Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`16/08/2010
Այլ,
Հարց ու պատասխան
Yanna.
Խնդրում եմ օգնեք ինձ…Ասեք ինչպե՞ս վարվեմ, երբ աշխատողին գործուղում եմ Ղարաբաղ, վարորդը առաքիչի հետ ճանապարհ է անցնում մոտ 15 -17 ժամ, ներառյալ հանգստի ժամանակը, այնտեղ են մնում մի քանի օր,հետո նորից վերադառնում են: Խնդրում եմ ասեք, այս դեպքում արտաժամ հաշվարկելու եմ, թե ոչ,և ինչպե՞ս վարվեմ, եթե 4 ժամից երկու իրար հաջորդող օրերին չպետք է անցնի արտաժամը:
Tags: արտաժամյա, գործուղում, ԼՂՀ
Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`26/07/2010
Այլ,
Հարց ու պատասխան
Manush.
Բարև Ձեզ,ես ուզում եմ իմանամ թե ինչպես հաշվարկեմ գործուղման ծախս Նոյեմբերյան–Երևան ճանապարածախսը ,օրապահիկը, գիշերավարձը`եթե առկա է հյուրանոցի կտրոնը կամ չկա կտրոնը: Կանխավ շնորհակալություն:
Tags: գիշերավարձի ծախսեր, գործուղում, օրապահիկ
Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`26/07/2010
Այլ,
Հարց ու պատասխան
Հովհաննես.
Հարցս վերաբերվում է գործուղման ծախսերին:Գործուղման ժամանակ տաքսի սերվիզը տրամադրում է մեքենայի մեջ տեղադրված չափիչ սարքի կտրոնը(օրինակ 10000 դրամի):Բայց չի տալիս հաշիվ ֆակտուրա ,կամ ՀԴՄ:
Կառավարության 525 որոշման համաձայն տաքսի սերվիզի չեկը ծախս հիմնավորող փաստաթուղթ չի: Բայց առկա է գործուղման հրաման, գործուղման վկայական:
Խնդրում եմ ասացեք, ինչպես վարվեմ այս դեպքում, ասեմ, շատերն են այս խնդրի առաջ կանգնած:
Tags: գործուղում, ծախսի հիմնավորում, հաշիվ-ապրանքագիր, ՀԴՄ
Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`26/07/2010
Այլ,
Հարց ու պատասխան
Հովհաննես.
Հարգելիներս ունեմ այսպիսի հարց` արտասահման գործուղման ժամանակ վճարվել է 5 օրվա օրապահիկ (5*76 եվրո)դրամով, աշխատողը ծախսերը կատարել է եվրոյով: Գործուղումից վերադառնալուց չի ներկայացնում փոխարկման անդորրագիր,այդ դեպքում հաշվարկը կատարվում է գումարը տրամադրելու օրվա,թե հաշվետվության օրվա կենտրոնական բանկի կուրսով:
Կանխավ շնորհակալ եմ:
Tags: արտարժույթ, գործուղում, փոխարժեքներ
Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`14/07/2010
Աշխատավարձ, կադրեր,
Հարց ու պատասխան
Hayk.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք, ինչպե՞ս վարվեմ գործուղման մեջ գտնվող աշխատողների աշխատավարձի հետ, աշխատավարձի վճարման օրը նրանք գտնվել են գործուղման մեջ, պե՞տք է նրանց համար առանձին ցուցակ և վճարային տեղեկագիր կազմել , որ գործուղումից հետո ստանան աշխատավարձն ու ստորագրեն:
Tags: աշխատավարձ, գործուղում
Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`28/06/2010
Այլ,
Հարց ու պատասխան
SONA.
Սիրելի գործընկերներ.
Տվել եմ գործուղման հրաման 3 օրով,բայց ինչ պատճառներով այն պետք է երկարացվի: Ինչպե՞ս վարվեմ: Հրաման տամ ո՞ր օրն: Վերահաշվարկն ե՞րբ կատարեմ: Կանխավ շնորհակալություն:
Tags: գործուղում, հրաման
Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`26/06/2010
Այլ,
Հարց ու պատասխան
Նարե.
Բարև Ձեզ,
Կարող եք արդյոք ինձ օգնել հետևյալ հարցում:
Արտասահմանյան գործուղումների դեպքում նվազագույն գիշերավարձը կարելի է արդյոք ծախս ճանաչել, եթե չկա հիմնավորող փաստաթուղթ:
Իսկ օրապահիկն ամբողջությամբ ծախսագրում եմ, ճի՞շտ եմ անում:
Կանխավ շնորհակալ եմ:
Tags: գիշերավարձի ծախսեր, գործուղում, ծախսի հիմնավորում, օրապահիկ
Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`24/06/2010
Այլ,
Հարց ու պատասխան
Գայանե.
Խնդրում եմ պատասխանել, եթե ՀՀ տարածքում գործուղման մեկնած աշխատակիցը հիմնավորող փաստաթուղթ չի ներկայացրել գիշերեվարձի համար,որքան պետք է վճարել նրան մեկ օր գիշերավարձի համար:
Նախապես շնորհակալ եմ:
Tags: գիշերավարձի ծախսեր, գործուղում, ծախսի հիմնավորում
Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`17/06/2010
Այլ,
Հարց ու պատասխան,
Փաստաթղթեր, գրքեր
Հայկ.
Հարգելի հաշվապահներ խնդրում եմ ինձ հուշել,արտասահմանյան գործուղումների ժամանակ ինչպիսի՞ փաստաթղթեր են կազմվում:Ի՞նչ փաստաթղթեր են պետք այդպիսի գործուղումները ձևակերպելու համար:
Tags: գործուղում, փաստաթղթեր
Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`15/06/2010
Այլ,
Հարկեր և տուրքեր
SONA.
Սիրելիներս առ հաշիվ գումար եմ ուզում տրամադրել գործուղման նպատակով Թեհրան,որպեսզի տնօրեն ապրանքներ ձեռք բերի Թեհրանից:Կարող եմ արդյոք դոլլար տամ որպես առ հաշիվ գումար,քանի որ ապրանքներն պետք է գնվի դոլլարով ենտեղ ոչ թե փոխանցումով այլ կանխիկ:
Շտապ է անհրաժեշտ: Կանխավ շնորհակալ եմ:
Tags: առհաշիվ, արտարժույթ, գործուղում
Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`20/05/2010
Այլ,
Հարց ու պատասխան
Hripsime.
Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս` որ ծախսերն են համարվում գործուղման ծախսեր, և նվազեցումների համար թույլատրվող առավելագույն 8000 դրամ գործուղման ծախսերի մեջ ներառվում է արդյոք գիշերավարձը?:
Tags: գիշերավարձի ծախսեր, գործուղում, նվազեցում, օրապահիկ
Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`21/04/2010
Աշխատավարձ, կադրեր,
Հարց ու պատասխան
Տաթևիկ.
Հարգելի գործընկերներ ունեմ մեկ հարց.
Աշխատողին ուղարկել եմ գործուղում արտերկիր, որի բոլոր ծախսերը հոգում է հրավիրող կողմը:
Սակայն իր գործուղումը համընկնում է ոչ աշխատանքային օրերի հետ` շաբաթ և կիրակի, ինչպես վարվեմ, սովորաբար ես տալիս եմ 2 այլ հանգստյան օր, ուղղորդվելով Ա Օ հոդված 185-ի 1 կետով:
Ձեր կարծիքով դա սխալ է, և ինչպես վարվեմ:
Խնդրում եմ Ձեր պատասխանը հիմնավորեք:
Կանխավ շնորհակալություն:
Tags: գործուղում, ոչ