Tag: կոմունալ

Վարձակալած տարածքի կոմունալ վճարումներ

Մերի․

Ողջույն, հարգելի հաշվապահներ։ Հարցս հետևյալն է․ ինչպե՞ս վարձակալության պայմանագրի միջոցով կարգավորել այս դեպքը՝ տարածքի կոմունալ վճարումները կատարում է ֆիզ. անձը իր միջոցներից, այժմ ցանկանում է կոմունալ վճարումները կատարել ՍՊԸ-ի հաշվից։

Գույքի ձեռքբերում առանց փաստաթղթի

Մելինե․

Բարև, հարգելի հաշվապահներ: Մի քանի հարց ունեմ, կարո՞ղ եք ինձ օգնել

1) ՍՊԸ-ն ստացել է հաշիվ համայնքապետարանից 2021թ համար, սա ինչպե՞ս պետք է ծախսագրեմ, ո՞ր տարվա մեջ, երբ արդեն ֆինանսական արդյունքը որոշված է:

2) ՍՊԸ-ի տնօրենը ՍՊԸ-ի հաշվից վճարել է գրասենյակի էլեկտրաէներգիայի գումարը, սակայն գրասենյակը ֆիզ անձի բնակարանի հասցեով է, առանձին աբոնենտ չի , և հաշիվ չենք ստանում էլ ցանցից, ինչպե՞ս վարվել այդ գումարի հետ, ինչպե՞ս ծախսագրել, ստացվում է ֆիզ անձին վճարված եկամուտ է դա:

3) ՍՊԸ-ն գնել է ավտոմեքենա 1990 թվականի արտադրության, օգտակար ծառայության ժամկետը ինչքա՞ն պետք է նշել մուտք անելիս

4) Գրասենյակի համար գնել են գույք հիմնադիրները, առանց որևէ փաստաթղթի, որևէ տարբերակ կա՞ հիմնական միջոց ճանաչելու դրանք

Կոմունալ ծախսերի ներառում հաշվի մեջ

Ալլա․

Բարև Ձեզ, հարցս հետևյալն է․ ԱԱՀ-ով աշխատող կազմակերպությունը իրեն սեփականության իրավունքով պատկանող տարածքը տվել վարձակալության: Այդ տարածքի հոսանքի ու ջրի հարկային հաշիվները գրվում են վարձատուին, և վարձատուն ամեն ամիս կոմունալ ծախսերի փոխհատուցման նպատակով հարկային հաշիվ է դուրս գրում վարձակալին: Այս տարվանից համատիրությունից վարձատուն այդ տարածքի համար սկսել է առանց ԱԱՀ-ի հաշիվ ստանալ, և հարց է առաջացել՝ այդ առանց ԱԱՀ հաշիվը վարձատուն ինչպե՞ս պետք է դուրս գրի վարձակալից այդ գումարը հետ ստանալու համար: Պայմանագրով ֆիքսված է, որ բոլոր տեսակի վճարները՝ հոսանք, ջուր, աղբ, համատիրություն, վճարում է վարձակալը , բայց ԱԱՀ-ով աշխատող կազմակերպությունը կարո՞ղ է առանց ԱԱՀ հաշիվ դուրս գրել։

Կոմունալների վճարում անձնական հաշվից

Մելինե․

Բարև ձեզ, հաարգելի հաշվապահներ։ Եթե ՍՊԸ տնօրենը գրասենյակային տարածքի կոմունալները ամիսներ շարունակ վճարել է իր անձնական Թելսել դրամապանակով, իր հաշվից, հիմա ինչպե՞ս է ճիշտ դրանք արտացոլել ՍՊԸ ծախսերի մեջ։

ՏՏ ոլորտի ընկերությունը աշխատում է շրջանառության հարկով

Արուսիկ․

Բարև ձեզ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին․
ՍՊԸ-ն աշխատում է շրջանառության հարկով (ՏՏ ոլորտ)։ Ո՞ր տողում պետք է լրացնել ծառայությունից ստացված գումարը, և արդյո՞ք ծախս չեն կարող համարվել ստացված վարձակալության և կոմունալ բնույթի ծախսերը:

Աշխատավարձը և կոմունալ վճարները ո՞ր տողում պետք է լրացնել

Գայանե.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ձև 2՝ ֆին. արդյունքների մասին հաշվետվությունում /1-ին և 2-րդ եռամսյակների/ աշխատավարձը և կոմունալ վճարները կասեք, ո՞ր տողում պետք է լրացնել:

Արդյո՞ք էլեկտրաէներգիայի ծախսը մտնում է ծախսերի նվազեցման մեջ

Nona.

Բարև Ձեզ, հարգելի հաշվաահներ: Շրջանառության հարկով աշխատողների 4 տոկոս ծախսերի նվազեցման մեջ արդյո՞ք մտնում է խանութի ծախսած էլեկտրաէներգիայի ծախսը, թե՞ միայն վաճառքի համար ձեռքբերված ապրանքների ծախսն է նվազեցվում:

Ի՞նչ հարկային հետևանքներ կարող են առաջանալ

216

Արմեն.

Հարգելի գործընկերներ, ի՞նչ հարկային հետևանքներ կարող են առաջանալ երկու կազմակերպությունների համար, երբ տարածքի վարձակալ կազմակերպությունը իր հաշվարկային հաշվից վճարում է կոմունալ վճարները, սակայն կոմունալ ծառայությունների պայմանագրերը կնքված են տարածքի վարձատու կազմակերպության անունով: Շնորհակալություն:

Կարո՞ղ է արդյոք կազմակերպությունը ծախս ճանաչել կոմունալ վճարները

225

Հայկ.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, օգնեք: Եթե կազմակերպությունը ֆիզ. անձից տարածք է վարձակալել, որտեղ իրականացնում է իր գործունեությունը, կարո՞ղ է արդյոք կազմակերպությունը ծախս ճանաչել էլ. էներգիայի ու մնացած կոմունալ վարձերը և նվազեցնել շահութահարկից:

Կոմունալ վճարները ծախս դիտելու համար

Մարիա.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում: ՍՊԸ-ն անհատույց վարձակալել է տարածք գուրծունեությունը ծավալելու համար: Արդյո՞ք պարտադիր պետք է այդ տարածքի հետ կապված կոմունալ վճարները` հեռախոսը, էլեկտրաէներգիան և այլն ծախս դիտելու համար անվանափոխել ՍՊԸ-ի անունով, թե՞ վարձակալման պայմանագիրը նոտարական հաստատումով բավարար է:
Շնորհակալ եմ:

Կոմունալ վճարումների կատարում վարձատու ֆիզ. անձի կողմից

Ata.

Հարգելի կոլեգաներ, հարցս հետևյալն է: ՍՊԸ-ն տարածք է վարձակալել ֆիզիկական անձից, կոմունալ վճարները մինչև օրս անվանափոխված չէ, այսինքն ֆիզ. անձի անունով է: Պե՞տք է արդյոք եկամտահարկի հաշվետվությունում վարձակալական վճարի 10 տոկոս հաշվարկել և վճարել բյուջե: Ինձ թվում է, որ պետք չէ, քանի որ ֆիզ. անձի անունով են կատարվում վճարումները, սակայն կասկածում եմ և խնդրում եմ օգնեք ինձ: Շատ շնորհակալ եմ:

ՍՊԸ-ն տարածք է վարձակալել ֆիզիկական անձից

N..

Հարգելի կոլեգաներ, հարցս հետևյալն է: ՍՊԸ-ն տարածք է վարձակալել ֆիզիկական անձից, կոմունալ վճարները մինչև անվանափոխություն կատարելը մոտավորապես 3 ամիս վճարել է ՍՊԸ-ն, արդյո՞ք վճարված կոմունալ վճարները հարկվում են 10% եկամտահարկով, քանի որ ֆիզիկական անձի անունով է եղել:

ՍՊԸ-ն ֆիզ. անձից վարձակալել է տարածք

Շուշան.

Իմ հարցը հետևյալն է` ՍՊԸ-ն ֆիզ. անձից վարձակալել է տարածք, ունի վարձակալության պայմանագիր նոտարով հաստատված, կոմունալ ծախսերը անվանափոխելու համար կադաստրի վարձակալության սեփականության իրավունքը պարտադի՞ր պայման է: Շնորհակալ եմ:

ՍՊԸ-ն որպես բաժանորդ գրանցելու համար

Վարդան.

Հարգելի կոլեգաներ: Խնդրում եմ օգնել քանդել այս Գորդյան հանգույցը:
ՍՊԸ-ի հիմնադիրը հանդիսանում է 100% բաժնետեր: Տարածքը, որտեղ գրանցված և գործունեություն է ծավալում ՍՊԸ-ն կադաստրի վկայականի հիման վրա, պատկանում է հիմնադիրին: Պետ. ռեգիստրի վկայականի մեջ այլ տեղեկություններում հիմնադիր որոշման հիման վրա նշված է տնօրենի անունը: Ծառայություններում` գազ, ջուր, էլ., ՍՊԸ-ն անվանափոխելու համար պահանջում են, տարածքի վարձակալության պայմանագիր: Ի՞նչ օրենքներ են այստեղ գործում, և ի՞նչ է անհրաժեշտ կատարել ՍՊԸ-ն որպես բաժանորդ գրանցելու համար: Նախապես նշեմ, որ նշված տարածքում բոլոր ծառայությունները առկա են եղել մինչև տարածքի ձեռքբերումը:
Նախապես շնորհակալ եմ խորհուրդների համար:

Կոմունալ վճարների կատարում վարձակալության դեպքում

Արմեն.

Բարև Ձեզ:
Կազմակերպությունն աշխատում է ԱԱՀ-ով: Ֆիզիկական անձից վարձակալել է շինություն: Կոմունալ վճարներն անհրաժե՞շտ է անվանափոխել ՍՊԸ-ի անունով, որպեսզի ճանաչվի ծախս, թե՞ դրա կարիքը չկա: Եթե չկա, մատակարարի կողմից ստանալով հաշիվը ֆիզ անձի անունով` ՍՊԸ-ն կարո՞ղ է վճարել, թե՞ ֆիզ անձը վճարի ու հետո ստանա գումարը ՍՊԸ-ից: Շնորհակալություն: