglaryan.

Բարև ձեզ: Կարո՞ղ եք ասել` ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ (ГОСТ, пожарный акт, սննդի տեսչության կողմից թույլտվություն, սանիտարահիգիենիկ և այլն) հացի (հացաբուլկեղենի) արտադրության և վաճառքի կազմակերպման համար, և որտե՞ղ է ամրագրված փաստաթղթերի այդ ցանկը:

Feb 09 2017

Մանկապարտեզի տնօրենին ազատում են աշխատանքից

Բարև ձեզ, եթե մանկապարտեզի տնօրենին ազատում են աշխատանքից, ու՞մ պետք է հանձնի կնիքը և փաստաթղթերը, կա՞ այդպիսի օրենք, եթե կա` խնդրում եմ ուղարկեք:

Feb 01 2017

Հասարակական կազմակերպություն հիմնադրելու համար

Միշել.

Բարև ձեզ: Մենք ցանկանում ենք ՀԿ հիմնադրել: Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ և ի՞նչ վճարումներ պետք է կատարել: Նախապես շնորհակալություն:

Jan 11 2017

Կազմակերպությունը զբաղվում է մեքենայի յուղերի վաճառքով

Ռուզան.

Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Խնդրում եմ օգնեք ինձ հետևյալ հարցով. ՍՊԸ-ն, որն ունի ավտոտեխսպասարկման կետ, ցանկանում է նույն վայրում նաև մեքենայի յուղերի աքռուվաճառքով զբաղվել: Այս գործունեությունը հարկվելու է շրջանառությա՞ն հարկով (շրջանառությունից 5%): Եթե այո, ապա շրջ. հարկը նվազեցվելու՞ է ծախսերի 4%-ով (շրջ. հարկի օրենքի հոդված 7, կետ1.1): Եվ այս դեպքում նվազեցվող ծախսեր են համարվում միայն ձեռք բերմա՞ն ծախսերը (քանի որ ապրանքը ՍՊԸ-ին մատակարարելու է վաճառող կազմակերպությունը, այսինքն տրանսպորտի ծախսեր չկան): Մատակարարող կազմակերպությունը ի՞նչ փաստաթղթեր պետք է տրամադրի: Կանխավ շնորհակալ եմ:

Dec 19 2016

Աուդիտորական ստուգման հետ կապված

Հասմիկ Ա.

Բարև ձեզ։ Ես մի հարց ունեմ. Իրավունք ունի՞ արդյոք աուդիտը պահանջելու, որ հաշվապահը ստուգման ենթակա բոլոր փաստաթղթերը տա իրեն, և նա դրանք տանի իր հետ` իրեն հարմար վայրում ստուգելու համար։

Oct 31 2016

ՌԴ գրանիտե քարի արտահանման համար

Artur.eghikyan.

Բարև Ձեզ: Ինձ հետաքրքրում է` ՌԴ գրանիտե քարի արտահանման համար ի՞նչ մաքսավճարներ են գանձում և ի՞նչ ընթացակարգեր ու փաստաթղթեր են պահանջում: Կանխավ շնորհակալություն:

Aug 31 2016

Փաստաթղթերի պահպանման ժամկետների վերաբերյալ

Անուշ.

Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել ինձ հետևյալ հարցում՝ ո՞ր իրավական ակտով են սահմանված ոչ պետական իրավաբանական անձանց (օրինակ՝ ՍՊԸ-ներ) փաստաթղթերի պարտադիր պահպանման ժամկետները, փաստաթղթերի ցանկը և այլ մանրամասներ: Կանխավ շնորհակալություն:

Jul 06 2016

Երբ իրականացվում են ստուգումներ և գտնվում են որոշակի սխալներ

Աննա.

Բարև ձեզ, երբ իրականացվում են ստուգումներ և գտնվում են որոշակի սխալներ, ի՞նչ է սպասվում դրանից հետո: Կանխավ շնորհակալ եմ, հարցս վերաբերում է գործավարի կատարած աշխատանքին փաստաթղթերի հետ կապված:

Jun 21 2016

ԱՁ զբաղվելու է կիսաֆաբրիկատների արտադրությամբ

Վարդան.

Հարգելի գործնկերներ, հարցս հետևյալն է. Ա/Ձ-ն պետք է կիսաֆաբրիկատների արտադրություն սկսի, ի՞նչ փաստաթղթաշրջանառություն է նրան սպասվում: Կանխավ շնորհակալ եմ:

Jun 20 2016

Ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնել

Mariana.

Բարև ձեզ: Կխնդրեի օգնել ինձ: Իմ աշխատակիցը գնում է ֆիզ. արձակուրդ: Ինչպե՞ս է կատարվում ֆիզ. արձակուրդի ձևակերպումը, և ինչպիսի՞ փաստաթղթեր պետք է ներկայացնել և որտե՞ղ:

May 16 2016

Սկզբնական հաշվառման փաստաթղթեր

Անուշ.

Բարև ձեզ, ցանկանում էի իմանալ, թե որոնք են հանդիսանում սկզբնական հաշվառման փաստաթղթերը: Շնորհակալություն:

Mar 09 2016

Փոխարինող հաշվապահը պետք է փաստաթղթերի հանձնում-ընդունում անի

Թագուհի.

Հարգելի հաշվապահներ, ես վերադարձել եմ ֆիզ. արձակուրդից աշխատանքի, և արդեն պետք է ինձ փոխարինող հաշվապահը հաշվապահական թղթերը վերադարձնի ինձ: Կցանկանայի ավելի պրոֆեսիոնալ խորհուրդ ստանալ՝ հանձնում-ընդունումը ի՞նչ մակարդակով պետք է լինի՝ ուղղակի ես, ինձ փոխարինող հսշվապահը և տնօրենը, թե՞ …

Mar 09 2016

Արդյո՞ք անհրաժեշտ են ԱՁ-ի պետ. ռեգիստրի վկայականի և նույնականացման քարտի պատճեները ՍՊԸ-ի հաշվապահին

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել.

ՍՊԸ-ն և ԱՁ-ն պետք է կնքեն տարածքի վարձակալության պայմանագիր: ՍՊԸ տնօրենը վարձակալության պայմանագիրը պատրաստելու պատրվակով ԱՁ-ից վերցրել է պետ. ռեգիստրի վկայականի և նույնականացման քարտի պատճենները՝ ասելով, որ տվյալ ձաստաթղթերը անհրաժեշտը են ՍՊԸ-ի հաշվապահին:

Հարց՝ արդյո՞ք անհրաժեշտ են տվյալ փաստաթղթերը հաշվապահին՝ հարկային հաշվերվությունները ներկայացնելիս:

Կարո՞ղ են արդյոք ՍՊԸ-ի տնօրենն ու հաշվապահը այդ փաստաթղթերը օգտագործել անօրինական գործարքներ կնքելու, բանկերից վարկեր ձևակերպելու համար:

Կանխավ շնորհակալ եմ:

Jan 20 2016

Հաշվապահական փաստաթղթերի ընդունում

Saten.

Խնդրում եմ պատասխանեք ՇՏԱՊ.
– Ինչպե՞ս կատարել հաշվապահական փաստաթղթերի ընդունում
– Կա՞ դրա համար հատուկ ակտ

Oct 30 2015

Կազմակերպությունը գրքեր է տպագրում և մատակարարում գրախանութներին

ARMNAVASARDYAN.

Կազմակերպությունը գրքեր է տպագրում և մատակարարում գրախանութներին: Խնդրում եմ բացատրեք` ինչպիսի՞ փաստաթղթերով է կատարվում վերը նշված գործընթացը (կոմիսիո՞ն, թե՞ գործակալական պայմանագիր պետք է կնքել) և ամեն անգամ գրքեր առաքելիս (պայմանագիր կնքելուց հետո) ինչպիսի՞ փաստաթղթեր են անհրաժեշտ:

Oct 14 2015

Քանի՞ տարի պետք է պահպանել փաստաթղթերը

accountant.1985.

Խնդրում եմ ասեք, թե ՀՀ որ օրենքում է նշված, որ հաշվապահական հաշվառման փաստաթղթերը պահպանվում են 3 տարի: Ըստ ՀՀ կառավարության 2006թ մարտի 9-ի 351-Ն որոշման հաշվապահական փաստաթղթերը պահպանվում են 5 տարի: Կա՞ արդյոք այլ որոշում: Եվ եթե ասում ենք 3 կամ 5 տարի, արդյո՞ք ի նկատի ունենք, որ այդքան տարի հետո կարելի է փաստաթղթերը հանձնել արխիվ, թե այդքան տարի հետ կարելի է փաստաթղթերը ոչնչացնել: Կանխավ շնորհակալություն:

Sep 10 2015

Կազմակերպության իրավաբանական հասցեի փոփոխություն

Կարինե.

Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Կխնդրեի նշել, թե ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ ՍՊԸ-ի իրավաբանական հասցեի փոփոխության համար, և որտեղի՞ց կարող եմ վերցնել նմուշային ձևերը:

Նախապես շնորհակալ եմ:

Apr 10 2015

Արդյո՞ք ընդունվել է “Շրջանառության հարկի” մասին օրենքի փոփոխությունը

Hasmik.

Խնդրում եմ ասացեք` Ազգային Ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունե՞լ է “Շրջանառության հարկի” մասին ՀՀ օրենքի փոփոխությունը, թե՞ ոչ, և եթե կազմակերպությունը ստանում է փաստաթղթերով հիմնավորված և առանց փաստաթղթի վաճառքի ապրանքներ, ապա ինչպե՞ս պետք է հարկվի՝ ամբողջ վաճառքի 5%-ը, թե՞ պետք է առանձնացվի փաստաթղթովը առանց փաստաթղթովից: Խնդրում եմ մանրամասն գրել: Կանխավ շնորհակալություն:

Apr 05 2015

Արդյո՞ք անհրաժեշտ է փաստաթղթավորել պահեստի շարժը

Սամվել.

Հարգելի հաշվապահներ,

կազմակերպությունը զբաղվում է արտադրությամբ, հարկվում շրջանառության հարկով:
Ասացեք խնդրեմ` արդյո՞ք անհրաժեշտ է փաստաթղթավորել պահեստի շարժը:

Շնորհակալություն:

Sep 11 2014

Ինչպե՞ս է իրականացվում ՍՊԸ վաճառքը երկու մասնակիցների կողմից

Karen.

Ինչպե՞ս է իրականացվում ՍՊԸ վաճառքը երկու մասնակիցների կողմից, որոնք միասին 100% բաժնեմասերի սեփականատեր են: Ի՞նչ փաստաթղթեր են պետք, և ի՞նչ պետական մարմինների է հարկավոր դիմել:

Feb 09 2014

ԱՁ ցանկանում է բացել արագ սննդի կրպակ

Տիգրան.

Բարև ձեզ: Ուզում եմ դառնալ անհատ ձեռներեց և բացել արագ սննդի կրպակ: Ի՞նչ է հարկավոր այդ ամենի համար: Կխնդրեմ նշել նաև կնիքի և այլ փաստաթղթերի պարտադիր առկայության վերաբերյալ: Կանխավ շնորհակալ եմ:

Jul 21 2013

Ի՞նչ պաստաթղթեր են անհրաժեշտ

Շողիկ.

Ցանկանում եմ թարմ ձկան և մսամթերքի խանութ բացել: Ի՞նչ պաստաթղթեր են անհրաժեշտ, և ո՞ր հիմնարկների կամ կազմակերպությունների թույլտվությունն է անհրաժեշտ: Խնդրում եմ օգնել, նախապես շնորհակալ եմ:

Apr 24 2013

Քանի՞ տարի պահպանել փաստաթղթերը

Լիանա.

Հաշվապահական փաստաթղթերը, դրամարկղի գիրքը, առաքման գրքերը և այլն, քանի՞ տարի պետք է գրասենյակում պահպանվեն ըստ օրենքի:

Apr 03 2013

Քանի՞ տարի պետք է պահպանվեն հաշվապահական փաստաթղթերը և գրքերը

Լիանա.

Հաշվապահական փաստաթղթերը` դրամարկղի գիրք, առաքման գրքերը և այլն, քանի՞ տարի պետք է գրասենյակում պահպանվեն ըստ օրենքի:

Oct 27 2012

Ե՞րբ է տրվում երեխային հասնող նպաստը

Կարինե.

Ե՞րբ է տրվում երեխային հասնող նպաստը` 18000 դրամը, երեխայի ծնվելուց հետո՞, թե՞ բյուլետենի լրանալուց հետո: Ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնել նպաստը ստանալու համար: Շնորհակալություն:

Jun 16 2012

Ինչպե՞ս ընդունել հաշվապահական փաստաթղթերը

Armen.

Շատ շտապ է, խնդրում եմ օգնեք: Սկսնակ հաշվապահ եմ, կազմակերպությունը առաջարկել է վարել իր հաշվապահությունը: Ներմուծող ընկերություն է, ունի և´ մեծածախ վաճառք, և´ մանրածախ:
1. Ինչպե՞ս են ծանոթանում կազմակերպության փաստաթղթերի հետ
2. Ի՞նչ հարկեր է վճարում կազմակերպությունը
3. Ինչպե՞ս պետք է ընդունեմ հաշվապահական փաստաթղթերը:
Շատ են անհրաժեշտ ձեր խորհուրդները: Նախապես շնորհակալություն:

May 25 2012

Ի՞նչ փաստաթղթեր են կազմվում

Աննա.

Կազմակերպության հիմնադիրները իրենց անձնական միջոցներից կանխիկ կատարել են կազմակերպության որոշ ծախսեր: Ի՞նչ ընթացակարգով է կատարվում կատարած ծախսերի փոխհատուցումը, և ի՞նչ փաստաթղթեր են կազմվում այդ կապակցությամբ:

Apr 29 2012

Գործուղում ձևակերպելու դեպքում

Արմինե.

Հարգելի կադրերի բաժնի աշխատողներ, խնդրում եմ մանրամասն բացատրել, թե ինչպիսի փաստաթղթեր է պետք պատրաստել գործուղում ձևակերպելու դեպքում և ինչ հերթականությամբ, այն ինչ վերաբերում է կադրերի բաժնին, ոչ հաշվապահորեն: Եվս մեկ հարց` արդյո՞ք մինչև վեց ամիսը չլրացած աշխատողին ազատելու դեպքում (օրինակ եթե երեք ամիս է աշխատել ու ազատվում է) վերջնահաշվարկ չի հասնում: Նախապես շնորհակալություն:

Apr 04 2012

Հաշվապահական փաստաթղթերի հանձնում-ընդունում

Արմեն.

Հարգելի կոլեգաներ, անհրաժեշտ է ձեր խորհուրդը այս հարցում: Կազմակերպության նախկին հաշվապահի հետ պետք է հաշվապահական փաստաթղթերի հանձնում-ընդունում կատարենք: Հանձնման-ընդունման ակտ պետք է կազմվի, դա պարզ է: Իսկ իրավունք ունեմ գրություն վերցնելու, որ նախկին հաշվապահը պատասխանատվություն է կրում կատարված գործի համար: Եվ ընդհանրապես, ի՞նչ նրբություններ կան այս հարցի հետ կապված:

Feb 27 2012

Որպես ԱՁ գրանցվելու համար

Լուսինե.

Բարև Ձեզ: Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ որպես ԱՁ գրանցվելու համար, կանխավ շնորհակալություն:

Feb 25 2012

Ինտերնետային խանութի համար անհրաժեշտ փաստաթղթեր

Նոնա.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, եթե որևէ մեկն ունի փորձ կամ տեղյակ է ինտերնետային խանութի համար անհրաժեշտ փաստաթղթերի և հաշվապահության վարման վերաբերյալ, խնդրում եմ արձագանքեք: Կանխավ շնորհակալ եմ:

Jan 21 2012

Հաշվապահական հաշվառման փաստաթղթերի հանձնում-ընդունում

Անուշիկ.

Խնդրում եմ պատասխանեք: Եթե աշխատողը գլխավոր հաշվապահն է, ուզում է աշխատանքից դուրս գալ, դիմումը գրել է մեկ ամիս առաջ, բայց ընդունող հաշվապահ չկա, ինչպե՞ս պետք է վարվի, 4-րդ եռամսյակի հաշվետվությունները հանձնել է, տարեկանն էլ գրել է, ու՞մ պետք է հանձնի փաստաթղթերը: Վերջնահաշվարկը ո՞վ պետք է անի:

Jan 11 2012

Ի՞նչ փաստաթղթեր պետք է լրացնել

Վահե.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս. եթե ընկերությունը գնել է անվադողեր և տեղադրել ընկերությանը պատկանող ավտոմեքենայի վրա, ի՞նչ փաստաթղթեր պետք է լրացնի կամ կազմի ընկերությունը (եթե կատարողական ակտ չկա), որպեսզի հիմնավորվի, որ տվյալ անվադողերը տեղադրվել են վերը նշված ավտոմեքենայի վրա:

Dec 13 2011

Որքա՞ն ժամանակ պետք է պահել հաշվապահական փաստաթղթերը

Արմեն.

Խնդրում եմ օգնեք: Եթե կազմակերպությունը մի քանի տարի գործունեություն չի իրականացրել, որքա՞ն ժամանակ պետք է պահի դրամարկղային քիրքը և հաշվապահական փաստաթղթերը: Ո՞ր օրենքով է այն կարգավորվում: Շնորհակալություն:

Nov 30 2011

Ավելացվել են փաստաթղթեր

“Փաստաթղթեր” բաժնում ավելացվել են հետևյալ փաստաթղթերը.

  • ԱԱՀ-ի հաշվարկ (01.01.2011թ.-ից հետո ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար)
  • Դիմում ԱԱՀ զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների մասով գումարների հաշվանցման և (կամ) վերադարձի

Oct 24 2011

Ի՞նչ փաստաթղթավորում է անհրաժեշտ

Անի.

Հարգելի հաշվպահներ, կազմակերպությունը պետք է գումար մուտքագրի բանկ, սակայն դրամարկղում գումար չունի: Տնօրենի կողմից նշված գումարը մուտքագրվել է դրամարկղ, դրամարկղից էլ համապատսխան ելքի օրդերով ելք է արվել և մուտքագրվել բանկային հաշվին: Տվյալ դեպքում ի՞նչ փաստաթղթավորում է անհրաժեշտ և ի՞նչ ձևակերպում պետք է տալ դրամարկղ մուտքագրված գումարի գծով:

Sep 08 2011

Կազմակերպությունը ապրանքներ է գնել խանութներից

Անժելա.

ԱԱՀ վճարող կազմակերպությունը շին. աշխատանքներ իրականացնելու համար ապրանքներ է գնել խանութներից, որոնց համար չունի հ.ֆ., այլ միայն կտրոններ, և այդ ապրանքները միանգամից տարվել են շին. հրապարակ ու օգտագործվել այնտեղ: Առհաշիվ գումարների ծախսման մասին հաշվետվությունից բացի ի՞նչ փաստաթղթեր է պետք կազմել, որպեսզի ևˊ հաշվապահական, ևˊ հարկային հաշվառման պահանջները բավարարված լինեն: Պե՞տք է արդյոք գնման ակտ կամ այլ փաստաթղթեր կազմել:
Կանխավ շնորհակալություն:

Aug 12 2011

Փաստաթղթերի համարակալում

Կարեն.

Հարգելի հաշվապահներ,
ի՞նչ տուգանք է հասնում դրամարկղային փաստաթղթերի համարակալման ժամանակ հաջորդականության խախտման համար, այսինքն, օրինակ, ելքի օրդեր N 10-ից հետո 12 համարակալելու դեպքում:

Aug 09 2011

Ինչպիսի՞ հաշվապահական փաստաթղթեր պիտի կազմվեն

mariana.

Հարգելի կոլեգաներ, օգնեք խնդրում եմ: Կազմակերպությունը ձեռք է բերել որոշակի արժողությամբ ապակի և տեղադրել: Խնդրում եմ ասեք` ինչպիսի՞ հաշվապահական փաստաթղթեր պիտի կազմվեն:

Jul 13 2011

Շինարարական կազմակերպությունն իրականացրել է աշխատանքներ

Rip.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ հուշեք հետևյալ հարցիս պատասխանը. շինարարական կազմակերպությունն իրականացրել է աշխատանքներ, որի ընթացքում օգտագործել է մետաղալար: Տվյալ տեսակի աշխատանքի համար պահանջվում է X կգ մետաղալար, ընկերությունը գնել է X+1 կգ մետաղալար, քանի որ առաջանում են մանր կտորներ, որոնք հնարվոր չէ օգտագործել: Տվյալ դեպքում ի՞նչ փաստաթղթեր է անհրաժեշտ կազմել: Ի՞նչ պետք է համարել դա ` խոտա՞ն, բնական կորու՞ստ… Գույություն ունի՞ ինչ-որ մի դրույթ, որն արգելում է այդ ավել ծախսված մասը շահութահարկով նվազեցնել: Կանխավ շնորհակալություն:

Jun 25 2011

Ի՞նչ փաստաթղթով ապրանքը տեղափոխել

Արթուր.

Խնդրում եմ պատասխանել. կազմակերպության պահեստից ի՞նչ փաստաթղթով ապրանքը տեղափոխենք շրջանում գտնվող խանութ: Եթե հնարավոր է` ուղարկեք նաև փաստաթղթի ձև:

Jun 23 2011

Գործուղում մագիստրատուրայում սովորելու համար

Շուշան.

Հարգելի կոլեգաներ, պետական քոլեջը կարո՞ղ է նպատակային գործուղում տալ պետական ԲՈւՀ ավարտած շրջանավարտին մագիստրատուրայում սովորելու համար, որպեսզի հետո իր ուսումնական հաստատությունը ապահովի որակյալ կադրով, եթե այո, ապա ի՞նչ փաստաթղթերով պետք է այն հիմնավորվի: Նախապես շնորհակալություն:

Jun 10 2011

ՀՎՀՀ ստանալու համար

S..

Կարո՞ղ եք ասել` ՀՎՀՀ, կնիք և պետ. ռեգիստրի գրանցման վկայական ստանալու համար ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ, և ուր պետք է դիմեմ:

Jun 04 2011

Ավելացվել են փաստաթղթեր

Փաստաթղթեր

“Փաստաթղթեր” բաժնում ավելացվել են հետևյալ փաստաթղթերը.

  • Կազմակերպությունների հողի հարկի հաշվարկ
  • Հայտ հարկային մարմնից հարկային հաշիվների ձևերի ձեռքբերման

Jun 02 2011

Արդյո՞ք անհրաժեշտ է ուղեթերթ

Արման.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում: Արդյո՞ք կազմակերպության մեքենաներով ապրանք մատակարարելիս նրանց անհրաժեշտ է ուղեթերթ: Եվ արդյո՞ք կա ուղեթերթի սահմանված ձև: Կխնդրեի, եթե հնարավոր է, հղումներ անել կոնկրետ որոշմանը կամ օրենքին: Կանխավ շնորհակալ եմ:

Older posts «