Tag: անդորրագիր

Հանձնարարականի հերթական համար

Բարև ձեզ։ Եթե վճարման հանձնարարական գրելիս բաց ես թողնում հերթական համարը, հնարավո՞ր է այն լրացնել հետագայում և ի՞նչ ժամկետում։
Շնորհակալ եմ նախապես

Գույքահարկի վերաբերյալ

Համլետ․

Ինչպե՞ս կամ որտեղի՞ց կարող եմ վերցնել գույքահարկի զրոյական կտրոն։

Արտահանում ՌԴ

Տավրոս.

Եթե արտահանվել է ՌԴ, գնորդը ֆիզ. անձ է և ՀՀ ում հաշվետվություն չի ներկայացվել, բայց առկա է ավիաբեռնագիր և փոստային ծառայության անդորրագիրը, ապա ի՞նչ հետևանք դա կունենա: ՀՀ-ից արտահանողը ԱԱՀ-ով է աշխատում:

Ի՞նչպես ձևակերպել դրամարկղի մուտքի անդորրագիրը

Ռոման.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Կազմակերպությունը 17.04.2021թ.-ին ծառայությունների մատուցման հաշիվ է դուրս գրել՝ մատակարարման ամսաթիվ 31.05.2021: Վճարումը կատարվել է 17.04.2021թ.-ին, և տրվել դրամարկղի մուտքի օրդերի անդորրագիր: Հարց. ինչպե՞ս ձևակերպել վճարումը՝ ստացված կանխավճար, թե՞ դ. պարտքի մարում:

Վերահաշվարկ կատարելու կամ կանխավճարը հետ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթեր

Գայանե.

Բարև Ձեզ, հարգելիներս: Վերահաշվարկ կատարելու կամ կանխավճարը հետ ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել․
– դիմում
– վճարման անդորրագրի պատճեն
– ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից տրված վկայականի պատճեն
– անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենները
– լիազորագիր՝ լիազորագրին կցելով լիազորված անձի անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենները:
Բացի վերը նշվածից՝ հաշվեհամար էլ է պե՞տք նշել: Շնորհակալություն:

Տերմինալով վճարում կատարելու դեպքում հնարավո՞ր է նաև ՀԴՄ կտրոն պահանջել

Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանել. արդյոք վճարային տերմինալով վճարում կատարելու դեպքում կարո՞ղ եմ նաև ՀԴՄ կտրոն պահանջել: Վճարումը կատարել եմ բժշկական կենտրոնում՝ բուժօգնության դիմաց: Վերցրել եմ տերմինալի անդորրագիրը: Այժմ անհրաժեշտ է ՀԴՄ կտրոն, սակայն կենտրոնը հրաժարվում է տրամադրել՝ պատճառաբանությամբ, որ վճարումը տերմինալով է կատարվել: Խնդրում եմ ասել՝ ի՞նչ օրենքով է սա կանոնակարգվում: Արդյո՞ք տերմինալը պետք է միացված լինի ՀԴՄ-ին և արդյո՞ք այս դեպքում պարտավոր են տրամադրել ՀԴՄ կտրոն:
Կանխավ շնորհակալ եմ:

Արտարժույթի կանխիկ փոխակերպում

Աննա.

Բարև ձեզ: Արտարժութային դրամարկղը թու՞յլ է տալիս միանվագ 6 000 դոլարը փոխանակման կետում դարձնել դրամ և մուտքագրել դրամարկղ: Այսինքն` առհաշիվ անձին դրամարկղից գումար ելքագրեմ 6 000 դոլար, կազմեմ հաշվետվություն և դրամարկղի ելքի օրդերի հետ միասին կարեմ արտարժույթի առք ու վաճառքի անդորրագիրը, իսկ ստացված դրամը մուտքագրեմ դրամարկղ: «Դրամարկղային գործառնությունների մասին» օրենքը թու՞յլ է տալիս դա անել, թե՞ դա օրենքի խախտում է և դիտվում է որպես կանխիկ գործարք և սահմանափակվում է 300 000 դրամով: Այդ սահմանափակումը վերաբերու՞մ է նաև կանխիկ արտարժութային գործարքներին: Խնդրում եմ, շտապ պատասխանեք: