0

Ա/Ձ-ն ԱԱՀ վճարող է հանդիսանում

Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`9/09/2010 Ա/Ձ, Ֆիզ. անձ, Հարց ու պատասխան

Դավիթ.

Բարև Ձեզ,
Մի շատ կարևոր հարց ունեմ , խնդրում եմ օգնեցեք.
Ա/Ձ ԱԱՀ վճարող է հանդիսանում, իր իսկ հիմնական միջոցի համար (Կամազ մակնիշի բեռնատար) հաշիվ ապրանքագրով ձեռք է բերել անվադողեր. Արդյոք միայն հաշիվ ապրանգագիրը բավական է, որ եկամտահարկի հաշվարկում ցույց տա որպես ծախս, թե այլ փաստաթղթավորում է պահանջվում` օրինակ , եթե անվադողը իր համար արագամաշ առարկա է` արագամաշ առարկաների շահագործման հանձնման ակտ:
Խնդրում եմ նշեք թե ինչ իրավական ակտով է կարգավորվում այդ հարցը:
Նաև կխնդրեի ինձ ուղարկեիք անհրաժեշտ փաստաթղթերը` davidbabayan91 շնիկ mail.ru
Կանխավ Շնորհակալ եմ…….

Tags: , , , , , ,

 
0

Արձակուրդային հաշվելիս

Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`5/09/2010 ՀԾ Հաշվապահ, ՀԾ հաշվապահական համակարգեր

Դավիթ Ասատրյան.

ՀԾ-Հաշվապահ 3.0 ծրագիրը արձակուրդային հաշվելիս այն բաժանում է 2 մասի` “ընթացիկ” և “ապագա”, և եկամտահարկը հաշվարկվում է այդ հանգամանքը հաշվի առնելով: Հաջորդ ամսում “ապագան” դառնում է “ընթացիկ-նախորդ”:Խնդրում եմ ասացեք դրա օրենսդրական հիմքը, այսինքն ՀՀ օրենքը կամ կառավարության որոշումը: Ստացվում է որ, օրինակ 100000 դրամ դրույքչափով աշխատողը, որի արձակուրդայինը կազմել է 200000դրամ (պարգևատրությունների հետևանքով)գնացել է արձակուրդ հուլիսի 26-ից մինչև օգոստոսի 30-ը, հետո աշխատել է մեկ օր (օգոստոսի 31-ը) և դիմում է տվել ազատվել աշխատանքից, այսինքն օգոստոսի 31-ի ժամը 18.00-ին, ապա համաձայն ՀԾ-Հաշվապահ 3.0 ծրագրի նա պարտք է մնում ինչ-որ 987 դրամ: Եվ եթե պահվի այդ գումարը աշխատողից, ապա կստացվի անօրինական պահում, եթե այդպիսի օրենք կամ որոշում չկա:
Հարցս ուղղում եմ նաև “Հայկական Ծրագրեր” ՍՊԸ-ին:

Tags: , ,

 
11

Ա/Ձ-ն համարվում է ԱԱՀ վճարող

Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`31/08/2010 Ա/Ձ, Ֆիզ. անձ, Հաշվետվություններ, Հարց ու պատասխան

Դավիթ.

Բարև Ձեզ
Ժողովուրդ մի հարց ունեմ, խնդրում եմ օգնեք.
Անհատ Ձեռներեցը համարվում է ԱԱՀ վճարող: Եթե նա ամսեկան 3 միլիոնից ավել կանխիկ գնումներ է կատարում, արդյոք նա իրավունք ունի եկամտահարկի հաշվարկի մեջ ցույց տալ 3 միլիոնից ավել` որպես ծախս:
Եթե ոչ, խնդրում եմ ասեք, թե ո՞ր իրավական ակտով է այն կարգավորվում:

Tags: , ,

 
5

Արձակուրդայինի հաշվարկ

Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`14/08/2010 Աշխատավարձ, կադրեր, Հարց ու պատասխան

Մելինե.

Հարգելի հաշվապահներ խնդրում եմ պատասխանեք, ինչպե՞ս վարվել ամենամյա տրամադրվող արձակուրդի հետ, եթե այն չի ընկնում մեկ ամսվա մեջ։
Ենթադրենք աշխատողը գնացել է արձակուրդ հուլիսի 20-ին և պետք է վերադառնա արձակուրդից օգոստոսի 18-ին, այսինքն հուլիս ամսում 11 օր կլինի արձակուրդում, իսկ օգոստոսին 17 և ենթադրենք ընդհանուր արձակուրդայինը հաշվարկվել է 80000 դրամ։
Ըստ ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ Հրահանգի 33-րդ կետի Հուլիսի 11 օրվա արձակուրդայինը կկազմի 31430դրամ (80000/28*11, իսկ օգոստոս ամսվա համար 48570(80000/28*17)։ Սոց վճարները համապատասխանաբար կկազմեն …շարունակություն

Tags: , , , ,

 
7

Եթե Ա/Ձ-ն վարձակալել է տարածք

Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`27/07/2010 Ա/Ձ, Ֆիզ. անձ, Հաշվետվություններ

Աննա.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք հետևյալ հարցով.
Եթե ԱՁ-ն վարձակալել է տարածք ֆիզ. անձից հունիսի 10-ից, պետք է վճարի ամսեկան վարձավճար: Մեկ ամիսը լրանում է հուլիսի 10-ին: Ձեր կարծիքով II թե III եռամսյակի եկամտահարկի հաշվետվության մեջ պետք է ներառեմ այդ վարձավճարը:

Tags: , , ,

 
1

Նպաստի վճարում

Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`17/07/2010 Աշխատավարձ, կադրեր, Հաշվետվություններ, Հարց ու պատասխան

Manush.

Բարև Ձեզ ես ուզում եմ իմանամ ֆիզ արձակուրդի գումարը, որը վճարել եմ հուլիս ամսում եկամտահարկի հաշվետվության մեջ չգիտեմ պետք է նշվի թե ոչ, եթե նշվում ապա որ տողում կամ որ մասում պետք է նշեմ, այդ հաշվետվությունը ես ներկայացնում եմ եռամսյակային :
Կանխավ շնորհակալություն

Tags: ,

 
9

Եկամտահարկի կանխավճարներ

Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`16/07/2010 Ա/Ձ, Ֆիզ. անձ, Հարց ու պատասխան

Կարեն.

Հարգելի կոլեգաներ,
“Տարվա ընթացքում ձեռնարկատիրական գործունեությունից եկամուտներ ստացող հարկատուն պարտավոր է կատարել եկամտահարկերի կանխավճարներ` սույն հոդվածով սահմանված կարգով:
Կանխավճարների մուծումները կատարվում են յուրաքանչյուր եռամսյակ, նախորդ տարվա եկամտահարկի փաստացի գումարի և (կամ) եկամտահարկի հաշվարկային մեծության մեկ վեցերորդի չափով…”
Հարցը հետևյալն է` նախորդ տարվա եկամտահարկի փաստացի գումարը եկամուտների տարեկան հաշվարկում բաժին V-ի 57, թե 60 տողն է:

Tags: ,

 
1

Արձակուրդայինի հաշվարկ

Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`13/07/2010 Աշխատավարձ, կադրեր, Հարկեր և տուրքեր, Հարց ու պատասխան

Լիլիթ.

Ինչպե՞ս հաշվեմ արձակուրդային: Այն ևս հարկվում է սոցապ հարկերի պես`3% և գործատուի վճարած: Եկամտահարկը կախված չէ՞ դրանից: Շնորհակալություն:

Tags: , ,

 
1

Ոչ ռեզիդենտի հրավերք սեմինարի

Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`12/07/2010 Այլ, Հարց ու պատասխան

Հովհաննես.

Հարգելի հաշվապահներ խնդրում եմ Ձեր կարցիքը հետևյալի մասին
Վրաստանի քաղաքացի (ոչ ռեզիդենտ) է հրավիրում ենք մեկ օրյա սեմինար անցկացնելու համար:
1.Կնքում ենք ծառայության մատուցման պայմանագիր,որպես հարկային գործակալ պահում եմ 10 % եկամտահարկ,ծառայության դիմաց վճարումը եվրոյով է ,պայմանագրի մեջ նշեմ օրինակ 150 Եվրոյին համարժեք դրամ:
2.Քանի որ կազմակերպությունը ունի միայն դրամային դրամարկղ, ես առ հաշիվ դրամ եմ տրամադրում աշխատակցին ,ինքը փոխարկում է և վճարում է ծառայության դիմաց:
Բերում է հաշվետվություն փոխարկման անդորրագիր և ստացական վճարումը հիմնավորելու համար :
3. Սոցապի ձևերը չեմ լրացնում :
Եթե ինչ որ բան չեմ նշել,կամ գրածս սխալ է ասեք ինչպես վարվեմ:

Tags: , , ,

 
1

Հղիության և ծննդաբերության նպաստ

Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`8/07/2010 Աշխատավարձ, կադրեր, Հարց ու պատասխան

Manush.

Ես ուզում եմ իմանալ ինչպես հաշվարկեմ նախածննդյան ֆիզ արձակուրդի գումարը, երբ աշխատողը աշխատել է հիմնարկում 1 տարի 9 ամիս 7 օր,ուզում եմ իմանամ վճարումը 100 տոկոսով է լինելու թե ոչ, հաշվարկից եկամտահարկ պահվելու է թե ոչ,աշխատողի դրույքը 60000 դրամ է, երբ աշխատողի միջին աշխատավարձը կազմում է 60000 դրամ:Կանխավ շնորակալություն:

Tags: , , ,

 
2

Հիվանդության նպաստի դեպքում

Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`28/06/2010 Աշխատավարձ, կադրեր, Հարց ու պատասխան

Մանանա.

Խնդրում եմ օգնեք ինձ մի հարցում.
Հիվանդության նպաստի դեպքում ինչ պահումներ են արվում, և եթե եկամտահարկ պահվում է, ապա խնդրում եմ ասեք` ինչ կարգով:
Նախապես շնորհակալ եմ:

Tags: , ,

 
1

ՍՊԸ-ն գնման ակտով ձեռքբերում է կատարել

Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`23/06/2010 Հաշվետվություններ, Հարց ու պատասխան

SONA.

ՍՊԸ գնման ակտով ձեռք է բերում կոմպյուտերներ 3 հատ:Ուզում եմ պարզել եկամտահարկի հաշվետվությունում 22 տողում պետք է երևա, ճի՞շտ եմ: Պահված հարկի գումարը ըստ ամիսների (8) այդտեղ նշեմ եկամտահարկի գումարն, իսկ (7) ի՞նչ պետք է նշվի: Կոմպյուտերների դիմաց վճարված գումա՞րն պետք է նշվի:
Կանխավ շնորհակալություն:

Tags: , ,

 
15

Մանրածախ առևտուր

Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`15/06/2010 Հաշվետվություններ, Հարկեր և տուրքեր, Հարց ու պատասխան

SONA.

Սիրելիներս մի հարց ունեմ:
Մանրածախ առևտրով ենք զբաղվում̀̀̀̀̀̀̀̀`հագուստի վաճառք:Հիմա ունեմ մեկ վաճառող,և ես որպես տնօրեն:Հիմա ես սոց.վճար փոխանցում եմ 5000,իսկ վաճառողուհուս վճարում եմ 30000,համապաստասխան իր սոց վճարով:Ուզում եմ իմանալ վաճառքից ինչ կանխավճար պետք է բյուջե փոխանցեմ:Ամսեկան վաճառքիս քանի %:

Իսկ Եկամտահարկի հաշվ. եռամսակային է չէ՞:

Tags: ,

 
4

Կուտակված շահույթ

Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`15/06/2010 Այլ, Հարկեր և տուրքեր, Հարց ու պատասխան

Հայկ.

Հարգելի կոլեգաներ խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցին` 2008թ.կազմակերպ. ունի կուտակված շահույթ, որը հիմնադիրները որոշել են թողնել ՍՊԸ-ի տրամադրության տակ ընթացիկ գործունեության համար(որպես տոկոսով փոխառություն կազմակերպությանը ),հնարավոր է այդպիսի բան, ինչպես է դա արտացոլվելու 2009-ի բալանսում և վճարված տոկոսների համար արդյոք հաշվարկվում է եկամտահարկ:

Tags: ,

 
1

ՀԿ-ների վերաբերյալ

Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`11/06/2010 Հարց ու պատասխան

Arman.

Հարգելի գիտակներ, ես սկսնակ եմ Ձեր գործում ու ունեմ որոշ հարցեր ՀԿ-ների հետ կապված:Մասնավորապես ՀԿ-ների մասին օրենքում նշված է.
Հոդված 3. ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ
1. Հասարակական կազմակերպությունը (այսուհետ` կազմակերպություն) շահույթ ստանալու նպատակ չհետապնդող և ստացված շահույթը մասնակիցների միջև չբաշխող (ոչ առևտրային) կազմակերպության` հասարակական միավորման, տեսակ է, որում իրենց շահերի ընդհանրության հիման վրա, օրենքով սահմանված կարգով, միավորվել են ֆիզիկական անձինք` Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք` իրենց ոչ կրոնական հոգևոր կամ ոչ նյութական այլ պահանջմունքները բավարարելու, իրենց և այլոց իրավունքները և շահերը պաշտպանելու, հասարակությանը, նրա առանձին խմբերին նյութական և ոչ նյութական աջակցություն ապահովելու, հանրօգուտ այլ գործունեություն իրականացնելու նպատակներով:
Այստեղից ես հասկանում եմ, որ մարդիկ կարող են միավորվել առանց ինչ-որ շահի կամ վարձատրության:
Հարց.ՀԿ-ն չի ստանում ոչ մի նվիրատվություն կամ օգնություն, իր կանոնադրությամբ չի սահմանում անդամավճար, վարձատրություն հիմնադրի(նախագահի) կամ այլ անդամների համար, բայց հարկայինում չեն ցանկանում ընդունել զրոյական հաշվետվություններ, ասելով, որ եթե ունեք նախագահ, այսինքն աշխատող, պետք է նրա համար հաշվարկեք ու մուծեք սոցապ, եկամտահարկ…

Tags: , ,

Copyright © 2010 accountant.am — Կայք հաշվապահների համար և ոչ միայն All rights reserved.

Development: Babken Juharyan, Ara Ananyan

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources
Check Google Page Rank