Tag Archive: ֆիզ. անձ

Sep 29 2017

Ի՞նչ հարկային պարտավորություններ կան

Անահիտ.

Ի՞նչ հարկային պարտավորություններ ունի “ֆիզիկական անձ”-ի վկայական ունեցողը:

Sep 21 2017

Աշխատողի գրանցման հայտը չի ներկայացվել

Նանե.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել:
Ֆիզ. անձի հետ, ում հետ նաև աշխատանքային պայմանագիր ունեմ, կնքել եմ քաղաքացիաիրավական պայմանագիր 01.02.2017թ.: Մինչ օրս` 31.08.2017 չի ներկայացվել այդ փաստի վերաբերյալ գրանցման հայտ: Այս ընթացքում ֆիզ. անձը եկամուտ չի ստացել: Եթե հիմա ուղարկեմ գրանցման հայտ` նշելով քաղաքացիաիրավական պայամանգրի ժամկետը 01.02.2017, արդյո՞ք ճշգրտվելու են բոլոր հաշվետվությունները:

Aug 07 2017

Անձը կանխավճար է կատարել հյուրանոցային ծառայության դիմաց

Կարեն.

Հարգելի գործընկերներ, ֆիզ. անձը կանխավճար է կատարել հյուրանոցային ծառայության դիմաց, իսկ մնացած գումարը վճարելու է փոխանցումով ծառայությունը ամբողջությամբ մատուցվելուց հետո: Կանխավճարի համար տրամադրվել է ՀԴՄ կտրոն: Հարց. ծառայությունը ամբողջությամբ մատուցվելուց հետո հաշիվը գրվելու է ամբողջ գումարի, թե՞ տարբերության մասով: Շնորհակալություն:

Jun 05 2017

Վարձակալության իրավունքը չի գրանցվել կադաստրում

Arthur.

Բարև ձեզ։ Մի հարց ունեմ, եթե իրավաբանական անձը մի քանի ֆիզիկական անձանց հետ ունի կնքած վարձակալական պայմանագիր, որը ոչ նոտարով, ոչ էլ կադաստրով հաստատված չի, բայց պայմանագրում ֆիքսված թվով վճարվում են հարկեր, այս դեպքում ի՞նչ խնդիր կարող է առաջանալ հարկայինի հետ կապված պայմանագրերի կադաստրում գրանցված չլինելու հետ:

May 24 2017

Ի՞նչ հարկային պարտավորություն է առաջանում

Garnik.

Հարգելի գործըկերներ, խնդրում եմ օգնել: Եթե ՌԴ քաղաքացին (ֆիզ. անձ) տարածք ունի և լիազորել է ՀՀ քաղաքացուն (ֆիզ. անձ) նշված տարածքը վարձակալությամբ տալ իրավաբանական անձի, էս դեպքում ի՞նչ հարկ է հարկ առաջանում` ոչ ռեզիդենտի շահութահարկ, թե՞ ֆիզ. անձի եկամտային հարկ:

May 22 2017

Գյուղատնտեսական մթերքի առևտուր

Գևորգ.

Քաղաքացին (Ա/Ձ չէ) ցանկանում է որևէ խանութում վարձակալությամբ տարածք վերցնել և զբաղվել գյուղատնտեսական մթերքի առևտրով: Իրավունք ունի՞, թե՞ ոչ, և արդյո՞ք հարկեր պետք է վճարի և եթե այո, ապա ի՞նչ հարկ:

Apr 18 2017

Արդյո՞ք առաջանում է ԱԱՀ պարտավորություն

Hasmik.

Կազմակերպության աշխատակիցը Գլոբբինգով ապրանք է ձեռք բերել կազմակերպության համար: Հարկայինից ասացին, որ կազմակերպության բալանսում հաշվառելու համար պետք է օտարում ձևակերպվի: Հարցս հետևյալն է` այդ դեպքում կազմակերպությունը վճարում է 10 % եկամտային հարկ, թե՞ ԱԱՀ պարտավորություն էլ է առաջանում: Շնորհակալություն նախապես:

Mar 22 2017

Տարեկան եկամուտների մասին պարզեցված հաշվարկի լրացման հետ կապված

Arsine.

ԱՁ հանդիսացող ֆիզիկական անձը մեկ այլ կազմակերպությունում աշխատում է որպես վարձու աշխատող, իսկ ԱՁ-ն աշխատում է շրջանառության հարկով: Հարցս հետևյալն է.

Տարեկան եկամուտների մասին պարզեցված հաշվարկի Բաժին III.I-ում արդյո՞ք ներկայացվում է այլ կազմակերպությունից ստացված աշխատավարձը` ըստ ամիսների և դրանից հաշվարկված և պահված եկամտային հարկը:
Կանխավ շնորհակալություն:

Mar 15 2017

Ոչ ռեզիդենտ կազմակերպությունից ՀՀ քաղաքացի ֆիզիկական անձի ստացած վճար

Բարև ձեզ,

Խնդրում եմ հստակեցնել, թե ինչ հարկեր են նախատեսված, եթե ֆիզիկական անձը մարքետինգային ծառայությունների դիմաց վարձատրություն է ստացել ոչ ռեզիդենտ կազմակերպությունից:
Կանխավ շնորհակալ եմ:

Աննա

Feb 27 2017

Վրանների վարձակալություն

Adol.

Հարգելի գործընկեր, ֆիզ. անձը իր սեփական հողամասում կազմակերպում է վրանների վարձակալություն (վրանային ավան): Ի՞նչ հարկային պարտավորություններ կառաջանան: Շնորհակալություն:

Feb 21 2017

Արդյո՞ք պետք է դուրս գրել հաշվարկային փաստաթուղթ ֆիզիկական անձի անունով

Մհեր.

Բարև ձեզ, խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում: Կազմակերպությունը զբաղվում է զբոսաշրջային գործունեությամբ և ստանում է ծառայությունների մատուցման հաշվարկային փաստաթղթեր հյուրանոցներից: Արդյո՞ք ես պետք է դուրս գրեմ հաշվարկային փաստաթուղթ ֆիզիկական անձին, թե՞ միայն ֆիզիկական անձի պահանջի դեպքում:

Feb 14 2017

Տարեկան եկամուտների մասին պարզեցված հաշվարկի լրացման հետ կապված

Arsine.

ԱՁ հանդիսացող ֆիզիկական անձը մեկ այլ կազմակերպությունում աշխատում է որպես վարձու աշխատող, իսկ ԱՁ-ն աշխատում է շրջանառության հարկով: Հարցս հետևյալն է.

Տարեկան եկամուտների մասին պարզեցված հաշվարկի Բաժին III.I-ում արդյո՞ք ներկայացվում է այլ կազմակերպությունից ստացված աշխատավարձը` ըստ ամիսների և դրանից հաշվարկված և պահված եկամտային հարկը:

Կանխավ շնորհակալություն:

Jan 16 2017

Հաշվարկային փաստաթղթեր կազմելը արդյո՞ք պարտադիր է

Նազելի.

Բարև ձեզ:
Խնդրում եմ պարզաբանել` Ա/Ձ-ն համարվում է շրջանառության հարկ վճարող, մատուցում է ծառայություններ ֆիզիկական անձանց: Հաշվարկային փաստաթղթեր կազմելը արդյո՞ք պարտադիր է, քանի որ կնքվում է պայմանագիր, և ծառայության մատուցման ավարտին կազմվում է ընդունման-հանձնման ակտ: Կանխավ շնորհակալություն:

Jan 13 2017

Արդյո՞ք 2016թ-ից պարտադիր է հաշվարկային փաստաթղթերը դուրս գրել էլեկտրոնային եղանակով

Վանուհի.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պարզաբանել.
փաստաբան ԱՁ-ն հանդիսանում է ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ:
ԱՁ-ն չունի ՀԴՄ: Մինչ օրս ֆիզ. անձ հաճախորդների հետ կնքում է ծառայությունների մատուցման պայմանագիր և լրացնում հաշիվ-ապրանքագիր թղթային տարբերակով: Հարցս հետևյալն է. արդյո՞ք 2016թ-ից պարտադիր էլեկտրոնային եղանակով հաշվարկային փաստաթուղթ պետք է դուրս գրեր ֆիզիկական անձանց, թե՞ ոչ:

Կանխավ շնորհակալություն:

Dec 26 2016

Դրոշմանիշային վճարի հետ կապված

Hasmik.

Հարգելի հաշվապահներ, հայտնեք խնդրում եմ ձեր կարծիքները։
ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ օրենքի կիրառման առումով.
Հարց 1․ աշխատանքային պայմանագրով ՀՀ տարածքից դուրս աշխատող ոչ ռեզիդենտից 1 000 դրամ գանձվելու՞ է, թե՞ ոչ,
Հարց 2․ մաքրման ծառայությունների քաղ. իրավական պայմանագրով ( ամսական վճարը 15 000 դրամ է ), ֆիզ անձից գանձվելու՞ է 1 000 դրամ, թե՞ ոչ:
Կանխավ շնորհակալություն։

Nov 21 2016

Անձը ցանկանում է էլեկտրական սարքավորումների արտադրությամբ զբաղվել

Միհրան.

Բարև ձեզ:
Եթե նախատեսվում է ֆիզիկական անձի կողմից էլեկտրական սարքավորման արտադրություն, ո՞ր հարկատեսակով է նպատակահարմար գրանցվել և կատարել գործունեություն` որպես ոչ իրավաբանական անձ: Հարկավոր է նաև պատասխան լիցենզավորման անհրաժեշտության մասին: Կանխավ շնորհակալ եմ:

Nov 21 2016

Արդյո՞ք պետք է դուրս գրել էլեկտրոնային հաշիվ

ArGalstyan.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք ինձ: Կազմակերպությունը համարվում է շրջանառության հարկ վճարող, վերջինս շահույթ ստանում է ՀՀ սահմաններից դուրս գտնվող ֆիզ. անձանցից: Արդյո՞ք պետք է դուրս գրել հաշիվ E-invocing ծրագրով:

Oct 18 2016

ՓԲԸ-ն կարո՞ղ է ֆիզիկական անձից ստանալ կարճաժամկետ փոխառություն

Բարև Ձեզ: Խնդրում եմ ասել` ո՞ր օրենքով է կարգավորվում փոխառությունների տրամադրման ու ստացման կարգն ու սահմանափակումները: ՓԲԸ-ն կարո՞ղ է ֆիզիկական անձից ստանալ կարճաժամկետ փոխառություն: Կանխավ շնորհակալություն:

Oct 12 2016

“ԱԱՀ մասին” օրենքի հոդված 6–ի հետ կապված

Asmik.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք. հարցը կապված է “ԱԱՀ մասին” օրենքի հոդված 6–ի հետ: Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի կողմից իրականացված գործարքները համարվում են ապրանքի մատակարարում հետևյալ դեպքերում` հասարակական նշանակության գույքի օտարումը: Հարց՝ արդյո՞ք ֆիզիկական անձի գույքի վրա բանկի կողմից կիրառված բռնագանձումը վարկային պայմագրի հիման վրա` իրացումը, առաջացնում է պարտավորություն ֆիզիկական անձին ԱԱՀ վճարում կատարելու համար:

Oct 10 2016

Եթե պատրաստի ապրանքը մատակարարվում է ֆիզիկական անձի

Հարգելի հաշվապահներ, եթե պատրաստի ապրանքը մատակարարվում է ֆիզիկական անձի, որը չունի էլ. ստորագրության հնարավորություն, ինչպե՞ս դուս գրել e-Invoicing-ով ապրանքների մատակարարման հարկային հաշիվ: Տպե՞լ 2 օրինակից, տալ անհատին` ստորագրի և այդ փաստաթուղթը պահել: Նախապես շնորհակալություն:

Sep 09 2016

Առավելագույնը քանի՞ գիրք կարող են ուղարկել

Քնարիկ.

Բարև ձեզ, ինձ արտասահմանից առավելագույնս քանի՞ գիրք կարող են ուղարկել առանց հարկային պարտավորությունների: Իսկ կապ ունի՞, թե կազմակերպությունն է կազմակերպությանն ուղարկում, թե՞ ֆիզիկական անձը ֆիզ. անձին: Շնորհակալություն:

Sep 09 2016

Վարձավճարը կանխավճար կատարելու դեպքում

228

Սամվել.

Հարգելի գործընկերներ, եթե կազմակերպությունը ֆիզ. անձի հետ կնքել է տարածքի վարձակալության պայմանագիր և ցանկանում է վեց ամսվա վարձավճարը կանխավճարի տեսքով վճարել, ապա այս դեպքում եկամտային հարկի պարտավորությունը առաջանում է կանխավճարի վճարման պահին, թե՞ յուրաքանչյուր ամսվա վերջում: Շնորհակալություն:

Sep 07 2016

Եթե տարածքը երկու ֆիզիկական անձերի անունով է

Արմեն.

Գործընկերներ, եթե տարածքը երկու ֆիզիկական անձերի անունով է, ինչպե՞ս, ու՞մ անունից է կնքվում տարածքի վարձակալության պայմանագիրը: Արդյո՞ք սեփականատերերից մեկի գրավոր թույլտվությունը բավարար է, որ մյուսի անունից կնքվի պայմանագիրը կազմակերպության հետ, թե՞ պետք է կնքել եռակողմ պայմանագիր: Եվ այդ դեպքում վարձավճարը ինչպե՞ս է հաշվարկվելու` յուրաքանչյուր ֆիզ. անձին իր մասնաբաժնի համամասնությամբ, թե՞ այլ կերպ: Շնորհակալություն:

Sep 07 2016

Տարածքի վարձակալության պայմանագիր

Արմեն.

Հարգելի գործընկերներ, կազմակերպությունը ցանկանում է տարածքի վարձակալության պայմանագիր կնքել ֆիզ. անձի հետ: Արդյո՞ք պարտադիր է այդ պայմանագրի նոտարական վավերացումը:

Aug 05 2016

Արդյո՞ք վարձը կարելի է վճարել կանխիկ

kh.

Ֆիզ. անձից վարձակալած տարածքի վարձը եթե գերազանցում է 300 000 դրամը, կարելի՞ է վճարել կանխիկ: Շնորհակալություն:

Jul 28 2016

Մեքենայի նվիրատվություն

Հարգելի մասնագետներ, կուզենայի իմանալ` ֆիզիկական անձը կարո՞ղ է նվիրատվություն անել սեփական մեքենան 3-րդ անձին (եթե հարազատ է և եթե անծանոթին), և ի՞նչ հարկային պարավորություններ է առաջացնում այս գործարքը 2 կողմերի նկատմամբ:
Շնորհակալություն:

Jun 16 2016

Արդյո՞ք պետք է հաշվարկային փաստաթուղթ դուրս գրել ֆիզիկական անձին

Լիլիթ.

Հարգելի կոլեգաներ, ես զբաղվում եմ տուրիստական ընկերության հաշվապահությամբ, որը հիմնականում զբաղվում է ավիատոսմերի վաճառքով: Ընկերությունը չունի ՀԴՄ, իսկ ավիատոմսերի վաճառքն ազատված է ՀԴՄ-ից: Հարցս հետևյալն է. արդյո՞ք վաճառված յուրաքանչյուր ավիատոմսի համար պետք է հաշվարկային փաստաթուղթ դուրս գրեմ ֆիզիկական անձին, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալություն:

Jun 15 2016

Ֆիզիկական անձը ծառայություն է մատուցում հասարակական կազմակերպությանը

Սարգիս.

Բարև ձեզ,
խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին.
Ֆիզիկական անձը որոշակի ծառայություն է մատուցում շահույթ չհետապնդող հասարակական կազմակերպությանը (օրինակ՝ ինտերնետային կայքի պատրաստում կամ ինչ-որ հետազոտություն կամ տվյալների հավաքագրում), կողմերի միջև ի՞նչ պայմանագիր պետք է կնքվի, ի՞նչ հարկեր պետք է վճարվի և ո՞վ պետք է վճարի հարկերը:

Նախապես շնորհակալ եմ:

Jun 01 2016

Ի՞նչ հարկատեսակներ պետք է վճարի ԱՁ-ն

Բարև ձեզ: Ի՞նչ հարկատեսակներ պետք է վճարի ԱՁ-ն, եթե այն գրանցվել է 2015-10-12, սակայն շրջանառության հարկ վճարող համարվելու դիմում չի ներկայացվել: Եվ նշված ժամանակահատվածում գործունեություն չի ծավալել:

Apr 29 2016

Պայմանագիր հաշվապահի հետ

Կազմակերպությունը ցանկանում է իր հաշվապահի հետ կնքել պայմանագիր, այսինքն հաշվապահը մշտական աշխատող չի, ֆիզիկական անձ է, ծառայություն մատուցող: Որևէ մեկը նման փորձ ունի՞, ո՞ր պայմանագրի տեսակը կարելի վերցնել որպես հիմք:

Շնորհակալություն,

Անահիտ

Apr 25 2016

Արդյո՞ք առաջանում է եկամտային հարկի պարտավորություն

Հայարփի.

Հարգելի գործընկերներ, խնդրում եմ ինձ ուղարկեք պայմանագրի ձև այն մասին, երբ ՊՈԱԿ (ՀՈԱԿ)-ը գնումներ է կատարում ֆիզիկական անձից: Այս դեպքում կապված վճարի չափից պետք է գնումներ կատարող կազմակերպությունը վճարի նաև 10 կամ 11 տոկոս եկամտային հարկ, չէ՞:

Apr 17 2016

Արդյո՞ք ԱՁ կարող է նշել ֆիզ. անձի բանկային հաշվեհամարը

Styop.

Բարև ձեզ, եթե Ա/Ձ-ն մատուցել է ծառայություն և պետք է հաշիվ-ապրանքագիր դուրս գրի էլեկտրոնային, բայց Ա/Ձ -ն չունի բանկային հաշիվ, արդյո՞ք կարելի է, որ Ա/Ձ-ն հաշվում նշի իր ֆիզ. անձի բանկային հաշիվը:

Apr 09 2016

ԱՁ-ի կողմից իր իսկ ֆիզ. անձ-ին կատարվող արտարժույթով փոխանցումների մասին

Բարև ձեզ:

Ես հանդիսանում եմ շրջանառության հարկով աշխատող ԱՁ (ծառայությունների մատուցման ոլորտում), որը չունի ոչ մի աշխատող: ԱՁ-ի ողջ եկամուտը արտարժույթով է (դոլարով), որն արտերկրից ամեն ամիս փոխանցվում է ԱՁ-ի համապատասխան դոլարային հաշվին: Իմ ԱՁ-ի դոլարային հաշվից դեպի իմ ֆիզ. անձ-ի դոլարային հաշիվ կատարված անկանխիկ փոխանցումները (օրինակ հետագայում օգտագործելու կամ դոլարային վարկի մարման նպատակով) հանդիսանու՞մ են արդյոք որևէ օրենքի խախտում, թե՞ ոչ: Այս հարցը իմ մոտ առաջացել է այն բանից հետո, երբ այդպիսի փոխանցումներից մեկից հետո բանկի աշխատակիցը հարցրեց ինձ` արդյո՞ք հարկային տեսչության հետ խնդիր չեմ ունենա այդ փոխանցումը կատարելու պատճառով:

Նախապես շնորհակալություն:

Mar 19 2016

Ֆիզ. անձը վարում է տաքսի

Arsine.

Եթե ֆիզիկական անձը վարում է տաքսի, արդյո՞ք դա հանդիսանում է ձեռնարկատիրական գործունեություն, և պե՞տք է արդյոք հաշվառվի հարկային մարմնում, թե միայն վճարում է պետական տուրքի մասին օրենքով սահմանված ամսական պետտուրք:

Feb 08 2016

Վարձակալության պայմանագրից ծագող հարկային պարտավորություններ

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցիս.

Ես որպես ֆիզիկական անձ ինձ սեփականության իրավունքով պատկանող տարածքը 200 000 ՀՀ դրամով (առանց օրենդրությամբ սահմանված հարկերի) վարձակալության եմ հանձնել ՍՊԸ-ին: Կարո՞ղ է արդյոք Վարձակալը ինձ վճարել 220 000 ՀՀ դրամ, որից 20.000 ՀՀ դրամն ես այնուհետ վճարեմ որպես սահմանված եկամտային հարկ (10% չափով), թե՞ դա անպայման պիտի կատարի Վարձակալը իր անունից:
Կանխավ շնորհակալ եմ:

Feb 05 2016

ԱԱՀ վճարող կազմակերպությունը վարում է նաև կոմիսիոն հիմունքներով մանրածախ առևտուր

208

Nnn71.

ԱԱՀ վճարող կազմակերպությունը վարում է նաև կոմիսիոն հիմունքներով մանրածախ առևտուր և անհատ ձեռներեց չհանդիսացող ֆիզ. անձերից կոմիսիոն պայմանագրի հիման վրա հաշվարկային փաստաթղթով (հաշիվ-ապրանքագիր) ընդունում է մանրածախ ապրանքներ (հուշանվերներ):

2016 թվականի հունվարի 1-ից սկսած` հաշվարկային փաստաթղթերը դուրս են գրվում բացառապես էլեկտրոնային եղանակով:

Խնդրում եմ պատասխանել` ի՞նչ կարգով պետք է դուրս գրի հաշվարկային փաստաթուղթ ԱԱՀ վճարող կոմիսիոները ֆիզ.անձ հանդիսացող կոմիտենտին, և ինչպիսի՞ փաստաթուղթ պետք է ներկայացնի կոմիտենտը:
Կանխավ շնորհակալություն:

Dec 28 2015

Փոխառության մարում

253

Արմեն.

Հարգելի գործընկերներ, արդյո՞ք կարելի է ֆիզ. անձից ստացված արտարժույթով փոխառությունը մարել ՀՀ դրամով:

Nov 11 2015

Ա/Ձ-ի վճարների հետ կապված

2015 թ. սեպտեմբերին գրանցված շրջանառության հարկով հարկվող Ա/Ձ-ն մինչ օրս փաստացի գործունեություն չի իրականացնում և դեռևս եկամուտներ չունի: 3-րդ եռամսյակի համար ներկայացրել է 0-ով շրջանառության հարկի հաշվետվություն: Հարց՝

1) Արդյո՞ք տվյալ Ա/Ձ պետք է կատարի ամսական եկատային հարկի և սոց. վճարի 5 000-ական դրամների վճարումը, եթե եկամուտ չունի:

2) Արդյո՞ք անհրաժեշտ է դիմում ներկայացնել տարածքային կենսաթոշակային ֆոնդ սոց. վճարող համարվելու համար, եթե ծնվել եմ 1974 թ. հունվարի 1-ից հետո:

Շնորհակալ կլինեմ պատասխանների համար:

Sep 28 2015

ԱՁ վաճառել է ավտոմեքենա

Մանե.

Ֆիզիկական անձից գնել եմ ավտոմեքենա, վաճառել եմ պետական կառույցին: Անհատ ձեռներեց եմ, աշխատում եմ շրջանառության հարկով: Որքա՞ն է կազմելու հարկի դրույքաչափը, և արդյո՞ք վճարելու եմ եկամտային հարկ ֆիզ. անձի փոխարեն: Կանխավ շնորհակալ եմ:

Jun 12 2015

Ա/Ձ – ն իրականացնում է ռադիոապրանքների առևտուր

Հովիկ.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք: Ա/Ձ – ն իրականացնում է ռադիոապրանքների առևտուր, չունի աշխատող, հարկվում է շրջանառության հարկով: Հիմա ցանկանում է կատարել նաև պատճենահանում և տպագրություն: Կարո՞ղ է արդյոք հարկվել շրջ. հարկով, և օգտագործել նույն ՀԴՄ-ն: Մեկ հարց ևս` հնարավո՞ր է ֆիզ. անձով կատարել պատճենահանման ծառայություն, առանց Ա/Ձ -ի արտոնագրային վճարով:

May 07 2015

Արդյո՞ք ֆիզ. անձը ունի հարկային պարտավորություններ բնակարանը վարձով տալու դեպքում

Գևորգ.

Բարև ձեզ:
Ես ունեմ բնակարան (ֆիզիկական անձ), որը ուզում եմ տալ վարձով այլ ֆիզիկական անձին: Ի՞նչ տեսակի հարկ պետք է վճարեմ, ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնել և որտե՞ղ: Եթե կարելի է, հղում նշեք:
Նախապես շնորհակալ եմ,
Գևորգ

Apr 08 2015

ԱՁ ուշացրել է եկամտային հարկի վճարումը

Հրայր.

Բարև ձեզ:
Նախ, շատ եմ ողջունում Ձեր այս հարց ու պատասխանի մտահաղացումը: Դրանով շատ մարդկանց եք օգնում: Հիմա հարցերը.

1. ԱՁ-ն իր գործունեությունը սկսել է 2015թ. հունվարի 29-ից: Սակայն եկամտային հարկը, այսինքն ամսական ֆիքսված 5 000 դր. ուշացումով է մուծել, ավելի ճշգրիտ մուծումը կատարվել է 2015թ. մարտի 17-ին 5 000 դր. հունվարի համար և 5 000 դր. փետրվար ամսվա համար: Հունվար ամսվա համար ուշացումը կազմեց 25 օր: Խնդրում եմ օգնեք` այս դեպքում ի՞նչ տույժ է կիրառվում և ինչպե՞ս պետք է այն մարվի:

2. ԱՁ-ն պայմանագրով (պայմանագիրը նոտարական գրանցում չունի) տարածք է վարձակալում ամսական 20 000 դր. չափով ֆիզ. անձից: Այս դեպքում ի՞նչ պարտավորություններ են առաջանում և ի՞նչ կարգով են դրանք մարվում:
Կանխավ շնորհակալություն:

Mar 03 2015

Որքա՞ն գումար պետք է վճարել վարձատուին

Arsine.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք.
ՍՊԸ-ն ֆիզիկական անձի հետ կնքել է տարածքի վարձակալության պայմանագիր ամսական 40 000 դրամով: Եկամտային հարկի ամսական հաշվետվության մեջ լրացվում է 40 000 դրամ և հարկը հաշվարկվում է 10%, այսինքն` 4 000 դրամ:

Հարցս հետևյալն է. Այս պարագայում վարձատուին պետք է վճարեմ 36 000, իսկ 4 000-ը բյուջե, թե՞ 40 000-ը վարձատուին և 4 000 էլ բյուջեին (նշեմ, որ մինչ այս 2-րդ տարբերակով եմ վարվել, բայց ինձ թվում է` սխալվել եմ): Կանխավ շնորհակալություն:

Feb 17 2015

Արդյո՞ք պետք է հանձնել եկամտային հարկի զրոյական հաշվարկ

Լևոն.

Եթե քաղաքացիրավական պայմանագրի շրջանակներում ֆիզիկական անձի հետ կնքվում է ծառայության մատուցման պայմանագիր երեք ամիս ժամկետով, որով նախատեսվում է ծառայության մատուցման գումարը վճարը պայմանագրի ժամկետի վերջում, այդ դեպքում տվյալ պայմանագրային աշխատակցի համար եկամտային հարկի ամփոփ հաշվարկ ուղարկվու՞մ է ամեն ամիս զրոյական, թե՞ միայն վերջում վճարվելիք վճարի համար է ուղարկվում:

Jan 14 2015

Կազմակերպությունը ֆիզիկական անձից վարձակալել է տարածք

Arsine.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք:
Կազմակերպությունը ֆիզիկական անձից վարձակալել է տարածք ամսական 20 000 դրամով: Եկամտային հարկի հաշվետվությամբ ներկայացվում է և հարկը հաշվարկվում է 10 %, այսինքն` 2 000 դրամ:

Հարցս հետևյալն է`
Արդյո՞ք այդ 2 000 դրամը կազմակերպության համար ծախս է, թե՞ այն պահվում է վարձատուից: Այսինքն վարձատուին պետք է վճարվի 18 000, թե՞ հենց 20 000 դրամ

Կանխավ շնորհակալություն:

Dec 17 2014

Ֆիզ անձը 1 տարվա մեջ 2 անգամ իրականացնում է ավտոմեքենայի վաճառք

Erik.

Բարև ձեզ:
Ֆիզ անձը, ով 1 տարվա մեջ 2 անգամ իրականացնում է ավտոմեքենայի վաճառք, ընկնում է 20 % ԱԱՀ-ի դաշտ չէ՞: Եթե այո, ապա երկու գործարքի մասով էլ, թե՞ միայն 2-րդի: Նշանակություն չունի չէ՞, որ գործարքներից մեկը վաճառք է, իսկ մյուսը՝ նվիրատվություն: Ընդ որում 2 գույքի ձեռքբերումն ու վաճառքը վերջին 12 ամսվա ընթացքում պետք է տեղի ունենան, այդպես չէ: Եթե ավտոմեքենաներից մեկը ձեռքբերված լինի 2012թ-ին, մյուսը` 2013թ-ին, սակայն 2-ի վաճառքն էլ իրականացվի 2013-ին, հարկային դաշտ չի ընկնում, չէ՞:

Dec 12 2014

Ֆիզիկական անձը 1 տարվա ընթացքում իրականացնում է 2 և ավելի գործարք

Անժելա.

Բարև ձեզ:

Ֆիզիկական անձը 1 տարվա ընթացքում իրականացնում է 2 և ավելի գործարք (կոնկրետ 3 ավտոմեքենայի վաճառք), ի՞նչ տեսակի հարկային պարտավորություն է ունենում:

Կանխավ շնորհակալություն:

Nov 20 2014

Կազմակերպությունը ֆիզ. անձից ձեռք է բերել ավտոմեքենա

Շուշան.

Բարև ձեզ: Հարցս հետևյալն է. կազմակերպությունը ֆիզ. անձից ձեռք է բերել ավտոմեքենա, ընդ որում այն ֆիզ. անձը, ումից ձեռքբերումը կատարվել է, հանդիսանում է նույն կազմակերպության տնօրենը: Բացի եկամտային հարկի 11%-ից այլ պարտավորություններ առաջանու՞մ են, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալություն:

Nov 10 2014

Արդյո՞ք ոչ ռեզիդենտի եկամուտը ենթակա է հարկման

207

Լուսի.

Ոչ ռեզիդենտ ֆիզ. անձը հիմնադրել է Հայաստանանում ռեզիդենտ կազմակերպություն և ունի 100% բաժնեմաս: Արդյո՞ք տարեկան շահույթը ստանալուց հարկվում է նրա եկամուտը: Եթե այո, ի՞նչ սկզբունքով:

Oct 18 2014

Ընկերությունը ֆիզ. անձից ապրանքներ է ձեռքբերել

245

Arsine.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք:
Ընկերությունը ԱԱՀ վճարող է: Երկկողմանի գնման ակտով՝ նշելով աձնագրային տվյալները, ֆիզիկական անձից ձեռք է բերել ավտոմասեր և փոխանցումով վճարվել է, օրինակ 1 000 000 դրամ, տվյալ անձի հ/հ-ին: Հարցերս հետևյալն են.
1. Եկամտային հարկը 10, թե 11% է հաշվարկվելու
2. Գնման ակտում արժեքը պետք է լինի 1 000 000, թե՞ կախված եկ. հարկի դրույքաչափից պետք է լինի 1 100 000 կամ 1 110 000 դրամ:
3. Այդ եկամտային հարկը կազմակերպության համար ծա՞խս է, թե՞ ոչ

Older posts «