Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`8/09/2010
Աշխատավարձ, կադրեր,
Հարց ու պատասխան
Լիանա.
Բարև Ձեզ, խնդրում եմ օգնեք, ճի՞շտ եմ մտածում, թե ոչ: Կազմակերպության աշխատակիցը աշխատում է 2010 թվականի մարտի 1-ից, պայմանագիրը ավարտվում է 2010 թվականի սեպտեմբերի 30-ին: Ես կարող եմ այդ աշխատողին սեպտեմբերի 16-30 տրամադրել արձակուրդ, վճարել արձակուրդային, իսկ պայմանագիրը չերկարացնել առանց վերջնահաշվարկի: Եվ արձակուրդային վճարի համար սոց. վճարները տրվում են արդյոք:
Կանխավ շնորհակալություն:
Tags: արձակուրդ, արձակուրդային, պայմանագիր, սոց. վճար, վերջնահաշվարկ
Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`8/09/2010
Աշխատավարձ, կադրեր,
Հարց ու պատասխան
Marine.
Բարև բոլորին, խնդրում եմ ինձ ասեք, արդյոք աշխատողը պետք է ստանա ֆիզ. արձակուրդի վճար ոչ հիմնական աշխատավայրից ևս, այն դեպքում, երբ հիմնական աշխատավայրից ստանալու է:
Tags: արձակուրդ, համատեղությամբ, նպաստ
Karine.
Հարցս հետևյալ է որքա՞ն ժամանակ աշխատողը կարող է իր հաշվին արդձակուրդ վերցնել: Եթե աշխատողը իր հաշվին մեկ ամիս արդձակուրդ է վերցրել, ապա այդ դեպքում ի՞նչ վճարումներ պետք է կատարի գործատուն:
Նախապես շնորհակալություն:
Tags: արձակուրդ, Հարկեր և տուրքեր
Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`6/09/2010
Աշխատավարձ, կադրեր,
Հարց ու պատասխան
Ժաննա.
Իմ աշխատողներից մեկը աշխատում է միաժամանակ 5 ֆիրմաներում, որոնցից 3-ում փոխարինում է հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնվող տնօրենին: Արդյոք կարող եմ 2 ֆիրմայով ուղարկել արձակուրդի, իսկ մնացածում կազմել համաձայնագիր արձակուրդի տեղափոխման:
Tags: արձակուրդ, համաձայնագիր, համատեղությամբ
Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`5/09/2010
Աշխատավարձ, կադրեր,
Հարց ու պատասխան
Անուշ.
Բարև Ձեզ, ես այս պահին գտնվում եմ ֆիզ արձակուրդում, և հիմա նորից հղի եմ, քանի՞ շաբաթ պետքե գնամ աշխատանքի, որպեսզի ստանամ նախածննդյան և հետծննդյան արձակուրդային գումարները:
Tags: արձակուրդ, նպաստ
Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`5/09/2010
Աշխատավարձ, կադրեր,
Հարց ու պատասխան
Մանուշ.
Բարև Ձեզ ես համայնքային ծառայող եմ և աշխատում եմ գյուղապետարանում որպես գանձապահ: Խնդրում եմ ասացեք, հերթական արձակուրդի ժամանակ իմ անչափահաս երեխայի համար օր չի՞ ավելանում:Կանխավ շնորհակալություն:
Tags: արձակուրդ
Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`2/09/2010
Աշխատավարձ, կադրեր,
Հարց ու պատասխան
Մանուշ.
Բարև ձեզ, խնդրում եմ պատասխանեք իմ հարցին: Ես աշխատող մայր եմ , երեխաս ծնվել է 2008թ-ի օգոստոսի 20-ին : Հետծննդյան արձակուրդս ավարտվել է 2008թ-ի հոկտեմբերի 27-ին : Բայց երեխային հասանելիք ամենամսյա նպաստը ստացել եմ 2009թ-ի հունվար ամսին: Ասացեք խնդրեմ , միթե սա օրենքի խախտում չէ, քանի որ նպաստը հատկացնում են մինչև երեխայի 2 տարին լրանալը: Եվ արդյոք ուշ չէ դիմելու համար: Խնդրում եմ, ասեք, նման դեպքում ի՞նչ պետք է անել: Կանխավ շնորհակալություն:
Tags: արձակուրդ, նպաստ
Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`1/09/2010
Աշխատավարձ, կադրեր,
Հարց ու պատասխան
Հայկ.
9 տարվա չօգտագործված արձակուրդի հաշվարկ աշխատանքից ազատման դեպքում, ազատվել է աշխատանքից 17.08.2010թ.: Վերջին ամսվա աշխատավարձի չափը կազմում է 210000դրամ:
Tags: ազատում, արձակուրդ, արձակուրդային, հատուցում
Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`31/08/2010
Աշխատավարձ, կադրեր,
Հարց ու պատասխան
Hasonic.
Հարգելի հաշվապահներ, ԱՕ փոփոխություններից արդյոք հետևում է, որ 6 ամիս չաշխատած աշխատողին աշխատանքից ազատելիս վերջնահաշվարկը չի ներառում արձակուրդի համար տրվող հատուցումը, քանի որ նա դեռ ձեռք չի բերել արձակուրդի իրավունք:
Շնորհակալություն նախապես:
Tags: ազատում, արձակուրդ, արձակուրդային, ԱՕ, հատուցում
Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`31/08/2010
Աշխատավարձ, կադրեր,
Հարց ու պատասխան
Alla.
Հարգելի հաշվապահեր, խնդրում եմ հուշեք, եթե նախկինում մեկ ամսվան բաժին ընկնող արձակուրդի օրերը որոշելիս կիրառվում էր 2,33 գործակիցը, կարո՞ղ ենք այժմ նույն տրամաբանությամբ կիրառել 1,67 գործակից /20օր:12ամիս/, թե պարզապես հաշվեմ 2 օր`յուրաքանչյուր ամսվան: Շնորհակալություն:
Tags: արձակուրդ
Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`30/08/2010
Աշխատավարձ, կադրեր,
Հարց ու պատասխան
Ռուզաննա.
Ֆիզին փոխարինողին հասնում է արդյոք երեխայի խնամքի արձակուրդ (3 տարի երեխայի խնամքի արձակուրդ):
Tags: արձակուրդ
Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`27/08/2010
Աշխատավարձ, կադրեր,
Հարց ու պատասխան
Gayane.
Բարև բոլորին.
Խնդրում եմ պատասխանեք, եթե ամենամյա նվազագույն արձակուրդի հրամանը տրվել է հուլիսին կամ օգոստոսին (մինչև ԱՕ փոփոխությունների ուժի մեջ մտնելը), պե՞տք է արդյոք վերահաշվարկ կատարել, թե՞ հաշվարկել 28 օրացուցային օրվա համար:
Կանխավ շնորհակալ եմ…
Tags: արձակուրդ, ԱՕ
Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`26/08/2010
Աշխատավարձ, կադրեր,
Հարց ու պատասխան
Ժաննա.
Հարգելի Հաշվապահներ, ասացեք խնդրեմ, ինչպե՞ս հաշվեմ վերջնահաշվարկը, եթե աշխանողը արձակուրդից վերադարձել է 16.07.2010 եվ ազատվել է աշխատանքից 04.08.2010: Աշխատավարձը 62500 է, եթե կարելի է` բացատրելով գրեք: Նախապես շնորհակալ եմ:
Սկսնակ հաշվապահ:
Tags: ազատում, աշխատավարձ, արձակուրդ, վերջնահաշվարկ
Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`26/08/2010
Աշխատավարձ, կադրեր,
Հարց ու պատասխան
Թերեզա.
Բարև բոլորին, ես ուզում եմ իմանալ, արձակուրդայինի օրերի փոփոխության հետ կապված հաշվարկի բանաձևն էլ խոմ չի փոխվել:
Կանխավ շնորհակալություն:
Tags: արձակուրդ, արձակուրդային
Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`21/08/2010
Աշխատավարձ, կադրեր,
Հարց ու պատասխան
Լուսինե.
Եթե աշխատանքային պայմանագրում նշված չէ, որ կատարել նաև գանձապահի պարտականությունները, ապա աշխատավարձ վճարելիս պե՞տք է վճարել նաև գանձապահի աշխատավարձի 30%-ը: Ասեմ,որ գանձապահը արձակուրդի պետք է գնա և պարտականությունները պետք է ստանձնել ընկերության աշխատակիցը:
Tags: աշխատավարձ, արձակուրդ, գանձապահ