Tag Archive: ֆիննախ

Jan 20 2016

Ֆիննախը քննարկում է հարկային բարեփոխումների հարցը

Nov 17 2015

Որքա՞ն է կուտակված գերավճարների և հարկային վնասների մեծությունը

Jul 21 2015

Որակավորման քննությունների խնդիրներ

Vic.

Հարգելի գործընկերներ,

Շատ եմ խնդրում ինձ տրամադրել տեղեկություններ ՀՀ Ֆինանսների նախարարության կողմից անցկացվող Հաշվապահների որակավորման քննության մեջ ներառված խնդիրների վերաբերյալ:

Եթե Ձեզ մոտ առկա են այդ խնդիրները կամ դրանց օրինակները, խնդրում եմ կիսվել` ուղարկելով դրանք նշված էլ. փոստի հասցեին lavrenov_vic շնիկ mail.ru

Խոստանում եմ լավության տակ չմնալ:

Կանխավ շնորհակալություն:

Jun 03 2015

Հարկային օրենսգիրքը մշակման փուլում է և մինչև տարեվերջ կավարտվի նախագիծը. Գագիկ Խաչատրյան

Sep 03 2014

Հաշվապահների որակավորման քննության նախապատրաստում

Anna.

Խնդրում եմ նշել, թե որտեղ կարելի է անցնել ՀՀ Ֆինանսների Նախարարության հաշվապահների որակավորման քննության որակյալ նախապատրաստում:

Sep 25 2013

Որակավորման քննության խնդիրներ իրենց լուծումներով

Lilit.

Բարև ձեզ: Խնդրում եմ օգնեք ինձ գտնել Ֆինանսների Նախարարության հաշվապահի որակավորման քննության խնդիրները իրենց լուծումներով: Եթե կարող եք, ուղարկեք lilitdunamal շնիկ mail.ru հասցեով:

Mar 19 2013

Որակավորման քննությունների խնդիրներ

Suzi.

Բարև ձեզ: Խնդրում եմ օգնեք ինձ գտնել Ֆինանսների Նախարարության հաշվապահի որակավորման քննության խնդիրները իրենց լուծումներով: Եթե կարող եք, ուղարկեք susie25 շնիկ mail.ru հասցեով:

Sep 29 2012

Հաշվապահի որակավորման քննության նախապատրաստական դասընթացներ

Նազելի.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ես 3 տարի է աշխատում եմ հաշվապահ մեծ կազմակերպությունում, սակայն հետագայում գլխ. հաշվապահ աշխատելու համար ցանկանում եմ ստանալ հաշվապահի լիցենզիա Ֆինանսների Նախարարությունից: Ունեմ համապատասխան հարցաշարը, բայց ցանկանում եմ իմանալ` կա՞ն արդյոք դասընթացներ, որոնք պատրաստում են այդ քնության համար, և որտե՞ղ են անցկացվում: Կանխավ շնորհակալ եմ:

Jul 13 2012

Հաշվապահների որակավորման քննությունների վերաբերյալ

Աղավնի.

Բարև Ձեզ, հարցս վերաբերում է հաշվապահների որակավորման քննություններին: Ֆին. նախ-ի կայքից բեռնել եմ հարցաշարը, նաև հավելվածը հարցաշարից հանված հարցերի վերաբերյալ, սակայն պատասխանների մեջ և գործող օրենսդրության մեջ կան շատ և շատ անհամապատասխանություններ: Զանգիս պատասխանեցին, թե ՖՆ կայքում տեղադրվածն է վերջին գործող հարցաշարը, բայց մի՞թե կարող են քննություններ անցկացվել հին հարցաշարով, որում կան ակնհայտ անճշտություններ (ԱԱՀ օրենքի փոփոխություններ, ԱՕ փոփոխություններ, Աուդիտի ստանդարտների փոփոխություններ և այլն, կան նույնիսկ հարցեր օրենքների ուժը կորցրած կետերի վերաբերյալ, հիմա էլ նոր հաշվային պլանը): Խնդրում եմ օգնեք դուրս գալ այս խառնաշփոթից:

May 19 2012

Հաշվապահի որակավորման քննությունների հարցաշար

Արաքս.

Ֆին. նախարարության հարցաշարում ո՞ր ստանդարտներն են օգտագործվում, միջազգայի՞ն ՀՀՄՍ, թե՞ ՀՀՀՀՍ: Ո՞ր կայքերում կան ամենավերջին ու քննական հարցաշարում հանդիպող ստանդարտները:

May 14 2012

Հաշվապահի որակավորման քննություն

Անի.

Ֆինանսների նախարարության կողմից կազմակերպվող հաշվապահի որակավորման քննությունը ամենամոտ ժամանակում ե՞րբ է, ո՞վ կարող է ասել: Կհուշե՞ք կարգի մասին: Գիտեմ, որ տևում է 4 ժամ: Ի՞նչ իրավունքներ և պարտականություններ ունի քննություն հանձնողը: Եվ ճի՞շտ է, որ թույլատրվում է օրենքների, հաշվային պլանի առկայություն` գրքերի կամ թղթերի տեսքով:

Feb 01 2012

Հայաստանում որակավորման վկայական ունի 514 հաշվապահ

Հայաստանի ֆինանսների նախարարությունում անցկացված հաշվապահների որակավորման 2012թ. առաջին քննության արդյունքներով որակավորման վկայական է շնորհվել 4 հավակնորդների:

Համաձայն հրապարակված տվյալների` հրավիրված 20 դիմորդներից քննությանը ներկայացել է միայն 8 դիմորդ:

Հայաստանի Հանրապետությունում 2012թ. փետրվարի 1-ի դրությամբ որակավորման վկայական ունի 514 հաշվապահ, հաղորդում է Հայաստանի Ֆինանսների նախարարության մամլո ծառայությունը:

Աղբյուր` panarmenian.net

Dec 19 2011

Հայաստանում համապատասխանության հավաստագրեր ունեն 500 հաշվապահներ

Աղբյուր` panarmenian.net
Հրապարակվել են ՀՀ ֆինանսների նախարարությունում ս.թ. դեկտեմբերի 15-ին անցկացված հաշվապահների որակավորման քննության արդյունքները:

Համաձայն հրապարակված տվյալների` հրավիրված 21 դիմորդներից քննությանը մասնակցել են 8 դիմորդ, որոնցից հաշվապահների որակավորման վկայական է շնորհվել 7-ին:

2011 թվականի ընթացքում անցկացվել է հաշվապահների որակավորման 20 քննություն, որոնց արդյունքներով 159 դիմորդի տրվել է որակավորված հաշվապահի վկայական:

Հայաստանի Հանրապետությունում 19.12.2011թ. դրությամբ որակավորման վկայական ունի 500 հաշվապահ, հաղորդում է Հայաստանի ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը:
Աղբյուր` panarmenian.net

Apr 26 2011

Հաշվապահական ծառայություն մատուցող ընկերություն բացելու համար

Անուշ.

Խնդրում եմ ասեք, անհրաժե՞շտ է արդյոք ֆինանսների նախարարության կողմից թույլտվություն հաշվապահական ընկերություն բացելու համար:

Mar 21 2011

Որակավորվել է ևս 9 հաշավապահ

Հրապարակվել են ՀՀ ֆինանսների նախարարությունում անցկացված հաշվապահների որակավորման հերթական քննության արդյունքները: Համաձայն հրապարակված տվյալների` հրավիրված 21 դիմորդներից քննությանը ներկայացել է 16-ը, որոնցից որակավորման վկայական է շնորհվել 9-ին: Որակավորման վկայականը ուժի մեջ է 5 տարի ժամկետով:

Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության,
2011թ.-ի ընթացքում անց է կացվել հաշվապահների որակավորման 4 քննություն, որոնց արդյուքներով տրվել է 40 վկայական:

Հայաստանի Հանրապետությունում 21.03.2011թ. դրությամբ որակավորման վկայական ունի 406 հաշվապահ:

Աղբյուր` panorama.am

Dec 16 2010

Որակավորման քննություններին մասնակցելու համար

Վահան Գրիգորյան.

Խնդրում եմ նշել ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի կողմից հաստատված այն նորմատիվ իրավական ակտերի և (կամ) գրականության ցանկը, որոնցից կարելի օգտվել որակավորման քննություններին մասնակցելու նպատակով:

Oct 12 2010

Հայաստանում որակավորման վկայականներ ունեն 340 հաշվապահներ

Հրապարակվել են ՀՀ ֆինանսների նախարարությունում անցկացված հաշվապահների որակավորման հերթական քննության արդյունքները : Հրավիրված 18 դիմորդներից քննությանը մասնակցել է 15 դիմորդ, որոնցից 9-ին տրվել է որակավորված հաշվապահի վկայական:

2010 թվականի ընթացքում անց է կացվել Կարդալ ավելին … »

Jun 21 2010

Հայաստանում 314 հաշվապահ ունի որակավորման վկայական

Հրապարակվել են ՀՀ ֆինանսների նախարարությունում անցկացված հաշվապահների որակավորման հերթական քննության արդյունքները: Համաձայն այդ տվյալների` հրավիրված 16 դիմորդներից քննությանը մասնակցել է 14 դիմորդ, որոնցից 11-ին տրվել է որակավորված հաշվապահի վկայական:

2010 թվականի ընթացքում անց է կացվել հաշվապահների որակավորման 14 քննություն, որոնց արդյունքներով Կարդալ ավելին … »

Apr 07 2010

Հայաստանում լիցենզավորված են 33 աուդիտորական կազմակերպություն և 9 անհատ աուդիտոր

Այս տարվա հունվարից մարտ ընկած ժամանակահատվածում ՀՀ ֆինանսների նախարարությունը տրամադրել է աուդիտորական ծառայությունների իրականացման 9 լիցենզիա: Նույն ժամանակահատվածում դադարեցվել է աուդիտորական ծառայությունների իրականացման 1 լիցենզիայի գործողություն, ևս 1 լիցենզիայի գործողությունը հանվել է կասեցումից: Կարդալ ավելին … »

Feb 04 2010

Որակավորվել է 9 հաշվապահ

Հրապարակվել են ֆինանսների նախարարությունում անցկացված հաշվապահների որակավորման հերթական քննության արդյունքները: Համաձայն հրապարակված տվյալների` հրավիրված 19 դիմորդներից քննությանը մասնակցել են 17-ը, որից որակավորված հաշվապահի վկայական է տրամադրվել 9 դիմորդի:

2010 թվականի ընթացքում անց է կացվել հաշվապահների որակավորման 2 քննություն, որոնց արդյունքներով Կարդալ ավելին … »

Dec 18 2009

Որակավորված հաշվապահների թիվը տասով ավելացավ

Ամփոփվել են ՀՀ ֆինանսների նախարարությունում անցկացված հաշվապահների որակավորման հերթական քննության արդյունքները: Համաձայն հրապարակված տվյալների, քննությանը մասնակցած տասնհինգ հաշվապահներից որակավորվել են տասը: Հրավիրված դիմորդներից երկուսը քննության չեն ներկայացել:

2009 թվականի ընթացքում անցկացված հաշվապահների որակավորման 16 քննությունների արդյուքներով 112 հաշվապահի շնորհվել են Կարդալ ավելին … »

Dec 14 2009

Հայաստանում որակավորված 109 աուդիտոր կա

Ֆինանսների նախարարությունը հրապարակել է աուդիտորների որակավորման հերթական քննության արդյունքները: 16 դիմորդներից քննությանը մասնակցել է 14-ը, որոնցից որակավորված աուդիտորի վկայական է շնորհվել երկու դիմորդի:

Աուդիտորների որակավորման հանձնաժողովը որոշում է կայացրել որակավորման վկայական տրամադրել նաև Կարդալ ավելին … »

Dec 07 2009

13 հաշվապահ որակավորման վկայական է ստացել

Հրապարակվել են ՀՀ ֆինանսների նախարարությունում անցկացված հաշվապահների որակավորման հերթական քննության արդյունքները:

Ըստ ֆինանսների նախարարության մամլո ծառայության, քննությանը մասնակցած տասնհինգ դիմորդներից տասներեքին տրվել են որակավորման վկայականներ: Հրավիրված դիմորդներից մեկը քննությանը չի ներկայացել: Կարդալ ավելին … »

Sep 18 2009

Ֆինանսական հաշվետվությունների միջազային չափանիշները թարգմանվել են հայերեն

Սեպտեմբերի 17-ին ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը եւ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) “Ֆինանսական ոլորտի զարգացման ծրագրի ղեկավար Մարտին Դինինգը ստորագրեցին արձանագրություն ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների պաշտոնական թարգմանության աշխատանքների ավարտման վերաբերյալ, որին հաջորդեց հայերեն թարգմանված ստանդարտների պաշտոնական հանձնման արարողությունը: Այդ մասին հաղորդում է Նախարարության մամլո ծառայությունը: Կարդալ ավելին … »

Jul 28 2009

Որակավորվել է երեք աուդիտոր

Հուլիսի 23-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել աուդիտորների որակավորման քննություն: 13 դիմորդներից քննությանը մասնակցել է 11-ը, որոնցից երեքին շնորհվել է որակավորված աուդիտորի վկայական: 2009 թվականի ընթացքում ընդհանուր առմամբ անցկացվել է աուդիտորների որակավորման 4 քննություն: Արդյունքում 52 դիմորդներից քննությանը մասնակցել է 45-ը, որոնցից 13-ին շնորհվել է որակավորված աուդիտորի վկայական: Կարդալ ավելին … »