Tag: բաժնետոմս

Բաժնեմասի վաճառքից առաջացող հարկեր

Տիգրան․

Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է. Ա կազմակերպությանը պատկանում է Բ կազմակերպության 100 տոկոս բաժնետոմսերը։ Ա կազմակերպությունը ցանկանում է վաճառել Բ կազմակերպությունում ունեցած ամբողջ բաժնետոմսերը մեկ այլ կազմակերպության։ Արդյո՞ք վաճառքից առաջանալու է շահութահարկ և ԱԱՀ։ Նշեմ նաև, որ Ա կազմակերպությունը գործում է հարկման ընդհանուր դաշտում։

Հաշվապահական խնդիր

Մարգարիտ․

Բարև Ձեզ։ Ուսանող եմ, նոր եմ սովորում հաշվապահական հաշվառում։ Խնդրում եմ օգնել տալ հետևյալ խնդրի հաշվապահական ձևակերպումները։ Նախապես շնորհակալություն։

“Սոֆիստ” ՍՊԸ-ն սկսել է գործունեությունը 2019 թվականի ապրիլի 1-ին: Հետևյալ գործարքները վերաբերում են առաջին ամսվա բիզնեսի գործառնություններին:
1) Ապրիլի 1. Ստանում 500 000 ԱՄՆ դոլար $ 100 անվանական արժեքով 5 000 բաժնետոմս թողարկելու համար: 2) Ապրիլի 2. Գնում ապրանքներ $ 20 000-ով: Գումարը ենթակա է 2% զեղչի, եթե վճարվում 10 օրվա ընթացքում: 3) 3) Ապրիլ 5. Հիփոթեկային վարկի միջոցով 150 000 ԱՄՆ դոլարով գնում է գրասենյակային շենք և պահեստ:
4) Ապրիլի 11. “Սոֆիստ” ՍՊԸ վճարում է պահուստների համար (Տող 2) զեղչվող ժամանակահատվածում, այդպիսով ստանում 2% զեղչ: 5) Ապրիլի 15. Գնում է արտոնագիր 1 000 դոլարով:
6) Ապրիլի 15. Արտոնագիրը գրանցելու համար վճարում $ 100:
7) Ապրիլի 20. Ապահովագրական ընկերությանը գույքի ապահովագրության համար վճարում է 600: Ծածկույթի շրջանը սկսվում է մայիսի 1-ից: 8) Ապրիլի 29. Պատվիրում է դիսփլեյներ $ 10 000-ով: Պատվերի պահին վճարում չի կատարվում:

Որոշել մեկ բաժնետոմսին բաժին ընկնող բազային շահույթը

Լիլիթ.

Հարգելի հաշվապահներ, կներեք` մի խնդրանք ունեմ: Կարո՞ղ եք ինձ օգնել լուծել այս խնդիրը հետևյալ շարադրմամբ. 2016թ. կազմակերպության զուտ շահույթը 20մլն դրամ է: Արտոնյալ բաժնետոմսերի դիմաց վճարվող շահաբաժինը՝ 1 500 000դրամ: 2016թ. մայիսի 10-ին` տարեսկզբից 131օր անց, կազմակերպությունը թողարկել է 1800 սովորական բաժնետոմս, իսկ հոկտեմբերի 30-ին` մայիսի 10-ից 173 օր անց, հետ է գնել 2700 բաժնետոմս: Մինչև տարեվերջ մնացել է 61 օր: Պահանջվում է որոշել մեկ բաժնետոմսին բաժին ընկնող բազային շահույթը: Ձևակերպել բաժնետոմսերի թողարկման և հետ գնման գործառնությունները, եթե մեկ բաժնետոմսի անվանական արժեքը 5 000 դրամ է, տեղաբաշխման գինը՝ 7 000 դրամ, իսկ հետգնմն գինը՝ 6 000 դրամ:

Եթե կազմակերպությունները ճանաչվել են փոխկապակցված

Վահան․

Բարև Ձեզ։ Հարցս վերաբերում է կազմակերպությունների փոխկապակցվածությանը, մասնավորապես ՀՕ հոդված 30-ի 1-ին մասին 2-րդ կետին․

2) ռեզիդենտ առևտրային կազմակերպության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի 20 տոկոս և ավելի փայաբաժինը (բաժնետոմսը, բաժնեմասը) պատկանում է անհատ ձեռնարկատեր չհանդիսացող այն ֆիզիկական անձին, որին միաժամանակ պատկանում է այլ ռեզիդենտ առևտրային կազմակերպության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի 20 տոկոս և ավելի փայաբաժինը (բաժնետոմսը, բաժնեմասը):

Գիտենք, որ, որպես բացառություն, եթե կազմակերպություններից մեկը գործունեության դադարեցման դիմում է տվել, ապա մյուս կազմակերպությունը կարող է համարվել շրջանառության հարկ վճարող։

Հարցս հետևյալն է․ եթե B կազմակերպությունը դադարեցում է տվել 2021թ․ հունվարի 25-ին, և վերսկսել է գործունեությունը մարտի 30-ին, ապա այս դեպքում A կազմակերպությունը կարո՞ղ է ԱԱՀ վճարող համարվել միայն 01.01.2021-24.01.2021 և 30.03.21-31.12.21 ժամանակահատվածներում, իսկ 25.01.21-29.03.21 ժամանակահատվածում համարվել շրջանառության հարկ վճարող։

Նախապես շնորհակալություն։

Շինարարական լիցենզիա ստանալու համար

Հռիփսիմե.

Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցերիս.
1) Շինարարական լիցենզիա ստանալու դեպքում կարո՞ղ ենք արդյոք դիմում գրել էլեկտրոնային, եթե այո` խնդրում եմ գրեք ինչպե՞ս, և բացի 80 000 ՀՀ դրամ պետ. տուրքից ի՞նչ այլ վճարներ են վճարվում: Ինչպես նաև ինձ պետք է այն տեղեկանքի ձևը, որը լրացվում է այն կազմակերպությունների կողմից, որի մոտ մեր շինարար-մասնագետը նախկինում ունի կատարած շինարարական աշխատանքներ, ում անունով էլ ՍՊԸ-ն ուզում է ստանալ լիցենզիա:
2) ՍՊԸ-ի բաժնետերերի փոփոխության դեպքում կարո՞ղ ենք արդյոք դիմել պետ. ռեգիստր էլեկտրոնային եղանակով, եթե այո՝ ինչպե՞ս և ի՞նչ վճարներ ենք վճարելու:

Ձևակերպում

Անի.

Բարև ձեզ։ Այսպիսի հարց ունեմ. ինչպե՞ս ձևակերպել կանոնադրական կապիտալի ավելացումն ու նոր շահաբաժինների թողարկումը, իսկ հետո դրա տեղաբաշխումը։ Խնդրում եմ, թղթակցությունները օգնեք, հա՞ ❤️

Բաժնետոմսերը արժեքից բարձր վաճառելու դեպքում

Վարդուհի.

Բարև ձեզ: ԲԲԸ բաժնետոմսերը, որոնց յուրաքանչյուր անվանական արժեքը 7 200 դրամ է, արժեքից բարձր վաճառելու դեպքում ի՞նչ հարկեր են առաջանում և քանի՞ տոկոս վաճառքի գումարից։

Նախապես շնորհակալություն։

Ինչպե՞ս է հարկվում արտասահմանյան ընկերությունների բաժնետոմսերի առք ու վաճառքի գործունեությունը

Ալբերտ.

Բարև ձեզ։ Ինձ հետաքրքրում է, թե հարկվու՞մ է արդյոք և ինչպե՞ս է հարկվում արտասահմանյան ընկերությունների բաժնետոմսերի առք ու վաճառքի գործունեությունը։ Օրինակ՝ ամերիկյան Nasdaq-ից բաժնետոմսեր գնել-վաճառելուց։ Ըստ նոր օրենսգրքի 149 հոդվածի՝ արժեթղթերի առք ու վաճառքի արդյունքում առաջացած հասույթը դիտարկվում է որպես նվազեցվող եկամուտ, հետևաբար չի հարկվում։ Ի՞նչ մտքերով կամ պարզաբանումներով կարող եք կիսվել այս թեմայի շուրջ։

Բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագիր

Artak.

Ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագրի ձև ո՞վ կարող է տրամադրել: Շնորհակալություն:

Ի՞նչ ձևակերպում պետք է տալ

Սյուզաննա.

Խնդրում եմ ինձ օգնել, թե ինչ ձևակերպում կտրվի, եթե ընկերությունը թողարկի բաժնետոմսեր և պարտատոմսեր:

Եթե բաժնետոմսերի թողարկումից ստացվել է էմիսիոն եկամուտ

Արայիկ.

Եթե բաժնետոմսերի թողարկումից կուտակվել է էմիսիոն եկամուտ, արդյո՞ք թողարկման հետ կապված ծախսերը կատարվում են էմիսիոն եկամտի հաշվին և ինչպե՞ս է դա հիմնավորվում: