2

Շահութահարկի հաշվարկի ժամանակ

Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`18/08/2010 Հարկեր և տուրքեր, Հարց ու պատասխան

Արփինե.

Բարև բոլորին, խնդրում եմ պատասխանեք, շահութահարկը հաշվելու ժամանակ ոչ հիմնավորված և ոչ արտադրական ծախսերի ո՞ր մասը կարող ենք նվազեցնել: Կանխավ շնորհակալություն:

Tags: ,

 
1

Գործուղման վերաբերյալ

Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`26/07/2010 Այլ, Հարց ու պատասխան

Հովհաննես.

Հարցս վերաբերվում է գործուղման ծախսերին:Գործուղման ժամանակ տաքսի սերվիզը տրամադրում է մեքենայի մեջ տեղադրված չափիչ սարքի կտրոնը(օրինակ 10000 դրամի):Բայց չի տալիս հաշիվ ֆակտուրա ,կամ ՀԴՄ:
Կառավարության 525 որոշման համաձայն տաքսի սերվիզի չեկը ծախս հիմնավորող փաստաթուղթ չի: Բայց առկա է գործուղման հրաման, գործուղման վկայական:
Խնդրում եմ ասացեք, ինչպես վարվեմ այս դեպքում, ասեմ, շատերն են այս խնդրի առաջ կանգնած:

Tags: , , ,

 
1

Գործուղման և օրապահիկի ծախսեր

Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`30/06/2010 Այլ, Հարց ու պատասխան

Նարե.

Բարև Ձեզ, հարցս մի քանի օր առաջ էլ եմ տվել, և արձագանք ստացել եմ, որի համար շատ շնորհակալ եմ..

Կարո՞ղ եք խորհուրդ տալ` ո՞րն է ճիշտ:

ք. Մոսկվա ծառայողական գործուղման համար աշխատողին վճարվել է կառավարության N 2335-Ն որոշմամբ սահմանված նվազագույն օրապահիկ և գիշերավարձը: Բայց ծախսերը հիմնավորող որևէ փաստաթուղթ չկա:

- Մասնավոր հիմնարկի դեպում փոխհատուցումը 100% է, թե՞ 70%;

- հարկվող շահույթը որոշելիս օրապահիկի և գիշերավարձի գումարը նվազեցո՞մ է արդյոք համախառն եկամուտից, եթե հիմնավորող փաստաթղթեր չկան; և ի՞նչ չափով:

Կանխավ շնորհակալություն

Tags: , , ,

 
1

Օրապահիկի և գիշերավարձի ծախսեր

Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`26/06/2010 Այլ, Հարց ու պատասխան

Նարե.

Բարև Ձեզ,

Կարող եք արդյոք ինձ օգնել հետևյալ հարցում:
Արտասահմանյան գործուղումների դեպքում նվազագույն գիշերավարձը կարելի է արդյոք ծախս ճանաչել, եթե չկա հիմնավորող փաստաթուղթ:

Իսկ օրապահիկն ամբողջությամբ ծախսագրում եմ, ճի՞շտ եմ անում:

Կանխավ շնորհակալ եմ:

Tags: , , ,

 
2

Գիշերավարձի ծախսեր

Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`24/06/2010 Այլ, Հարց ու պատասխան

Գայանե.

Խնդրում եմ պատասխանել, եթե ՀՀ տարածքում գործուղման մեկնած աշխատակիցը հիմնավորող փաստաթուղթ չի ներկայացրել գիշերեվարձի համար,որքան պետք է վճարել նրան մեկ օր գիշերավարձի համար:
Նախապես շնորհակալ եմ:

Tags: , ,

 
8

Ձեռքբերում ՀԴՄ կտրոնով

Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`11/06/2010 Այլ, Հարց ու պատասխան

Մերի.

Խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում
Ա/Ձ-ն Մայիս ամսվա ընթացքում ՀԴՄ կտրոնով ձեռք է բերել օդափոխիչ, ընդհանուր գումարը 580000, դիմացի կողմը ներկայումս հետին թվով չի տալիս ոչ Հ/Ա և ոչ էլ դրամարկղի մուտքի օրդերի անդորագիր, կարող եմ արդյոք տեղեկանք գրել և կցել ՀԴՄ կտրոնին և համարեմ հիմնավոր ձեռքբերում ու ամորտիզացնեմ, կանխավ շնորհակալ եմ

Tags: , , , ,

 
0

Ծախսի հիմնավորում

Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`9/06/2010 Այլ, Հարց ու պատասխան

Հովհաննես.

Հարգելի մասնագետներ խնդրում եմ հնարավորության դեպքում պատասխանեք հետևյալ հարցին:
Հարցս հետևյալում է, կազմակերպությունը կազմակերպում է սեմինարներ,սեմինարի մասնակիցների ճանապարհածախսը վճարում է կազմակերպությունը,խնդրում եմ ասեք ինչպես հիմնավորել այդ ծախսը :
Կանխավ շնորհակալ եմ:

Tags:

Copyright © 2010 accountant.am — Կայք հաշվապահների համար և ոչ միայն All rights reserved.

Development: Babken Juharyan, Ara Ananyan

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources
Check Google Page Rank