Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`9/09/2010
Ա/Ձ, Ֆիզ. անձ,
Հարց ու պատասխան
Դավիթ.
Բարև Ձեզ,
Մի շատ կարևոր հարց ունեմ , խնդրում եմ օգնեցեք.
Ա/Ձ ԱԱՀ վճարող է հանդիսանում, իր իսկ հիմնական միջոցի համար (Կամազ մակնիշի բեռնատար) հաշիվ ապրանքագրով ձեռք է բերել անվադողեր. Արդյոք միայն հաշիվ ապրանգագիրը բավական է, որ եկամտահարկի հաշվարկում ցույց տա որպես ծախս, թե այլ փաստաթղթավորում է պահանջվում` օրինակ , եթե անվադողը իր համար արագամաշ առարկա է` արագամաշ առարկաների շահագործման հանձնման ակտ:
Խնդրում եմ նշեք թե ինչ իրավական ակտով է կարգավորվում այդ հարցը:
Նաև կխնդրեի ինձ ուղարկեիք անհրաժեշտ փաստաթղթերը` davidbabayan91 շնիկ mail.ru
Կանխավ Շնորհակալ եմ…….
Tags: Ա/Ձ, ԱԱՀ, արագամաշ, եկամտահարկ, հայտարարագիր, հաշիվ-ապրանքագիր, փաստաթղթեր
Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`8/09/2010
Ա/Ձ, Ֆիզ. անձ,
Այլ,
Հարց ու պատասխան
Սմբատ.
Խնդրում եմ օգնեք ինձ.
Ա/Ձ – ն բացելուց հետո այն չեմ գրանցել տարածքային սոց վարչությունում, որոշ ժամանակ հետո ինձ սոց վարչությունից ծանուցագիր են ուղարկել Ա/Ձ – ն գրանցելու պահանջով: Նույն օրը ներկայացել եմ անհրաժեշտ բոլոր փաստաթղթերով և դիմում եմ գրել Ա/Ձ – ն գրանցելու խնդրանքով: Սոց վարչությունում բանավոր տեղեկացրել են, որ երկու ամսից ավելի է Ա/Ձ – ի վկայականը տրվել է, այդ պատճառով ենթարկվել եմ 20000 դրամ տուգանքի և պետք է այն մուծեմ: Արդյոք պետք է մուծվի այդ տուգանքը:
Tags: Ա/Ձ, սոցապ, վարչական պատասխանատվություն, տույժ և տուգանք
Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`31/08/2010
Ա/Ձ, Ֆիզ. անձ,
Հաշվետվություններ,
Հարց ու պատասխան
Դավիթ.
Բարև Ձեզ
Ժողովուրդ մի հարց ունեմ, խնդրում եմ օգնեք.
Անհատ Ձեռներեցը համարվում է ԱԱՀ վճարող: Եթե նա ամսեկան 3 միլիոնից ավել կանխիկ գնումներ է կատարում, արդյոք նա իրավունք ունի եկամտահարկի հաշվարկի մեջ ցույց տալ 3 միլիոնից ավել` որպես ծախս:
Եթե ոչ, խնդրում եմ ասեք, թե ո՞ր իրավական ակտով է այն կարգավորվում:
Tags: Ա/Ձ, ԱԱՀ, եկամտահարկ
Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`27/08/2010
Ա/Ձ, Ֆիզ. անձ,
Աշխատավարձ, կադրեր,
Հարց ու պատասխան
Սոնա.
Բարև Ձեզ,
Խնդրում են օգնեք ինձ հետևյալ հարցում. եթե անհատ ձեռներեցը, որ գրանցվել է մայիսին ու, չունենալով գործարք, չի վճարել ամսեկան սոց., ի՞նչ տուժերի է ենթարկվում, ու ի՞նչ քայլեր են անհրաժեշտ այսպիսի իրավիճակում:
Կանխավ շնորհակալություն:
Tags: Ա/Ձ, սոց. վճար, տույժ և տուգանք
Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`26/08/2010
Ա/Ձ, Ֆիզ. անձ,
Հաշվետվություններ,
Հարց ու պատասխան
Sona.
Հարգելի ընկերներ,
Խնդրում եմ օգնեք ինձ. անհատ ձեռներցը, ով ընդհանրապես ոչ մի գործարք չի ունեցել առայժմ ու հարկային հաշվետվություն չի ներկայացրել, ի՞նչ վիճակագրական հաշվետվություն պետք է ներկայացնի ու ի՞նչ հաճախականությամբ։ Եթե հնարավոր է, խնդրում եմ, ասեք, թե որ օրենքի համաձայն գործարք չունենալու դեպքում Ա/Ձ-ն իրավունք ունի հարկային հաշվետվություն չներկայացնելու։
Կանխավ շատ շնորհակալություն։
Tags: Ա/Ձ, հաշվետվություն, վիճ. վարչություն
Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`18/08/2010
Ա/Ձ, Ֆիզ. անձ,
Հարկեր և տուրքեր,
Հարց ու պատասխան
Gurgen.
Պեմզաբլոկի արտադրություն սկսելու համար Ա/Ձ-ն ի՞նչ հարկեր պետք է վճարի:
Tags: Ա/Ձ, Հարկեր և տուրքեր
Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`14/08/2010
Ա/Ձ, Ֆիզ. անձ,
Այլ,
Հարց ու պատասխան
Կամո.
Բարև Ձեզ, հարգելի կոլլեգաներ: Այսպիսի մեկ հարց է առաջացել: ԱՁ չհանդիսացող ֆիզ. անձը ՍՊԸ-ին անհատույց վարձակալությամբ տվել է շինություն: Շինության կադաստրային արժեքը` X դրամ: Համաձայն ՇՀ օրենքի 43 հոդվածի դ) ենթակետի ՍՊԸ-ի շահութահարկի հաշվարկի մեջ պետք է X/20 գումարի չափով ցույց տրվի ներված պարտավորություն որպես եկամուտ: Սակայն, ՇՀ հրահանգի 8.5 կետի վերջում նշված է, որ սույն կետի դրույթները չեն գործում, եթե վարձատուն հանդիսանում ԱՁ չհանդիսացող ֆիզ անձը: Ես գտնում եմ, որ ոչ մի հարկային պարտավորություն չի առաջանում ոչ ՍՊԸ-ի հանդեպ, ոչ էլ քաղաքացու (չենք դիտարկում այն դեպքը, երբ գումարը մեծ է և ԱԱՀ-ի հարց կարող է առաջանալ քաղաքացու հանդեպ): Իսկ դուք ի՞նչ կարծիքի էք:
Tags: Ա/Ձ, ԱԱՀ, կադաստր, կրեդիտորական պարտք, շահութահարկ, վարձակալություն
Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`10/08/2010
Ա/Ձ, Ֆիզ. անձ,
Հարկեր և տուրքեր,
Հարց ու պատասխան
Gurgen.
Բարև Ձեզ։
Ա/Ձի միջոցով կարող եմ կատարել վերանորոգման և դիզայնի աշխատանքներ։ Ի՞նչ հարկեր պետք է մուծեմ։ Նախապես շնորհակալություն
Tags: Ա/Ձ, Հարկեր և տուրքեր
Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`30/07/2010
Ա/Ձ, Ֆիզ. անձ,
Հարց ու պատասխան
Սաթենիկ.
Բարև ձեզ: Կցանկանայի իմանալ, թե ինչքան է Ա/Ձ-ի համար նախատեսված սոց. վճարը, ես վճարել եմ 5000 դրամ, բայց ինձ ծանոթ մեկը ասում է, որ ավելի լավ է վճարեմ 7000դրամ, բայց ինչու չեմ հասկանում: Նախապես շնորհակալություն պատասխանի համար:
Tags: Ա/Ձ, սոց. վճար
Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`27/07/2010
Ա/Ձ, Ֆիզ. անձ,
Հաշվետվություններ
Աննա.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք հետևյալ հարցով.
Եթե ԱՁ-ն վարձակալել է տարածք ֆիզ. անձից հունիսի 10-ից, պետք է վճարի ամսեկան վարձավճար: Մեկ ամիսը լրանում է հուլիսի 10-ին: Ձեր կարծիքով II թե III եռամսյակի եկամտահարկի հաշվետվության մեջ պետք է ներառեմ այդ վարձավճարը:
Tags: Ա/Ձ, եկամտահարկ, հաշվետվություն, վարձակալություն
Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`22/07/2010
Ա/Ձ, Ֆիզ. անձ,
Հարց ու պատասխան
ACC.
Անհատ ձեռներեցի մոտ, եթե հարկային տեսչությունը կատարում է ապրանքի մնացորդի ստուգում, ինչի՞ հիման վրա է ճշտում ապրանքային մնացորդը համապատասխանում է ռեալությանը թե ոչ: Ա/Ձ պետք է ինչ-որ գիրք կամ որևէ բան ունենա ապրանքային մնացորդի առումով: Ա/Ձ ԱԱՀ վճարող չէ: Շնորհակալություն:
Tags: Ա/Ձ, ԱԱՀ, ապրանքի մնացորդ
Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`21/07/2010
Ա/Ձ, Ֆիզ. անձ,
Աշխատավարձ, կադրեր,
Հարց ու պատասխան
Մերի
Բարև ձեզ.
Ա/Ձ-ն, որը խանութ է, ունի 1 աշխատող, կիրակի ևս աշխատում է, խնդրում եմ ասեք ինչպես կազմեմ տաբելը:
Tags: Ա/Ձ, տաբել
Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`20/07/2010
Ա/Ձ, Ֆիզ. անձ,
Փաստաթղթեր, գրքեր
Meri.
Ողջույն ,բոլորին,
Ունեմ այսպիսի հարց, ԱԱՀ-ով աշխատող Ա/Ձ-ը, որը իրականացնում է ներմուծում , ծավալում է առևտրային գործունեություն, ունի երկու աշխատող, դրամարկային գիրք պարտադիր է, որ ունենա, ավելացնեմ նաև, որ հասույթի և առաքումերի գիրք ունի, հաստատված հարկայինի կողմից:
Tags: Ա/Ձ, ԱԱՀ, առաքման գիրք, առևտուր, դրամարկղային գիրք, հասույթի գիրք, ներմուծում
Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`20/07/2010
Ա/Ձ, Ֆիզ. անձ,
Հարց ու պատասխան
Աննա.
Խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում . եթե Ա/Ձ-ն ունի վարձակալված տարածք ամեն ամիս վճարում է գւոմար վարձակալին համաձայն պայմանագրի,ապա եկամտահարկի հաշվետվության մեջ ներառվում է այդ կատարված ծախսի մասին ինչպես նաև հարկի գումարը 10 տոկոսի չափով: Բյուջե ո՞վ պետք է վճարի հարկը Ա/Ձ-ն, թե վարձակալը:Պայմանագրում նման կետ չկա…
Tags: Ա/Ձ, վարձակալություն
Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`17/07/2010
Ա/Ձ, Ֆիզ. անձ,
Աշխատավարձ, կադրեր,
Հարց ու պատասխան
Yanna.
Բարև Ձեզ,
Ա/Ձ-ն ունի մեկ աշխատող, խնդրում եմ ասեք, քանի աշխատանքային պայմանագիր պետք է կնքած լիներ Ա/Ձ-ն, ինքն իր հետ պետք է արդյոք կնքեր պայմանագիր:
Tags: Ա/Ձ, պայմանագիր