1

Անհատույց վարձակալություն

Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`14/08/2010 Ա/Ձ, Ֆիզ. անձ, Այլ, Հարց ու պատասխան

Կամո.

Բարև Ձեզ, հարգելի կոլլեգաներ: Այսպիսի մեկ հարց է առաջացել: ԱՁ չհանդիսացող ֆիզ. անձը ՍՊԸ-ին անհատույց վարձակալությամբ տվել է շինություն: Շինության կադաստրային արժեքը` X դրամ: Համաձայն ՇՀ օրենքի 43 հոդվածի դ) ենթակետի ՍՊԸ-ի շահութահարկի հաշվարկի մեջ պետք է X/20 գումարի չափով ցույց տրվի ներված պարտավորություն որպես եկամուտ: Սակայն, ՇՀ հրահանգի 8.5 կետի վերջում նշված է, որ սույն կետի դրույթները չեն գործում, եթե վարձատուն հանդիսանում ԱՁ չհանդիսացող ֆիզ անձը: Ես գտնում եմ, որ ոչ մի հարկային պարտավորություն չի առաջանում ոչ ՍՊԸ-ի հանդեպ, ոչ էլ քաղաքացու (չենք դիտարկում այն դեպքը, երբ գումարը մեծ է և ԱԱՀ-ի հարց կարող է առաջանալ քաղաքացու հանդեպ): Իսկ դուք ի՞նչ կարծիքի էք:

Tags: , , , , ,

 
4

Երբ կրեդիտորական պարտք է մուտքագրված

Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`7/07/2010 Այլ, Հարց ու պատասխան

Գայանե.

Շտապ հարց է:
Երբ կրեդիտորական պարտք է մուտքագրված,հետո այն մարվում է ավելի մեծ գումարով, այսինքն այն պետք է դեբետային մնացորդ ունենա, բայց քանի որ այն պասիվային հաշիվ է համակարգը թույլ չի տալիս մուտք անել 5211-2521: Ես մուտք եմ անում որպես կանխավճար 2242-2521: Հետո ինչպես 2242 և 5211 հաշիվները փակեմ,որ գործընկերների հաշվում կրկնակի ձևակերպում չլինի?

Tags: ,

 
3

Արտարժույթային կրեդիտորական պարտք

Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`29/06/2010 ՀԾ Հաշվապահ, ՀԾ հաշվապահական համակարգեր

Վալերի.

Բարև Ձեզ:
Ասացեք խնդրեմ, ինչպե՞ս մարեմ արտարժույթային կրեդիտորական պարտքը ՀԾ-Հաշվապահում:

Tags: , ,

 
6

Տնօրենի աշխատանքից ազատում

Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`7/06/2010 Այլ

Մարիամ.

Բարև Ձեզ
խնդրում եմ ինձ հուշեք,ՍՊԸ-ն ունի պարտքեր,եթե տնօրենը փոփոխվում է ով է պատասխանատու պարտքերի համար հին տնօրենը,թե` նորը և, եթե կա ուշացած հաշվետվություն, վարչական տույժը պետք է վճարի հին տնօրենը,թե նորը
Շնորհականություն

Tags: , , ,

 
6

Կազմակերպությունների միջև կնքվել է պայմանագիր

Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`28/05/2010 Այլ, Հարց ու պատասխան

Ադրիանա.

Բարև ձեզ: Հարցս հետևյալն է. 2 կազմակերպությունների միջև կնքվել է ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիր, 2 ամիս անց մյուս կողմը գրություն է ուղարկում, որ խնդրում է գումարը փոխանցել մեկ այլ կազմակերպության բանկային հաշվին: Արդյոք հնարավոր է նման բան կամ հավելյալ ինչ է հարկավոր, որպեսզի գործարքը ճիշտ լինի:

Tags: , ,

 
2

Երկարաժամկետ փոխառություն

Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`19/02/2010 Այլ, Հարց ու պատասխան

Նոնա.

Հարգելի կոլեգաներ, կարող է կազմակերպությունը դրամարկղից կանխիկ գումարով երկարաժամկետ փոխառություն տրամադրել, ասենք, նույն կազմակերպության տնօրենին կամ մեկ այլ ֆիզիկական անձի: Կազմակերպությունը ունի կրեդիտորական պարտքեր:

Tags: , , ,

 
2

Երբ կազմակերպությունը ունի կրեդիտորական պարտք…

Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`16/11/2009 Հարկեր և տուրքեր, Հարց ու պատասխան

Gohar.

Խնդրում եմ ինձ ասեք,երբ կազմակերպությունը ունի կրեդիտորական պարտք,բայց աշխատող պարտք,դրա համար շահութահարկ պետք է հաշվարկեմ թե ոչ:Իսկ կարող եմ տվյալ կազմակերպությունների հետ կապել պայմանագիր որ այդ պարքը չհամարեն անհուսալի:

Tags: , ,

 
1

10 հետաքրքիր փաստ պարտքերի մասին

Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`10/10/2009 Պատմություն

Պարտք
10-րդ տեղ.
Հին Հունաստանում պարտապանի հողի վրա կրեդիտորը տախտակ էր փակցնում, ինչը նշանակում էր, որ պարտքը չվճարելու դեպքում հողի սեփականության իրավունքը անցնելու է կրեդիտորին: Այդ տափտակը կոչվում էր հիփոթեք:

9-րդ տեղ.
Հին սլավոնական գյուղերում գյուղացիները կիրառում էին փայտիկներ ստացականների փոխարեն: Ենթադրենք, գյուղացին պարտքով 4 պարկ ցորեն է վերցրել հարևանից: Նա փայտիկ է վերցնում և 4 նշան անում դրա վրա: Ստացականին վերջնական տեսք հաղորդելու համար գյուղացին այն երկու կես է անում` մեկը պահելով իրեն, մյուսը հանձնելով հարևանին:

8-րդ տեղ.
Ուինսթոն Չերչիլը ասում էր, որ պետության …շարունակություն

Tags:

 
1

Անհուսալի կրեդիտորական պարտք

Հրապարակող` Accountant.am, ամսաթիվ`26/08/2009 Այլ, Հարց ու պատասխան

Արմեն.

Ինչ գրծառնությունների հերթականությամբ կարելի է կրեդիտորական պարտքը ճանաչել անհուսալի և ինձ պատճառաբանմամբ…և եկամուտի ճանաչման ժամանակ արդյոք նպատակահարմար է օգտագործել 6142 ենթախմբային հաշիվը…արդյոք հարկային մարմնին մինչև շահութահարկի հաշվարկը պետք է ներկայացնել տեղեկանք անհուսալի դեբիտորական և կրեդիտորական պարտքերի մասին:

Tags: , ,

Copyright © 2010 accountant.am — Կայք հաշվապահների համար և ոչ միայն All rights reserved.

Development: Babken Juharyan, Ara Ananyan

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources
Check Google Page Rank